Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/530

Այս էջը սրբագրված չէ

նակակից կոմպոզիտորներից են Կ. Պեն– դերեցկին, Թ. Բերդը, Կ. Սերոցկին, Հ. Գու– րեցկին, Բ. Շեֆֆերը, Ա. Բլյոխը, դիրի– ժորներից՝ Վ. Ռովիցկին, 6ա. Կրենցը, Ա. Մարկովսկին, դաշնակահարներից՝ Գ. Չեռնի–աոեֆանսկան, Ա. խարասևիչը, Պ. Պալեչնին, ջութակահարներից՝ Վ. Վիլ– կոմիրսկայան, Թ. Վռոնսկին, Պ. Յանով– սկին, երգիչներից՝ Բ. Պապրոցկին, Վ. Օխ– մանը, երգչուհիներից՝ Կ. Շչեպանսկա– յան, Մ. Ֆոլաինը: Լ–ում գործում են (1974) 21 սիմֆոնիկ նվագախումբ, 10 օպերային թաարոն, 9 օպերետային թատրոն, 7 բարձրագույն, մոտ 120 միշնակարգ և տարրական երաժշտական դպրոցներ: Անց են կացվում միշազգային մրցույթներ [Վարշավայում՝ Շոպենի անվ. դաշնակա– հարների (1927-ից), Վենյավսկու անվ. շութակահարների (1935-ից), որը 1952-ից տեղի է ունենում Պոզնանում], փառա– տոներ (1956-ից ժամանակակից երաժշտու– թյան՝ «Վարշավւան աշուն», 1966-ից Բիդ– գոշչում՝ Արեելյան Եվրոպայում հնագույն երաժշտության, Սոպոտում՝ էստրադային երգի): Հանրաճանաչ են ժող. երգի և պարի «Մազովշե» և «Շլյոնսկ» անսամբլները: Տարբեր տիպի միավորումներից է 1870-ից գոյատեող Վարշավայի երաժշտական ըն– կերությունը: XV. Բալետը 1801-ին Վարշավայում բացվել է բալե– տային դպրոց: 1823-ին ֆրանսիացի բա– լետմայստեր Լ. Տերրին և Ցու. Մեժինսկա– յան բեմադրել են «Հարսանիք Օյցուվում» բալետը (երաժշտությունը Կ. Կուրպինսկու և Յու. Դամսեի): 1930-ական թթ. Լվովի, Պոզնանի օպերային թատրոններին կից ստեղծվել են բալետային խմբեր: 1937-ին կազմակերպվել է «Լեհական բալետ» խումբը: ժող. կարգերի հաստատումից հետո բա– լետային արվեստը վերելք է ապրել: Մի շարք քաղաքներում բացվել են թատրոն– ներ՝ բալետային խմբերով ու դպրոցներով: ՐԱՍադրվոււք ւա դասական, ժամանակակից արտասահմանյան և լեհ կոմպոզիտոր– ների գործերը: Բալետի ճանաչված ար– տիստներից և բալետմայստերներից են՝ Լ. Վուցիկովսկին, Բ. Բիտներուվնան, Վ. Գրուցան և ուրիշներ: 1973-ին Պոզնա– նում ստեղծվել է լեհական պարի թատրոնը («Պոզնանի բալետ», բալետմայստեր Կ. Ջեեցկի): Լ–ում գործում է (1974) 9 բալետային խումբ, 4 պարարվեստի ուսումնարան: XVI. Թատրոնը Լ–ում միշնադարյան թատերական ներ– կայացումների վաղ ձեերից է լիթուրգիա– կան դրաման, ավելի ուշ՝ միստերիան: XVI դ. վերշից տարածվել են դպրոցական թատրոնները, որոնց թվում գործել է Լվովի հայկ. թատրոնը: Վերածննդի դա– րաշրջանում ծնունդ է առել պալատա– կան թատրոնը: 1765-ին Վարշավայում ստեղծվել է առաշին ազգային «Տեատր նարոդովի» թատրոնը: XVIII դ. վերշին առաջադեմ ազգային թատերարվեստի հա– մար պայքարը ղեկավարել է ռեժիսոր, դե– րասան և մանկավարժ Վ. Բոգուսլավսկին: 1860-ական թթ. վերշին Լ–ում առաշատար է դարձել Կրակովի թատրոնը (ղեկ. ռեժ. Ս. Կոգմյան): 1944-ից Լ–ում սկսվել է նոր ժող. թատ– րոնի կազմավորումը: Վերականգնվել, նորից կազմակերպվել են թատրոններ Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Լոձում, Գդանսկում: Նոր թատրոնի առա– շին հաշողություններից Շեքսպիրի պիես– ներին նվիրված փառատոնն էր, ուր ներ– կայացվել են նաև ավագ սերնդի նշանա– վոր ռեժիսորներ Լ. Շիլլերի, Վ. Հոժիցայի, Ի. Գալլի բեմադրությունները: 1949-ին կազմակերպվել են ռուս դասական և սո– վետական դրամայի, 1951-ին՝ ժամանա– կակից լեհական պիեսների փառատոներ: Լ–ի խոշոր ռեժիսորներից են՝ Ա. Հանուշ– կեիչը, է. Ակսերը, Կ. Ակուշանկան, Ե. Կրա– սովսկին, Կ. Սվինարսկին, Ե. Գրոտովս– կին, Ւ>. Տոմաշեսկին, բեմանկարիչներից՝ Ա. Պրոնաշկոն, Վ. Դաշեսկին, Օ. Ակսերը, Ցու. Շայնը և ուրիշներ: Երիտասարդ սերնդի ռեժիսորներից են՝ Մ. Պրուսը, Ե. Գժեգոժեսկին, Ռ. Կորձինսկին: Առա– շատար թատրոններից են (1974) «Նորո– դովի»-ն, «Պոլսկի»-ն, «Աթենեում»-ը, «Դրա– մատիչնի»-ն (Վարշավայում), Ցու. Սլո– վացկու անվ., Հ. Մոշեսկայայի անվ. «Ստարի»-ն (Կրակովում), «Նովի»-ն (Լո– ձում), «Վիբժեժե»-ն (Դդանսկում) են: Վարշավայում, Կրակովում և Լոձում գոր– ծում են թատերական բարձրագույն դըպ– րոցներ: Լեհական ԳԱ արվեստի ինստ–ը ունի թատրոնի բաժանմունք: XVII. Կինոն Լ–ում ֆիլմերի կանոնավոր արտադրու– թյունն սկսվել է 1908–14-ին: 1910– 1930-ական թթ. հիմնականում էկրանա– վորվել են ազգային գրական երկեր և կինոկոմեդիաներ: Նշանակալի երեույթ էր «Ատարտ» (1930) և «Կինոհեղինակների կոոպերատիվ» կինոմիավորումների ըս– տեղծումը, որոնց ֆիլմերն ուղղված էին գաղափարազուրկ, շահութաբեր կինոար– տադրանքի դեմ: Կինոյի վերածնունդը սկսվել է ժող. կարգերի հաստատումից հետո: 1945-ին կինոարտադրությունը ազգայնացվել է, ստեղծվել «Ֆիլմ պոլսկի» պետական ստու– դիան: Հիմնականում նկարահանվել են պատերազմի ու ֆաշիստական օկուպա– ցիայի ողբերգական դեպքերին նվիրված կինոնկարներ: Առավել նշանավոր ֆիլմը «Վերշին հանգրվան»-ն է (1948, ռեժ. Վ. Ցակուբովսկի): 50-ական թթ. նկարահան– վել են բնույթով նորարարական ֆիլմեր՝ «Սերունդ» (1955), «Կանալ» (1957), «Մո– խիր և ալմաստ» (1958, երեքի ռեժ. Ա. Վայ– դա), «Մեծ պատերազմի իսկական ավար– տը» (1957, սովետական պրոկատում՝ «Դա մոռանալ չի կարելի», ռեժ. Ե. Կավա– լերովիչ): Հետագայում ես պատերազմի թեման կրկին ու մեծ ուժով բարձրացվել է՝ «Ուղեորուհին» (1963, ռեժ. Ա. Մունկ), «Բնանկար ճակատամարտից հետո» (1970, ռեժ. Ա. Վայդա) և այլ ֆիլմերում: Խոշոր նվաճումներ են «Լենինը Լեհաստանում» (1969, ռեժ. Ս. Ցուտկեիչ), «Հիշիր քո անունը» (1975, ռեժ. Ս. Կոլոսով) սովետա– լեհական համատեղ ֆիլմերը: էկրանա– վորվել են լեհ դասական գրողների եր– կերը՝ Ս. ժերոմսկու «Մոխիր» (1965, ռեժ. Ա. Վայդա), Բ. Պրուսի «Փարավոն» (1966, ռեժ. Ե. Կավալերովիչ), Հ. Աենկեիչի «Պան Վալադիեսկի» (1969) և «Ջրհեղեղ» (1974, ռեժ. Ե. Հոֆման): Զարգացած է վավերագրական (ռեժ, Ե. Բոսակ, Վ. Կազմերչակ և ուրիշներ) գիտամասսայական (ռեժ. Վ. Պուխալսկի Ս. Գրաբովսկի), մուլտիպլիկացիոն (ռեժ և նկարիչ՝ Ցա. Լենիցա, Զ. Օլդակ, Վ. Գերշ և ուրիշներ) ֆիլմերի արտադրությունը: Հանրաճանաչ դերասաններից են՝ Լ. Վին– նիցկայան, Թ. Լոմնիցկին, Ա. Լապիցկին, Բ. Տիշկեիչը, Պ. Ռակսան, Դ. Օլբրիխսկին: Համաշխարհային համբավ էր վայելում դերասան Զ. Ցիբուլսկին: 1966-ին կազմա– կերպվել է Լեհ կինեմատոգրաֆիստների միությունը: Լոձում գործում է Լ. Շիլլերի անվ. կինեմատոգրաֆիայի, հեռուստա– տեսության և թատերարվեստի պետական բարձրագույն դպրոցը (հիմն. 1948-ին): Կինոյի տեսության և պատմության հե– տազոտություններ կատարվում են Լե– հական ԳԱ արվեստի ինստ–ում և Լոձի համալսարանում: 1961-ից Կրակովում անցկացվում են կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոներ: 1973-ին թո– ղարկվել է 25 գեղարվեստական ֆիլմ, գործել 2900 կինոթատրոն: XVIII. Հայերը Լեհաստանում Բուն լեհական հողերում հայերի բնա– կության մասին տեղեկությունները սա– կավ են: XIV դ. կեսից, երբ Լ. նվաճում է Գափ– ցիան, Վոլինի իշխանության մի մասը, վասալական կախման մեջ դնում Պոդո– լիեն, իսկ Ռեչ Պոսպոլիտայի շրջանում (XVI–XVIII դդ.) իր տիրապետությունը տարածում ավելի հվ–արլ., արևմտա– ուկրաինական հողերում մինչե այդ կազ– մավորված (XI–XIII դդ.) հայկ. գաղթա– վայրերը՝ Լվովի, Կամենեց–Պոդոչսկի, Լուցկի են նույնպես անցնում են Լ–ի տի– րապետության տակ և շարունակում իրենց գոյությունը որպես լեհահայ գաղթավայ– րեր: Հայերի գաղթը լեհ. պետություն հետեանք էր նաև մոնղոլ–թաթար. արշա– վանքների: Լ. հայերին հրապուրում էր իր խաղաղ պայմաններով, տնտ. համե– մատաբար բարենպաստ հնարավորու– թյուններով: Լեհ. ֆեոդալներն էլ իրենց հերթին բնակության վայր հատկացնելով ու արտոնություններ շնորհելով հայերին՝ խրախուսում էին նրանց ներգաղթը, հու– սալով իրենց տիրություններում խթանել սանտրի, արհեստների, երկրագործության զարգացումը: XV–XVII դդ. լեհ. պետու– թյան տարածքում մի քանի տասնյակ հզ. հասնող հայերը հիմնականում տեղա– բաշխված էին Լվով, Կամենեց–Պոդոլսկ, Լուցկ, Վոլինի Վլադիմիր, Յարոսլավլ, Ցազլովեց, Ռաշկով, Ստանիսլավ (այժմ՝ Իվանո–Ֆրանկովսկ), Կուտի, Տիսմենիցա, Աենյաւոին, Լիսեց, Գալիչ, Զլոչով, նաե բուն լեհական Կրակով, Լյուբլին, Վար– շավա, Զամոսսփե, Վրոցլավ, Պոզնան քաղաքներում: Հայկ. համայնքները առանձին ինքնա– վարություններ էին՝ օժտված դատական, եկեղեցական և այլ հարցեր տնօրինելու իրավունքներով: Ինքնավարությունն իրա– կանացնող մարմինների կառուցվածքն ու իրավասության շրջանակները սահման– վում էին քաղաքատեր–ֆեոդալների և թագավորների հատուկ արտոնագրերով: