կոչվող լորձաթաղանթային ծալքը, որից աշ և ձախ գտնվում են մեկական ենթա– լեզվային մսիկներ: Վերջիններիս վրա բացվում են ենթալեզվային և ենթածնո– տային թքագեղձերի միացյալ ծորանները: Լ–ի վերին մակերեսը բաժանվում է ետին՝ ըմպանային և առաշային՝ բերանային մասերի: Ըմպանային մասի լորձաթա– ղանթը պարունակում է ավշային պատ– ճուկներ՝ լեզվի նշիկ, իսկ բերանայինը օժտված է չորս ձևի պտկիկներով՝ պատ– նեշավոր և սնկաձև, որոնք համազգաց են, թելաձև և կոնաձև, ընկալում են շո– շափողական զգացողություն: Լ. նյարդա– վորվում է ենթալեզվային, լեզվաըմպանա– յին և լեզվային նյարդերով, սնուցում է ստանում համանուն զարկերակից:
ԼԵԶՈՒ, հասարակական հաղորդակցման կարևորագույն և համընդհանուր միշոցը, որի գոյաձևերն են առանձին (ցեղի, ժո– ղովրդի, ազգի) լեզուները: Կազմավորվե– լով պատմականորեն՝ Լ. հանդես է գալիս որպես օբյեկտիվ ռեալություն, իր միա– վորների, դրանց կապակցության եղանակ– ների և միջոցների ամբողջությամբ կազ– մելով յուրահատուկ կառուցվածք: Լեզ– վական կառուցվածքն ունի հիերարխա– յին բնույթ, ստորին մակարդակների միա– վորները ծառայում են անմիջականորեն հաջորդող մակարդակների միավորներ կազմելուն (տես Լեզվական մակարդակ– ներ): Ցուրաքանչյուր մակարդակ ունի իր միավորները, դրանց համակարգերն ու ենթահամակարգերը, իբրև միավոր– ների ամբողջություն, Լ. համակարգերի համակարգ է: Լ–ի միավորներն են՝ հըն– չույթները, ձևույթները, բառերը ևն: Լ. մտածողության նյութական ձևն է և արտահայտման միջոցը: Մարդկանց գի– տակցության մեջ եղած հասկացություն– ները և մտքերը նյութականանում են Լ–ի միջոցով: Նյութական միավորներով բա– ղադրվող ձևերը և դրանց բովանդակու– թյունները միասին առնված դրսևորում են Լ–ի և մտածողության միասնությունը: Չկա մտածողություն առանց Լ–ի և հակա– ռակը: Լ–ի և մտածողության միասնությու– նը, սակայն, չի պայմանավորում կոնկրետ հասկացությունների, մտքերի ու մտածու– թյունների համընդհանուր, բացարձակ ու նույնական ձևերի գոյությունը բոլոր մարդ– կանց համար: Ինչպես կոնկրետ ձևի ու դրա բովանդակության, այնպես էլ լեզ– վական կոնկրետ ձևերի (ձևույթ, բառ, բառաձև ևն) և դրանց իմաստների «հա– մապատասխանությունը» պայմանական է: Այստեղից էլ, նյութական ձևերի բազմա– զանությամբ պայմանավորված, կոնկրետ Լ–ների բազմազանությունը, և լեզվական միավորների, դրանց ձևերի ու իմաստների փոփոխականությամբ պայմանավորված՝ Լ–ների փոփոխականությունը: Լ–ի փոփո– խականությունն իրացվում է պատմակա– նորեն՝ Լ–ի մեջ տեղի ունեցող փոփոխու– թյուններով: Ամեն մի Լ–ի պատմություն այդ Լ–ի զարգացման, մշակման, հարստաց– ման ու կատարելագործման վերընթաց պրոցես է: Թեև Լ–ի հնչույթային համա– կարգի, ձևաբանական կառուցվածքի, բա– ռաձևերի հորինվածքի այս կամ այն տիպը չի կարելի գնահատել «լավ» կամ «վատ», «զարգացած» կամ «ոչ զարգացած» բնո– րոշումներով, սակայն ամեն մի Լ–ի պատ– մական զարգացմամբ ձևավորված տըվ– յալ համակարգն այն լավագույնն է, որին նա հասել է: Իբրև օբյեկտիվ ռեալություն Լ. ինքնա– զարգացող երևույթ է. ինքնազարգացումը տեղի է ունենում աննկատելի, մասնակի փոփոխությունների աստիճանական ծա– վալումով ու կուտակումով, որ ժամանակի ընթացքում հանգեցնում է որակական ան– ցումների: Լ–ի պատմական զարգացումը իրականանում է նրա . հասարակական գործադրության՝ հաղորդակցական գոր– ծունեության մեջ: Իբրև հասարակական երևույթ Լ. արտացոլում է հասարակական կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով ու ոլորտներով: Եթե մի կողմից Լ., որպես ինքնազարգացող ռեալություն, փոփոխ– վում է իր ներքին օրինաչափություններով, ապա մյուս կողմից, նրա մշակումը, կա– տարելագործումը, հարստացումը, տար– բերակային ձևերի առաջացումը կամ մա– հացումը, այլ Լ–ների հետ ունեցած շփում– ներն ու դրանց հետ կապված ազդեցու– թյուններն ու փոխազդեցությունները իրենց հիմքում ունեն հասարակական գործոններ՝ պայմանավորված տվյալ Լ–ով խոսող հանրության հասարակական կյան– քով ու պատմությամբ: Ամեն մի Լ. գոյու– թյուն ունի իր տարբերակային ձևերի միասնությամբ ու ամբ ողջությամբ: Լ–ի գոյության տարբերակային ձևերն են՝ տարածական բարբառները, սոցիալական բարբառները (ժարգոնները) և ծածկալե– զուները, գրի առաջացումից հետո՝ գրա– կան ու խոսակցական Լ–ները, հասարա– կական կյանքի զարգացմանը և Լ–ի գոր– ծառության ոլորտների բազմացմանը զուգընթաց՝ գործառական տարբերակնե– րը (բանաստեղծական Լ., գրասենյակա– յին–գործարարական Լ., գիտության Լ. ևն): ժամանակի ընթացքում կարող է մշակվել խոսակցական ստանդարտը, իսկ գրի զարգացման հիման վրա՝ գրական ստանդարտը որպես ընդհանրություն կամ միասնական միջուկ, որ կարող է հանդես գալ որպես վերտարբերակային համա– կարգ: .Լ–ի տարբերակային ձևերի ճակա– տագիրը տարբեր է հասարակության զար– գացման պատմական տարբեր դարաշըր– ջաններում: Իբրև ընդհանուր օրինաչա– փություն, որքան միասնական է հասարա– կությունը և որքան ուժեղ են ներհասա– րակական շփումներն ու հարաբերություն– ները հասարակության տարածքային ու սոցիալական խմբավորումների միջև, այնքան միասնական է Լ., և ընդհակա– ռակը: Լ., իբրև կառուցվածք, իր իրական գոր– ծադրությունը կամ իրացումն է ստանում խոսքի մեջ: Ի»ոսքը և Լ. մասնավորի ու ընդհանուրի, սուբյեկտիվի ու օբյեկտիվի հակադրամիասնություն են: Գիտական Լ–ում հաճախ գործածվող «բնական Լ.» տերմինը նկատի ունի մարդ– կային Լ. որպես մարդկային հասարակու– թյան կազմավորման հետ ծագած ու զար– գացած երևույթ՝ իր իրական դրսևորում– ներով (առանձին Լ–ներով), ի հակադրու– թյուն արհեստական Լեզուների: Առօրյա խոսակցական Լ–ում գործածվող «մեքե– նայի Լ.», «ծաղիկների Լ.», «քարերի Լ.» և նման արտահայտությունների մեջ Լ. բառը գործածվում է փոխաբերաբար: Լ. բուն առումով հասարակական հաղոր– դակցմանը ծառայող հնչյունային և սրա հիման վրա զարգացած գրային Լ. է՝ իր նյութական միավորների ու դրանց քե– րականական հարաբերությունների ողջ համակարգով: է. Աղայան ԼԵ ԶՈՒԱՆ (Le Zuan) (ծն. 7.4.1907), վիետ– նամական և միջազգային կոմունիստա– կան շարժման գործիչ: 1928-ից՝ Վիետնա– մի հեղափոխական երիտասարդության ընկերության, 1930-ից՝ Հնդկաչինի կո– մունիստական կուսակցության (ՀԿԿ, 1951-ից՝ Վիետնամի աշխատավորների կուսակցություն, ՎԱԿ) անդամ: Հեղափո– խական գործունեության համար բազ– միցս ձերբակալվել է: 1936-ին նշանակվել է ՀԿԿ Կենտրոնական Վիետնամի կոմի– տեի քարտուղար, 1951-ին՝ ՎԱԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ և քարտուղար (մինչև 1960-ը): 1945–54-ին մասնակցել է ֆրանս. գաղութարարների դեմ Վիետնամի ժողո– վըրդի պայքարին: 1960-ից ՎԱԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է: Հեղինակ է կու– սակցության գործունեությանը և ՎՄՀ–ում սոցիալիստական շինարարությանը նվիր– ված մի շարք տեսական աշխատություն– ների:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ (դասակար– գություն), աշխարհի Լեզուների խմբավո– րումը որոշակի լեզվաբանական սկըգ– բունքների և լեզուների մեջ գոյություն ունեցող որոշ կարգի ընդհանուր բնութա– գրերի հիման վրա: Կան մի շարք լեզվա– բանական դասակարգումներ՝ ծագումնա– բանական, տիպաբանական (ձևաբանա– կան), կոնցեպտուալ (Աեպիր Ե.), հոգե– բանական (Շտայնթալ Հ.) ևն: ժամանա– կակից լեզվաբանության մեջ ընդունված են ծագումնաբանականը և տիպաբանա– կանը: Լեզուների ծագումնաբանական դասակարգումը լեզուները խմբավորում է ցեղակցական կապերի հիման վրա: Ցե– ղակից լեզուների ամբողջությունը կազ– մում է մեկ Լեզվաընտանիք (հնդեվրոպա– կան, ուգրոֆիննական, սեմական ևն): Լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուները, ըստ ցեղական կապերի սերտության, խըմ– բավորում են լեզվաճյուղերի, սրանք էլ՝ Լեզվախմբերի (ենթաճյուղերի) մեջ: Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս պարզված չեն. դրանք կամ միավորվում են առանձին լեզվախմբերի մեջ, կամ էլ մնում են առանձին (օրինակ, մայա, ճա– պոներեն): Տիպաբանական դասակար– գումը հիմնված է լեզվական միավորների (բառ, բառաձև, նախադասություն, նա– խադասության անդամներ) կառուցատիպի ընդհանուր բնութագրերի վրա: Դասա– կարգման հիմքում կարող են ընկած լինել տարբեր հատկանիշներ (հնչյունաբանա– կան, ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական): Տիպաբանական դա– սակարգմանը պատմականորեն նախոր– դած և առավել մշակված դասակարգումն է ձևաբանականը, որը հիմնված է լեզու– ների ձևաբանական կառուցատիպի ընդ– հանուր հատկանիշների վրա: Ըստ ձևա– բանական դասակարգման լեզուները բա– ժանվում են չորս տիպերի, ա. անջատա–