րում: Առողջարաններից հայտնի են՝ Կրի– նիցա, ժեգեստուվ, Շչավնիցա, Ռաբկա, Պոլյանիցա–Զդրույ, Ցեպլիցե, Բուսկո– Զդրույ, Ցեխոցինեկ, Լյոնչեկ–Զդրույ, Սո– պոտ, Կոլոբժեգ, Զակոպանե: IX. Լուսավորությունը X–XI դդ. եկեղեցիներին և տաճարնե– րին կից ստեղծվել են լատիներեն լեզվով առաշին դպրոցները: XIII–XIV դդ. կազ– մակերպվել են քաղաքային դպրոցներ՝ լեհերենով: Դա կապված էր Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ, ըստ որում կարեոր դեր է կատարել Ցագելլոնի համալսարանը (տես Կրակովի համաչսարան): Մինչե XVII դ. ներառյալ դպրոցները ենթարկվում էին ճիզվիտական միաբանությանը: 1773– 1775-ի բարելավումներով ուսուցումը դար– ձավ աշխարհիկ և լեհերեն: Լ–ի բաժանու– մը բացասական ազդեցություն է թողել կրթական գործի վրա ես: 1918-ին դպրոց– ները և համալսարանները վերականգնվե– ցին, բայց ժողկրթության մակարդակը երկար ժամանակ խիստ ցածր էր: Գերմա– նա–ֆաշիստական օկուպացիայի ժամա– նակ դպրոցների մեծ մասը ոչնչացվել է: ժողովրդական Լ–ում ստեղծվել է պետ. դպրոցական համակարգ, մանկապարտեզ (3–7 տարեկան երեխաների համար), պարտադիր հիմնական դպրոց (8-ամյա), միշնակարգ հանրակրթական դպրոց (լի– ցեյ՝ 4-ամյա), որն ավարտողն իրավունք է ստանում բուհ ընդունվելու: Ունի նաե տարրական և միշնակարգ (տեխնիկում– ներ, լիցեյներ) մասնագիտական դպրոց– ներ: 1973-ին որոշվել է անցնել համընդ– հանուր 10-ամյա միշնակարգ կրթության: Խոշորագույն բուհերն են Ցագելլոնի և Վարշավայի համալսարանները, պոլի– տեխնիկական ինստ–ները, գյուղատնտե– սական և մանկավարժական բարձրա– գույն դպրոցները, բժշկական ակադեմիան: Գրադարանները՝ Ազգային գրադարանը Վարշավայում, Ցագելլոնի, Վարշավայի և Պոզնանի համալսարանների գրադարան– երակով, ուսանողուհիների հանրակացա– րան (1964, ճարա–ների խումբ, ղեկավար՝ Վ. Բրիզեկ) ները, թանգարանները՝ Ազգային և Պատ– մության (Վարշավայում և Կրակովում), Վ. Ի. Լենինի (Վարշավայում, Կրակովում և Պորոնինում), Ֆ. Շոպենի (Վարշավա– յում): X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Գիտության և տեխնիկայի պետ. կառա– վարման բարձրագույն մարմինը բարձրա– գույն կրթության և տեխ. գիտությունների մինիստրությունն է (կազմակերպվել է 1972-ին): հետազոտությունները տարվում են ԳԱ հիմնարկներում, բուհերում և գե– րատեսչական գիտական հիմնարկներում, որոնց մեջ են մտնում (1973) 112 ԳՏԻ, 25 լաբորատորիա, 103 գիտահետազոտա– կան կենտրոն, ժողտնտեսության գիտա– տեխնիկական բազայի 651 ինքնուրույն կենտրոն, 1670 ֆաբրիկագործարաէհսյին գիտահետազոտական կենտրոն: Լ–ի գի– տական հիմնարկները կապ ունեն 116 երկրի գիտական հիմնարկների հետ: Լ. անդամ է 140 միշազգային գիտական կազ– մակերպությունների: Գործում է Ա. Բա– նախի անվ. մաթեմատիկայի միշազգային կենտրոնը (Վարշավւս) և ուժեղ մագնիսա– կան դաշտերի ու ցածր ջերմաստիճան– ների միշազգային լաբորատորիան (Վրոց– լավ): ԼԺՏ–ի գիտնականները մասնակ– ցում են Դուբնայի միջուկային հետազո– տությունների միացյալ ինստ–ի (ՍՍՏՄ) և այլ միջազգային ինստ–ների աշխատանք– ներին, ինչպես նաև միջազգային գիտա– կան ծրագրերին: Բնական և տեխնիկական գիտություն– ները: Բնական գիտությունները Լ–ում սկսել են զարգանալ XIII դ.: Եվրոպայում հայտնի դարձան լեհ գիտնականներ Բե– նեդիկտ Լեհացին և Ֆրանկո Լեհացին: Գիտության հետագա զարգացումը կապ– ված է Ցագելլոնի համալսարանի բացման (1364) հետ: XV դ. 2-րդ կեսին եվրոպա– կան ճանաչում ստացավ նրա մաթ–աստղա– գիտական դպրոցը: Լ–ում Վերածննդի շրջանի (AY դ. 2-րդ կես – XYI դ. սկիզբ) գիտության խոշորագույն գործիչը Ն. Կո~ ւցեռնիկոսն Էր: Նրա ստեղծած արևակենտ– րոն համակարգը խախտեց կրոնական աշ– խարհայացքը և դարձավ XVI–XVII դդ. գիտական հեղաշրջման դրդապատճառնե– րից մեկը: XVIII դ. Լ–ի հոգեոր մշակույթը վերածնունդ ապրեց: 1740-ին Մ. Կոնարս– կին Վարշավայում հիմնեց նոր տիպի ուսումնական հաստատություն՝ Collegium Nobilium, որին կից կազմակերպվեց ֆիզի– կայի կաբինետ: Կրակովում հիմնվեց բու– սաբանական այգի, ստեղծվեցին ֆիզիկա– յի և քիմիայի լաբորատորիաներ, աստղա– դիտարան (Ցա. Սնյադեցկի, 1792): Կ. Կլյուկը բազմահատոր աշխատություններ հրատարակեց բուսաբանության, կենդա– նաբանության, միներալոգիայի վերաբեր– յալ: XIX դ. վերջին–XX դ. սկզբին համաշ– խարհային ճանաչում ստացան ցածր ջեր– մաստիճանների ֆիզիկայի մասնագետ– ներ Զ. Վրուբլեսկին և Կ. Օլշանսկին, նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մ. Սկլոդովսկայա–Կյուրին (աշխատում Էր Ֆրանսիայում), վիճակագրական ֆիզի– կային վերաբերող հիմնարար աշխատանք– ների հեղինակ Մ. Մմոլուխովսկին: Կարեոր նշանակություն են ունեցել քիմիկոսներ Մ. Կոստանեցկու, Լ. Մարխլեսկու և այ– լոց աշխատանքները: Բուրժուական Լ–ում գլխավոր գիտական կենտրոններ Էին Վարշավայի, Կրակովի, Պոզնանի, Լվովի համալսարանները, Կրակովի լեռնամե– տալուրգիական ակադեմիան (հիմնվել Է 1919-ին): Լվովում էին աշխատում նշա– նավոր մաթեմատիկոսներ ^տ. Շտեյնհաու– զը, Մ. Բանախը, Ա. Մազուրը: 1920-ին Վարշավայում հիմնվեց տեխ. գիտու– թյունների ակադեմիան (առաջին պրեզի– դենտը՝ Գ. Նարուտովիչ): ժողովրդական Լ–ում 1952-ին հիմնվեց գիտությունների ակադեմիա: Բնական և տեխ. գիտություններն ինտենսիվ զար– գացում ապրեցին: ճշգրիտ գիտությունների մեջ հատկա– պես մեծ նվաճումներ ունի մաթեմա– տիկան (Վ. Սերպինսկի, Կ. Կուրա– տովսկի, Ս. Մազուր, Վ. Օրլիչ), մշակվում են մաթ. անալիզի, բարձրագույն հանրա– հաշվի, դիֆերենցիալ երկրաչափության, մաթ. վիճակագրության պրոբլեմները: Ֆիզիկայի բնագավառում Լ. Ին– ֆելդի (հարաբերականության ընդհանուր տեսություն) և Վ. Ռուբինովիչի (քվանտա– յին մեխանիկա) աշխատանքների շնոր– հիվ ստեղծվել ու զարգանում է տեսական ֆիզիկայի լեհական դպրոցը: ՍՄ^Մ–ի օգնությամբ կառուցվել են ռեակտորներ, լիցքավորված մասնիկների արագացու– ցիչներ: Միջազգային մասշտաբի նվաճում է հիպերմիջուկների հայտնագործությունը (Մ. Դանիշ, Ե. Պնեսկի): Պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում լուրջ նվաճում– ների են հասել Լ. Սոսնովսկին, Ե. Կոլոդ– զեյչակը, Ա. Պեկարը: Ս. Կալիսկու ղեկա– վարությամբ իմպուլսային լազերային ճառագայթման միջոցով ստացվել է բար– ձըրշերմաստիճանային պլազմա (107K): Կարեոր արդյունքներ են ստացվել թերմո– քիմիայի և ֆազային հավասարակշռու– թյան (Վ. Սվենտոսլավսկի), կառուցված– քային քիմիայի և պինդ մարմնի ֆիզիկա– կան քիմիայի (F. Շժովսկա–Տշէւբյատով– սկայա, Վ. Տշեբյատովսկի), քվանտային քիմիայի (Վ. Կոլոս), նիտրոմիացություն– ների քիմիայի և ստերեոքիմիայի (Տ. Ուր– բանսկի) բնագավառներում: Կենսա– բանական գիտությունների գծով համաշխարհային ճանաչում են ըս– տացել բնության և դրա ռեսուրսների պահ– պանության հետազոտությունները (Վ. Շա– ֆեր, Վ. Գյոտել): Արժեքավոր արդյունք– ներ են ստացվել մոլեկուլային կենսաբա– նության մեջ (Վ. Նեմերկո, Տ. Բարանովս– ԿԻ): Բժշկագիտության մեջ նշա– նակալից են իմունոլոգիայի և շիճուկա– բանության (Լ. Տիրշֆելդ, Ա. Սլյոպեկ), դեղաբանության (Բ. Բոբրանսկի, Ցա. Սուպնյովսկի) նվաճումները: Տեխնիկական գիտություն– ն և ր ի բնագավառում զարգանում են պլաստիկության և ջերմապլաստիկության տեսությունը (Վ. Օլշակ), ապարների մե– խանիկան (Վ. Բուդրիկ, Ե. Լիտվինիշին), շինարարական մեխանիկան և կոնստրուկ– ցիաների տեսությունը (Զ. Վասյուտինս– կի), կիսահաղորդչային, մագնիսական և պիեզոԷլեկտրական նյութերի հետազո– տությունը: Տարվում են մեծ համակար–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/526
Այս էջը սրբագրված չէ