Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

Պոսպոփաան, որը լեհ. ֆեոդալների շա– հագործմանը հանձնեց նաև ուկր. և բե– լոռուս. հողերը: XVI–XVII դդ. Լ. պատե– րազմներ մղեց Ռուսաստանի, Շվեդիայի, Թուրքիայի դեմ, որի հետեանքով թուլա– ցավ: XVII դ. 50-ական թթ. ուկր. հողերի զգալի մասը ազատագրական պատերազ– մի և Ռուսաստանի օգնության շնորհիվ թոթափեց լեհ ճորտատերերի լուծը և վերամիավորվեց Ռուսաստանի հետ: Ռեչ Պոսպոլիտայի թուլացումը Պրուսիային, Ավստրիային ու Ռուսաստանին հնարա– վորություն տվեց միջամտելու Լ–ի ներքին գործերին: 1772-ին տեղի ունեցավ Լ–ի (Ռեչ Պոսպոլիտայի) 1-ին բաժանումը. Պրուսիան ստացավ լեհ. Պրմորիեի մի մասը, Ավստրիան զավթեց Կրակովի վո– յեվոդության մի մասը և Արմ. Ուկրաինայից մի կտոր՝ Լվովով. Ռուսաստանին անցան Բելոռուսիան և այլ տերիտորիաներ: 1791-ին Լ–ի առաջադեմ շրջանները ըն– դունել տվեցին նոր սահմանադրություն և ձեռնարկեցին բարենորոգումներ՝ նը– պատակ ունենալով կանխել լեհ. պետու– թյան քայքայումը: Սակայն Ռուսաստանն ու նրան միացած Ավստրիան դիմեցին ինտերվենցիայի: 1793-ին տեղի ունեցավ Լ–ի 2-րդ բաժանումը: Ռուսաստանին ան– ցան Աջավւնյա Ուկրաինան և Բելոռուսիա– յի մի մասը՝ Սինսկով: Պրուսիան զավթեց Գդանսկը, Տորունը և Մեծ Լ. Պոզնանով: Լեհ ժողովուրդը պատասխանեց ազգա– յին–ազատագրական ապստամբությամբ (1794), որը գլխավորում էր Տ. Կոստյուշ– կոն: 1795-ին, ապստամբության ճնշումից հետո, տեղի ունեցավ Լ–ի 3-րդ բաժանու– մը: Այդ երեք բաժանումների հետեան– քով լեհ. հողերը բաժանվեցին Պրուսիա– յի և Ավստրիայի միջե, բելոռուս, և ուկր. հողերը վերամիավորվեցին Ռուսաստա– նի հետ, նրա տիրապետության տակ անցան նաև լիտվ. և լատվ. հողերը: Լե– հական ինքնուրույն պետությունը դա– դարեց գոյություն ունենալուց, լեհ ժողո– վուրդն ընկավ օտար լծի տակ: 1807-ին Նապոլեոն I ջախջախելով Պրուսիան, իր գավթած լեհ. հողերի մի մասից ստեղծեց Ֆրանսիայից կախում ունեցող Վարշա– վայի դքսությունը: 1814–15–ի Վիեննայի կոնգրեսում տեղի ունեցավ Լ–ի նոր բա– ժանում, ցարական Ռուսաստանն ստացավ նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որից կազմվեց Լեհական թագավորությու– նը: Դքսության մյուս մասն անցավ Պրու– սիային, որն իրեն պահեց նաև Սիլեզիան, Պոմորիեն են: Որոշ տերիտորիաներ տրվեցին Ավստրիային: Կրակովը իր օկրուգով հռչակվեց «ազատ քաղաք» (տես Կրակովի հանրապետություն): Լե– հական հարցը երկար ժամանակով դար– ձավ միջազգային հարաբերություննե– րի հանգուցային հարցերից մեկը, իսկ լեհ. ազատագրական շարժումը՝ համա– եվրոպական հեղափոխական շարժման կարեոր տարրը: 1830–31-ին բռնկվեց Լեհական ապստամբությունը, որն ընդ– գրկեց ցարական Ռուսաստանի տիրապե– տության տակ գտնվող հողերը: XIX դ. 40–60-ական թթ. ես տեղի ունեցան մի շարք ազատագրական ապստամբություն– ներ Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաս– տանի տիրապետության դեմ, բայց բոլորն էլ դաժանորեն ճնշվեցին (տես Լեհական ապստամբություններ 1794, 1830–31, 1863 –64): 1864-ի ագրարային ռեֆորմը Լ–ում նպաստեց կապիտալիզմի զարգաց– մանը, բանվորական շարժման ծավալ– մանը: 1893-ին բանվորական կազմակեր– պությունները միավորվեցին ս–դ–ի մեջ (1900-ից՝ Լեհական թագավորության և Լիտվայի սոցիալ–դեմոկրատիա): XX դ. սկիզբը նշանավորվեց հեղափոխական վերելքով: 1905–07-ին Լ–ում տեղի ունե– ցած հեղափոխությունը (որի գագաթնա– կետը եղավ Լոձի ապստամբությունը, տես Լոձի ապստամբություն 1905) ռուս, հեղա– փոխության բաղկացուցիչ մասն էր: 1914– 1918-ի համաշխարհային պատերազմում Լ–ի ռուս, մասը օկուպացրին Գերմանիան ու Ավստրո–Հունգարիան: Հոկտեմբերյան հեղափոխության շնոր– հիվ ստեղծվեց անկախ լեհ. պետություն (1918-ի նոյեմբեր): Սովետական կառավա– րությունը ճանաչեց լեհ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և չեղյալ հայ– տարարեց Լ–ի բաժանման վերաբերյալ ցարական կառավարության բոլոր պայ– մանագրերը: 1918-ին Լ–ում առաջացան ավելի քան 100 սովետներ: 1919-ին լեհ. կառավարողները հարձակվեցին սովե– տական պետության վրա և 1920-ին զավթեցին Ուկրաինայի ու Բելոռու– սիայի մի մասը: 1921-ի Ռիգայի պայմա– նագրով որոշվեց սովետա–լեհ. սահմանը, Լ–ին անցան Արմ. Ուկրաինան և Արմ. Բե– լոռուսիան: Տնտ. ծանր ճգնաժամի պայ– մաններում Լ–ում ուժեղացավ հեղափո– խական շարժումը (տես Կրակովի ապըս– տամբություն 1923): 1926-ին Լ–ում հաս– տատվեց ռազմ, ֆաշիստական դիկտա– տուրա 6. Պիլսուդսկու գլխավորությամբ: 1934-ին Լ. չհարձակման պայմանագիր կնքեց ֆաշիստական Գերմանիայի հետ՝ հրաժարվելով կոլեկտիվ անվտանգու– թյան սովետական պլանից: 1939-ի սեպտ. 1-ին Գերմանիան հարձակվեց Լ–ի վրա: Անգլիան և Ֆրանսիան, հակառակ իրենց դաշնակցային պարտավորության, չօգնե– ցին Լ–ին: Զավթելով Լ., ֆաշիստական Գերմանիան այն մտցրեց իր «ռայխի» մեջ: 1939-ին Արմ. Ուկրաինան ու Արմ. Բելո– ռուսիան ազատագրվեցին կարմիր բա– նակի կողմից և վերամիավորվեցին Սո– վետական Ուկրաինայի ու Սովետական Բելոռուսիայի հետ: Լեհ ժողովուրդը ան– հաշտ պայքար մղեց հիտլերյան զավթիչ– ների դեմ: Այն գլխավորում էին կոմու– նիստները: Լ–ի վտարանդի կառավարու– թյունը (Լոնդոն), անտեսելով լեհ. ժողո– վըրդի շահերը, ՍՍՀՄ տերիտորիայում ստեղծված լեհ. բանակը (հրամանատար գեն. Լ. Անդերս) դուրս բերեց (1943) Մեր–