Ա. Դրիզուլը: Արժեքավոր ուսումնասիրու– թյուններ են պատրաստվում Լ–ի պատմա– գրության վերաբերյալ: Հնագետները ուսումնասիրել են Լ–ի տարածքի մոտ 100 հնագիտական հուշարձան: Լ–ում տըն– տեսական գիտության կենտրոններ են ԼՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ը, Պետպլանի գիտահետազոտական ինստ–ը, համալսարանի տնտեսագիտական ֆա– կուլտետը, որտեղ աշխատանք է տարվում կապիտալիզմի քաղաքատնտեսության, ժող. տնտեսության պատմության, տնտ. մտքի պատմության մշակման ուղղու– թյամբ (Ֆ. Դեգլով, Ա. Լեյտ, Ա. Սվիկիս, 6ա. Կալնին): Բազմակողմանիորեն ուսումնասիրվում է սոցիալիզմի քաղա– քատնտեսությունը. Պ. Գալյան, «Լատ– վիան ՍՍՀՄ ժող. տնտեսության սիստե– մում» (1967), «Լատվիայի ժող. տնտեսու– թյան զարգացման պրոբլեմները» (1970), «Սոցիալիզմի քաղաքատնտեսության ուր– վագծեր» (1970): Իրավունքի պատմության գծով առաշին գիտական գործը գրել է մարքսիստ գիտ– նական Պ. Ստուչկան: 1944-ին բացվեց Լ–ի համալսարանի իրավաբանական ֆա– կուլտետը: Պետության և իրավունքի պատ– մության ու տեսության ասպարեզում աշ– խատում են Օ. Գրինբերգը, Վ. Միլլերը, է. Ստումբինը: ՝՝Հրատարակվել է «Մերձ– բալթյան հանրապետությունների պետա– կանության զարգացման ուրվագծերը (1940–65)» (էստոնիայի և Լիտվայի գիտ– նականների հետ միասին), ուսումնասիր– վում են պետության և իրավունքի տարբեր պրոբլեմներ: Բնական գիտությունները: Սկսած XVI դարից Լ–ում գիտահետազոտական աշ– խատանքները կատարել են բժիշկնե– րը, դեղագործները, ուս. հաստատություն– ների դասատուները: Նշանավոր ֆիզի– կոս Դ.-Ֆ. Պարրոտը (հետագայում Պե– տերբուրգի ԳԱ ակադեմիկոս), 1795– 1801-ին աշխատելով Ռիգայում, հետագո– տԵչ է օսմոտիկ և գալվանական երեույթ– ները, քիմիկոս Դ.-Գ. Գրինդելը 1803-ին հիմնել է Ռուսաստանում առաշին՝ Ռիգա– յի քիմիա–դեղագործական ընկերությունը: XVI–XVIII դդ. սկսվել է Լ–ի տերիտորիայի աշխարհագրական և երկրաբանական հե– տազոտությունը: XVIII դ. վերշին և XIX դ. սկզբին գիտական կենտրոն է դարձել Ելգավան: հետազոտական մեծ կենտրոն էր Ռիգայի պոլիտեխնիկումը: 1882–87-ին այդտեղ աշխատել է Վ. Օստվալդը: 1896-ին պոլիտեխնիկումի հիման վրա հիմնվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստ–ը (գոր– ծել է մինչե 1919-ը): XX դ. 20-30-ական թթ. բնական և տեխնիկական գիտություննե– րով հիմնականում զբաղվել են Լ–ի հա– մալսարանի աշխատակիցները: Հետազո– տություններ են կատարվել հիդրավլիկա– յի, ֆիզիկական քիմիայի, մաթեմատիկա– յի բնագավառում: Մեծ ուշադրություն է հատկացվել սիլիկատների և կապակցա– նյութերի տեխնոլոգիայի հարցերին: Ուսումնասիրվել են կենսաբանության, անալիտիկ քիմիայի, միկրոկենսաբանու– թյան և վիտամինների, կենսաքիմիայի, բժշկության մի շարք պրոբլեմներ: Սովետական կարգերի վերահաստա– տումից հետո Լ–ի կոմկուսը և կառավարու– թյունը հանրապետությունում գիտական գործունեությունը կազմակերպելու հա– մար ձեռնարկել են մի շարք միշոցառում– ներ: 1946-ին բացվել է ԼՍՍՀ ԳԱ, ստեղծ– վել են բնական գիտությունների պրոբ– լեմների ԳՀԻ–ներ և փորձարարական կա– յաններ: 1958-ին վերականգնվել է Ռի– գայի պոլիտեխնիկական ինստ–ը, որը դարձել է տեխնիկական գիտությունների բնագավառի հետազոտությունների կա– րևոր կենտրոն: Անօրգանական քիմիայի բնագավառում հետազոտվել են մետաղ– ների ու դրանց միացությունների փոխազդ– ման ունակությունը և ֆիզիկաքիմիական հատկությունները, ուսումնասիրվել մե– տաղների իոնների փոխազդեցություննե– րը օրգ. կոմպլեքսագոյացնողների հետ և անօրգանական նյութերի սինթեզի պլազ– մաքիմիական պրոցեսները, մշակվել մե– տաղները կոռոզիայից պաշտպանելու նոր եղանակներ: Օրգանիկները մշակել են սինթեզի եղանակներ, ուսումնասիրել թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող հետերոցիկլիկ միացությունների քիմիա– յի, դրանց փոխազդման ունակության և ստերեոքիմիայի տեսական խնդիրները: Օրգանական քիմիայի ինստ–ի աշխատա– կիցները հայտնագործել և ուսումնասիրել են միացությունների նոր դաս՝ ատրաններ: Ֆիզիկոսները հետազոտել են էլեկտրա– մագնիսական պրոցեսները հեղուկ մե– տաղներում, հիմնավորել ինդուկցիոն և կոնդուկցիոն մագնիսահիդրոդինամիկա– կան մեքենաների տեսությունը: Քիմիկոս– ների հետ համատեղ ուսումնասիրում են պլազմայի քիմիայի պրոբլեմները: Ֆիզի– կայի ինստ–ի միջուկային ռեակտորի գոր– ծարկմամբ (1961) կատարվել են նյութի վրա ճառագայթման ազդեցության և մի– ջուկային սպեկտրոսկոպիայի վերաբեր– յալ աշխատանքներ: Աստղագետները ըզ– բաղվում են փոքր մոլորակների և դրանց ուղեծրերի էֆեմերիդների հաշվարկով, կարմիր հսկա աաուլերի hbinuiqmnifuiifp, ռադիոաստղագիտության հարցերով: Մաթ. հետազոտություններն ընդգրկում են հանրահաշվի, մաթ. տրամաբանության, ավտոմատների մաթ. տեսության, ֆունկ– ցիոնալ անալիզի բնագավառները: Տե– սական և կիրառական մաթ. հետազոտու– թյունները կատարվում են համալսարանի հաշվողական կենտրոնում: Զգալի աշխա– տանք է կատարվել Լ–ի էներգետիկ տնտե– սության վերակառուցման և ՍՍՀՄ հս–արմ. էներգահամակարգի ստեղծման ուղղու– թյամբ: Մշակվել է շերմամատակարարման համակարգերի ավտոմատ կարգավոր– ման տեսությունը: Ձևակերպվել են փո– փոխական հոսանքի անկոնտակտ էլեկ– տրական մեքենաների տեսության հի– մունքները: Կենսաբանության և գյուղա– տնտեսության բնագավառի հետազոտու– թյուններով պարզվել է միկրոտարրերի դերը բույսերի սննդառության պրոցեսում: Որոշվել է վիտամինների և միկրոտարրերի դերն ընտանի կենդանիների օրգանիզ– մում, մշակվել են նշված նյութերով կեն– դանիներին կերակրելու առավելագույն նորմեր: Լ–ի ժող. տնտեսության համար կարևոր են բուսաբանության, էկոլոգիայի, անտառագիտության բնագավառի աշխա– տանքները: Բժշկագիտական գիտություն– ների բնագավառում հետազոտվում են օնկոլոգիայի, այդ թվում՝ քաղցկեղի քի– միաբուժության, վիրուսաբանության, վա– րակիչ հիվանդությունների պրոբլեմները: ԼՍՍՀ–ում կան (1973) 101 գիտական հիմ– նարկություն, աշխատում է մոտ 9800 գիտաշխատող (1940-ին համապատասխա– նաբար՝ 39 և 1100): Գիտաշխատողների թվում են ԼՍՍՀ ԳԱ 23 ակադեմիկոս, 26 թղյծ–անդամ, ավելի քան 220 դոկտոր և 2900 գիտ. թեկնածու: Լ–ի գիտական կենտ– րոնը ԼՍՍՀ ԳԱ է (տես Ակադեմիա գիտու– թյունների Լատվիական ՍՍՀ): XIII. Մամուլը, ռադիոն և հեռուստա– տեսությունը Լատիշերեն տեքստով գրքի մասին առա– շին տեղկեությունը վերաբերում է 1525-ին: Լատիշական տպագրության պահպանված հնագույն հուշարձանները լույս են տեսել 1585–86-ին: Ռիգայում առաշին տպարա– նը հիմնվել է 1588-ին: Լատիշական առա– շին պարբերականը հրատարակվել է 1797–98-ին, առաշին լրագիրը՝ 1822-ին: XIX դ. 60-ական թթ. ստեղծվել են առա– շին ազգային գրահրատարակչություննե– րը և տպարանները: Ս–դ. և մարքսիստա– կան գաղափարները լատիշական մամուլ են մուտք գործել 90-ական թվականներից: 1904-ից Ռիգայում անլեգալ լույս է տեսել ս–դ. «Ցինյա» («Պայքար») թերթը, որը 1919-ին դարձել է Լատվիայի ԿԿ օրգանը (այժմ՝ ԼԿԿ ԿԿ օրգան): Լատիշական տպագրությունը սկսել է զարգանալ հատ– կապես 1940-ից հետո: Լ–ում կա 3 հրա– տարակչություն (19^6)՝ «Լիեսմա» («Բոց»), «Զվայգզնե» («Աստղ») և «Զինատնե» («Գի– տություն»), որոնք 1975-ին հրատարակել են 2367 անուն գիրք: 1975-ին լույս են տեսել 143 հանդես, 83 թերթ և այլ պարբե– րական հրատարակություններ: Առաշին ռադիոհաղորդումները սկսվել են 1925-ին, հեռուստատեսային հաղորդումները՝ 1954-ին, Ռիգայում: XIV. Գրականությունը Լ–ի գրականության զարգացման հենքը ժող. բանահյուսության ավանդույթներն են: Պահպանված առաշին գրքերից են կատեխիզիսները (1585, Վիլնյուս, 1586, Քյոնիգսբերգ): Աշխարհիկ գրքի առաշին նշանավոր հեղինակը Ստարի Ստենդերն է (Գ. Ֆ. Ստենդեր, 1714–96): Լատիշա– կան ազգային գրավոր գրականության զարգացումը կապված է XIX դ. 60-ական թթ. երիտլատվիական շարժման հետ, որի ականավոր ներկայացուցիչներն են գրա– կանության մեջ Ցու. Ալունանը (1832–64), Կ. Վալդեմարը (1825–91), Կ. Բարոնը (1835–1923), Ա. Պումպուրը (1841 – 1902), Աուսեկլիսը (1850–79): Լատիշական ար– ձակի առաշին նվաճումը Ռեյնիս (1839– 1920) և Մատիս (1848–1921) Կաուձիտ եղբայրների «Հողաչափների ժամանակ– ները» (1879) վեպն է և Ապսիշու Եկաբի (1858–1929) պատմվածքները: Գրակա– նության զարգացման նոր փուլն սկսվել է XIX դ. 90-ական թթ., կապված Լատվիա– յում բանվորական շարժման աճի և մարք– սիստական մտքի առաջացման հետ: Լ–ի առաշին հեղափոխական բանաստեղծը է. Վեյդենբաումն է (1867–92): Պայքարի ռոմանտիկայով համակված բանաստեղ– ծություններով և սոցիալական սուր հար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/502
Այս էջը սրբագրված չէ