ւ|ած են, ընդելուզված, փորագրազարդ– ված: Մ. թ. ա. II հազարամյակից հայտնի են չինական Լ. (բաժակներ, սկահակներ, կահույք, ճարտ. մանրամասներ, որոնց հայելանման ողորկ, գեղազարդված մա– կերեսը ծածկելու համար օգտագործվել է լաքի ծառի հյութը): Չինականին մոտ են Կորեայի, ճապոնիայի, Հնդկաչինի Լ.: Իրանում, Հնդկաստանում (հատկապես XV–XVII’դդ.) պապիե–մաշեից պատրաստ– ված իրերի վրա տեմպերայով ստեղծվել են լաքով ամրապնդված մանրանկարներ: XVIII դ. յուղաներկ զարդանկարներով լա– քապատ տուփերի, ծխախոտատուփերի են արտադրությունը զարգացել է Ֆրանսիա– յում, Շոտլանդիայում, Գերմանիայում, իսկ XVIII դ. վերջից՝ Ռուսաստանում (Ֆե– դոսկինոյի մանրանկարչություն, ժոստո– վոյի զարդանկարներ): Սովետական տա– րիներին վերածնվել է լաքապատ առար– կաները տեմպերայով գեղանկարելու նուրբ արվեստը (Պալեխի, Մստյորայի, Խոլույի մանրանկարչություն):
ԼԱՔՊՈՒՏԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, էրգրումի վիլայեթի Minui գավա– ռում: XX դ. սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ, որոնք տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԼԱՔՍՆԵՍ (Laxness) Հալդոր Կիլյան (Գ ու դ յ ո ն ս ո ն, Gudjonsson) (ծն. 23.4.1902, Ռեյկյավիկ), իսլանդացի գրող: Տ. Լաքսնես Գրական գործունեությունն սկսել է «Բնու– թյան զավակը» (1919) ռոմանտիկական ւ|իպակով: 1928–29-ին ԱՄՆ–ում և Կա– նադայում եղած ժամանակ կրել է սոցիա– լիստական գաղափարների ազդեցությու– նը, որն արտացոլվել է «ժողովրդական ԳԻՐՔ* (1929) ակնարկաշարում: «Մալկա Վալկա» (հ. 1–2, 1931–32) ռեալիստա– կան վեպում նկարագրել է իսլանդական բանվորական շարժման առաշին քայլերը: «Ինքնուրույն մարդիկ» (հ. 1–2, 1934– 1935) վեպի թեման չքավոր գյուղացու ող– բերգական պայքարն է հողի և մարդկային արժանապատվության համար: Եղել է ՍՍՀՄ–ում, իր տպավորություններն ար– տահայտել «ճանապարհ դեպի Արևելք» (1933) և «Ռուսական հեքիաթ» (1938) նո– թերում: «Իսլանդական զանգ» (1943–46) պատմական եռերգությունում, «Ատոմա– յին կայան» (1948) երգիծական վեպում դրել է Իսլանդիայի ազգային ինքնուրույ– նության հարցը: Գրել է նաև պիեսներ: Խաղաղության համաշխարհային խորհըր– դի անդամ, «Իսլանդիա–ԱՍՀՄ» ընկերու– թյան նախագահ (1950), Խաղաղության միշազգային մրցանակի (1953) և նոբել– յան մրցանակի (1955) դափնեկիր: Երկ. Ինքնուրույն մարդիկ, Ե., 1967: Գրկ. Xaaaflop Kujibsm JlaiccHecc, 6ho- (>H6jiHorpa<im*iecKH@l yKa3aTejib, M., 1963.
ԼԱՔՐԻՍ՚ԱՏՈՐՆԵՐ, տես Արցունքաքեր նյութեր:
ԼԱՖԱՏԵԹ (La Fayette, Lafayette) Մարի Մադլեն (18.3.1634, Փարիզ–25.5.1693, Փարիզ), ֆրանսիացի գրող, կոմսուհի: Պատմահուշագրական երկու գրքերում («Տիկին Հանրիետ Անգլիացու պատմու– թյունը», 1720, և «Ֆրանսիական արքունի– քի 1688 և 1689 թթ. հուշագրությունները», 1731) նկարագրված են արքունի բարքերը: Լ. իր վեպերն ու վիպակները («Մոնպան– սիեի իշխանուհին», 1662, «Զեյդ», հ. 1–2, 1670–71 ևն) հրատարակել է անստորա– գիր կամ ուրիշի անունով: Լավագույն ստեղծագործությունը «Կլևի իշխանուհին» (հ. 1–4, 1678) վեպն է:
ԼԱՖԱՏԵԹ (La Fayette) Մարի ժոզեֆ, Պոլ Իվ Ռոկ ժիլբեր Մ ո տ յ և մարկիզ դը (1757–1834), ֆրանսիական քաղաքական գործիչ, գեներալ: 1777–78-ին մասնակցել է (որպես ամեր. բանակի գեներալ) Անգ– լիայի հյուսիսամերիկյան գաղութների անկախության պատերազմին: Վերադառ– նալով Ֆրանսիա, 1789-ին, Ֆրանսիական բուրժուական հեղափոխության սկզբին, դարձել է չափավոր լիբերալ բուրժուա– զիայի պարագլուխներից: Բաստիլի առու– մից հետո գլխավորել է Ազգային գվար– դիան (1789–91): Ղեկավար դեր է խաղա– ցել ֆեչյանների ակումբում: Լինելով սահ– մանադրական միապետության կողմնա– կից՝ ձգտել է խոչընդոտել հեղափոխու– թյան հետագա զարգացմանը: 1792-ի օգոստ. 10-ի ժող. ապստամբության հե– տևանքով միապետության անկումից հե– տո փորձել է զորք դուրս բերել հեղափո– խական Փարիզի դեմ, սակայն անհաջո– ղության մատնվելով՝ փախել է Ֆրանսիա– յից: 1830-ի Հուլիսյան հեղափոխության օրերին նշանակվել է Ազգային գվարդիա– յի հրամանատար, նպաստել միապետու– թյան պահպանմանը և Լուի Ֆիլիպ Օռ– լեանցու գահ բարձրանալուն:
ԼԱՖԱՐԳ (Lafargue) Լաուրա (1845–1911), ֆրանսիական սոցիալիստական և բան– վորական շարժման գործիչ, Կ. Մարքսի դուստրը: Տես Մարքս Լ:
ԼԱՖԱՐԳ (Lafargue) Պոլ (15.1.1842, Սան– տյագո, Կուբա–25.11.1911, Փարիզ), ֆրանսիական և միշազգային բանվորա– կան շարժման գործիչ, «…մարքսիզմի գաղափարների ամենատաղանդավոր և խոր տարածողներից…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 17, էշ 371): 1864-ից Լ. հարել է սոցիալիստական շարժմանը: 1866-ին տե– ղափոխվել է Լոնդոն, ընդունվել I Ինտեր– նացիոնալ, դարձել նրա Գլխավոր խորհըր– դի անդամ: Ծանոթանալով Կ. Մարքսին և նրա ընտանիքին՝ 1868-ին ամուսնացել է Մարքսի դստեր՝ Լաուրայի հետ: 1868-ին վերադարձել է Ֆրանսիա, մասնակցել Ին– տերնացիոնալի Փարիզի ֆեդերացիայի ստեղծմանը (1869 ապրիլ): Փարիզի կո– մունայի անկումից հետո Բորդոյում ստեղ– ծել և գլխավորել է ինտերնացիոնալի սեկ– ցիան: 1871-ին վտարանդվել է Իսպանիա: Մասնակցել է I Ինտերնացիոնալի Հա ա գա– յի կոնգրեսին (1872): 70-ական թթ. վեր– ջերին գործել է ժ. Գեդի հետ: 1880-ին Պ. Լաֆարգ Մարքսի և էնգելսի աջակցությամբ Լ. և Գեդը մշակել են Ֆրանսիայի բանվորա– կան կուսակցության ծրագիրը: 1882-ին վերադարձել է Ֆրանսիա և Գեդի հետ գլխավորել այդ կուսակցությունը: Լ. մեծ ներդրում ունի մարքսիստական տեսու– թյան մշակման գործում: Վերլուծել է վերնաշենքային կատեգորիաների և երե– վույթների առաջացումը, ցույց տվել դը– րանց և հասարակական հարաբերություն– ների կապը («Կ. Մարքսի տնտեսական դետերմինիզմը, ուսումնասիրություն բա– րոյական, կրոնական և փիլիսոփայական գաղափարների ծագման մասին», «ճանա– չողության պրոբլեմր» ևն): Քննադատել է ագնոստիցիզմը և իդեալիզմը, մատերիա– լիզմը և իդեալիզմը «հաշտեցնելու» Փոր– ձերը, պայքարել օպորտունիզմի դեմ: Լ. երբեմն տուրք է տվել մետաֆիզիկական մատերիալիզմին: Տնտեսագիտական աշ– խատություններում («Արժեքի և հավելյալ արժեքի Մարքսի տեսությունը և բուրժուա– կան տնտեսագետները», «Մեփականու– թյունը, նրա ծագումը և զարգացումը») քննադատել է կապիտալիստական հասա– րակարգը և նրա ջատագովներին: Գրա– կանագիտական աշխատություններում (թեև առկա որոշ սոցոլոգիական սխեմա– տիզմին) փորձել է վերհանել գրականու– թյան սոցիալ–դասակար գային բնույթը: Լեզվի պատմությունը մեկնաբանել է պատմական մատերիալիզմի դիրքերից: Յուրովի մեկնաբանելով ծերության և մահվան գաղափարները՝ Լ. վճռել էր կյանքից հեռանալ մինչև 70 տարեկան դառնալը՝ նախքան օրգանիզմի կազմա– լուծումը: Այդ պատճառով նա և կինը ինք– նասպան են եղել: Լ. թողել է նամակ, որ ավարտվում է հետևյալ բառերով՝ «Ես մահանում եմ երջանիկ համոզվածությամբ, որ գործը, որին ես նվիրվել եմ ահա արդեն 45 տարի, կհաղթանակի: Կեցցե կոմու– նիզմը, կեցցե միջազգային սոցիալիզմը» («L’Humanite», 1911, 4 dec.): Թաղման ժամանակ ՌՄԴԲԿ անունից հանդես է եկել Վ. Ի. Լենինը, որն անձամբ ճանա– չում էր Լ–ին: Հայ իրականության մեջ մարքսիզմի գաղափարների տարածմանը նպաստել են նաև Լ–ի աշխատությունների հայերեն թարգմանությունները: 1893-ին Աթենքում «Սոցիալիստական գրադարան» մատենա– շարով հրատարակվել է Լ–ի «Իրավունք ծուլանալու, հերքում 1848-ի «Աշխատելու օրենքին» երկը, այնուհետև՝ «Վաճառված ախորժակ» (1907), «Դեպի սոցիալիզմի թագավորությունը» (1919), «Տնտեսական էվոլյուցիա և կոմունիզմ» (1919), «Բուր– ժուազիայի հայրենասիրությունը» (1920) երկերը: Լ. հետաքրքրվել է թուրք, բռնա–