Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/503

Այս էջը սրբագրված չէ

ցեր շոշափող պիեսներով գրականություն մուտք գործեց բանաստեղծուհի Ասպա– զիան (1865–1943): Իր պիեսներում և պատմվածքներում հոգեբանական խոր վերլուծություն մտցրեց Ռ. Բլաումանիսը (1863–1908): Երևան եկավ Լ–ի մարքսիս– տական գրաքննադատությունը (0ա. 0ան– սոն–Բրաուն, 1872–1917, Վ. Կնորին, 1890-1938, Ա. Ուպիտ, 1877–1970): XX դ. սկզբներին Ցան Ռայնիսի (1865–1929) հեղափոխական պոեզիան ու պիեսներն արտահայտում են ժողովրդի տրամադրու– թյունը, հեղափոխական պրոլետարիատի ձգտումը, աշխատավորների պայքարը ազատության համար: Ա. Ուպիտը զար– գացրեց քննադատական ռեալիզմը, լա– տիշական արձակում և դրամատուրգիա– յում սկզբնավորեց սոցիալիստական ռեա– լիզմը: Լատիշական ռեալիստական ար– ձակը հետագայում հարստացրին ժող. գրող է. Բիրզնիեկս–Ուպիտիսը (1871 – 1960), Ա. Դեգլավը (1862–1922), 6ա. Ցաունսուդրաբինը (1877–1962), Ա. Բրիգադերեն (1861 –1933), պոեզիան՝ Վ. Պլուդոնը (1874–1940, Կ. Սկալբեն (1879–1945) և ուրիշներ: Բուրժ. Լատվիա– յում հեղափոխական գրողներ Լ. Լայցենը (1883–1930), Լ. Պաեգլեն (1890–1926) պայքարել են սովետական Լատվիայի գոյության առաջին տարվա (1919) գա– ղափարների համար: Լատիշական առա– ջադիմական գրականության ավանդույթ– ները զարգացրին Պ. Ռոզիտը (1899– 1937), Վ. Լացիսը (1904–66), 0ա. Գրոտը (1901-68), Ա. Չակը (1902–50), 0UI. Սուդ– րաբկալնը (1894–1975): Հոկտեմբեր– յան հեղափոխության շրջանում ծնված լատիշական սովետական գրականությու– նը 1920–30-ական թթ. զարգացավ ՍՍՀՄ–ում, սակայն առավել թափ առավ Լատվիայում սովետական կարգերի վերա– հաստատումից (1940) հետո: Այդ տարի– ներին նրա գլխավոր խնդիրը մարդու գաղափարա–քաղաքական աճն էր, սովե– տական իրականության հաստատումը: Պոեզիայում աչքի ընկան Վ. Լուկսը (ծն. 1905), ժող. գրող Ա. Գրիգուլիսը (ծն. 1906), Մ. Ռուձիտիսը (1910–66), 6ու. Վանագը (ծն. 1903), Ա. Բալոդիսը (ծն. 1908), Ֆ. Ռոկպելնիսը (1909–69) և ուրիշներ, արձակում՝ ժ. Դրիվան (ծն. 1910), 0ա. Գրանտը (1909–70), Ա. Բրոդելեն (ծն. 1910): Լայն է ժող. բանաստեղծուհի Մ. Կեմպեյի (1907–74) ստեղծագործու– թյան թեմատիկ ընդգրկումը: 50-ական թթ. վերջերից հայտնի դարձավ բանաստեղծ Օ. Վացիետիսը (ծն. 1933): Լ–ի գրականու– թյան մեջ կարևոր ներդրում է Ի. Զիեդո– նիսի (ծն. 1933), Ի. Աուզինի (ծն. 1937), Բ. Աաուլիտիսի (1928–70), Մ. Բենդրու– պեի (ծն. 1910), Ա. Վեյանի (1927), Ա. Սկալ– բեի (ծն. 1922), Ա. էլկսնեի (ծն. 1922), Մ. Չակլայսի (ծն. 1940), Լ. Բրիդակայի (ծն. 1932), Ս. Կալդուպեի (ծն. 1922), 0ա. Պետերսի (ծն. 1939) պոեզիան: Հա– կաֆաշիզմի և սովետական հումանիզմի հաստատումն են է. Վեվերիսի (1899– 1976) բանաստեղծությունները: ժամա– նակակից կյանքի հարցերն իրենց վեպե– րում հոգեբանական ու բարոյական տե– սանկյունից են լուծում Զ. Սկուինը (ծն, 1926), է. Լիվսը (ծն. 1924), Վ. Լամսը Ա. Ց ի ր ու ւ ի ս. Պիոներների պաւատի դար– պասը (1939) Տեսարան Պեաերսոնի «Ես երեսուն տարեկան եմ» պիեսի ներկայացումից (1962, Դրամայի ակադեմիական թատրոն. Ռիգա) Կադր «Սատանայի ծաոաները» կինոնկարից (1967), ռեժ. Ա. Լեյմանիս (ծն. 1923), Ի. Ինդրանեն (ծն. 1927), Ռ. էզերան (ծն. 1930), պատմվածքներում՝ Մ. Բիր զեն (ծն. 1912), է. վիլկսը (1923– 1976) և ուրիշներ: Կենսագրական վեպի ժանրը լատիշական արձակում շարունա– կում են 0ա. Նիեդրեն (ծն. 1909), 0ա. Կալ– նինը (ծն. 1922): Լ–ի դրամատուրգիան հարստացրել են Դ. Պրիեդեն (ծն. 1928), K Դուլբիսը (ծն. 1926) և ուրիշներ: Լա– տիշական սովետական գրականագիտու– թյան խոշորագույն ավանդը «Լատվիա– կան գրականության պատմության» (1956–1963) վեցհատորյակն է: XV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Լ–ի տարածքում մ. թ. ա. I հազարամ– յակում կառուցվել են տոհմային համայնք– ների ամրացված, իսկ ավելի ուշ՝ նաև ոչ ամրացված բնակավայրեր: X–XIII դդ., ֆեոդալական հարաբերությունների հաս– տատմանը զուգընթաց, ամրացված բնա– կավայրերի մի մասը վերածվել է տեղա– կան վերնախավի՝ գերանակապ պատե– րով շուրջառնված դաստակերտ–դղյակնե– րի, որոնց մոտ կազմավորվել են արհես– տավորա–հողագործական քաղաքատիպ ավաններ: Մինչև XIII դ. հիմնական շի– նանյութը եղել է փայտը: Այնուհետև շի– նարվեստը ընթացել է արևմտաեվրոպա– կան ճարտ. հունով: Կառուցվել են պաշտ– պանական (խաչակիր ասպետների դղյակ– ներ) և ռոմանական ու գոթական ոճերի պաշտամունքային քարե շինություններ (Ռիգայում՝ Դոմյան եկեղեցին, XIII– XVIII դդ., Պետերի եկեղեցին, XIII– XVII դդ., Ցեսիսում՝ 0անի եկեղեցին, XIII դ. ևն): XVIII դ. ստեղծվել են խոշոր պալատա–պուրակային անսամբլներ (պա– լատներ Ռունդալեում և Ելգավայում, ճարտ.՝ Վ. Վ. Ռաստրելլի): XIX դ. սկըզ– բից ճարտ. զարգացել է ռուս, կլասիցիզմի ազդեցությամբ (պալատական համալիրներ Կազդանգայում և Դուրբեում): Գյուղերում մինչև XX դ. պահպանվել է Փայտաշեն, կավածածկ կամ ծղոտածածկ, բարձր տանիքով ավանդական տան տիպը: XIX դ. 2-րդ կեսից ձևավորվել է նոր ժամանակ– ների ազգային ճարտ. դպրոցը (ճարտ. 0ա. Բաումանիս, է. Լաուբե, Ա. Վանագ): Սովետական իշխանության տարիներին մշակվել են քաղաքների գլխավոր հատա– կագծեր, սկսվել է բարեկարգ կոլտնտե– սային և պետ. տնտեսությունների, ավան– ների կառուցումը: 1950-ական թվականնե– րից շինարարությունն ընթանում է տիպա– րային նախագծերով, հիմնական շինա– նյութը աղյուսն է ու երկաթ–բետոնը: Լ–ի ժամանակակից կառույցներից են՝ Ռի– գա յ ի ծովային կայարանը (1965, ճարտա– րապետներ՝ Մ. Գելզիս, Վ. Սավիսկո), «Սենիտե» ռեստորանը (1967, ճարտ. Լ. Սկույա), Սպորտի պալատը (1970, ճարտարապետներ՝ Օ. Կրաուկլիս, Բ. Բուրչիկա, Ա. Իշխանովա, Լ. Կրաուկլե, Ա. Սկալբերգա), Լատիշ կարմիր հրաձիգ– ների մեմորիալ անսամբլը (1970, ճարտա– րապետներ՝ Զ. Դրիբա, Գ. Լուսիս–Գրին– բերգ, քանդակագործ՝ Վ. Ալբերգ), 0ա. Ռայնիսի անվ. պետական ակադե– միական գեղարվեստական թատրոնը (1976, ճարտ. Մ. Ստանյա, Ի. 0ակոբսոն, Ի*. Կանդերս): 1945-ին հիմնվել է ԼՍԱՀ ճարտ. միությունը: XIX դ. 2-րդ կեսին հանդես են եկել առաջին պրոֆեսիոնալ լատիշ գեղանկա– րիչները՝ Կ. Գունը, 0ու. Ֆեդերը և ուրիշ– ներ, իսկ դարավերջին ստեղծվել է գեղա– նկարչության լատիշական ազգային դըպ– րոցը: Առաջատար վարպետներ 0ա. Ռո– զենթալի, Վ. Պուրվիտի, 0ա. Վ ալտերի ար– վեստը շատ կողմերով հարազատ է ռուս նկարիչ–պերեդվիժնիկների սրվեստին: 1900–10-ին վերելք է ապրել գրաֆիկան (Ռ. Զարինի օֆորտները, է. Բոենցենի նկարազարդումները, Թ. Ուղերի գծա– նկարները): Լատիշական քանդակագոր– ծական դպրոցը XX դ. կրել է Օ. Ռոդենի ազդեցությունը, որի մոտ սովորել են լա– տիշ առաջին քանդակագործները (Գ. Շկիլ–