կան, բ. կցական, գ. թեքական, դ. բազ– մահամադրական (ներմարմնավորող): Ռ. Աղայան
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԽԱՉԱՎՈՐՈՒՄ, երկու կամ ավելի լեզուների փոխներգործություն, որի ընթացքում աստիճանաբար հաղթանա– կում է խաչավորմանը մասնակցող լե– զուներից մեկը: Ն. Ցա. Մառը և նրա հե– տնորդները գտնում էին, որ Լ. խ. լեզու– ների առաջացման գլխավոր պրոցեսն է: Այնինչ, Լ. խ. չի հանգեցնում այնպիսի նոր լեզվի առաջացման, որը նման չէ խաչավորվող լեզուներից որեէ մեկին: Լ. խ–ման ժամանակ հաղթանակող լեզուն պահպանում է իր հնչյունական կազմը, բառապաշարը, քերականական կառուց– վածքը, իսկ պարտված լեզուն աստիճա– նաբար մահանում է: Հաղթող լեզվում Լ. խ–ից առաջացած երևույթները չեն տար– բերվում լեզուների փոխազդեցության երևույթներից: Ինչպես Լ. խ–ման, այնպես էլ փոխազդեցության ժամանակ, մի լեզվի որոշ իրակություններ (հնչյունական, բա– ռապաշարային, քերականական) կարող են դիտվել մյուս լեզվի մեջ:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՑԵՂԱԿՑՈՒԹՅՈՒՆ, մեկ ընդ– հանուր հիմք լեզվից առաջացած երկու և ավելի լեզուների միջև բառապաշարային, հնչյունական, քերականական ընդհանրու– թյունների ու կանոնավոր համապատաս– խանությունների առկայությունը: Ըստ այդմ աշխարհի լեզուները խմբավորվում են տարբեր Լեզվաընտանիքների, ապա առավել մերձավոր կապերի առկայու– թյամբ, ւեզվաճյուղերի և Լեզվախմբերի մեջ (տես նաև Լեզուների դասակարգում): ԼԵ&Ք, Լ և զ կ, Արալեզ, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավառում, բլրի ստորոտին: Գյուղն ուներ գեղեցիկ բնություն, պտղա– տու այգիներ: 1909-ին ապրում էր 130 հայ ընտանիք: Կար եկեղեցի (Ս. Աստվա– ծածին): Լ–ից վեր, բլրի գագաթին, գտնը– վում էր Ամենավւրկիչ մատուռը, որը հնում կռատուն հ ողւղ; Ըստ ավանդության, այաոեղ էին բերում հիվանդներ ու մե– ռելներ և դնում կուռքերի առջև, որպեսզի նրանք լիզելով բուժեն կամ կենդանաց– նեն: Այդպես էր վարվել նաև Ասորեստա– նի Շամիրամ թագուհին՝ Արա Գեղեցիկին Փորձելով կենդանացնել արալեզների օգ– նությամբ: Այստեղից էլ ծագել է գյուղի անունը: Լ–ի բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է, Փրկված– ները բնակություն են հաստատել Արևել– յան Հայաստանում:
ԼԵԹԱՐԳԻԱ (հուն. VndapYta, < XlldTl – մոռացություն, CdpyCa – անգործություն), լեթար գիկ քուն, հիվանդագին վի– ճակ, որը նման է քնին: Բնորոշվում է ան– շարժությամբ, արտաքին գրգիռների նը– կատմամբ ռեակցիայի բացակայությամբ և կյանքի արտաքին նշանների ինտենսի– վության իջեցմամբ (այսպես կոչված, «Փոքր կյանք» կամ «կարծեցյալ մահ»): Սակայն նույնիսկ ամենածանր Լ. կարելի է տարբերել մահից և կանխել կենդանի անձանց թաղումը: Հանդիպում է հիստե– րիայի, ընդհանուր հյուծվածության, հո– գեկան ուժեղ ցնցումների և այլ դեպքե– րում: Լ–ի նոպան սկսվում է հանկարծակի, տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հիվանդի գիտակցությունը սովորա– բար պահպանվում է: Ընկալում և հիշում է շրջապատը, սակայն ռեակցիան բացա– կայում է:
ԼԵԺԱՆԴՐ (Legendre) Ադրիեն Մարի (18.9. 1752, Փարիզ–10.1.1833, Փարիզ), ֆրան– սիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ ան– դամ (1783): Լ. հիմնավորել և զարգաց– րել է գեոդեզիական չափումների տեսու– թյունը, հայտնագործել է (1805–06-ին, Կ. Գաուսից անկախ) փոքրագույն քառա– կուսիների մեթոդը: Ապացուցել է, որ էլիպտիկ ինտեգրալները բերվում են կա– նոնիկ տեսքի, գտել է դրանց վերածումը շարքերի, կազմել դրանց արժեքների աղ– յուսակներ: Վարիացիոն հաշվում ապա– ցուցել է էքստրեմումի գոյությունը: Տվել է իր ժամանակի թվերի տեսության ամ– բողջական շարադրանքը: Գրել է երկրա– չափության դասագիրք, որտեղ Փորձել է ապացուցել զուգահեռների մասին պոս– տուլատը: Մաթ. անալիզի բնագավառում մուծել է ոլորտային պարզագույն ֆունկ– ցիաներ (Լեժանդրի բազման– դամներ), հետազոտել է I և II սեռի Էյչերյան ինտեգրալները: ԼԵԺԵ (Leger) Ֆեռնան (4.2.1881, Արժան– աան, Նորմանդիա – 17.8.1955, ժիֆ– սյուր–Իվետ, Նորմանդիա), ֆրանսիացի նկարիչ: Ֆրանսիական կոմկուսի անդամ 1945-ից: Սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում (1903–05): 1909-ին հարել է կուբիզմին («Մերկերը անտառում», 1909– 1910, Կրյոլլեր–Մյուլլեր պետ. թանգա– րան, Օտերլո և այլ գործեր): 1910– 1920-ական թթ. կոնստրուկտիվ կոմպո– զիցիաներում ձգտել է գտնել մարդու և ժամանակակից տեխնիկայի միջև ներ– դաշնակություն («Քաղաք», 1919, Արվեստի թանգարան, Ֆիլադելֆիա, «Ջոկոնդան և բանալիները», 1930, Լեժեի թանգարան, Ֆ. Լ և ժ ե. «Շինա– րարներ»- (1950, Լեժեի թանգա– րան, Բիո) Բիո): Լ. մարմնավորել է բանվորների աշխատանքի և հանգստի թեման, մոնու– մենտալ, ընդհանրացված պատկերներում («Շինարարներ» նկարաշարը): Լ–ի էսքիզ– ներով է ձևավորվել նրա անվան թանգա– րանը Բիոյում (1956–60), կատարվել Մ. Թորեզի ինստ–ի (1966, Փարիզ) և Մոսկվայի կինոյի տան (1968) վիտրաժ– ները: Գրկ. XanoBa JI., OepHaH Jleace (Ajib- 6om), M*, 1970.
ԼԵԼԵՎԵԼ (Lelewel) Ցոախիմ (1786–1861), լեհ պատմաբան և հասարակական գոր– ծիչ: 1830–31-ի Լեհական ապստամբու– թյան ժամանակ դարձել է հայրենասիրա– կան ընկերության նախագահը և մտել ժամանակավոր կառավարության մեջ՝ ձգտելով իրականացնել մի շարք հեղա– Փոխական միջոցառումներ: 1831-ին տա– րագրվել է Ֆրանսիա, որտեղ ղեկավարել է Լեհական ազգային կոմիտեն: Ցարիզմի դեմ «Ռուս եղբայրներին» ուղղված կոչը գրելու համար 1833-ին արտաքսվել է Ֆրանսիայից: Բրյոաելում դարձել է լե– հական դեմոկրատական կազմակերպու– թյունների գաղաՓարական ղեկավարը: Լ. լեհական պատմագրության մեջ ռոման– տիկական դպրոցի հիմնադիրն է: Նա պատմական պրոցեսը ըմբռնել է որպես դասակարգերի (գյուղացիության և կալ– վածատերերի) պայքար, ընդգծել պատ– մության մեջ ժող. մասսաների ստեղծա– գործական դերը: Լ–ի պատմա–սոցիոլո– գիական հայացքները XIX դ. 20–60-ական թթ. լեհական առաջադիմական հասարա– կական մտքի ձևավորման հիմք ծառայե– ցին: Գրկ. K e h c b h դ C., JlejieBeju», nep. c nojibCKoro, M*, 1970. ԼԵՒՓ5ԿԻ Չեսլավ (ծն. 30.3.1906, Լվով), լեհ պատմաբան, գրաքննադատ և լրա– գրող: Ավարտել է Լվովի համալսարանը: 1945-ից ապրում է Կրակովում: Զբաղվում է միջնադարյան Լեհաստանի մշակույթի և XIX– XX դդ. լեհական ժուռնալիստի– կայի պատմությամբ: Գրել է նաև «Հայ– կական եկեղեցին Լեհաստանում» (1928) աշխատությունը և հոդվածներ՝ նվիրված Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի հայկ. գաղթավայրերի պատմությանը: Ցա. Դաշկնիչ
ԼԵԿԵՆ (Lekain, իսկական ազգանունը՝ Կեն, Cain) Անրի Լուի (1729–1778), ֆրանսիացի դերասան: 1750-ից «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի (Փարիզ) դերասան: Լավագույն դերերն են՝ Օրոսման, Մու– համմեդ, Չինգիգխան (Վոլտերի «Զաիր», «Մուհամմեդ»–, «Օինացի որբը»), Ուորիկ (Լահարպի «Կոմս Ուորիկ») ևն; Լ. լուսա– վորական կլասիցիզմի խոշոր դերասան– ներից Էր, Վոլտերի աշակերտը:
ԼԵԿՈՔ (Lecocq) Շառլ (1832–1913), ֆրանսիացի կոմպոզիտոր: 1854-ին ավար– տել է Փարիզի կոնսերվատորիան: 1857-ին ժ. Օֆենբախի կազմակերպած օպերետ– ների մրցույթում ժ. Բիզեի հետ կիսել Է առաջին մրցանակը («Դոկտոր Միրակլ»): Գրել է 50-ից ավելի օպերետ (այդ թվում՝ «Թեյի ծաղիկ», 1868, «Տիկին Անգոյի աղ– ջիկը», 1872, «ժիրոֆլե–ժիրոֆլյա», 1874):
ԼԵԿՈՔ ԴԸ ԲՈՒԱԲՈԴՐԱՆ (Lecoq de Boisbaudran) Պոլ Էմիլ (1836–1912), ֆրանսիացի քիմիկոս: Փարիզի ԳԱ թըղ– թակից անդամ (1878): Ապեկտրային վեր– լուծության եղանակով ուսումնասիրել է բազմաթիվ միներալներ: Հայտնաբերել է գալիումը (1875), սամարիումը (1879) և դիսպրոզիումը (1886):
ԼԵԿՈՒՎՐՅՈՐ (Lecouvreur) Ադրիեննա (1692–1730), ֆրանսիացի դերասանուհի: 1717-ից աշխատել է «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում (Փարիզ): Լավագույն դերերն են՝ Ռոքսանա, Կոռնելիա (Պ. Կոռնելի «Իֆիգենիա», «Պոմպեոսի մահը»), Ֆեդրա (ժ. Ռասինի «Ֆեդրա»), Անժեւիկա, Ալկ–