վալվում էր աշխարհիկ իրավագիտությու– նը. Ցա. Օսարորոգն ու Ա. Մոջեսկին ձևա– կերպել են օրենքի առաջ բոլորի հավա– սարության սկզբունքը: XVIII դ. ձևավոր– վեցին իրավունքի և պեա. կարգի բարե– փոխման պլաններ (Ս. Կարվիցկի, Ս. Շչու– կա, Ցա. Ս. Ցաբլոնովսկի, ավելի ուշ՝ Ս. Լեշչինսկի, Շ. Կոնարսկի): 1791-ին Լ–ում ընդունվել է սահմանադրություն: Փորձեր էին արվում համակարգել դատա– կան իրավունքը, մշակվում էին բնակչու– թյան տարբեր խավերի իրավիճակը սահ– մանող նորմեր: Այդ շրջանի ղեկավար հո– սանքը բնական իրավունքի ուսմունքն էր: XI ճդ. իրավագիտության մեջ ամրապնդվեց իրավունքի պատմական դպրոցի ըմբռնու– մը, ստեղծվեցին աշխատություններ՝ նվիր– վածվեհական պետությանն ու իրավունքին (Ցո. Լելեվել, Ցա. Վ. Բանդտրկե, Վ.Ա. Մա– ցեևսկի): XIX դ. վերջի ե XX դ. սկզբի առավել աչքի ընկնող աշխատությունները վերաբերում են քաղաքացիական և հռոմ. իրավունքին (Ս. Վրուբլեսկի): ժող. Լ–ում լայն տարածում է ստացել համեմատական իրավագիտության և կոնկրետ սոցիոլո– գիական ուսումնասիրության մեթոդը (Ս. Ռոզմարին): հասարակական մյուս գիտությունների հետ սերտ կապի պայ– մաններում ուսումնասիրվում են իրա– վունքի բոլոր հիմնական ճյուղերը: Դը– րանց պրոբլեմները մշակվում են ԴԱ–ի իրավական գիտությունների ինստ–ում, համալսարանների իրավաբանական ֆա– կուլտետներում, հանցագործության պրոբ– լեմների ուսումնասիրության և դատական իրավունքի ուսումնասիրության ինստ՜նե– րում: XI. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը Լ–ում լույս է տեսնում (1974) 87 օրաթերթ և 2850 պարբերական հրատարակություն: Կարևորագույն թերթերն են (Վարշավա)՝ «Տրիբունա լյուդու» («Trybuna Ludu»), 1948-ից, «1սլոպսկա դրոգա» («Chlopska T>roga»}, l94D-]ig, «Գլոս պրացի» («Gios Pracy»), 1951-ից, «Գրոմադա–րոլնիկ պոլսկի» («Gromada-Rolnik PoJski»), 1947-ից, «Զեննիկ լյուդովի» («Ziennik hidowy»), 1945-ից: Իաշորագույն շաբա– թաթերթերն են (Վարշավա)՝ «Պոլիտիկա» («Polityka»), 1957-ից, «Կուլտուրա» («Kul– tura»), 1963-ից, «Դոկոլա սվյատա» («Dookola Swiata»), 1953-ից, «ժոլնեժ պոլսկի» («Zolnierz Poiski»), 1945-ից: Ամ– սագրերից հայտնի են (Վարշավա)՝ «Նովե դրոգի» («Nowe Drogi»), 1947-ից, «Վիդ– նոկրենգի» («Widnokrengi»), 1951-ից: Ներ– քին և միջազգային ինֆորմացիա է տա– լիս Լեհական մամուլի գործակալությունը (ԼՄԴ, 1944-ից), արտասահմանի համար՝ Լեհաստանի Ինտերպրես գործակալու– թյունը, 1967-ից: Ռադիոհաղորդումները տրվում են 1944-ից, հեռուստատեսային հաղորդումները՝ 1952-ից (2 ծրագրով): XII. Գրականությունը Հին լեհական գրականությունը սովո– րաբար բաժանվում է 3 շրջանի՝ միջնա– դար (XII–XV դդ.), Վերածնունդ (XVI դ.) և բարոկկո (մինչև XVIII դ. կեսերը): Լեհական միջնադարյան գրականության (լատիներեն) հուշարձանները ունեցել են կրոնա–եկեղեցական և աշխարհիկ բնույթ: Վերածնության դարաշրջանում գրակա– նությունը հարստանում է գեղարվեստա– կան ստեղծագործություններով: Մեծ ար– ժեք ունեն Մ. Ռեյի (1505–69), Ցա. Կոխա– նովսկու (1530–84), Մ. Մեմպ Շաժինսկու (մոտ 1550–81) գործերը: XVI–XVII դդ. քաղաքային գրականության ծաղկման շըր– ջանն է (Ս. Կլյոնովիչ, մոտ 1545–1602, Շ. Շիմոնովիչ, 1558–1629): XVII դ. գե– րիշխում է բարոկկոն (Ցա. Ա. Մորշտին, մոտ 1620–93, Վ. Պոտոցկի, 1621–96): Լուսավորության դարաշրջանում (XVIII դ. կեսեր) գրականության մեջ ար– տացոլվում են ռեֆորմների և ազգային անկախության համար պայքարը, գլխա– վորապես, նախահեղափոխական և հե– ղափոխական Ֆրանսիայից եկող հասա– րակական–փիլիսոփայական առաջավոր գաղափարները, ամրապնդվում են կապերը համաեվրոպական գրական պրոցեսի հետ: Երևան են գալիս գրական–գեղարվեստա– կան և հասարակական–քաղաքական հան– դեսներ, ազգային թատրոնը, կատարելա– գործվում է գրական լեզուն: Ականավոր կլասիցիստ գրողները (Ի. Կրասիցկի, 1735–1801, Ա. Նարուշեիչ, 1733–96, Ս. Տրեմբեցկի, 1739–1812, Տ. Կ. Վեն– գերսկի, 1756–87 և ուրիշներ) իրենց ստեղծագործությունը ենթարկում են ազ– գային խնդիրների լուծմանը: Ծնունդ է առնում ինքնատիպ կատակերգությունը (Ֆ. Զաբլոցկի, 1752–1821, «Դեսպանի վերադարձը», 1790, Ցու. Ու. Նեմցևիչ, 1757–1841): Լեհական գրականության մեջ ռոմանտիզմը համարվում է զարգաց– ման գագաթնակետը նոր ժամանակնե– րում և ընդգրկում է XIX դ. ազգային ապստամբությունների շրջանը: Ռոմանտիկ ուղղության առաջին նմուշը և մանիֆեստը դարձան Ա. Միցկեիչի «Պոեզիա»-ի (1822– 1823) երկու հատորները: Դրականության մեջ հաստատվում է հերոսի նոր տիպ՝ անձնուրաց մարտիկի կերպարը, դեմո– կրատականանում է գրական լեզուն: Զար– գանում Հ ռոմանտիկական դրաման: Պոե– մի ժանրը հարստանում է նոր, ինքնատիպ տարատեսակներով (Միցկեիչի «Պան Թա– դեուշ» ազգային էպոպեան, Ցու. Մլովաց– կու «Ոգի արքան» պատմա–փիլիսոփայա– կան էպոսը): Զարգանում են արձակ ժան– րերը (Ցու. Ի. Կրաշեսկի, 1812–87, Ցու. Կոժենյովսկի, 1797–1863): Առանձ– նահատուկ տեղ է գրավում վտարանդի գրող Ց. Նորվիդի (1821–83) ստեղծագոր– ծությունը: 1863-ից հետո գրականության մեջ իշխում է ռեալիզմը (Ա. Ասնիկ, 1838– 1897, Մ. Կոնոպնիցկայա, 1842–1910): Ծաղկում է ապրում արձակը, վեպերում, վիպակներում, պատմվածքներում տըր– վում է լեհական հասարակության սոցիա– լական լայն շրջապատկերը (է. Օժեշկո, 1841 – 1910, Բ. Պրուս, 1847–1912, Հ. Մեն– կևիչ, 1846–1916, Կոնոպնիցկայա): Լայն մասսայականություն է նվաճում պատմա– վեպը (Մենկեիչի «Եռերգությունը», 1883– 1888, Կրաշեսկու վիպաշարը, Պրուսի «Փա– րավոնը», 1895–96): XIX դ. վերջին տաս– նամյակում արձակում նկատվում են նա– տուրալիզմի միտումներ (II. Դիգասինսկի, 1839–1902): 1890–1918-ի շրջանում, որը հայտնի է «Երիտասարդ Լեհաստան» անունով, ռեալիզմի զարգացմանը զուգ– ընթաց առաջանում են մոդեռնիստական հոսանքներ (իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, նեոռոմանտիզմ): Որպես մոդեռնիզմի տե– սաբաններ հանդես եկան Զ. Պշեսնիցկին (1861-1944), Ս. Պշիբիշեսկին (1868- 1927): 1905-ից հետո գրականություն է մուտք գործում հեղափոխության թեման (Ա. Մտրուգ, 1871 – 1937, Դ. Դանիլովսկի, 1872–1927, Ա. Նեմոևսկի, 1864–1921): Լեհական վերականգնված (1918) պետու– թյան մեջ բախումների քննադատական պատկերումն է բնորոշ սոցիալ–քաղաքա– կան և սոցիալ–կենցաղային ռեալիստական վեպի համար 1918–44-ին (ժերոմսկի, Զ. Նալկովսկայա, 1884–1954, Մ. Դոմբրովս– կայա, 1889–1965, Ցու. Կադեն–Բանդրովս– կի, 1885–1944 են): 30-ական թթ. զար– գանում են ռեալիստական հոգեբանա– կան արձակը (Ցա. Իվաշկևիչ, Նալկովսկա– յա, Մ. Կունցևիչ), դրաման (Ե. Շանյավս– կի, 1886–1970), ինչպես նաև իռացիոնալ հոգեբանական վեպը (Բ. Շուլց, 1892– 1942, Վ. Դոմբրովիչ, 1904–69) և գրոտես– կային դրամատուրգիան (Ա. Ի. Վիտկեիչ, 1885–1939): Պոեզիայում առանձնանում է «Մկամանդր» գաղափարական ոչ միա– տարր խումբը: Այս շրջանում սոցիալիս– տական գրականության հիմքերն են դըր– վել հեղափոխական բանաստեղծների խըմ– բի առաջնորդ Վ. Բրոնևսկու (1897–1962) ստեղծագործության մեջ, Լ. Կրուչկովսկու (1900–62), Վ. Վասիլեսկու (1905–64) արձակում, մարքսիստ քննադատ Ի. Ֆիկի (1904–42) աշխատություններում: ժողո– վըրդական Լ–ի գրականության առջև ծա– ռացավ նոր իրականությունն արտացո– լելու, սոցիալիզմի կառուցմանն աջակ– ցելու խնդիրը: Արձակը պատմում է Լ–ի ֆաշիստական օկուպացիայի (Նալկովսկա– յա, Տ. Բորովսկի, Մ. Շմագլեյովսկայա), ետպատերազմյան հասարակական կոն– ֆլիկտների (Ե. Անջեևսկի) մասին: Զար– գանում է էսսեիստիկան և փիլ. վերլու– ծական արձակը: Գերիշխում է բարոյա– փիլիսոփայական պրոբլեմատիկան. գըլ– խավոր թեմաներն են՝ երկրորդ համաշ– խարհային պատերազմը, ընդհատակը օկուպացիայի տարիներին, ժողովրդա– կան իշխանության հաստատումը (Ռ. Pբան– տի, 1921, «Կոլումբոսներ, ծննդյան թիվը՝ 20», հ. 1–3, 1957. Դոմբրովսկայա, «Մտածող մարդու արկածները», հրտ. 1970, ռեալիստական արձակի խոշոր վար– պետ Իվաշկևիչի «Փառք և պատիվ» եռեր– գությունը, 1956–62, Կ. Ֆիլիպովիչի փոք– րածավալ վեպերը, Տ. Գոլուի «Ծառը պտուղ է ծնում», 1963, «Դեմք», 1973, ժուկրովսկու «Հրով մկրտվածները», 1961, «Ուղղությունը՝ Բեռլին», 1970), գյուղում կատարված Փոփոխությունները (Ցու. Կա– վալեց, Վ. Մախայեկ, Տ. Նովակ, Ցու. Մոր– տոն, Մախ), բանվոր դասակարգի պատ– մությունն ու աշխատանքը (Ս. Ռ. Դոբ– րովոլսկի, Լ. Վանտուլա, Ցա. Պեշխալա): Պատմական և պատմա–կենսագրական վե– պի ժանրում հաջողությամբ են գործում Ցա. Պարանդովսկին (1895), Տ. Պարնից– կին (1908), Ա. Կուսնեիչը (1904), Դոլույը: Հանրածանոթ է Ս. Լեմի (1921) փիլ. ֆանտաստիկան: Պոեզիայի նվաճումները մինչև 1956-ը կապված են Բրոնևսկու, Դալ– չինսկու, Իվաշկևիչի, Պշիբոսի, Ցաստրու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/528
Այս էջը սրբագրված չէ