Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/516

Այս էջը սրբագրված չէ

M., I960; HOBOe B JIHHTBHCTHK6, c6. CT., T. 1–7, M., 1960–75; Pe<fropMaTCKHH A. A., BBeaeHHe b H3HKOBeaeHHe, 4 M., 1967; IIpaxccKHH jihhtbhcthhcckhh: Kpy- mcok, c 6. ct ., M., 1967; B jiy m Փ n ji p, JI., 5l3biK, M., 1968; A m h p o b a T.A., Ojii>- XOBHKOB B. A., P O HC e C T B e H C K H Ց K>. B., OqepKH no hctophh jihhtbhcthkh, M, 1975. է. Աղայան

ԼԵԶՎԱԲՈՐԲ, գ լ ո ս ի ա (հուն. yXma- oa – լեզու), լեզվի բորբոքում: Պատ– ճառներն են՝ լեզվի տեղական վնասվածք– ները, հյուսվածքների տեղական ռեակ– տիվության իջեցումը, ավիտամինոզները, սնուցման անբավարարությունները ևն: Լ. հաճախ հանդիսանում է ներքին օր– գանների մի շարք հիվանդությունների ախտանշան: Այսպես, օրինակ, «քութեշա– յին լեզու», չոր «ծալքավոր լեզու»՝ ստա– մոքս–աղիքային հիվանդությունների ժա– մանակ, «հարթ ապաճական լեզու»՝ ար– յան հիվանդությունների և «շախմատա– յին լեզու»՝ ավիտամինոզ pp-ի դեպքում: Հազվադեպ Լ. զարգանում է որոշ դեղո– րայքների ընդունումից հետո: Բ ու ժ ու– մ ը. պատճառների վերացում, բերանի խո– ռոչի խնամք, նովոկաինային բլոկադա– ներ, վիտամիններ:

ԼԵԶՎԱ–ԸՄՊԱՆԱՅԻՆ ՆՅԱՐԴ (N. glos- so-pharyngeus), գլխուղեղային 9-րդ զույգ նյարդը: Երկարավուն ուղեղում ունի երեք կորիզ՝ զգացող, շարժիչ և պարասիմպա– թիկ, որոնցից սկսվող նյարդաթելերը միա– նալով՝ կազմում են նյարդացողուն: Լ–ը. ն–ի ճյուղերը նյարդավորում են ըմպանի մկանները, լեզվի, ճաշակելիքի պտկիկ– ները, հարականջային թքագեղձը: Լ–ը. ն–ի մի ճյուղը՝ ս ի ն ու ս նյարդը, տա– րածվում է կարոտիսյան զարկերակի բա– ժանման շրջանում և ղեկավարում արյան քիմ. կազմի փոփոխություններն ու ար– յան ճնշման տատանումները:

ԼԵԶՎԱԸՆՏԱՆԻՔ, լեզուների ծագումնա– բանական դասակարգման հիմնական միա– վոր. ոոո ցեղաևհօ ւեզունեոհ ամոողջու– թյուն է: Լ. զարգանում է մեկ նախնա– կան հիմքի (հիմք լեզվի, հիմնալեզվի, նախալեզվի) վրա՝ որպես լեզուների պատմական զարգացման հետևանք: Որևէ լեզվի՝ այս կամ այն ընտանիքին պատ– կանելը որոշվում է պատմա՜համեմատա– կան հետազոտությունների օգնությամբ, որոնցով բացահայտվում են լեզուների ցե– ղակցական կապերը: Շատ լեզուների ցե– ղակցական կապերը դեռևս ճշգրտորեն բացահայտված չեն անհրաժեշտ տվյալ– ների բացակայության պատճառով (օրի– նակ, էտրուսկերենի պատկանելությունը հնդեվրոպական ընտանիքին): Պայմանա– կանություն կա նաև տարբեր Լ–ների մեջ մտնող որոշ լեզուների պատկանելության հարցում: Նոր հետազոտությունները նը– պաստում են այդ կարգի պայմանականու– թյունների լուծմանը և Լ–ների ճշգրիտ որոշմանն ու դասակարգմանը: Տվյալ Լ–ի լեզուները ծագումնաբանական ընդհան– րությունների առումով կարող են լինել մերձավոր կամ հեռավոր:

ԼԵԶՎԱՒՈՒՄԲ, որևէ ընդհանուր հատկա– նիշով կամ հատկանիշների ամբողջու– թյամբ բնութագրվող լեզուների խումբ: Գործածվում է առավելապես լեզուների ծագումնաբանական դասակարգման մեջ՝ երկու նշանակությամբ. 1. տվյալ չեզվա– ճյուղի առավելագույն չափով մերձավոր լեզուների խմբավորում (օրինակ, հնդ– եվրոպական լեզվաընտանիքի սլավ, լեզ– վաճյուղը բաժանվում է երեք Լ–ի՝ արևել– յան, արևմտյան, հարավային: Այս նշա– նակությամբ Լ. տերմինը նույնանում է ենթաճյուղ տերմինի հետ): 2. Սերտագույն ցեղակցություն ունեցող լեզուների խմբեր, որոնց ծագումնաբանական ընդհանրու– թյունները դեռևս լիովին բացահայտված չեն: Օրինակ, ամերիկյան հնդկացիական լեզուների դասակարգման մեջ ցեղակից լեզուների համար գործածվում է Լ. տեր– մինը՝ Լեզվաընտանիք տերմինի փոխա– րեն:

ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ, լեզվի վեր– լուծության և ուսումնասիրության տեսան– կյուններ (բաժիններ), որոնք հաջորդում են միմյանց իբրև աստիճաններ՝ ստորի– նից դեպի ամենաբարձրը: Ցուրաքանչյուր վերին մակարդակ հենվում է իր ստորինի վրա: Առաջարկված են Լ. մ–ի տարբեր համակարգեր, հնչույթային (լեզվի հըն– չույթներ), ձևույթա–բառային (լեզվի իմաստակիր միավորներ՝ ձևույթներ, բա– ռեր, բառակազմական ձևափոխություն– ներ), ձևաբանական (բառերի քերակա– նական ձևափոխություններ, նրանց հա– րացույցները), շարահյուսական (բառերի կապակցական հարաբերություններ, նաև ստորոգում, նախադասություն): Երբեմն հնչույթայինից առանձնացնում են առավել ստորին մի մակարդակ՝ տարույթայինը (հնչյունները զանազանող տարրեր) կամ ձևույթա–բառային մակարդակը բաժա– նում են երկուսի՝ ձևույթայինի և բառա– յինի, ոմանք էլ, իբրև լեզվական ամենա– բարձր մակարդակ, առանձնացնում են լեզվաոճականը ևն: Լեզվի ուսումնասի– րությունը ըստ Լ. մ–ի հնարավորություն է տալիս լեզվական միևնույն և նման բնույ– թի միավորները խմբավորել, նշել նրանց յուրահատկություններն ու ւհոխկաավա– ծությունը: Ռ. Իշխան յան

ԼԵԶՎԱՃՅՈՒՂ, ծագումնաբանական դա– սակարգման մեջ՝ Լեզվաընտանիքի ստո– րաբաժանում, որը միավորում է տվյալ ընտանիքի առավել մերձավոր ցեղակցա– կան կապեր ունեցող լեզուները: Օրինակ, հնդեվրոպական լեզվաընտանիքն ունի 11 (ոմանց կարծիքով՝ 12) ճյուղ (հնդկ., իրանական, գերմ., սլավ, ևն): Լ. կարող է ներկայացված լինել նաև մեկ լեզվով, օրինակ, հայկ., հուն., ալբանական ճյու– ղերը հնդեվրոպական ընտանիքում: Լ–ի մեջ մտնող լեզուների համար կանխա– դրվում է ընդհանուր նախալեզու (հիմք լեզու), որը ներկայացնում է տվյալ լեզ– վաընտանիքի նախալեզվի ճյուղավորում– ներից (բարբառներից) մեկը:

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԴԱ, ստեղծվել է 1943-ին՝ ՄԱՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի գրականության և լեզվի ինստիտուտի հիմ– քի վրա: 1964-ից՝ Հ. Աճաոյանի անվան: Սկզբնապես ունեցել է երեք բաժին՝ ժա– մանակակից հայոց լեզվի (վարիչներ, մինչև 1954-ը՝ Գ. Սևակ, 1952–59-ին՝ Ա. Աբրահամյան, 1960-ից՝ Ա. Աբրահամ– յան), հայոց լեզվի պատմության և բար– բառագիտության (վարիչներ. մինչև 1959-ը՝ Ս. Ղազարյան, 1959-ից՝ Վ. Առա– քելյան), բառարանագրության (վարիչ– ներ. մինչև 1950-ը՝ Մ. Գևորգյան, 1950– 1955-ին՝ է. Աղայան, 1956–70-ին՝ Ե. Տեր– Մինասյան, 1971-ից՝ Հ. Կոստանյան) և Ն. Ցա. Մառի անվ. կաբինետ (վարիչ՝ Լ. Քալանթար): Այնուհետև ավելացել են ընդհանուր և համեմատական լեզվաբա– նության (1963-ից, վարիչ՝ է. Աղայան), տերմինաբանության (1968-ից, վարիչ՝ Գ. Սևակ), բարբառագիտության (առանձ– նացել է 1972-ից, վարիչ՝ Հ. Մուրադյան), կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության (1972-ից, վարիչ՝ Վ. Գրի– գորյան) և կիրառական լեզվաբանության (1972-ից, վարիչ՝ Ա. Խաչատրյան) բաժին– ները: Ինստ–ի կազմում գործում են նաև օտար լեզուների ամբիոնը, ինֆորմացիոն– հաշվողական համակարգերի լաբորատո– րիան, Փորձառական հնչյունաբանության լաբորատորիան և ընդարձակ քարտա– րանը: Լ. ի. ղեկավարել են ՀՍՍՀ ԳԱ ակա– դեմիկոսներ Ա. Ղարիբյանը (1943–50 և 1956–62) և Գ. Ղափանցյանը (1950–56): 1962-ից ինստ–ի դիրեկտորն է ՀԱՍՀ ԳԱ ակադեմիկոս Գ. Ջահուկյանը: Ինստ–ի գիտահետազոտական գործու– նեության մեջ կարևոր տեղ է գրավում ժամանակակից հայոց լեզվի հնչյունա– կան համակարգի, բառապաշարի, ձևա– բանական և շարահյուսական կառուց– վածքների ուսումնասիրությունը: Գրվել են ընդհանուր–տեսական և հայերենի կա– ռուցվածքի առանձին հարցերին վերաբե– րող մենագրական ու կոլեկտիվ աշխատու– թյուններ, մշակվել կամ առաջադրվել են արդի հայ քերականագիտության հիմնա– կան սկզբունքներ: Լ. ի. հրսսոարակել է Հ. Աճաոյանի «Հայոց լեզվի պատմու– թյուն» (հ. 1–2, 1940–51), «Լիակատար քերականություն հայոց լեզվի» (հ. 1–7, 1952–71), Վ. Առաքելյանի «Հայերենի շարահյուսություն» (հ. 1–2, 1958–64), Գ. Ջահուկյանի «ժամանակակից հայերե– նի տեսության հիմունքները» մենազբու– թյունները, «Ռուս հայերեն բառարան» (հ. 1–4, 1954–58), «ժամանակակից հա– յոց լեզվի բացատրական բառարան» (հ. 1–3, 1969–74), «ժամանակակից հայոց լեզու» (հ. 2–3, 1974–76), «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (հ. 1–2, 1972–75) կոլեկտիվ աշխատու– թյունները ևն: Ինստ–ի գիտահետազոտական գործու– նեությունը բնութագրվում է մի կողմից՝ հայերենագիտության մեջ ավանդական բնագավառների ավելի խոր ու հիմնավոր ուսումնասիրությամբ, մյուս կողմից՝ հե– տազոտական նոր խնդիրների առաջա– դրումով և լեզվաբանական նոր մեթոդ– ների արմատավորումով: Հ. Հակոբյան

ԼԵԶՈՒ (lingua), մկանային, լորձաթա– ղանթով պատված օրգան: Լ. մարսողա– կան, ճաշակելիքի և խոսելու օրգան է: Ունի արմատ, որով Փակցվում է ստորին ծնոտին և ենթալեզվային ոսկրին, մարմին ու առաջ ուղղված ծայր: Լ. կազմող մկան– ները բաժանվում են երկու խմբի՝ արտա– քին, որոնց կծկումներով պայմանավոր– ված են Լ–ի դիրքի փոփոխությունները, և ներքին՝ վավւոխում են Լ–ի ձևը: Լ–ի ստո– րին ազատ մակերեսի միջին գծից դեպի բերանի հատակը ձգվում է Լ–ի սանձիկ