Յուրաքանչյուր աարրի տեղը Լ. շ–ում պայմանական է, քանի որ էլեկւորոդային պոտենցիալի մեծությունը կախված է ջեր– մաստիճանից, լուծույթի բաղադրությու– նից, որում տեղադրված են էլեկտրոդները, էլեկտրոլիտում տվյալ նյութի իոնների ակտիվությունից, ինչպես նաև էլեկտրոդի մակերևույթի վիճակից (հատկապես նրա վրա եղած օքսիդի պաշտպանական թա– ղանթից): Ուսումնական գրականության մեջ բերված Լ. շ վերաբերում է ջրային լուծույթներին՝ 25°Շ–ի պայմաններում, երբ գազերի ճնշումը 1 մթն է և էլեկտրաքիմիա– կան ռեակցիային մասնակցող իոնների ակտիվությունը՝ 1: Կոնցենտրացիայի և լուծիչի փոփոխումից Լ. շ–ում նյութերի հաջորդականությունը կարող է փոխվել: Կարևորագույն հետևությունները, որոնք բխում են Լ. շ–ից և լայնորեն կիրառվում են քիմ. պրակտիկայում, հետևյալներն են. 1. յուրաքանչյուր մետաղ ընդունակ է դուրս մղելու (տեղակալելու) աղերի լու– ծույթներից Լ. շ–ում իրենից առաջ գտնվող մնացած բոլոր մետաղները, 2. Լ. շ–ում ջրածնից ձախ գտնվող բոլոր մետաղներն ընդունակ են դուրս մղել նրան թթուներից, 3. Լ. շ–ում ցանկացած երկու մետաղ ինչ– քան հեռու գտնվեն իրարից, այնքան մեծ լարում կտան դրանցից պատրաստված գալվանական էլեմենտները: Տես նաև Մետաղներ: Գրկ, Kypc cfrn3HqecKOH xhmhh [nofl օ6պ. pefl. 5i. H. TepacHMOBa], r. 2, 2 H3A., M., 1973, rji. 20; II o ji h h r JI., OdiijaH xhmhh, nep. c aHra., M., 1974, ա. XV.
ԼԱՐՈՇՖՈՒԿՈ (La Rocherfoucauld) Ֆրան– սուա դը (15.9.1613, Փարիզ–17.3.1680, Փարիզ), ֆրանսիացի գրող, բարոյա– խոս, դուքս: Մասնակցել է պալատական խարդավանքներին ընդդեմ Ա. ժ. Ռիշել– յոյի, հարել է Ֆրոնդային: Իր «Հուշագրու– թյուններում (1662, լրիվ հրտ. 1817) հանդես է եկել որպես աբսոլյուտիզմի հա– կառակորդ: Գլխավոր ստեղծագործու– թյունը՝ «Մտորումներ կամ Բարոյախոսա– կան ասույթներ ու մաքսիմներ»-ը (1665), իր ժամանակի ֆրանս. հասարակության բարքերի դիտարկումների փիլ. ընդհան– րացումն է: Նա մարդու վարքագծի գլխա– վոր շարժիչ ուժերը համարում է անձնա– պաշտությունն ու եսասիրական հաշվենկա– տությունը: Լ. աֆորիզմների վարպետ է:
ԼԱՐՍԵՆ (Larsen) Ռեյդար Տորալֆ (ծն. 8.10.1923, Լիլլեհամմեր), նորվեգական բանվորական շարժման գործիչ, լրագրող: Նորվեգիայի կոմունիստական կուսակցու– թյան (ՆԿԿ) անդամ 1948-ից: 1946–48-ին եղել է ՆԿԵՄ կենտրոնական օրգան «Ավանգարդեն» («Avangarden») թերթի խմբագիրը, 1949–53-ին՝ ՆԿԵՄ նախա– գահը, 1950-ից՝ ՆԿԿ կենտրոնական վար– չության և քարտուղարության անդամ, 1958–65-ին՝ ՆԿԿ կենտրոնական օրգան «Ֆրիհետեն» («Friheten») թերթի գլխավոր խմբագիրը: 1965-ին ընտրվել է ՆԿԿ նա– խագահ:
ԼԱՐՎԱԾԱՁԱՓ, հաշվի արագու– թյան չափիչ, իմպուլսային իոնաց– նող խցիկից կամ հաշվիչից ելնող իմպուլս– ների թիվը չափող սարք: Կազմված է իմ– պուլսային ուժեղացուցիչից, ձևավորող կասկադի ամպլիտուդային դիսկրիմինա– տորից, միջինացնող և չափող շղթաներից: Հաշվման առավելագույն արագությունը՝ 105 իմպուլս 1 վրկ–ում:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ էլեկտրական դաշտի, վեկտորական ֆիզիկական մե– ծություն (E), էլեկտրական դաշտի հիմ– նական քանակական բնութագիրը: Որոշ– վում է զ0 փորձնական էլեկտրական լիցքի –>• վրա դաշտի ազդեցության F ուժի և այդ լիցքի մեծության հարաբերությամբ, E = –>• –> – F /զ0: E-ի չափման ժամանակ գ0 լիցքը պետք է այնքան փոքր լինի, որ էապես չփոփոխի դաշտն ստեղծող լից– քերի բաշխումը: Ընդհանուր դեպքում Լ. կախված է ժամանակից և տարածական կոորդինատներից: Լ. բավարարում է Մաքսվեչի հավասարումներին: Վակու– ումում անշարժ կետային զ լիցքի ստեղծած էլեկտրական դաշտի Լ. իրենից r հե– ռավորության վրա որոշվում է E = = q r/ r3 առնչությամբ (միավորների CGS համակարգում): Լ. բավարարում է վերադրման սկզբունքին (վակուումում), ըստ որի մի քանի լիցքերի ստեղծած դաշտի Լ. հավասար է բաղադրիչ դաշտե– –> րի Լ–ների վեկտորական գումարին՝ E = = Ei + E2+ • • •: Լ. կարելի է արտահայ– տել էլեկտրամագնիսական դաշտի փ սկալ– յար և A վեկտորական պոտենցիալներով. CGS համակարգում E=–gradcp–-1 c dt (c-ն լույսի արագությունն է վակուումում): Միավորների միջազգային համակարգում Լ. չափվում է վ/մ միավորով: Գ. Աչոջանց
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ մագնիսական դաշտի, վեկտորական ֆիզիկական մե– ծություն (H), միջավայրում մագնիսա– կան դաշտի քանակական բնութագրերից: Ընդհանուր դեպքում կախված է ժամանա– կից և տարածական կոորդինատներից: Լ. բավարարում է Մաքսվեչի հավասարում– ներին: Միավորների CGS համակարգում H-ը մագնիսական դաշտի մյուս ավելի հիմնական բնութագրի՝ մագնիսական ին– դուկցիայի B վեկտորի հետ կապված է H=B–4jtM առնչությամբ, որտեղ M-ը մագնիսացման վեկտորն է, այսին– քըն" միջավայրի միավոր ծավալի մագնի– սական մոմենտը: Իզոտրոպ միջավայրի –>• -*> դեպքում H և B վեկտորները կապված են պարզ գծային առնչությամբ՝ H = = B/|li (CGS համակարգում). |ււ–ն մի– ջավայրի մագնիսական թափանցելիու– թյունն է: Վակուումում |^^1,և Լ. համընկ– նում է մագնիսական դաշտի ինդուկցիա– յին: CGS համակարգում Լ–յան չափման միավորը էրստեդն է, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ ա/մ–ը (1 է= = 79,6 ա/մ): գ. ԱԼոջանց
ԼԱՐՎԱԾՔ երաժշտական, 1. հըն– չյունային համակարգում աստիճանների հաճախականության մաթեմատիկորեն ար– տահայտված հարաբերությունը: Մ. թ. ա. տարբեր սկզբունքի լարվածքներ են կիրա– ռել Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և այլուր: Եվրոպայում հնա– գույնը պյութագորասյան լար– վածքն է, որը կազմվում է հաջորդա– կան մաքուր կվինտաներով (2:3) ստաց– վող հնչյունները օկտավայի սահմաննե– րում ի մի բերելով: Մաքուր լար– ված ք ու մ, կվինտաներից և օկտավանե– րից բացի, հաշվի է առնվում նաև մաքուր մեծ տերցիան (4:5): Պյութագորասյանլարվածք. cd efga hci 1 8/9 64/81 3/4 2/3 16/27 128/243 1/2 Մաքուր լարվածք. 1 8/9 4/5 3/4 2/3 3/5 8/15 1/2 Այսպիսի լարվածքով հնչյունաշարերում, էնհարմոնիզմի բացակայության հետևան– քով, օկտավայի մի շարք աստիճաններ ներկայանում են մի քանի տարբերակով, ուստի դրանք ֆիքսացված բարձրության հնչյուններ արտադրող նվագարաններում կիրառելու համար անգործնական էին: XVII դարից պրոֆեսիոնալ երաժշտության մեջ կիրառվում է էնհարմոնիզմի երևույթը օգտագործող 12 աստիճանանոց հավա– սարաչափ տեմպերացված լարվածքը (տես Տեմւցերացիա): 2. Կամերտոնի հնչյունների համար որպես չափանմուշ ընդունված բացարձակ բարձ– րությունը, որի հիման վրա լարում են երաժշտական գործիքները (ԱԱՀՄ–ում հիմք է ծառայում I օկտավայի լյան՝ 440 տատանում մեկ վայրկյանում): 3. Մի շարք լարավոր գործիքների բաց լարերով ստացվող հնչյունների բարձրությունների հարաբերությունը, ջութակի, ալտի և թավ– ջութակի լարվածքը կվինտաներով է, կոնտրաբասինը՝ կվարտաներով ևն: Ռ. Աթայան
ԼԱՐՈՒՄ է լ և կտրական (էլեկտրա– կան դաշտի կամ էլեկտրական շղթայի երկու կետերի միջև), էլեկտրական լից– քը մի կետից մյուսը տեղափոխելու համար կատարած աշխատանքի և լիցքի հարաբե– րության սահմանը, երբ լիցքի մեծությունը ձգտում է զրոյի: Թվապես հավասար է միավոր լիցքի տեղափոխման աշխատան– քին: Չափվում է վոչաով և դրա ածանցյալ միավորներով: էլեկտրաստատիկ դաշ– տում էլեկտրական ուժերի կատարած աշ– խատանքը կախված չէ ճանապարհի ձևից, այդ դեպքում Լ. երկու կետերի միջև համ– ընկնում է այդ կետերի պոտենցիալ– ների տարբեր ու թյանը (տես Պոաենցիաչ էչեկարական): Հաստատուն հոսանքի շղթայում Լ. երկու կետերի միջ1.1 հավասար է այդ տեղամասի R դիմադրու– թյան և նրանով անցնող I հոսանքի ար– տադրյալին՝ Ս= IR: Հաստատուն հոսան– քի աղբյուրի էչեկարաշարժ ուժը հավասար է սեղմակների պոտենցիալների տարբե– րությանը: Հետևաբար էլեմենտի էլեկտրա– շարժ աժը կարելի է չափել շատ մեծ ներ– քին դիմադրություն ունեցող վոլտմետրով: Փոփոխական հոսանքը բնութագրելու հա– մար օգտվում են Լ–ման ամպլիտուդային, գործող (միջին քառակուսային կամ էֆեկ– տիվ) միջին արժեքներից, որոնք միմյանց հետ կապված են հետևյալ առնչություննե–