Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/499

Այս էջը սրբագրված չէ

րումներ, որոնցից ավելի ուշ կազմավոր– վեց լաւոիշ ժողովուրդը: X դ. Լ–ում հաս– տատվեցին ֆեոդալական հարաբերու– թյուններ, զարգացան արհեստները և աճեց առետուրը: Մեժոտնեն, Տերվետեն, Ռիգան դարձան առևտրի և արհեստների կենտրոններ: Տարածվեց քրիստոնեու– թյունը: X–XIII դդ. առաջացան առաջին պետ. միավորումները (Կոկնեսե, Երսիկա, Տալավա), սկսվեց լատիշ ժողովրդի հա– մախմբումը: Ֆեոդալական պետություն– ների հետագա զարգացումը կասեցվեց գերմ. նվաճումների հետևանքով, որոնց նախաձեռնողներն եղան Իկշկիլեում (1186) և Ռիգայում (1201) հաստատված գերմ. եպիսկոպոսները: Եպիսկոպոս Ալբերտը Արլ. Մերձբալթիկայի ցեղերի դեմ պայ– քարելու . համար ստեղծեց Սուսերակիր– ների օրդենը և գրավեց Կոկնեսեն (1207), Երսիկան (1209) և Տալավան (1214): Հին Ռիգայի փողոցներից 1236-ին Սուսերակիրների օրդենը ջախ– ջախվեց, և 1237-ին ստեղծվեց Լիվոնյան օրդենը, որի առաջնորդները շարունա– կեցին ագրեսիան: XIII դ. վերջին Լ–ում հաստատվեց գերմ. ֆեոդալների տնտ. և քաղ. իշխանությունը: Գերմ. խաչակիր– ների գրաված Լ–ի և էստոնիայի տերիտո– րիայում կազմավորվեց հոգևոր իշխանու– թյունների կոնֆեդերացիա, որի մեջ մըտ– նում էին Ռիգայի եպիսկոպոսությունը, Կուռլանդական դքսությունը և Լիվոնյան օրդենի տիրույթների մեծ մասը: XVI դ. Լ–ում սկսվեց ռեֆորմացիա, տարածվեց լյութերականությունը: Լիվոնյան պատե– րազմի ընթացքում (1558–83) լիվոնյան փոքր պետությունները (1560–62), իսկ 1561-ին նաև օրդենը, դադարեցին գոյու– թյուն ունենալուց: Լ–ի տերիտորիան Դաու– գավայից հս. ընկավ Ռեչ Պոսպոլիտայի տիրապետության տակ, իսկ հվ. շրջանը դարձավ Լեհաստանի վասալ Կուռլան– դական դքսություն (բացառությամբ նախ– կին Կուռլանդական եպիսկոպոսության): Լեհ–շվեդական պատերազմում (1600– 1629) հաղթանակած Շվեդիան ձեռք բե– րեց Լ–ի հս. մասը: Լ–ի արլ. մասում, որը մնաց Ռեչ Պոսպոլիտայի կազմում, անց– կացվեց հակառեֆորմացիա: Լ–ի հետա– գա ճակատագիրը վճռվեց Հյուսիսային պատերազմում (տես Հյուսիսային պա– տերազմ 1700–1721): 1710-ին ռուս, բա– նակը գրավեց Ռիգան: Լեհաստանի առա– ջին բաժանումով (1772) Ռուսաստանին միացավ Լատգալիան, իսկ 1795-ին՝ Կուռ– լանդական դքսությունը և Պիլտենյան մարզը: Ռուս, կայսրությանը Լ–ի միավո– րումը կարևոր նախադրյալ հանդիսացավ լատիշական բուրժ. ազգի ձևավորման հա– մար: XIX դ. սկզբին Կուռլանդիայում և Լիֆլանդիայում ճորտատիրական իրա– վունքը վերացվեց, բայց ամբողջ հողը մնաց ազնվականության սեփականու– թյուն: Հաճախակի դարձան գյուղացիա– կան հուզումները, որոնք բուռն թավւ ըս– տացան հատկապես XIX դ. 40-ական թթ.: Լատվիական գյուղում կապիտալիզմի զարգացումը ընթանում էր պրուսական ուղով: Անցումը կապիտալիստական հա– րաբերություններին ավելի արագորեն էր կատարվում քաղաքում: Երկաթուղին Լ. կապեց ռուս, շուկայի հետ: 1830-ին Ռիզա– յում կար 56 մանուֆակտուրա: Բուրժուա– զիայի հետ ձևավորվեց նաև Լ–ի բազմազգ բանվոր դասակարգը: XIX դ. վերջից լայն թափ ստացան բան– վորական շարժումները: Դրանց բարձրա– կետը «Ռիգայի բունտն» էր (1899): 1904-ին ստեղծվեց Լատիշական ս–դ. բանվորական կուսակցությունը, որը 1906-ին մտավ

ՌՍԴԲԿ–ի մեջ: Լ–ի բանվորներն ակտիվո– րեն մասնակցեցին 1905–07-ի հեղափո– խությանը: Ակտիվացան գյուղացիական շարժումները: Բոլոր ելույթներն անողո– քաբար ճնշվեցին ցարական իշխանու– թյունների և լատիշական բուրժուազիայի կողմից: Առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակ Լ–ի տերիտորիան դարձավ ռազմաբեմ: 1917-ի Փետրվարյան հեղափոխության ընթացքում Լ–ի չօկու– պացված շրջաններում առաջացան սովետ– ներ: Լաաիշական հրաձիգների ներկայա– ցուցիչները պատգամավորներ ընտրեցին Պետրոգրադի սովետում: Մարտի 6(19)-ին ստեղծվեց Ռիգայի բանվորական դեպու– տատների սովետի կազմ, բյուրոն, ապա՝ Ռիգայի սովետը: Սովետներ ստեղծվեցին նաև Լ–ի այլ քաղաքներում: 1917-ի օգոստ. 21-ին գեն. Կոռնիլովը Ռիգան հանձնեց գերմանացիներին: Հոկտեմբերյան սո– ցիալիստական հեղափոխության հաղթա– նակից հետո Վալկեում գումարված բան– վորների, գյուղացիների, զինվորների դե– պուտատների սովետը նոյեմբ. 8–9(21– 22)-ին սովետական իշխանություն հռչա– կեց Լ–ի չօկուպացված մասում: Սմոլնին պաշտպանելու համար Պետրոգրադ ուղարկվեց լատիշական հրաձիգների վաշ– տը: Վալմիերեում գումարված սովետների II համագումարը (1917-ի դեկտ. 16–18) ընդունեց դեկրետ հողի մասին, ընտրեց Լ–ի գործկոմ (նախագահ՝ Ֆ. Ռոզին), որը փաստորեն Լ–ի առաջին սովետական կա– ռավարությունն էր: 1918-ի փետրվարին Լ. օկուպացրին գերմանացիները և վերա– կանգնեցին նախկին– կարգերը: 1918-ի դեկտեմբերից 1919-ի հունվարը կարմիր բանակը ազատագրեց Լ–ի գրեթե ամբողջ տերիտորիան: 1918-ի դեկտ. 4-ին կազմվեց Լ–ի ժամանակավոր սովետական կառա– վարություն (նախագահ՝ Պ. Ստուչկա): Դեկտ. 17-ին հատուկ մանիֆեստով հայ– տարարվեց Լ–ում ամբողջ իշխանությունը սովետներին անցնելու մասին: Պրոլե– տարիատի ելույթներին արձագանքեցին նաև կարմիր բանակի զորամասերը և հեղափոխական լատիշական հրաձիգնե– րը: 1919-ի հունվ. 3-ին ազատագրվեց Ռիգան: Հունվարի վերջին Լ–ում (բացա– ռությամբ Լիեպայի) հաստատվեց սովե– տական իշխանություն: 1919-ի հունվ. 13– 15-ին Ռիգայում գումարված սովետների համալատվիական I համագումարը Լ. հայտարարեց սովետական հանրապետու– թյուն, ընդունեց սահմանադրություն: Սո– վետական Ռուսաստանի կառավարու– թյունն օգնեց Լ–ին վերականգնելու ժող. տնտեսությունը: 1920-ի հունվարին Լ–ի ամբողջ տերիտորիան գրավեցին ինտեր– վենտները և լատիշ սպիտակգվարդիա– կանները: Հաստատվեց բուրժ. դիկտա– տուրա (1920–40, 1934-ից՝ ֆաշիստա– կան): Լ–ի կոմկուսի ղեկավարությամբ սկսվեց հակաֆաշիստական ճակատի ըս– տեղծումը: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939-ի հոկտ. 5-ին կնքվեց փոխօգնության պայմանագիր Լ–ի բուրժ. կառավարության և ՍՍՀՄ–ի միջև: 1940-ի հունիսի 17-ին, պայմանագրի կա– տարումն ապահովելու նպատակով սո– վետական զորքերը մտան Լ.: Հունիսի 20-ին Լ–ի աշխատավորները կոմկուսի գլխավորությամբ տապալեցին ֆաշիստա– կան իշխանությունը և հաստատեցին ժող. իշխանություն (նախագահ՝ Ա. Կիրխինշ– տեյն): ՍՍՀՄ–ի հովանավորությունը Լ–ի պրոլետարիատին և գյուղացիությանը հնարավորություն տվեց խաղաղ ճանա– պարհով վերցնելու իշխանությունը: 1940-ի հուլիսի 21-ին Լ–ի ժողովրդական սեյմը ընդունեց դեկլարացիա՝ երկրում սովետա– կան իշխանության վերականգնման մասին և դիմեց ՄՍՀՄ Գերագույն սովետին ՍՍՀՄ կազմի մեջ մտնելու խնդրանքով: 1940-ի օգոստ. 5-ին ՄՄՀՄ Գերագույն սովետը բավարարեց այդ դիմումը: Սոցիալիստա– կան վերափոխությունները Լ–ում ընդհատ– վեցին 1941-ին ՍՍՀՄ–ի վրա Գերմանիայի հարձակումով: Պատերազմի առաջին օրե– րից Լ–ի տերիտորիան դարձավ ռազմա– դաշտ, հաստատվեց օկուպացիոն ռեժիմ: Պատերազմի ընթացքում սովետական բա– նակի կազմում գործում էին լատիշական հրաձգային կորպուսը, դիվիզիան (գվար– դիական), ավիագունդը, զենիթային գուն– դը, լատիշական պարտիզանական ջոկատ– ներ, բրիգադ: 1943-ին ստեղծվեց պարտի– զանական շարժման շտաբ, ընդհատակյա կուսակցական և կոմերիտական կոմիտե– ներ: Լ–ի ամբողջ տերիտորիան ազատա– գրվեց 1945-ի մայիսին: Շքանշաններով ու մեդալներով պարգևատրվեցին լատիշ կոր– պուսից մոտ 20 հզ. մարդ: 28 հոգի արժանա– ցան Մովետական Միության հերոսի կոչ– ման: Ետպատերազմյան տարիներին ժող. տնտեսության վերականգնման հետ մեկ– տեղ Լ–ում շարունակվեց սոցիալիստական շինարարությունը: Պատերազմը քայքայել էր Լ–ի տնտեսությունը, ավերվել էին հիմ– նական արդ. ձեռնարկությունները, եր– կաթուղիները (62%), քաղաքները վերած– վել էին ավերակների: Լ–ին հասցված վնասը կազմեց 20 մլրդ ռ. (նախապատե– րազմյան արժեքով), բնակչությունը պա– կասեց մոտ 400 հզ–ով (ավելի քան 20%), կրճատվեց բանվոր դասակարգի թիվը: 1946–50-ին Լ–ում սկսվեց սոցիալիստա– կան ինդուստրացումը, գյուղատնտեսու– թյան վերափոխությունը, կուլտուրական հեղափոխությունը: 1947-ին արդյունաբե– րությունը հասավ նախապատերազմյան մակարդակին: Հաջողությամբ ավարտվեց ետպատերազմյան հնգամյակը: 1946-ին