կամ փոխարինաբար սպառազինություն, զինամթերք, ստրատեգիական հումք, մթերքներ և այլ ապրանքներ տալու հա– մակարգ: Լ–լ–ի օրենքն ԱՄՆ–ի կոնգրեսը ընդունել է 1941-ի մարտի 11-ին, իսկ մա– տակարարումների դադարեցման մասին ԱՄՆ–ի կառավարությունը հայտարարել է 1945փ օգոստ. 21-ին: Լ–լ–ով ԱՄՆ–ի ծախսերը 1941–45-ին կազմեցին 46 մլրդ դոլլար (պատերազմի տարիներին ԱՄՆ–ի ռազմ, ողջ ծախսերի 13%–ը և արտահան– ման 50% –ը): Լ–լ–ով Բրիտանական կայս– րության երկրներին (հիմնականում Մեծ Բրիտանիային) մատակարարումները կազմեցին 30269 մլն դոլլար, ՄՍՀՄ–ին՝ 9800, Ֆրանսիային՝ 1406, Չինաստանին՝ 631, լատինաամերիկյան երկրներին՝ 421, այլ երկրներին՝ 424 մլն դոլլար: Իր հեր– թին, ԱՄՆ–ը հետադարձ Լ–լ–ի կարգով պատերազմի տարիներին դաշնակից պե– տություններից ստացավ 7,3 մլրդ դոլլարի տարբեր ապրանքներ և ծառայություն– ներ: Լ–լ–ով մատակարարումները զգալիորեն նպաստեցին պատերազմի տարիներին ԱՄՆ–ի արտադրության ընդլայնմանը Ա կառավարական պատվերների հաշվին մո– նոպոլիաների հարստացմանը: Պատերազ– մի ավարտից հետո ԱՄՆ–ը Լ–լ. և դրա հետ կապված վճարումները կարգավորե– լու հարցերն օգտագործեց տնտեսապես և քաղաքականապես Եվրոպայի ու Ասիայի շատ երկրներ ներթափանցելու նպատա– կով: 1947-ին և 1960-ին ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև տեղի ունեցան Լ–լ–ով վճարումների վերաբերյալ բանակցություններ: ՄՄՀՄ–ը ԱՄՆ–ին վերադարձրեց ստացած ունեց– վածքի մի մասը (օրինակ, ծովային նա– վերը) և պատրաստակամություն հայտ– նեց վճարել մնացածը: Սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ փոխ– հատուցման չափի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ պահանջեց 1,3 մլրդ դոլլարի գումար, որն ուրիշ երկրների վճարումների հետ համեմատած (օրինակ, Մեծ P-րիաաՆիայի) չափազանցված էր: Բացի դրանից ամե– րիկյան կառավարությունը հրաժարվեց վճարումների կարգավորման խնդրի հետ քննարկել և որոշել ՍՍՀՄ–ի ու ԱՄՆ–ի միջև տնտ. և առևտրական հարաբերություն– ները նորմալացնելու, որը նախատեսված էր Լ–լ–ի համաձայնագրով, ինչպես նաև վարկեր տրամադրելու հարցը: ԱՄՆ–ի նա– խաձեռնությամբ 1960-ին բանակցություն– ներն ընդհատվեցին: Դրանք վերսկսվեցին 1972-ին: ԱՄՆ–ը համաձայնեց էապես իջեց– նել վճարումների գումարը, ինչպես նաև դրանք կախման մեջ դնել կողմերի տնտ. հարաբերությունների զարգացման հա– ջողությունից: 1972-ի հոկտ. 18-ին Վաշինգաոնում ՄՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև միաժամանակ ստորագրվեցին երեք համաձայնագրեր՝ Լ–լ–ով վճարումների կարգավորման, առև– տրի զարգացման և փոխադարձաբար վարկեր տրամադրելու մասին:
ԼԵՆԴԼՈՐԴ (անգլ. landlord – հողային լորդ), ֆեոդալական խոշոր հողատեր միջնադարյան Անգլիայում, չորդ: Կապի–– (ոալիստական ագրարային հարաբերու– թյունների զարգացմամբ՝ կապիտալիս– տական խոշոր հողատեր Մեծ Բրիտանիա– յում, կապիտալիստական հոդային ռենաա ստացող:
ԼԵՆԻՆ (Ու լ յ ա ն ո վ) Վլադիմիր Իլյիչ [10(22).4.1870, Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյա– նովսկ)–21.1.1924, Մոսկվայի մարզի Գոր– կի (այժմ՝ Գորկի Լենինսկիե) ավան], մեծ հեղաՓոխական և մտածող, Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի գործի հանճարեղ շարունա– կողը, Մովետական Միության կոմունիս– տական կուսակցության ստեղծողը, աշ– խարհում առաջին սոցիալիստական պե– տության հիմնադիրը, ողջ աշխարհի աշ– խատավորների առաջնորդը և ուսուցիչը: ԱպրԻՍան թեզիսների մասին Վ. Ի. Լենինի ելույթը Տավրիկյան պալատում 1917-ի ապ– րիլի 4-ին Լ–ի հայրը՝ Իլյա Նիկոլաևիչ Ուչյանովը, ժամանակի առաջադեմ մարդկանցից էր, մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյա– նովան, բազմակողմանիորեն զարգացած կին էր, տիրապետում էր մի քանի լեզու– ների: 1887-ին Միմբիրսկի գիմնազիան ավարտելուց հետո Լ. ընդունվել է Կազանի համալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը: Մարքսիստական գրականությանն առաջին անգամ ծանոթացել է ավագ եղ– բոր՝ Ա. Ի. ՈնԱանովի միջոցով: Ուսա– նողական հավաքույթներին մասնակցելու համար 1887-ի դնկտնմբէւրրււ Լ. Ոնռաց– վել է համալսարանից և աքսորվել Կազա– նի նահանգի Կոկուշկինո (այժմ՝ Լենինո) գյուղը: 1888-ի հոկտեմբերին Լ. վերադար– ձել է Կազան, մտել Ն,. Ե. Ֆեդոսենի կազ– մակերպած մարքսիստական խմբակնե– րից մեկի մեջ: 1891-ին Լ. Էքստերն քննու– թյուններ է հանձնել Պետերբուրգի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլտե– տում: Նույն թվականին Լ. Սամարայում Ա. Պ. Սկլյարենկոյի և Ի. Ք. Լաչայանցի հետ կազմակերպել է մարքսիստական խմբակ: 1893-ին տեղափոխվել է Պեաեր– բուրգ, համախմբել տեղի մարքսիստներին և առաջադեմ բանվորներին (Ս. Ի. Ռադ– չենկո, Գ. Մ. Կրժիժանովսկի, Ի. Վ. Բա– բուշկին, Վ. Ա. Շելգունով և ուրիշներ): Ռուս մարքսիստներից Լ. առաջինն էր, որ դրեց ինքնուրույն բանվորական հեղափո– խական–մարքսիստական կուսակցություն ստեղծելու խնդիրը: Դրան էին նվիրված Լ–ի աշխատությունները՝ <Ի՝նչ են <ւժողո– վըրդի բարեկաւՈւերը» U ինչպես են նր– բանը մարտնչում սոցիաչ–դեմոկրատնեբի դեմ» (1894), «Նարոդնիկության տնտեսա– կան բովանդակությունն ու նրա քննադա– տությունը Պ–րն Ստրուվեի գրքում» (1894-ի վերջ, 1895-ի սկիզբ): Լ–ի այդ առաջին խոշոր աշխատություններն արդեն աչքի էին ընկնում բանվորական շարժման տեսության ու պրակտիկայի նկատմամբ ստեղծագործական մոտեցմամբ: 1895-ի ապրիլին Լ. մեկնել է արտասահման՝ «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ կապեր հաստատելու: Արտասահմա– նում Լ. ծանոթանում է Գ. Վ. Պլեխանովի, Պ. Բ. Աքսելրոդի, Պ. Լաֆարգի և միջազ– գային բանվորական շարժման այլ գոր– ծիչների հետ: 1895-ի աշնանը, վերադառ– նալով Ռուսաստան, Լ. Պետերբուրգի մարքսիստական խմբակները միավորեց Պետերբուրգի <Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ: 1895-ի դեկտեմբերին Լ. ձերբակալ– վել, իսկ 1897-ին աքսորվել է Ենիսեյի նահանգի Մինուսինսկի օկրուգի Շուշենս– կոյե գյուղը: Հեղափոխական գործի հա– մար ձերբակալվում է նաև Ն. Կ. Կրուպս– կայան: Որպես Լ–ի հարսնացու նրան թույլատրեցին աքսորը կրել Շուշենսկոյե գյուղում, որտեղ նրանք ամուսնանում են՝ ամբողջ կյանքում մնալով որպես մեծ պայքարի զինակիցներ: Շարունակելով ոնղափոխական գործունեությունը՝ աք– սորավայրում Լ. գրեց ավելի քան 30 աշ– խատություն, այդ թվում՝ «Ռուսական սո– ցիալ–դեմոկրատների խնդիրները» (1897) և «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաս– տանում» (1899), որոնք մեծ դեր խաղացին կուսակցության ծրագրի, ստրատեգիայի և տակտիկայի մշակման գործում: 1899-ին Լ. կազմեց «Ռուսաստանի սոցիալ–դեմո– կրատների բողոքը», որը ստորագրել էին 17 աքսորական մարքսիստներ: Այն հըս– կայական նշանակություն ունեցավ «էկո– նոմիստների» դեմ պայքարում: Աքսորում Լ. մշակեց Ռուսաստանում մարքսիստա– կան կուսակցության ստեղծման պլանը, որտեղ հիմնական դերը հատկացվում էր համառուսական քաղ. անլեգալ լրագրի հրատարակմանը: Աքսորի ժամկետը լրա– նալուց հետո 1900-ի հունվ. 29 (փետր. 10)-ին Լ. հեռանում է Շուշենսկոյե գյու– ԴԻ9» լինում Ուֆայում, Մոսկվայում, Պե– տերբուրգում և այլ վայրերում՝ տեղի սոցիալ–դեմոկրատների հետ ամենուրեք քննարկելով համառուսական թերթ ստեղ– ծելու խնդիրը: 1900-ի հուլիսին Լ. մեկնում է Գերմանիա (Մյունխեն), ուր կազմակեր– պում է համառուսական առաջին անլեգալ մարքսիստական <Իսկրա> թերթի հրատա–