Է, հայերեն այբուբենի յոթերորդ տառը։ Անունը՝ Է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով, Ե տառի հենքի վրա։ Ի տարբերություն Ե-ի, որտեղ կարճը նստում է տողի վրա, երկարի աջ կողմում, Է-ի կարճը իջնում է տողից ցած և մի փոքր թեքվում ձախ՝ Է։ Ավելի հաճախ կարճը կորանում է՝ Է։ Գրվում է ուղղագիծ և դեպի աջ թեքված։
Բոլոր գրատեսակներում է պահպանում է իր ձևը, միայն արագագրության հետևանքով, հաճախ շղագրում և նոտրգրում, երբ Ե կորցնում է իր կարճը՝ ծ, է–ի մոտ այն ավելի է ընդգծվում՝ է, կամ ընդհակառակը, որոշ գրիչներ, պահպանելով Ե–ի կանոնավոր ձևը, է գրում են առանց կարճի՝ Ե, փոքր կորություն տալով նուրբին։
Է նշանագրում է արդի գրական հայերենի միջին բարձրացման առաջնային շարքի ոչ շրթնայնացած է ձայնավոր հնչույթը։ Ենթադրվում է, որ գրաբարում ունեցել է էյ (ey) երկբարբառային արտա– սանությունը (ե–Ւ յ = է, գործե՜ք յք>գործէք, գործե՜ք յր>գործէր)։ Արդի գրական արևելահայերենի է հնչույթը բառամիջում և բառավերջում գրվում է և տառով։ Որպես բառային միավոր հանդես է գալիս եմ բայի ներկա ժամանակի եզակի թվի երրորդ դեմքում (գրում է)։ Որոշ հնչերանգով է խոսքի մեջ կարող է արտահայտել դիմում, դժգոհություն, տառապանք, հանդիմանություն, ցանկություն, գոհունակություն ևն։ է հանդես է գալիս բարդ և ածանցավոր բառերում որպես արմատ (մանրէ, անէություն)։ ժամանակակից արևելահայ գրական լեզվում բառասկզբում է լսելիս գրվում է է։ Բառամիջում կամ բառավերջում է հնչույթը գրվում է է բարդ կամ ածանցավոր բառերում, երբ է–ով սկսվող բառից առաջ արմատ կամ ածանց կա (վայրէջք)։ Է հնչույթը, շեշտից զրկվելով, սովորաբար հնչյունափոխվում է ի–ի (էջք–իջնել)։
Որպես այբուբենի յոթերորդ տառ նշանակել է յոթ և յոթերորդ, բյուրի նշանով (է՛1)՝ յոթանասուն հազար։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (Է դար = յոթերորդ դար, մասն Է= մասն յոթերորդ)։
ԷԱՄ (< ՝EXXr|vix6v ՝AjieXeudepcoTixdv Metoortov»), Հունաստանի ազգային–ազատագրական ճակատ. քաղաքական կուսակցությունների, խմբավորումների, դեմոկրատական կազմակերպությունների և առանձին հայրենասերների միավորում։ Ստեղծվել է կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ 1941-ին, երկիրը գերմ. ֆաշիստների կողմից օկուպացնելուց հետո։ Խնդիրն էր վտարել ֆաշիստական զավթիչներին և հաստատել դեմոկրատական կարգեր։ Ուներ իր զինված ուժերը (տես ԷԼԱՍ) և կոմիտեներ՝ երկրի տարբեր վայրերում։ 1944-ին Է. ստեղծեց ազգային–ազատագրական Քաղաքական կոմիտե, որն իրականացնում էր ժամանակավոր կառավարության ֆունկցիաներ։ Հունաստանից ֆաշիստական զորքերի հեռանալուց (1944-ի հոկտեմբեր) հետո Է. գլխավորել է դեմոկրատական ուժերի պայքարը անգլո–ամերիկյան ինտերվենտների և ներքին ռեակցիայի դեմ։ 1947~ի դեկտեմբերին Հունաստանի հակահեղափոխական կառավարությունը արգելեց Է–ի և նրա մեջ մտնող կազմակերպությունների գործունեությունը։
ԷԲԵՐ (Hébert) Ժակ Ռենե (1757–1794), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, լրագրող։ Խմբագրել է էբերականների տպագիր օրգան «Լը Պեր Դյուշեն» («Le Père Duchesne») թերթը, որը ժողովրդականություն էր վայելում։ 1792-ի դեկտեմբերից Փարիզի կոմունայի դատախազի տեղակալն էր։ 1794-ի մարտին գլխավորել է յակոբինյանների դեմ ապստամբությունը։ Ենթարկվել է մահապատժի։
ԷԲԵՐՏ (Ebert) Ֆրիդրիխ (1871 – 1925), գերմանական քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության աջ թևի պարագլուխ։ 1913-ին, Ա. Բեբելի մահից հետո, դարձել է ս–դ. կուսակցության վարչության նախագահ։ 1912-ից՝ Ռայխաոագի դեպուտատ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել է սոցիալ–շովինիստական դիրքորոշում։ 1918-ի նոյեմբ. 10-ին մտել է Գերմանիայի կառավարության կազմի մեջ։ Այդ նույն ժամանակ է. գաղտնի համաձայնության է եկել գերագույն զինվորական հրամանատարության հետ՝ հեղափոխությունը խեղդելու նպատակով 10 դիվիզիա Բեռլին մտցնելու շուրջը։ 1919–1925-ին եղել է պրեզիդենտ։ է–ի պրեզի–