ԼԱՈՒԵԳՐԱՄ, անշարժ միաբյուրեղից ըս– տացվող ռենտգենադիֆրակցիոն պատ– կեր (տես Դիֆրակցիա ռենտգենյան ճա– ռագայթների): Կոչվում է մեթոդն առա– շարկողի՝ Մ. Լաուեի անունով: Առաշին Լ. ստացել են Վ. Ֆրիդրիխն ու Պ. Կնիպինգը (1912): Լաուեի մեթոդը հետևյալն է. ալի– քի տարբեր երկարություններ ունեցող ռենտգենյան ճառագայթների նեղ փունշն ուղղվում է անշարժ բյուրեղի վրա: Բյու– րեղագիտական հարթություններից անդ– րադարձած ճառագայթները բծերի ձևով Կաուստիկ սոդա– յի՝ կամայականո–» րեն կողմնորոշ– ված միաբյուրեղից ստացված լաուեգ– րամ գրանցվում են բյուրեղից հեւոո տեղավոր– ված (սկզբնական ճառագայթների փըն– շին ուղղահայաց) լուսանկարչական ժա– պավենի վրա: Տվյալ բյուրեղագիտական գոաուց անդրադարձած ճառագայթները տարածության մեշ բաշխվում են կոնա– կան մակերևույթով, իսկ լուսանկարչա– կան ժապավենի վրա ստացվող բծերը դասավորվում են երկրորդ կարգի կորերի երկայնքով (նկ.): Մեթոդը կիրառվում է կամայական ձևի միաբյուրեղների բյու– րեղագիտական ուղղությունները, հար– թությունների սահքի անկյունները որո– շելու համար: Ըստ Լ–ի կարելի է դատել միաբյուրեղի որակի մասին: Մ, Չաչաբյան
ԼԱՈՒՏԵՐ Անաս Միխկելևիչ [ծն. 28.6(5.7). 1894], էստոնացի սովետական դերասան և ռեժիսոր: ՍՍՏՄ ժող. արտիստ (1948): Աշհւատել է Տասհնհ «էստոնիա» և Տար– տուի <Վանեմույնե> թատրոններում: Դե– րերից են՝ 1սլեսաակով(Դոգոլի«Ռևիզոր»), Համլեւո, Օթելլո, Շայլոկ (Շեքսպիրի «Տամլեա», «Օթելլո», «Վենետիկի վաճա– ռականը»), Իլվես (Վիլդեի «Կապ»): Բե– մադրել է Վիլդեի «Տան ոգի», Դորկու «Թշնամիներ», Սիմոնովի «Ռուսական հարց», Ցակոբսոնի «Երկու ճամբար», Չեխովի «Երեք քույր» և այլ պիեսներ: 1924-ից նկարահանվել է կինոյում: Արժա– նացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1952):
ԼԱՈՒՐԵԱՏ (< լատ. laureatus – դափ– նեպսակավոր), տես Դափնեկիր:
ԼԱՈՒՐԻՍՏԻՆ Ցոհաննես [գրական ծած– կանունը՝ Ցուհան Մադարիկ, 29.10(10.11). 1899, Տալլին–28.8.1941, Տալլին], սո– վետական պետական և կուսակցական գործիչ, էստոնացի գրող: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1922–23-ին խմբագրել է «Տալ– լիեսկի ռաբոչի» թերթը: 1923–38-ին գտնը– վել է բանտում: 1938–40-ին ընտրվել է էստոնիայի կոմկուսի ԿԿ–ի անդամ: էս– տոնիայում սովետական իշխանության վե– րականգնումից (1940-ի հուլիս) հետո ըն– ւոըրվել է ԷՍՍ^ ԺԿԻ» նախագահ, էստո– նիայի կոմկուսի ԿԿ–ի քարտուղար: Զոհ– վել է Տայրենական մեծ պատերազմի ժա– մանակ Տալլինի պաշտպանության համար մղվող մարտերում: Լ. էստոնիայի հեղա– փոխական շարժումների պատմությանը նվիրված աշխատությունների հեղինակ է: Պարգևատրվել է (1946-ին, ետմահու) Լենինի շքանշանով:
ԼԱՔԱՆ ԵՐԿ ԱՏԻՆ ՊԱՏՎԱԾՔՆԵՐ, շին– վածքների մակերևույթներին քսված լա– քաներկային նյութերի չորացման հետե– վանքով առաշացած պատվածքներ: Հիմ– նականում կիրառում են մետաղը կոռո– զիայից, փայտը փտումից պաշտպանելու և շինվածքների դեկորատիվ հարդարման համար: Կան նաև հատուկ նշանակության Լ. պ.՝ էլեկտրամեկուսիչ, ֆլուորեսցեն– տային, շերմաինդիկատորային, ջերմա– կայուն, բեն զա– և յուղակայուն ևն: ճիշտ շահագործման դեպքում Լ. պ–ի ծառայության ժամկետը կարող է հաս– նել մի քանի տարվա: Լ. պ–ի հատկու– թյունները պայմանավորված են լաքա– ներկային նյութերի բաղադրությամբ (թա– ղանթագոյացնող նյութերի, պիգմենտնե– րի տեսակով ևն), ինչպես նաև պատվածք– ների ստրուկտուրայով, որոնք հիմնակա– նում մի քանի շերտից են: Լ. պ–ին ներկա– յացվող կարևորագույն պահանջներն են՝ առանձին շերտերի միմյանց (ներքևի շեր– տինը1 նաև շինվածքի մակերևույթին) ամուր կպչումը (աղհեզիա), կարծրությու– նը, ծռման և հարվածի ամրությունը, խո– նավաւսնթափանցելիությունը, մթնոլոր– տակայունությունը ևն: Բազմաշերտ Լ. պ–ի ստացման համար օգտագործվում են ն ա– խաներկեր, որոնք քսվում են ուղղակի մակերևույթին՝ հակակոռոզիոն պաշտ– պանության և Լ. պ–ի ադհեզիայի ապահով– ման համար, մածիկներ, որոնք քըս– վում են նախաներկի վրա՝ մակերևույթի ծակոտիները, մանր ճաքերը լցնելու և մյուս արատները վերացնելու համար, ներկեր, որոնք մակերևույթին տալիս են անհրաժեշտ դեկորատիվ հատկություն– ներ և ապահովում Լ. պ–ի կայունությունն արտաքին ներգործությունների նկաւռ ւքամբ, լաքեր, որոնցով պատվում է ներկի շերտը՝ Լ. պ–ի փայլն ուժեղացնելու համար: Լ. պ–ի ստացման տեխնոլոգիա– կան պրոցեսի մեջ մտնում են մակերևույթի նախապատրաստման, առանձին շերտե– րով պատելու գործողությունները, չորա– ցումն ու վերջնամշակումը: Լ. պ–ի հաստու– թյունը կարող է հասնել 80–300 մկմ:
ԼԱՔԵՐ ( < գերմ. Lack, սկզբնաղբյուրը՝ սանսկրիտերեն լաքշա), թաղանթածին նյութերի (թաղանթագոյացնողների) լու– ծույթներն օրգանական լուծիչներում, փայ– տե, մետաղե և այլ մակերեսներ բարակ շերտով պատելուց և չորացնելուց հետո Լ. առաջացնում են մակերեսին ադհեզիայի ուժերով ամուր կպած պինդ, փայլուն, թափանցիկ թաղանթներ: Այդ թաղանթնե– րը պաշտպանում են առարկաները մթնո– լորտային ազդակների և վնասակար մի– ջավայրերի քայքայող ազդեցությունից, ինչպես նաև ունեն դեկորատիվ նշանակու– թյուն: Թաղանթների առաձգականությու– նը (ամրությունը ոլորման դեպքում) մե– ծացնելու համար Լ–ին ավելացնում են պլաստիկատորներ (օրինակ, դիբուտիլֆ– տալատ): Լ–ի բաղադրության մեջ մտնում են նաև թաղանթագոյացման պրոցեսի կատալիզատորներ և հարուցիչներ (մե– տաղների աղեր, օրգ. գերօքսիդներ ևն): Որպես թաղանթագոյացնողներ օգտագոր– ծում են բնական (դոճի խեժ, բևեկնախեժ ևն) կամ սինթետիկ (ալկիդային, էպօքսի– դային, պոլիեթերային, պոլիակրիլային ևն) խեժեր, որպես լուծիչ՝ սպիրտներ, էթիլքացախատ, արոմատիկ ածխաջրա– ծիններ ևն: Լ. պատրաստում են թաղան– թագոյացնողը լուծելով վերոհիշյալ լու– ծիչներում: Լ–ի մեծամասնությունը ան– գույն է: Գունավոր Լ. ստանալու համար նրանց ավելացնում են լուծելի օրգ. ներ– կանյութեր, որոնք պահպանում են թա– ղանթների թափանցիկությունը: Աև Լ. պատրաստում են հանքաձյութերից: Լ. մակերեսի վրա պատում են ցնցղնելու, թաթախելու, քսելու, ջրցանելու և այլ եղանակներով: Պարզագույն դեպքում Լ–ի չորացումն իրականացվում է լուծիչի ցըն– դելու միջոցով, որի դեպքում առաջանում են դարձելի (դյուրահալ և լուծելի) թա– ղանթներ: Ընդհանրապես լուծիչի ցնդելն ուղեկցվում է թաղանթագոյացնողի խորը քիմ. փոխարկմամբ (պոլիմերացում կամ պոլիկոնդենսացում), որը բերում է ոչ դարձելի (անլուծելի) թաղանթների առա– ջացման: Առավել շատ կիրառություն %են գտել փոխազդման ունակ լուծիչներ պա– րունակող Լ., օրինակ, պոլիեթերային Լ., որոնք չհագեցած պոլիեթերների լուծույթ– ներն են ստիրոլում և այլ լուծիչներում: Չորանալիս պոլիեթերները համապոլիմե– րացվում են թաղանթագոյացնողի հետ՝ առաջացնելով 300 մկմ հաստությամբ ծած– կույթը՝ միապատիկ պատելուց հետո (փո– խազդման ոչ ունակ լուծիչի դեպքում ծած– կույթի մեկ շերտի հաստությունը սովո– րաբար 10–20 մկմ է): Լ–ի հատկություն– ները բնութագրվում են մածուցիկությամբ, չոր մնացորդի պարունակությամբ, մակե– րևույթով ներծծմամբ և չորացման արա– գությամբ: Լաքաթաղանթների կարևորա– գույն ցուցանիշներն են՝ ադհեզիան աս– ւռառի հհւռ, կարծրությունը, ամրությունը ոլորման և հարվածի դեպքում, մթնրլոր– տա– և լուսադիմացկունությունը, կա– յունությունը ջրի, բենզինի, հանքային յուղերի ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաև էլեկտրամեկուսիչ հատկու– թյունները: Լ. կիրառում են ժող. տնտե– սության բոլոր բնագավառներում և կեն– ցաղում: ԱԱՀՄ–ում և արտասահմանում առավել շատ թողարկում են ալկիդային Լ., որը բացատրվում է ելանյութերի մատ– չելիությամբ և էժանությամբ, ինչպես նաև այդ Լ–ի տեխնոլոգիական լավ հատկու– թյուններով: Կիրառական մեծ արժեք են ձեռք բերում նաև էպօքսիդային խեժերի, պոլիուրետանների, պոլիակրիլատների, սիլիցիում օրգանական պոլիմերների հի– ման վրա ստացված Լ.: Լ–ի տարբեր տեսակներ կիրառվում են դեկորատիվ–կիրառական արվեստում, տես Լաքեր գեղարվեստական: Գրկ. T օ jib a 6 e p r M. M., MaxepnajiM flJIH JiaKOKpaCOHHWX EIOKpMTHH, M., 1972. Գ. Շահնազարյան,
ԼԱՔԵՐ գեղարվեստական, փայ– տից, պապիե–մաշեից կամ մետաղից պատ– րաստված լաքապատ գեղարվեստական առարկաներ, որոնք հաճախ զարդարված են հարթապատկերով, քանդակազարդ–