Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/529

Այս էջը սրբագրված չէ

նի ստեղծագործության հետ: 60-ական թթ. առաջ են քաշվում բանաստեղծներ Տ. Ռու– ժեիչը, Վ. Շիմբորսկայան, Ս. Գրոխովյա– կը, է. Բրիլը: Սոցիալիստական ռեալիս– տական դրամայի ստեղծման մեջ առաջա– տար դերը պատկանում է Լ. Կրուչկովսկուն («Գերմանացիները», 1949, «Ազատության առաջին օրը», 1960): XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Լ–ի տարածքում հնագույն ճարտ. հու– շարձանները Բիսկուպինի փայտյա կա– ռույցներն են (մ. թ. ա. մոտ 550–400): Պահպանվել hfi X–XI դդ. պաշտամուն– քային և աշխարհիկ քարե կառույցների մնացորդներ: Ռոմանական ոճի զարգա– ցումը կապված էր ֆեոդալիզմի հաս– տատման հետ (Տումի, Կրակովի բազի– լիկ կոստյոլները, XI–XII դդ.): XIII դա– րից աճել են քաղաքները, կազմավորվել են նրանց կենտրոնների անսամբլները, ստեղծվել նոր տիպեր (աշտարակավոր ռատուշա, տնտ. կառույցներ են): XIII– XV դդ. գոթիկայի աղյուսե կառույցները ավարտվել են բարձր սեպաձև տանիք– ներով: Կոստյոլները վերին մասում ճոխ զարդարվել են և ունեցել աստիճանավոր կոնտրֆորսներ (Գդանսկի Ս. Մարիա, XIV-XVI դդ., Տորունի Ս. Հակոբ, XIV դ. կոստյոլները): Վերածննդի ճարտ. կազմա– վորվել է (XVI դ.) իտալական նախօրի– նակների ազդեցությամբ, վերամշակվել տեղական ավանդույթների ոգով (կամա– րաշարերով, բակերով պալատները Կրա– կովում, Պեսկովա–Սկալայում, կենտրո– նակազմ դամբարաններ, Բարանուվեի դղյակը, մի շարք քաղաքներ, որոնց թվում Զամոյսցը): XVI դ. վերջից ի հայտ եկած բարոկկոն XVII դարից դարձել է իշ– խող ոճ (Կրակովի Ս. Աննան, Վարշա– վայի Վիլյանուվ պալատը): XVIII դ. 2-րդ կեսին, XIX դ. սկզբին հաստատվել է կլասիցիզմը (Վարշավայի պալատները Լազենկիում): Կառուցվել են հասարակա– կան շենքեր (Մեծ թատրոնը Վարշավա– յում), առևտրական տներ, ուղեկալներ: Յուրահատուկ է XVII–XIX դդ. փայտե, ժողովրդական ճարտ. (կոստյոլներ, տնտ. կառույցներ): XX դ. ճարտ. մեջ կիրառվել են կոնստրուկտիվիզմի սկզբունքները, 1920–30-ական թթ. նեոկլասիցիզմի և ֆունկցիոնալիզմի միտումները («Պրյու– դենտալ» ընկերության շենքը Վարշավա– յում, Կրակովի Ցագելլոնյան գրադարանը), գոյակցել են ժող. շինարվեստի ոգով մո– դեռնիստական ոճավորման հետ (Լ–ի տա– ղավարը Փարիզի համաշխարհային ցու– ցահանդեսում): ժողովրդական իշխանության հաստա– տումից հետո վերակառուցվել են 1939– 1945-ի պատերազմի հետևանքով ավեր– ված քաղաքները: Ետպատերազմյան ճարտ. զարգացման ընթացքում մեծ դեր են խաղացել ավագ սերնդի ճարտ. Շ. Սիր– կուսը, Բ. Պնևսկին, Բ. և Ս. Բրուկալսկի– ները և ուրիշները: Պատմական ոճերով հրապուրվելու շրջանից (Սահմանադրու– թյան հրապարակը Վարշավայում) հետո, 1950-ական թթ. վերջին առաջացել է ձևերի ռացիոնալ պարզեցման ձգտումը: 1960-ական թթ. հասարակական շենքերին բնորոշ են հատակագծերի ֆունկցիոնալ Վ ր ո ց լ ա վ. Ս. Վիկենւոի կոաոյոլի շքա– մուտքը (պարաալ), XII դ. վերջ (1546-ից գտնվում է Մարիամ Մագթաղինացու կոստյո– լում) Գ դ ա ն ս կ. Ֆրանցիսկյանների նախկին մենաստանի կոստյոլը (XV դ. 2-րդ կես) նպատակահարմարությունը, կառուցված– քային լուծումների յուրօրինակությունը, տիպային կառուցվածքային օղակների ռիթ– միկ համադրումը (Ուսանողուհիների հան– րակացարանը Կրակովում, «Սուպերսամ» խանութը Վարշավայում, «Մերկուրի» հյու– րանոցը Պոզնանում): Մեծ ուշադրություն է հատկացվում կենտրոնների վերակազ– մությանը, ծավալատարածական արտա– հայտիչ կոմպոզիցիաների ստեղծմանը (աշտարակային և փռված շենքերի ան– սամբլը Վարշավայի Մարշալկովսկի փո– ղոցում, Կատովիցեի կենտրոնը): Լայնո– րեն կիրառվում է մոնումենտալ քանդակը, խճանկարը, վիտրաժը: Մեծ են նվաճում– ները սպորտային, հիվանդանոցային, դպրոցական, արդյունաբերական (Կալի– շի, Վիշկուվի, Լոձի ֆաբրիկաները) շեն– քերի և տուրիստական կենտրոնների շի– նարարության ասպարեզում: Լեհական բուրժուական կերպարվես– տում նկատելի էր կուբիզմի և էքսպրե– սիոնիզմի ազդեցությունը, ժող. արվեստի ավանդների համադրումը մոդեռնիստա– կան ոճավորումներին: Գեղանկարչու– թյունում դեմոկրատական ձգտումները ար– տահայտվել են Թ. Մակովսկու արվես– տում: Լեհ «կոլորիստներից» էր Ցան Ցի– բիսը: Գերմանական առաջադեմ գրաֆի– կայի ավանդներին են դիմել 0ու. Կրաևս– կին, Ֆ. Բարտոշեկը: Լեհ խոշոր քանդա– կագործ Կ. Գունիկովսկին կուբիզմի և էքսպրեսիոնիզմի առանձին արտահայտ– չամիջոցները յուրացնելով ստեղծել է ան– հատական ոճ: Զարգացել են ռեկլամային գրաֆիկան ու պլակատը: ժողովրդական Լ–ի կերպարվեստի կազմավորմանը աջակ– ցել են ավագ սերնդի անվանի վար– պետները: 1950-ական թթ. սոցիալիստա– կան շինարարության և հեղափոխական պայքարի թեմաներին են դիմել գեղանկա– րիչներ 6ու. Կրաևսկին, Ա. Ստրումիլլոն, քանդակագործ Ե. Ցարնուշկևիչը, գրա– ֆիկներ Թ. Կուլիսևիչը, Տ. Գրոնովսկին: 1950-ական թթ. մեծ տարածում է գտել աբստրակտ արվեստը, էքսպրեսիոնիզմը (Ա. Կոբզեյ), սյուրռեալիզմը (Ե. Տխու– ժևսկի), իսկ 1960-ական թթ. վերջերից՝ «օպ» և «պոպ» արվեստները: Միաժամա– նակ նկատելի է վերադարձը դեպի ռեա– լիզմ: Վարշավայում, Գդանսկում և այլ քաղաքներում ստեղծվել են ռեալիստա– կան արվեստի կողմնակիցների խմբեր: 1950–60-ական թթ. մոնումենտալ քան– դակագործությունում առանձնանում են Մ. Կոնեչնու, Ե. Բանդուրայի, Ֆ. Գուշեն– կոյի գործերը: Բարձր ծաղկման է հասել գրաֆիկան, ինքնատիպ արտահայտչա– կանության՝ պլակատը: Մեծ ուշադրու– թյուն է դարձվում ժող. արհեստներին, ար– դյունաբերական ապրանքների գեղար– վեստական նախագծմանը: XIV. Երաժշտությունը Լ–ի երաժշտական մշակույթը իր բնույ– թով նման է սլավ, մյուս ժողովուրդների երաժշտական արվեստին: Հնագույն ժող. գործիքներից պահպանվել են փայտե թա– կիչներ, դափեր, սուլիչներ, որոնց նվա– գակցությամբ կատարվում են ծիսական ժող. երգեր: ժող. գործիքներից են նաև ջութակը, մազանկան, մարինան (աղեղ– նավոր և կսմիթավոր), լիգավկան, բա– զունան, տրոմբիտան (փողային): ժող. պարերից են՝ պոլոնեզը, կրակովյակը, մազուրկան, կույավյակը, օբերեկը: Ազ– գային երաժշտության ազգագրության հիմ– նադիրն է Օ. Կոլբերգը: Լ–ի երաժշտական արվեստի բարձրակետը Ֆ. Շուցենի և Մ. Մոև]ուշկո]ի ստեղծագործությունն է, որ արտացոլել է լեհ ժողովրդի կյանքը, ազատության և անկախության պայքարը: XIX դ. 2-րդ կեսի –XX դ. 1-ին կեսի նշա– նավոր կոմպոզիտորներից են Վ. ժելենս– կին, Զ. Նոսկովսկին, 6ու. Վենյավսկին, Ա. Նեվյադոմսկին, Ռ. Մտատկովսկին: Ազգային և ժող. երաժշտության սկզբունք– ներին հետևելով զարգացման նոր ուղի– ներ են որոնել «Երիտասարդ Լեհաստան» խմբավորման կոմպոզիտորներ Մ. Կառլո– վիչը, Լ. Ռուժիցկին, Կ. Շիմանովսկին: ժող. Լ–ում սկսվել է երաժշտական մշա– կույթի զարգացման նոր շրջանը: ժամա–