Ինքնավարության մարմինները (դասա– րան, քաղաքապետարան՝ մագիստրատ) ընտրովի էին (տարին մեկ), ինքնավարու– թյան գլուխ կանգնած էին վոյտը (վույթը) կամ քաղաքագլուխը, ինչպես նաև քաղա– քապետարանի կամ դատարանի անդամ– ները: Վոյաը ղեկավարում էր քաղաքա– պետարանի կամ դատարանի ամբողշ գործունեությունը և հանդիսանում էր հայ համայնքի գլխավոր դատավորը: Մարմինների ընտրությունները տեղի էին ունենում ամեն տարի, ընտրություն– ների օրը հայ համայնքում համարվում էր ազգային աոն: Ընտրությունների ար– դյունքները հաստատում էին թագավորա– կան սաարոսաան կամ քաղաքատեր ֆեո– դալը, նրանք իրավունք ունեին նաև չեղ– յալ համարել ընտրությունները և նշանա– կել նորը, եթե նորընտիր կազմը կամ այդ կազմից որևէ մեկը անցանկալի էր նրանց համար: Հայկ. մարմինների դատական իրավա– սությունը տարածվում էր այն հայերի վրա, որոնք մշտական բնակություն էին հաս– տատել Ռեչ Պոսպոլիտայի քաղաքնե– րում. կաթոլիկ հայերը օգտվում էին գերմ. իրավունքից: Դատական գործերը քննվում էին Լեհահայոց դաաաաոանագրքի հի– ման վրա: Հայ ինքնավար մարմինների ներկայացուցիչները ներկա էին լինում լեհ. թագավորների թագադրությանը, որ– տեղ նրանք հավաստում էին հայերի հա– վատարմությունը Ռեչ Պոսպոլիտային և նորընտիր թագավորին: XV–XVI դդ. Ռեչ Պոսպոլիտայի քաղաքներում սոցիալա– կան հակասությունների ուժեղացման հե– տևանքով կազմակերպվում են «40-ի կո– լեգիաները» կամ, ինչպես հայկ. աղբյուր– ներում է հիշատակված, «քառասուն աղ– թարքը», որոնք կազմված էին հայ առև– տրա–արհեստավորական վերնախավի ներկայացուցիչներից և գործում էին քա– ղաքային վարչություններին կից, մաս– նակցում քաղաքի կառավարմանը: Լե– հահայերի ինքնավարությունը գոյատևեց մինչև XVIII դ. 70-ական թթ.: Լ–ի առաշին բաժանումից (1772) հետո Ավստրիայի տիրապետության տակ անցած ինչպես ամբողշ Գալիցիան Ռուսիայում, այնպես և տեղի հայկ. համայնքներում սահման– վեցին ավստր. միասնական օրենքներ: Լ–ի հայ համայնքը միատարր չէր. մե– ծամասնություն կազմող առևտրականնե– րի ու արհեստավորների կողքին կային կալվածատերեր ու գյուղացիներ: Հայ ար– հեստավորները Լ–ում գոյություն ունեցող զանազան սահմանափակումների հետե– վանքով զրկված էին ցանկացած արհեստ– ներով զբաղվելու հնարավորությունից: Նրանք իրավունք չունեին կազմելու համ– քարություններ կամ էլ աշխատելու կա– թոլիկ համքարության մեշ: Համառ պայ– քարից հետո հայ արհեստավորներին իրավունք է տրվում կազմելու համքարու– թյուններ. առաշինը միավորվեցին սեկ (սաֆյան) պատրաստող կաշեգործները, որոնք հռչակված էին Լ–ում: Կատարելու– թյան էին հասցրել իրենց արհեստը ոսկե– րիչներն ու ասեղնագործ վարպետները, որոնք լեհ. գեղ. արհեստագործության մեշ տարածեցին հայկ. և արլ. մոտիվները: Աչքի էին ընկնում նաև դերձակները, շի– նարարները, շուլհակները: Հայ արհես– տավորներից առավել արտոնյալ էին նը– րանք, ովքեր իրավունք ունեին աշխատե– լու գերմ. կաթոլիկ համքարություններում և իշխանական կամ թագավորական հա– տուկ արհեստանոցներում: Կային և համ– քարությունների մեջ չմիավորված շատ արհեստավորներ՝ պարտաչներ: Առանձնապես մեծ էր հայերի դերը առևտրի, մասնավորապես, արլ. առևտրի ասպարեզում: Քաշ ծանոթ լինելով արլ. լեզուներին և Արևմուտք–Արևելք առև– տրական ճանապարհներին («թաթարական ճանապարհ»), լեհահայերը իրենց առև– տրական գործունեությամբ նպաստում էին Արևելքի երկրների հետ լեհ. պետության տնտ. կապերի զարգացմանը: Հայ վա– ճառականները Պարսկաստանից, Օսման– յան կայսրությունից, Հնդկաստանից, Եգիպտոսից ևն Լ. էին ներմուծում գորգ, կերպաս, գոհարեղեն, զենք, պերճանքի առարկաներ, չոր միրգ, համեմունք, գինի ևն, արտահանում էին մահուդե գործվածք, քաթան, սրաքարեր: Լեհահայ առևտրա– կաններն իրենց գործընկեր–ներկայացու– ցիչներն ունեին Կ. Պոլսում, Զմյուռնիա– յում, Սպահանում, Մոսկվայում, Ամստեր– դամում և ալյուր: Լեհ ֆեոդալները և պետ. իշխանությունները զգալի օգուտ ունենալով հայերի առևտրից, նրանց ար– տոնություններ էին շնորհում: 1402-ին Վլադիսլավ II Ցագայլո թագավորը իրա– վունք է տալիս հայերին բացի արևմտա– ուկրաինական հողերից առևտուր անել նաև Լ–ի ու Լիտվայի ամբողշ տարածքում, մասնակցել տոնավաճառներին: 1520-ի, 1521-ի, 1563-ի թագավորական հրամանա– գրերով հայերին շնորհվում են առևտրա– կան գործունեությունը խթանող նոր ար– տոնություններ (օրինակ, մի շարք խոշոր քաղաքների՝ Կրակովի, Լյուբլինի մաք– սատներին արգելվում էր մաքս վերցնել հայերից): Ստեֆան Բատորի թագավորի 1578-ի հուլիսի 7-ի արտոնագրով հայերի առևտրական իրավունքները լիովին հա– վասարեցվում են կաթոլիկ վաճառական– ների իրավունքներին: 1642-ին հայերին թույլ տրվեց զբաղվել ոչ միայն մանրա– ծախ, այլև մեծածախ առևտրով: Հայ վաճա– ռականները հաճախ նաև դիվանագիտա– կան առաքելություն էին կատարում: Հայերը որոշակի մասնակցություն են ունեցել Լ–ի պետ., հասարակական–քա– ղաքական կյանքին: XVIII դ. պետ. ծա– ռայության մեջ են եղել Դոմինիկ (թագա– վորության գլխ. ինտենդանտ) և Դրիգոր Բոգդանովիչները, դիվանագետներ Սու– լեյման Կոստանդին կոմս դը Սիրին, Քրիստափոր Սերեբկովիչը, Պետրոս Գրի– գորովիչը, Իվան Նիկորովիչը, Սեֆեր Մու– րադովիչը, Բոգդան Գուրդին: Լեհահայերը ակտիվորեն մասնակցել են լեհ ժողովըր– դի՝ թուրք, զավթիչների դեմ պատերազմ– ներին (1444, 1621, 1672, 1683): Լ–ի հայերը ունեին իրենց հոգևոր առաջ– նորդությունը (որը կապի մեջ էր մայր հայրենիքի հետ), գործում էին հայկ. եկե– ղեցիներ, որոնց կից՝ դպրոցներ (տես Լեհահայ դպրոցներ), որոնցում դասա– վանդվել են մայրենի լեզու, թվաբանու– թյուն, երաժշտություն, ճարտասանու– թյուն ևն: Լվովի հայկ. դպրոցում XVII դ. թատերական ներկայացումներ են տըր– վել պատմական թեմաներով: 1616– 1618-ին գործել է հայկ. տպարան: Լվովի, Կամենեց–Պոդոլսկի, Գալիչի, Զամոստիեի գրչության օջախներում ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրեր, հայտնի են գը– րիչներ (ոմանք եղել են նաև մանրանկա– րիչներ) Մինաս, Հակոբ և Ղազար Թո– խաթեցիները, Դրիգոր Տոմաժիրսկին, Թո– րոս դպիրը, Մտեփանոս Լեհացին, Ար– թունը, Զատիկը: Հայտնի են նաև լեհահայ մատենագիրներ Մտեփանոս Լեհացին, Մտեփանոս Ռոշքան, Հովհաննես Ավա– գերեցը, Սիմեոն Լեհացին, Հովհաննես Կամենեցացին, տաղերգուներ Մինաս Թո– խաթեցին, Պարսամ Տրապիզոնցին, Հա– կոբ Թոխաթեցին, Շիմոն Շիմոնովիչը (լատինագիր), աստղագետ Տոմաշը, լեզ– վագետ Մլոնովսկին, գիտնական Ցան Ցասկևիչը: Գաղթավայրում որոշակիորեն զարգացել են ազգային կիրառական ար– վեստներն ու ճարտարապետությունը: XVII դ. սկսված Ռեչ Պոսպոլիտայի տնտ. և քաղ. անկումը անդրադառնում է և լե– հահայ գաղթավայրերի վրա, որոնք սկը– սում են քայքայվել: Լ–ում հայերի նկատ– մամբ ծայր են առնում կրոնական հալա– ծանքներ, որ կիրառում էին ճիզվիտ հո– գևորականները՝ լեհահայոց եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացնելու նպատակով: Չնայած հայերի համառ դի– մադրությանն ու պայքարին (որը տևել է շուրջ կես դար), ճիզվիտներին հաջողվել է կաշառքի ու բռնության միջոցով հայ մե– ծահարուստների և բարձրաստիճան հո– գևորականների մի մասին ստիպել ճանա– չելու տեղի հայ եկեղեցու միացումը (ունիան) Հռոմի եկեղեցուն և այդպիսով կաթոլիկությունը տարածելու լեհահայերի մեջ: Շատերը, չդիմանալով կրոնական բռնություններին ու հալածանքներին, թո– ղել են Լ. և անցել Մոլդավիա, Վալախիա, Տրանսիլվանիա, Բուլղարիա, Ռուսաստան: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին մաս– նատված լեհական հողերում մնացել էին փոքրաթիվ հայեր, որոնք աստիճանաբար ձուլվել են լեհական միջավայրում: Մ. Հովհաննիսյան Պատկերազարդումները տես 480– 481-րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ– ներ XXV -XXVI : Գրկ. MapKC K. h 9Hreabc Փ., Օ iiojibine; MapKC K. h 3HreJn»c Փ., Coq., 2 t. 4; Նույնի, O nojibcicoM Bon- poce, նույն տեղում: Լենին Վ. Ի., Առանց անեքսիայի հաշտության և Լեհաստանի ան– կախության մասին, որպես օրվա լոզունգների՝ Ռուսաստանում, Երկ., հ. 22: Ն ու յ ն ի, ճ.սա Վարշավայի ռեոլյուցիոն գնդի միտինգում 2 օգոստոսի 1918 թ., Երկ., հ. 28: Հովհան– նիսյան Մ. Լ., Ուրվագծեր Լեհաստանի և Արևմտյան Ուկրաինայի հայկական գաղթա– վայրերի պատմության, Ե., 1977: JI e H ւյ e- bhh C., OH3HHecKaa reorpacjmn IToJibniH, nep. c nojibCK., M., 1969; IIoJibCKaa HapoflHaa PecnydjiHKa. CnpaBoqHHK, M., 1974; Hctophh IIojibiiiH, t. 1–3, [լրացուցիչ հատոր]; OnepKH hctophh HapoAHo® IIojibiiiH, M., 1965; K o- p o ji io k B. Zt., flpeBHenoJibCKoe rocyaap- ctbo, M., 1957; Ky jia B., OopMHpoBamie KaniiTajiH3Ma b Tlojibrae, nep® c nojibCK., M., 1959; ^oKyMeHTM h MaTepnajiM no hctophh co- BeTCKO-nOJIbCKHX OTHOineHHH, T. 1–8, M., 1963–74; H ji b h h h h 10* B., Ilojibina (sko- HOMHKO-reQrpa4>KraecKafl xapaKiepHCTHKa), M.t
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/531
Այս էջը սրբագրված չէ