րը բացահայաում են աշխարհի լեզու– ների մի զգալի մասի ցեղակցական կա– պերը, հնարավոր է դառնում դասակար– գել դրանք առանձին լեզվական ընտանիք– ների մեշ, կազմել առանձին լեզուների հա– մեմատական քերականությունները, վե– րականգնել լեզվաընտանիքների նախա– լեզուները: Առանձնապես մեծ նվաճում– ների է հասնում հնդեվրոպական լեզու– ների (տես Հնդեվրոպական ւեզվաբանու– թյուն) համեմատական ու պատմական ուսումնասիրությունը, որ, ընդհանուր առ– մամբ, պայմանավորում է նաԱ մյուս լե– զուների ու լեզվաընտանիքների պատմա– համեմատական ուսումնասիրության զար– գացումը: Տարբեր ուղղությունների ու դպրոցների (նատուրալիստական, բիո– լոգիական, հոգեբանական, սոցիոլոգիա– կան են) առկայությամբ հանդերձ, XIX դ. Լ., ամբողջությամբ վերցրած, պատմա– համեմատական Լ. էր, որի զարգացման մեշ առանձնապես մեծ դեր խաղացին երիտքերականները (տես Երիտքերակա– նություն): XIX դ. Լ–յան կարևորագույն նվաճումներից են նաև նոր գրական լե– զուների և անգիր կենդանի լեզուների հետազոտությունը, փորձառական հնչյու– նաբանության ստեղծումն ու զարգացումը, բարբառագիտական ու բարբառագրական ուսումնասիրությունների ծավալումը, որի հիման վրա զարգացավ ւեզվաբանական աշխարհագրությունը: Ստուգաբանական հետազոտությունները հնարավորություն տվեցին կազմելու բազմաթիվ լեզուների ստուգաբանական բառարաններ: Տեսա– կան Լ–յան բնագավառում առանձնակի տեղ է գրավում Վիլհելմ ֆոն Հումբուդւոի «Մարդկային լեզուների կառուցվածքի տարբերության և մարդկային ցեղի հոգե– կան զարգացման վրա նրա ունեցած ազ– դեցության մասին» աշխատությունը: XIX դ. զարգացման նոր աստիճանի բարձրացավ նաև հայերենի ուսումնասի– րությունը: Գրաբարի նոր, իր ժամանակի գիտական պահանջները բավարարող քե– րականությունների և բարձրարժեք բառա– րանների հետ երևան են գալիս հայոց լեզվի պատմությանը, համեմատական քե– րականությանը և աշխարհաբարի քերա– կանությանը նվիրված հետազոտություն– ներ: Հայերենի համեմատական ուսում– նասիրությունը սկզբնավորվում է XIX դ. 30-ական թթ–ից՝ Հ. Վինդիշմանի և Հ. Պե– աերմանի աշխատություններով և բուռն զարգացում ապրում 50-ական թթ–ից հետո, Ֆ. Մյուլլերի, Պ. Լագարդի, Ս. Տերվիշյա– նի, Ք. Պաւոկանյանի, Ս. Բուգգեի, Հ. Հյուբշմանի և այլոց հետազոտություն– ներով: Մեծ է Հ. Հյուբշմանի դերը, որը, երիտքերականության դիրքերից ուսում– նասիրելով հայերենը, ցույց տվեց, որ այն առանձին ճյուղ է կազմում հնդեվրոպա– կան լեզվաընտանիքում: Հայերենի պատ– մության ուսումնասիրության բնագավա– ռում բացառիկ արժեք է ներկայացնում Ա. Այաընյանի «Քննական քերականու– թյուն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866) աշխատության ներածու– թյունը («Նախաշավիղ»), որը հայոց լեզվի պատմության ընդհանուր տեսությունն է: XIX դ. վերշում և XX դ. սկզբում Եվրո– պայում Լ–յան մեջ իշխողը սոցիոլոգիական ուղղությունն էր իր երկու՝ շվեյցարական (Ֆ. դը Սոսյուրի գլխավորությամբ) և ֆրանս. կամ փարիզյան (Ա. Մեյեի գըլ– խավորությամբ) դպրոցներով: Այս ուղղու– թյան ներկայացուցիչները, պաաճա–հա– մեմաւոական Լեզվաբան ութ յան բնագա– վառում համերաշխելով հիմնականում երիտքերակտնների հետ և հանդես գա– լով որպես նրանց երկրորդ սերունդ (այս– պես կոչված՝ «ուշ երիտքերականներ»), ընդհանուր Լ–յան խնդիրներում հակադըր– վում են նրանց: Ըստ Սոսյուրի լեզուն նշանների համակարգ է, որ պետք է ուսում– նասիրվի ինքն իր մեջ (ներքին Լ.), լեզվի ու հասարակության փոխհարաբերությու– նը, նրա հասարակական գործառությունը, հասարակական պատմությունը վերաբե– րում են արտաքին Լ–յանը: Որպես հա– մակարգ, լեզուն կարելի է ուսումնասիրել տվյալ վիճակում, համաժամանակյա կտըր– վածքով. այստեղից էլ՝ համաժամանակյա (սինխրոնիկ) Լ–յան սահմանազատումը տարաժամանակյա (դիախրոնիկ) Լ–ից: Ֆ. դը Սոսյուրի ուսմունքը մեծ ազդեցու– թյուն ունեցավ XX դ. Լ–յան վրա և կառուց– վածքաբանական արտասահմանյան տար– բեր ուղղությունների հիմքը հանդիսա– ցավ: XX դ. առաջին երկու տասնամյակնե– րում ձևավորվեցին Կ. Ֆոսլերի էսթետի– կական և իտալ. նեոլինգվիստիկայի ուղ– ղությունները, որոնցից առաջինը, չնայած իր ծայրահեղ անհատապաշտական իդեա– լիստական էությանը, նպաստեց լեզվա– բանական ոճագիտության ստեղծմանը: XX դ. 20-ական թթ. վերջերից սկզբնավոր– վեցին կառուցվածքաբանական տարբեր ուղղությունները: Պրագայի լեզվաբանական խմբակը հիմ– նադրում է հնչույթաբանությունը, որը որպես լեզվի հասարակայնորեն արժե– քավորված նվազագույն միավորների ուս– մունք, իր ավարտուն տեսքն է ստանում Ն. Տրուբեցկոյի «Հնչույթաբանության հի– մունքները» (1939) գրքում: Տրուբեցկոյը զարգացնում և իր ավարտին է հասցնում Սոսյուրի և Բոդուեն դե Կուրտենեի առաջ քաշած դրույթները՝ հնչույթը դիտելով որպես լեզվի և հնչյունը՝ որպես խոսքի միավորներ: Հնչույթաբանության հետա– գա զարգացումը կապվում է նույն խմբակի անդամ Ռ. Ցակոբսոնի անվան հետ, որն իր գործունեությունը շարունակում է ԱՄՆ–ում: Պատմական հնչույթաբանու– թյան ստեղծումը և զարգացումը կապվում է Ա. Մարտինեի անվան հետ: XX դ. 30-ական թթ. զարգանում է կո– պենհագենյան կառուցվածքաբանական ուղղությունը, որի հիմնադիրներից են Վ. Բրյոնդալը և Լ. Ելմսլևը: Ելնելով Ֆ. դը Սոսյուրի «լեզուն ձև է և ոչ սուբս– տանց» դրույթից՝ կոպենհագենյան ուղ– ղության ներկայացուցիչները լեզուն դի– տում են իբրև տարբեր կարգի հարաբե– րություններ (ֆունկցիաներ) ներկայաց– նող կառուցվածք: Ամերիկյան Լ., որ դարասկզբում ներ– կայացվում էր է. Սեպիրի և Լ. Բլումֆիլդի (մենտալիստական և ամենաալիստական) դպրոցներով, 30-ական թթ. զարգանում է տարբեր ուղղություններով: Առավել ինք– նատիպ ուղղություն է նկարագրական Լ., որի ներկայացուցիչներից են Բ. Բլոկը, Զ. Թրեյգերը, Չ. Հոքետը, Զ. Հառիսը, Ցու. Նայդան: 50–60-ական թթ. նկարա– գրական Լ–յան հիմքի վրա զարգանում է փոխակերպական և սերող քերականու– թյունը Ն. Խոմսկու և նրա հետևորդների կողմից: Զարգացման ուրույն ընթացք է ունեցել Լ. Սովետական Միությունում: Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խությունից անմիջապես հետո սովետա– կան Լ. զարգացել է երկու ուղղությամբ, մի կողմից՝ լեզվի ուսումնասիրության մեջ մարքսիզմ–լենինիզմի սկզբունքների ներդրում, լեզվի մասին մարքսիստական ուսմունքի մշակում, մյուս կողմից՝ Սովե– տական Միության լեզուների բազմակող– մանի ուսումնասիրություն, անգիր լեզու– ների համար այբուբենների ու դասագրքե– րի ստեղծում, մայրենի լեզուների դպրո– ցական ուսուցման հետ կապված և բազ– մաթիվ գործնական այլ խնդիրների լու– ծում: Սովետական Լ–յան մեջ առաջա– տար դեր է խաղում ռուս Լ., որը, միավո– րելով միութենական հանրապետություն– ների լեզվաբանների ջանքերը, առաջ է մղում լեզվաբանական գիտությունը ժա– մանակակից գիտության պահանջների մակարդակով: ՍՍՀՄ–ում անցած 60 տա– րիների ընթացքում հրատարակվել են բազմաթիվ մեծարժեք ուսումնասիրու– թյուններ, բառարաններ, ընդհանուր լեզ– վաբանական–տեսական աշխատություն– ներ: Սովետական լեզվաբաններ Լ. Շչեր– բայի, Վ. Վինոգրադովի, Օ. Օբնորսկու, Ի. Մեշչանինովի, Հ. Աճաոյանի, Ա– Չի– քոբավայի և այլոց մեծարժեք ուսումնա– սիրությունները համաշխարհային ճանա– չում են ստացել: Իր զարգացման արդի փուլում Լ. բազ– մաճյուղ ու բազմաբովանդակ գիտություն է՝ պայմանավորված լեզվի հասարակա– կան գործառության բազմակողմանիու– թյամբ: ժամանակակից Լ–յան հիմնական ճյուղերն են տեսական կամ ընդհանուր Լ., պատմա–համեմատական Լ., համաժա– մանակյա Լ., կառուցվածքային և ինժենե– րական Լ., հանրալեզվաբանությունը, հո– գելեզվաբանությունը: Այս ճյուղերից յու– րաքանչյուրի համար մշակվել են հետա– զոտության տվյալ հայեցակետին ու նպա– տակներին ծառայող մեթոդներ (պատմա– համեմատական, ներքին վերականգնման, կառուցվածքային վերլուծության, փոխա– կերպման ևն), ըստ որում սովետական Լ–յան մեջ բոլոր մեթոդների ու լեզվաբա– նական հետազոտությունների միասնա– կան մեթոդաբանական հիմքն է կազմում դիալեկտիկական ու պատմական մատե– րիալիզմը: Գրկ. Ղափանցյան Գ., Ընդհանուր լեզվաբանություն, հ. 1, Ե., 1939: Ա ղ ա յ ա ն է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1–2, Ե., 1958–62: Նույնի, Լեզվաբա– նության ներածություն, 3 հրտ., Ե., 1967: Ջ ա– հ ու կ յ ա ն Գ. Բ., Լեզվաբանության պատ– մություն, հ. 1–2, Ե., 1960–62: Նույնի, Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974: Cennp 3., H3mk, M.–JI., 1936; B a fl– ap H^ec 2K., JfeuK, M., 1937; 3 b sl r h h- n; e b B. A., Hctophh H3biK03HaHHH XIX–XX BeKOB b onepKax h H3BJieHeHHHx, t. 1–2, M., 1960; Ilay jib T., Ոթաա;աա: hctophh a3bnca,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/515
Այս էջը սրբագրված չէ