Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/525

Այս էջը սրբագրված չէ

Արդ. արտադրանքի կարևոր տեսակների արտադրությունը Արտադրանքի տեսակները 1950 1960 1970 1976 էլեկտրաէներգիա մլրդ կվա՝ժ 9,4 29,3 64,5 104 Քարածուխ մլն ա 78 104 140 179 Գորշածուխ մլն ա 4,8 9,3 32,8 39,3 Կոքս մլն ա 6 11,9 16,5 18,8 Չուգուն մլն ա 1,5 4,3 7,0 8,3 Պողպատ մլն ա 2,5 6,7 11,8 15,6 Ցինկ հզ. ա 114 176 209 237 Պղինձ հզ. ա 10,5 21,7 72,2 270 Ծծմբաթթու մլն ա 0,3 0,7 1,9 3,3 Պլաստմասսաներ հզ. ա – 40,1 224 443 Քիմ. թել հզ. w 24,8 77,8 138 239 այդ թվում՝ սինթետիկ հզ. ա 0,04 4,5 53,8 141 հաստոցներ մետաղահատ հզ. հատ 3,8 22,5 29,7 22,8 Տրակտորներ հզ. հատ 4,0 7,2 38,7 58,8 Ավտոմոբիլներ հզ. հատ 0,8 36,8 146 310 այդ թվում՝ մարդատար հզ. հատ – 13,1 64,2 216 Ծովային նավեր հզ. բրուտտո ռե– գիստրային ա 5,9 212 434 785 Վագոններ ապրանքատար հզ. հատ 13,9 13,9 15,5 20,4 Ցեմենտ մլն w 2,5 6,5 12,2 19,8 Բամբակյա գործվածքներ մլն it 432 667 881 948 Շաքար մլն ա 1,0 1.4 1,4 1632 հիմնական կուլտուրան ե.ր ի համախառն ա վ ու թ յ ու ն ը բերքը ե բ և ր ք ա– Բերքը մլն ա Բերքատվությունը ց հա–ից Կուլտուրաները I 1961–65 յ 1971-74 1976 1961-65 1971–74 1976 Ցորեն ….. 3,0 5,7 5,7 19,7 28,2 31,3 Տարեկան . • • 7,5 8,0 6,9 16,4 23,3 23,6 Վարսակ …. 2,6 3,2* 2,7 17,1 24,Յ2 24,2 Գարի 1,4 3,1 3,6 19,4 29,0 29,8 Կարտոֆիլ • • • 44 47,3 50,2 154 177 203 Շաքարի ճակնդեղ 11 13,4 15,1 267 307 272 1 Մեկ տարվա միջինը: 2 1971–73: նությամբ: Նրա արտադրանքի արտահա– նության մոտ 1 /3-ը կազմում են տրանս– պորտային միջոցները: Նավաշինության կենտրոններն են՝ Գդանսկ, Գդինյա, Շչե– ցին, ավիաշինության՝ Վարշավա, Մելեց, Սվիդնիկ, վագոնաշինության՝ Սվիդնիցա, Զելյոնա Դուրա, Վրոցլավ, Ի^շանուվ: Կա սինթետիկ թելերի կիսաարտադրանքի (Տո– րուն և Գոժուվ, Վելկոպոլսկի քաղաքնե– րում), դեղագործության և ֆոտոքիմիայի (Վարշավա, Կրակով, Զելյոնա Գուրա), օծանելիքների (Պոզնան, Լոձ, Կրակով), ռետինի (Գլուձյոնձ և Լոձ), ավտոդողերի (Օլշտին, Դեմբիցա, Պոզնան), ապակու, հախճապակյա և ճենապակյա իրերի ար– տադրություն: Անտառային և փայտա– մշակման արդյունաբերությունը ներքին պահանջմունքներից բացի արտահանու– թյան համար տալիս է սղոցանյութ, կա– հույք, լուցկի, թուղթ: Տեքստիլ արդյունա– բերությունը հնագույն ճյուղերից է: Թո– ղարկում է բամբակյա, վուշյա, բրդյա, մետաքսյա և կիսամետաքսյա գործվածք– ներ, տրիկոտաժ: հիմնականում կենտրո– նացած է Լոձի և Սուդետների (Ներքին Սիլեզիայի) շրջաններում, Բելսկո Բյա– լա Չենստոխովա և Բելոստոկ քաղաքնե– րում ու նրանց շրջակայքում: Զարգացած է կաշվի–կոշկեղենի արտադրությունը: Սննդի արդյունաբերությունը թողարկում է շաքար, օղի, հրուշակեղեն, մսամթերք– ներ, յուղ, ծխախոտ, գարեջուր, մարգա– րին, ձկնեղեն: Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր ապրանքային կացու– թաձևը: Անհատական գյուղացիական տըն– տեսությունները տալիս են գյուղատնտ. համախառն արտադրանքի մոտ 80% –ը (1975): Սոցիալիստական սեկտորում օգ– տագործվել է (1975) գյուղատնտ. հանդակ– ների տարածության 21 % –ը (այդ թվում՝ 17%-ը պետտնտեսություններում): Զար– գանում են ինչպես արտադրական կոոպե– րատիվները, այնպես էլ գյուղատնտ. խըմ– բակները: Գյուղատնտ. համախառն ար– տադրանքի կառուցվածքում (1973) բու– սաբուծությանը բաժին է ընկնում 54,8, անասնապահությանը՝ 45,2%–ը: Ապրան– քային արտադրանքում հարաբերակցու– թյունը հակառակն է՝ համապատասխա– նաբար 35,4%, 64,6%: Ցանքատարածության կառուցվածքում հատիկային կուլտուրաները զբաղեցնում են 57,5, կարտոֆիլը 18,2, տեխ. կուլ– տուրաները 6,3, կերային կուլտուրաները 14,9% (1973): Լ. աշխարհում 2-րդ տեղն է գրավում (ՍՍՀՄ–ից հետո) տարեկանի և կարտոֆիլի բերքով: Անասնապահության գլխավոր ճյուղերն են խոզաբուծությունը և խոշոր եղջերա– վոր անասունների բուծումը: Զարգացած է թռչնաբուծությունն ու ձկնորսությունը: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 26,7 հզ. կմ է, որից 5,6 հզ. կմ էլեկտրիֆիկացված է (1975): Կոշտ ծածկույթով ավտոճանապարհների երկա– րությունը 140,6 հզ. կմ է, ներքին ջրային նավարկելի ուղիներինը՝ 4,6 հզ. կմ (գըլ– խավոր ջրային ուղին Օդրա գետն ու Գլի– վիցեի ջրանցքն են): Ծովային առևտրա– կան նավատորմի տոննաժը 2,7 մլն բրուտ– տո ռեգիստրային ա է (1975): Կարևոր նա– վահանգիստներն են՝ Շչեցին՝ Սվինոույս– ցեի հետ, Գդինյա և Գդանսկ: Վարշավայի Օկենցե գլխավոր օդանավակայանն ունի միջազգային նշանակություն: Արտաքին տնտեսական կա– պերը: Արտահանության ծավալը 1975-ին կազմել է 34,2 մլրդ զլոտի, ներ– մուծումը՝ 41,7 մլրդ զլոտի: Արտաքին առևտրի մեջ 52,2%–ը բաժին էր ընկնում սոցիալիստական երկրներին (այդ թվում 49,7%-ը՝ ՏՓ1Ս–Ի անդամ երկրներին), 41,3%-ը՝ զարգմւցած կապիտալիստական երկրներին, 6,5%-ը՝ զարգացող երկրնե– րին: Արտահանում են մեքենաներ և արդ. սարքավորում, լայն սպառման ապրանք– ներ, քարածուխ, ցինկ, պղինձ, սև մետաղ– ների գլանվածք ևն: Ներմուծում են մեքե– նաներ և սարքավորում, նավթ և նավթա– մթերքներ, երկաթի հանքանյութ, հացա– հատիկ ևն: Արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում ՍՍՀՄ–ը (արտահանու– թյան 31,5, ներմուծման 25,3%-ը, 1975), ԳԴՀ–ն (9,2 և 7,5), Չեխոսլովակիան (8,0 և 5,4), ԳՖՀ–ն (5,2 և 6,1), Մեծ Բրիտանիան (2,8 և 5,3): Դրամական միավորը՝ զլոտի: ՄՄՀՄ Պետբանկի 1978-ի ապրիլի 1-ի կուրսով 100 զլոտին հավասար է 22,5 ռ.: YIII. Առողջապահությունը 1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 17,9, մահացությունը՝ 8,3, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 26,1, կյանքի միջին տևողությունը (1973)՝ 70,3 տարի (տղամարդկանցը՝ 66,8 տարի, կա– նանցը՝ 73,8 տարի): Տարածված են սիրտ– անոթային համակարգի հիվանդություն– ները, չարորակ նորագոյացությունները: Գոյություն ունի առողջապահության պե– տական համակարգ: 1972-ի հունվարի 1-ից բնակչությունն օգտվում է ձրի բժշկական ծառայությունից: 1973-ին Լ–ում եղել է 682 հիվանդանոց՝ 217,4 հզ. մահճակա– լով, 467 ծննդատուն, 55 հակատու– բերկուլո զային առողջարան, 23 պրո– ֆիլակտորիում, աշխատունակության վե– րականգնման 36 առողջարան, 4,3 հզ. պոլիկլինիկա, 28 հզ. առողջապահական կենտրոն, 1,6 հզ. բուժական, ֆելդշերա– կան և բուժքույրական, 2,2 հզ. մանկա– բարձական կետ: Գործել են շտապ օգնու– թյան 431 կայան: Աշխատել են 54,9 հզ. բժիշկ (610 բնակչին՝ 1 բժիշկ), 15,1 հզ. ստոմատոլոգ, 13,8 հզ. դեղագործ, 119 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ և դեղա– գործներ են պատրաստում բժշկական 10 ակադեմիաները (Վարշավայում, Բելոստո– կում, Գդանսկում, Կրակովում, Լյուբլի– նում, Լոձում, Պոզնանում, Շչեցինում, Վրոցլավում, Կատովիցեում), միջին բուժ– աշխատողներ՝ 276 բժշկական դպրոցնե–