Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/532

Այս էջը սրբագրված չէ

1966; CoijHOJiorHHecKaH Mbicjib b nojibCKoii HapoflHoii Pecny6jiHKe, M., 1968; HcTopnqec- ican HayKa b HapoflHon Ilojibme b 1945– 1969 it., CnpaBOHHmc, BapmaBa, 1970; Hctophh nojibCKoii jiHTepaTypbi, t. 1–2, M., 1968–69; 3axBaTOBHH 51., riojibcieaH apXHTeKTy- pa, nep. c nojibCK., BapmaBa, 1967; B a ji յ a H., Hctophh nojibCKoii My յ biKajibHoH KyubTy- pu, t. 1–3, M., 1954; Ohajiobckhh P., TeaTp b Ilojibine, BapmaBa, 1972; Փ y k c e- b h դ H., Khho b Ilojibme, BapmaBa, 1973; HcTopHnecKHe cbh3h h flpyjicda yKpaHHCKoro h apMHHCKoro HapoflOB, [h. 1–3], E.– KneB, 1961-71.

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԼԿԿ, մինչե 1925-ը՝ Լե– հասաանի կոմունիսաական բանվորա– կան կուսակցություն, ԼԿԲԿ), հիմնվել է 1918-ի դեկա. 16-ին Լեհաստանի թագա– վորության և Լիտվայի սոցիալ–դեմոկրատ– ների և լեհական սոցիալիստական կու– սակցության–ձախակողմյանների միավո– րիչ համագումարում: 1930-ական թթ. ԼԿԿ համախմբել է բան– վորներին և գյուղացիներին՝ ընդդեմ տի– րող կարգերի: 1935–37-ին իրականացնե– լով Կոմինտերնի VII կոնգրեսի որոշում– ները՝ պայքարել է ֆաշիզմի դեմ, երկրի առաշադիմական ու դեմոկրատական ուժե– րի միավորման համար: 1921–35-ին ԼԿԿ Լեհաստանի սեյմում ունեցել է դեպուտատ– ների ֆրակցիա: 1923-ից ԼԿԿ կազմի մեշ, որպես ինքնավար կազմակերպություն– ներ, մտել են Արեմտյան Ուկրաինայի և Արեմտյան Բելոռուսիայի կոմունիստա– կան կուսակցությունները: ԼԿԿ կենտրո– նական օրգանն էր անլեգալ «Չերվոնի շտանդար» («Czerwony Sztandar») թերթը և «Նովի պշեգլյոնդ» («Nowy przeglad») ամսագիրը: 1938-ին, չհիմնավորված մե– ղադրանքով, Կոմինտերնի գործկոմի որոշմամբ, ԼԿԿ լուծարքի է ենթարկվել: 1942-ին ԼԿԿ–ի փոխարեն ստեղծվել է Լե– հական բանվորական կուսակցությունը: 1956-ին ՍՄԿԿ, Իտալիայի, Բուլղարիայի ու Ֆինլանդիայի կոմկուսակցությունները ե լեհական միացյալ բանվորական կու– սակցությունը համատեղ հայտարարու– թյամբ 1938-ի ԼԿԿ լուծարքը համարեցին չհիմնավորված:

ԼԵՀԱՐ (Lehar) Ֆերենց (Ֆ ր ա ն ց, 30.4. 1870, Կոմարոմ, Հունգարիա – 24.10. 1948, Բադ–Իշլ, Ավստրիա), հունգարացի կոմպոզիտոր և դիրիժոր: Լ. այսպես կոչ– ված նոր վիեննական օպերետի խոշորա– գույն ներկայացուցիչն է: Դրել է 30-ից ավելի օպերետ («Կենսուրախ այրին», 1905, «Կոմս Լյուքսեմբուրգ», 1909, «Գըն– չուական սեր», 1910, «Եվա», 1911 են): Օգտագործել է հունգ., սլավ., ռումին, ժող. մեղեդիներ և պարային ռիթմեր: Դո– նի Ռոստովի երաժշտական կոմեդիայի հայկ. թատրոնը 1924-ին Երեանում ներ– կայացրել է Լ–ի «Կենսուրախ այրին», 1926-ին Լենինականում՝ «Ֆրասկիտա» օպերետները:

ԼԵՀԵՐ, ազգ, Լեհական ժողովրդական Հանրապետության հիմնական բնակչու– թյունը: Թիվը՝ 32,8 մլն (1973), Լեհաստա– նի բնակչության 98%–ը: Մոտ 10 մլն Լ. բնակվում են Ամերիկայի (ԱՄՆ, Կանա– դա, Բրազիլիա, Արգենտինա) ու Եվրո– պայի (Ֆրանսիա, Անգլիա, ԳՖՀ, Բելգիա, Չեխոսլովակիա) երկրներում, 1 մլն 167,5 հզ.՝ ՍԱՀՄ–ում (1970): Խոսում են Լեհերեն: Հավատացյալ Լ–ի մեծ մասը կաթոլիկներ են: Որոշ գիտնականների կարծիքով Լ–ի նախնական կազմավորու– մը կապված է լուժիչյան և պոմորյան մշա– կույթներն ստեղծող ցեղերի, իսկ մ. թ. սկզբին՝ վենեդների հետ: Լեհական պե– տության ձևավորմանը զուգընթաց կազ– մավորվեց նաև լեհական ազգությունը (X–XI դդ.), որի էթնիկական հիմքը կազ– մեցին պոսանները, սլենզանները, վիս– լյանները, մազովշանները, պոմորյաննե– րը, զգալիորեն՝ նաև արմ. սլավ, այլ ցեղեր: Դերմ. ֆեոդ, նվաճումների ըն– թացքում (XIII – XV դդ.) ուժեղացավ լե– հական հողերը միավորելու ձգտումը: Ռեչ Պոսպոլիտա բազմազգ պետության շրջանակներում սկսված ազգային հա– մախմբման պրոցեսը թուլացավ Ռեչ Պոս– պոլիտայի երեք բաժանումներով (1772, 1793, 1795), նապոլեոնյան պատերազմնե– րի տարիներին ու դրանցից հետո կատար– ված վերաբաժանումներով: Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո լեհական հողերի միավորման հետեանքով, Մեծ Լեհաստանի արմ. շըր– շաններից, Միլեզիայից, Պոմորիեից, Մա– զուրներից հեռացած գերմանացիների և աՐւ– շրշաններից ՍՍՀՄ եկած ուկրաինա– ցիների ու բելոռուսների փոխարեն բնա– կություն հաստատեցին ՍՍՀՄ–ից հայրե– նադարձված և արմ. երկրներից վերադար– ձած վտարանդի Լ.: Տես նաև Լեհաստան:

ԼԵՀԵՐԵՆ, լեհերի լեզուն, Լեհական ժո– ղովրդական Հանրապետության պետա– կան լեզուն: Պատկանում է հնդեվրոպա– կան լեզվաընտանիքի արեմտա–սլավոնա– կան խմբին: Խոսվում է նաև Եվրոպայի որոշ երկրներում (Ֆրանսիա, Մեծ Բրի– տանիա և այլուր), ԱՄՆ–ում, Կանադա– յում, Հարավային Ամերիկայում, ՄՍՀՄ–ում: Խոսողների ընդհանուր թիվը՝ 40 մլն (1972): Բարբառայնորեն տարբե– րակված է: Հնչյունական հատկանիշնե– րից են ռնգային ձայնավորների առկա– յությունը, փափուկ և կոշտ, խուլ և ձայնեղ բաղաձայնների հակադրությունը: Շեշտը ուժային է և նախավերջին վանկում: Լ. թեքական կառուցատիպ ունեցող լեզու է: Անվանական կարգերից են սեռը (արա– կան, իգական, չեզոք), թիվը (եզակի, հոգ– նակի, անցյալում՝ նաև երկակի, որից մնացել են քարացած ձեեր), հոլովը (նաե կոչականի առանձին ձեեր), հոլովումը (4), շնչավորի և անշունչի կարգը (հոգնա– կիում նաև արական անձի կարգ), լրիվ ու վերջահար ձեերը դերանուններում, հավաքականների ինքնատիպ կառուցա– ձեեր: Առկա են բայական հիմնական կար– գերը. սահմանականն ունի 4 ժամանակա– ձև, ստորադասականը՝ 2: Կան նաև անո– րոշ–դիմավոր և ընդհանուր դիմավոր նշա– նակությամբ ձեեր: Բաղադրյալ ստորոգ– յալի կազմում հանգույցը սովորաբար չի գեղչվում: Գրավոր աղբյուրները՝ XIV դա– րից, այբուբենը՝ լատինագիր (դիակրի– տիկ նշանների գործածությամբ): Գրկ. JI e p-C n-TiaBHHCKHH T *, IlOJIb- ckhh H3bnc, nep. c nojibcicoro, M., 1954*

ԼԵՀՄԱՆ–ՀԱՈՒՊՏ (Lehmann-Haupt) Կարլ Ֆրիդրիխ (11.3.1861–24.7.1938), գերմա– նացի ասուրագետ, ուրարտագետ և հա– յագետ: Բեռլինի համալսարանի պրո– ֆեսոր (1901-ից): 1898–99-ին Վ. Բելքի հետ գլխավորել է Բեռլինի հնագիտական արշավախումբը Արեմտյան Հայաստա– նում (պեղել է Թոփրախ–կաԼեն) և Միշա– գետքում: Հետազոտել և արժեքավոր տըվ– յալներ է հավաքել Վասպուրականի, Տու– րուբերանի, Մոկքի, Ծոփքի, Աղձնիքի և Միջագետքի վերաբերյալ: Հրատարակել է ուրարտ. արձանագրությունների՝ իր ժամանակի համար լիակատար ժողո– վածուն: Տեղորոշել է արձանագրություն– ներում հիշատակվող բնակավայրերը, երկրները: Հանգամանորեն ուսումնասի– րել է Քսենոփոնի գլխավորությամբ մ. թ. ա. 401–400-ին հուն, զորքի նահանջի ճանապարհը: Լ–Հ. Տիգրանակերտ քա– ղաքը տեղադրել է այժմյան Ֆարկինի (Նփրկերտ) տեղում: Հայաստանին նվիր– ված գործերում զետեղված են նաև պատ– մահնագիտական, ազգագրական արժե– քավոր տվյալներ բնակչության կենցա– ղի, սովորությունների ենի մասին: Ասու– րագիտական որոշ գործերում ձգտել է պարզել չափերի և կշիռների բաբելոնա– կան համակարգի գիտական հիմքը և այդ համակարգի ազդեցությունը (Հին Հունաստանի և Հռոմի միջոցով) ժամա– նակակից եվրոպական չափագիտության վրա: Երկ. Armenien Einst und Jetzt, Bd 1–2, B., 1910–31; Corpus inscriptionum Chaldi- carum, Bd 1–2, B.> 1928–35; BcTynHTejibHan jieKniHH no hctophh h KyjibType xajiAOB, «Tpy- flbi TdnjiHCCKoro roc. yHHBepcHTeTa», 1938, t. 6. Վ. Վարդանյան

ԼԵՀՎԱձ, գյուղ Հայկական ԱՄՀ Մեղրու շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս– արեմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, բուժկայան, մանկապարտեզ: Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են գե– րեզմանոցներ, դամբարաններ:

ԼԵՂԱԹԹՈՒՆԵՐ, մոնոկարբոնա– թ թ ու ն և ր, խոլանաթթվի ածանցյալ– ներ, որոնք առաջանում են մարդու և կենդանիների լյարդում և լեղու հետ անց– նում դեպի 12-մատնյա աղիք: Լ. լյարդում գոյանում են հիմնականում խոչեսթերինի քայքայումից: Մարդու լեղու մեջ պարու– նակվում են հիմնականում խոլաթթու, քիչ քանակությամբ դեզօքսիխոլաթթու, լի– տոխոլաթթուե խենոդեզօքսիխոլաթթու: Լ. նպաստում են ճարպերի մարսմանը աղիք– ներում, ակտիվացնում են աղիքային հյու– թի և ենթաստամոքսային գեղձի հյութի լիպազան, նպաստում ճարպերի էմուլսաց– մանը, ուժեղացնում աղիքների պերիստալ– տիկան: Լ–ի ընդհանուր քանակությունն արյան մեջ 0,8 մգ% է, սարդի լեղում՝ 0,9–1,8%, լեղապարկի լեղում՝ 5,7– 10,8%: Լ–ի քանակության իջեցումը ու– ղեկցվում է խոլեսթերինի նստվածքի առաջացումով, որից լեղաքարեր են գոյա– նում:

ԼԵՂԱԿ, տես Ովւորամարին:

ԼԵՂԱՄՈՒՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, բուսական ծագման կամ սինթետիկ նյութեր, որոնք