Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/521

Այս էջը սրբագրված չէ

ԼԵՀԱՍՏԱՆ (Polska), Լեհական ժո– ղովրդական Հանրապեաու– թ յ ու ն (Polska Reecapospolita Ludowa), ԼԺՀ Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 521 II. Պետական կարգը . . 521 III. Բնությունը 521 IV. Բնակչությունը 521 V. Պատմական ակնարկ . 521 VI. Քաղաքական կուսակցություն– ները, ժողովրդի միասնու– թյան ճակատ, արհմիություն– ներ և այլ հասարակական կազմակերպություններ 524 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 524 VIII. Առողջապահությունը 525 IX. Լուսավորությունը 526 X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 526 XI. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը 528 XII. Գրականությունը . 528 XIII. ճարտարապետությունը Ա կեր– պարվեստը 529 XIV. Երաժշտությունը 529 XV. Բալետը 530 XVI. Թատրոնը 530 XVII. Կինոն 530 XVIII. Հայերը Լեհաստանում 530 I. Ընդհանուր տեղեկություններ Սոցիալիստական հանրապետություն Կենտրոնական Եվրոպայում: Սահմանա– կից է ԳԴՀ–ին, Չեխոսլովակիային և ՍՍՀՄ–ին: Հս–ում ողողվում է Բալթիկ ծո– վով: Տարածությունը՝ 312,7 հզ. կմ2, բնակ– չությունը՝ 34,5 մլն (1976): Մայրաքաղաքը՝ վարշավա: Վարչականորեն բաժանվում է 49 վոյեվոդության, ներառյալ վոյեվոդու– թյան իրավունքներով օժտված Վարշա– վայի, Լոձի և Կրակովի քաղաքային ագ– լոմերացիաները : Վոյեվոդությունները բաժանվում են գմինաների: II. Պետական կարգը Լ. սոցիալիստական պետություն է: Գոր– ծող սահմանադրությունն ընդունվել է 1952-ին: ժող. իշխանության հիմ)թը բան– վոր դասակարգի և աշխատավոր գյուղա– ցիության դաշինքն է: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը միապալատ սեյմն է. ընտրվում է համընդհանուր, ուղղակի և հավասար ընտրական իրավունքով՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Պետու– թյան բարձրագույն գործադիր–կարգա– դրիչ մարմինը կառավարությունն է, որ նշանակում է սեյմը: Իշխանության տե– ղական մարմինները, ժողովրդական սո– վետներն են: Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, վո– յեվոդությունների, պովյատների և քաղա– քային դատարաններն ու հատուկ դատա– րանները: Վարչական բաժան ու մը Վոյեվոդություններ Վարչական կենտրոն– ներ Բելոստոկի Բելոստոկ Բելսկո Բյալայի Բելսկո Բյալա Բիդգոշչի Բիդգոշչ Բյալա Պոդլյասկայի Բյալա Պոդլյասկա Գդանսկի Գդանսկ Գոժուվ Վելկոպոլս– Գոժուվ Վելկոպոլսկի ԿԻԻ Ելենյա Գուրայի Ելենյա Գուրա Զամոսցի Զամոսց Զելյոնա Գուրայի Զելյոնա Գուրա էլբլոնգի էլբլոնգ ժեշուվի ժեշուվ Լեգնիցայի Լեգնիցա Լեշնոյի Լեշնո Լյուբլինի Լյուբլին Լոձ – Լոմժայի Լոմժա Ի»ելմի Իելմ Կալիշի Կալիշ Կատովիցեի Կատովիցե Կելցեի Կելցե Կոնինի Կոնին Կոշալինի Կոշալին Կրակով – Կրոսնոյի Կրոսնո Նովի Սոնչի Նովի Սոնչ Շչեցինի Շչեցին Չենստոխովայի Չենստոխովա Պիլայի Պիլա Պլոցկի Պլոցկ Պյոտրկուվ Տրիբու– Պյոտրկուվ Տրիբու– նալսկիի նալսկի Պշեմիսլի Պշեմիսլ Պոզնանի Պոզնան Ռադոմի Ռադոմ Սեդլցեի Սեդլցե Սերաձի Սերաձ Սլուպսկի Սլուպսկ Սկեռնեիցեի Սկեռնեիցե Սուվալկիի Սուվալկի Վալբժիխի Վալբժիխ Վարշավա – Վրոցլավեկի վրոցլավեկ Վրոցլավի Վրոցլավ Տսանոբժեգի Տսանոբժեգ Տսանուվի Տառնուվ Տորունի Տորուն Ցեխանուվի Ցեխանուվ Օլշտինի Օլշաին Օպոլեի Օպոլե Օստրոլենկայի Օսարոլենկա III. Բնությունը Լ–ի տարածքի 90%–ը հարթավայրեր են: Հս–ում տարածվում են կուտակումային հարթավայրերը: Դրանցից հվ. Բալթյան թմբաշարն է, կենտրոնական մասում՝ Մեծ լեհական, Մազովեցկայի, Պոդլյասկայի դաշտավայրերը, ավելի հվ. Սիլեզիայի, Փոքր լեհական և Լյուբլինի բարձրություն– ներն են: Հվ–արմ. սահմանով ձգվում են Մուդետները, հվ. և հվ–արլ–ով՝ Կարպատ– ները (մինչե 2499 մ, Լ–ի առավել բարձր կետը՝ Ռիսի լ.): Երկրաբանական կառուց– վ ա ծ ք ը: Լ–ի տարածքի մեծ մասը ըն– կած է Արևելաեվրոպական պլատֆորմի սահմաններում: Օգտակար հանածոներից կա քարածուխ, գորշածուխ, բնական գազ և նավթ, երկաթի, պղնձի, ցինկի և կապա– րի հանքաքար, քարաղ, բնածին ծծումբ: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը ծովա– փին և երկրի արմ–ում – 1°C է, կենտրո– նական շրջաններում՝ –3°C, լեռներում՝ մինչե –6°C, հուլիսինը՝ հս–ում 1j6–17°C է, կենտրոնական շրջաններում՝ 18–19°C, լեռներում՝ 10–14°C: Տարեկան տեղում– ների քանակը հարթավայրերում 500– 700 մմ են, լեռներում՝ 800–1800 մմ: Խո– շոր գետերն են Վիսլան և Օդրան: Հաշվ– վում է ավելի քան 9000 լիճ, մեծ մասը՝ երկրի հս–ում: Կարպատների և Մուդետ– ների ստորոտներին կան հանքային աղ– բյուրներ: Հողերը և բուսականությու– նը: Լ–ի տարածքի կեսից ավելին հերկ– ված է, 27 % –ը զբաղեցնում են անտառ– ները՝ փշատերև ծառատեսակների գերա– կշռությամբ: Հարթավայրերում տարած– ված են պոդզոլային հողերը, արլ–ում և հս–արլ–ում՝ ճահճային, նախալեռներում՝ գորշ անտառային, նախալեռնային հար– թավայրերում՝ սևահողերը, լեռներում՝ լեռնային գորշ, գետերի հովիտներում՝ ալյուվիալ հողերը: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից կան արջ, գայլ, լուսան, աղվես, փորսուղ, այծյամ, վա– րազ, եղջերու: Կլիմայավարժեցվում են նախկինում համարյա լրիվ ոչնչացված զուբրերն ու կուղբերը: IV. Բնակչությունը Բնակչության ավելի քան 98%–ը լեհեր են: Ապրում են նաև ուկրաինացիներ, բելոռուսներ, սլովակներ: Պաշտոնական օրացույցը Գրիգորյանն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 110 մարդ է (1975): Քաղաքային բնակչությունը՝ 54%: Խոշոր քաղաքներն են՝ Վարշավան, Լոձը, Կրակովը, Վրոցլավը, Պոզնանը, Գդանս– կը, Գդինյան, Շչեցինը, Բիդգոշչը, Լյուբ– լինը, Կատովիցեն: V. Պատմական ակնարկ Լ–ի տարածքը բնակեցված է եղել տա– կավին հին քարի դարում: Մ. թ. 1-ին հա– զարամյակում Օդրա, Վիսլա և Վար տա գետերի ավազաններում բնակվել են արև– մըտասլավոնական ցեղեր՝ ժամանակա– կից լեհերի նախնիները: VIII–IX դդ. առաջացել են ցեղային իշխանություններ: X–XI դդ. լեհ. հողերի բնակչությունը համախմբվել է որպես ազգություն (տես Լեհեր): Քրիստոնեության ընդունումը (966) նպաստել է լեհական հողերի միա– վորմանը, որն ավարտվել է Բոլեսլավ I Խիզախի (992–1025) օրոք: 1025-ին Լ. հռչակվեց թագավորություն: Հետագա ֆեոդալականացումը XII դ. հանգեցրեց թագավորության մասնատմանը առանձին իշխանությունների: XIV դ. վերջում ուժե– ղացավ գերմ. ագրեսիան: 1410-ին, Գրյուն– վալդի ճակատամարտում, լեհ–լիտվական– ռուս. միացյալ ուժերը ջախջախեցին Տև– աոնական օրդենը: Շլյախտայի ուժեղաց– ման հետևանքով ամրապնդվեց գյուղացի– ների ճորտային կախվածությունը (1496): XV դ. սկսած լեհ. զորքերը մասնակցել են թուրքերի դեմ եվրոպական պետու– թյունների պատերազմներին: 1569-ին, Լյուբլինյան ունիայով, Լ. ու Լիտվան կազմեցին միասնական պետություն՝ Ռեչ