Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/539

Այս էջը սրբագրված չէ

րակությունը: Թերթի անմիջական ղեկա– վարը Լ. էր: Լենինյան «Իսկրա»-ն վճռա– կան դեր խաղաց մարքսիստական կու– սակցության ստեղծման գործում: 1901-ի դեկտեմբերին «Իսկրա»-ում տպագրված հոդվածներից մեկը առաջին անգամ ստո– րագրում է Լենին ծածկանունով (Լ. կոնս– պիրատիվ նկատառումներով օգտագոր– ծել է մոտ 170 ծածկանուն): 1902-ի մար– տին հրատարակվեց Լ–ի «Ի՞նչ անեք. Մեր շարժման ցավոտ հարցերը» աշխա– տությունը: 1902–03-ին Լ. գրել է «Ռու– սական սոցիալ–դեմոկրատիայի ագրա– րային ծրագիրը», «Գյուղական չքավորու– թյանը», «Ազգային հարցը մեր ծրագրում» և այլ աշխատություններ, որոնց մեջ պար– զաբանվել են կուսակցության կառուց– ման գաղափարական ու քաղ. կարևորա– գույն հարցերը: Լ. ղեկավար մասնակցու– թյուն է ունեցել ՌԱԴՐԿ ծրագրի մշակ– մանը, գրել է կուսակցության կանոնա– դրության նախագիծը և ապագա համա– գումարի բազմաթիվ բանաձևերի նախա– գծեր:

ՌՍԴԲԿ II համագումարում (1903-ի հու– լիս–օգոստոս) Լ. գլխավորել է կայուն իսկ– րայականներին՝ պայքարելով «էկոնո– միստների», բունդականների, ցենարիստ– ների դեմ: Համագումարում բոլշևիկների (տես Բոչշևիզմ) հաղթանակի հետևանքով հաջողությամբ ավարտվեց II Ինտերնա– ցիոնալի ռեֆորմիստական կուսակցու– թյուններից սկզբունքորեն տարբեր, նոր տիպի կուսակցության ստեղծման համար Լ–ի մղած պայքարը: Համագումարից հե– տո մենշևիկների (տես Մենշևիզմ) պա– ռակտիչ գործունեության հետևանքով կու– սակցության մեջ պայքարի է՝լ ավելի սրման պայմաններում, 1904-ին Լ. գրեց <Մի քայչ առաջ, երկու քայւ հետ» աշխա– տությունը, որտեղ մերկացրեց մենշևիկ– ների հակակուսակցական գործունեու– թյունը, հիմնավորեց նոր տիպի մարքսիս– տական կուսակցության կազմակերպա– կան սկզբունքները: 1904-ի դեկտեմբերին Լ. հիմնում է «Վպերյոդ» թերթը, որը վճռականորեն պայքարում է 52-րդ հա– մարից մենշևիկների ձեռքն անցած «Իսկ– րա»-ի դեմ և մեծ դեր խաղում կուսակցու– թյունն ամրապնդելու, ՌԱԴԲԿ III համա– գումարը նախապատրաստելու գործում:

ՌԱԴՐԿ III (1905), IV (1906), V (1907) համագումարներում և «Սոցիաչ–դեմո– կրաւռիայի երկու ւոակւոիկան դեմոկրա– տական հեղափոխության մեջ» (1905) աշխատությունում և բազմաթիվ հոդված– ներում Լ. ոչնչացնող քննադատության ենթարկեց մենշևիկների օպորտունիստա– կան գիծը, մշակեց և հիմնավորեց հեղա– փոխության մեջ բոլշևիկների կուսակցու– թյան ստրատեգիան ու տակտիկան: 1905-ի նոյեմբ. 8(21 )-ին Լ. վտարանդիությունից վերադառնում է Պետերբուրգ, որտեղ ղե– կավարում է բոլշևիկների Կենտկոմի և Պետերբուրգի կոմիտեի գործունեությու– նը, զինված ապստամբության նախապատ– րաստումը: 1907-ի դեկտեմբերին, հեղափոխության պարտությունից հետո, Լ. կրկին մեկնում է արտասահման, ուր մնում է մինչև 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը: Ռեակ– ցիայի տարիներին (1908–10) Լ. պայքա– րել է մենշևիկ–լիկվիդատորների, օտզո– վիստների, տրոցկիստների, բոլոր տեսա– կի օպորտունիստների դեմ՝ հանուն բոլ– շևիկների կուսակցության պահպանման: 1908-ին Լ. գրում է <ւՄաաերիափզմ U էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ. 1909) աշխա– տությունը, որտեղ, մերկացնելով բուրժ. փիլիսոփայության և ռևիզիոնիզմի հետա– դիմական էությունը, շարադրել ու զար– գացրել է դիալեկտիկական մատերիա– լիզմը: 1910-ի վերջերից Ռուսաստանում սկսվում է հեղափոխական շարժման նոր վերելք: Լ–ի նախաձեռնությամբ 1910-ի դեկտեմբերից Պետերբուրգում լույս է տեսնում «Զվեզդա» շաբաթաթերթը, 1911-ի դեկտեմբերին՝ «Պրոսվեշչենիե» ամսա– գիրը, իսկ 1912-ի ապրիլի 22-ից (մայիսի 5-ից)՝ «Պրավդա» ամենօրյա բոլշևիկյան բանվորական թերթը: 1912-ին Պրագա– յում Լ–ի ղեկավարությամբ կայացավ

ՌԱԴԲԿ VI Համառուսաստանյան կոն– ֆերանսը: 1912-ի դեկտեմբերին Կրակո– վում և 1913-ի սեպտեմբերին Պորոնինո– յում Լ–ի ղեկավարությամբ տեղի են ունե– նում կուսակցության ԿԿ–ի խորհրդակցու– թյուններ, որոնք քննարկում են հեղափո– խական շարժման կարևորագույն հարցերը: Լ. ղեկավարում է IV Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները: Մեծ ուշադրություն է դարձրել ազգային հարցի տեսության մշակմանը, գրել է «Քննադատական դիտողություններ ազ– գային հարցի մասին» (1913), «Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին» (1914) ծրագրային աշխատությունները: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) բոլշևիկների կու– սակցությունը Լ–ի գլխավորությամբ բարձր է պահում պրոլետարական ինտերնացիո– նալիզմի ոոո?ը՝ հետևողականորեն մեր– Վ. Ի. Լննինը Մոսկվայում «Ազատագրված աշ– խատանք»- հուշարձանի հիմնադրման ժամա– նակ, 1920-հ Մայհսհ մեկ կացնում II Ինտերնացիոնալի ղեկավար– ների սոցիալ–շովինիզմը: 1914–16-ին Լ. գրել է «Պատերազմը և Ռուսաստանի սո– ցիալ–դեմոկրատիան» (1914) մանիֆեստը, «Վելիկոռուսների ազգային հպարտու– թյան մասին» (1914), «II Ինտերնացիոնա– լի կրախը» (1915), «Սոցիալիզմը և պա– տերազմը» (1915), «Իր կառավարության պարտության մասին իմպերիալիստական պատերազմում» (1915), «Եվրոպայի Միա– ցյալ նահանգների լոզունգի մասին» (1915), «Իմպերիափզմը որպես կաւցիւոա– փզմի բարձրագույն ստադիա» (1916, հրտ. 1917), «Պրոլետարական հեղափոխության ռազմական ծրագիրը» (1916, հրտ. 1917), «Ինքնորոշման վերաբերյալ դիսկուսիայի արդյունքները» ևն աշխատությունները, որոնցում ավելի է զարգացվում սոցիա– լիստական հեղափոխության, նրա բովան– դակության, շարժիչ ուժերի, պատմական նոր դարաշրջանում նրա զարգացման պայ– մանների ու ձևերի մասին մարքսիստա– կան տեսությունը: Ցիմմերվալդի (1915) և Կինտալի (1916) միջազգային սոցիալիս– տական կոնֆերանսներում Լ. պաշտպա– նում է հեղափոխական–մարքսիստական սկզբունքները, պայքարում օպորտունիզ– մի և ցենտրիզմի դեմ: Հեղափոխական ուժերը համախմբելով միջազգային բան– վորական շարժման մեջ՝ դնում է 3-րդ՝ Կոմունիստական ինտերնացիոնա չի հիմ– նաքարը: Փետրվարյան բուրժուա–դեմոկրատա– կան հեղափոխության (1917) հաղթանա– կից հետո ապրիլի 3 (16)-ին Լ. Ցյուրիխից վերադառնում է Պետրոգրադ: Ապրիլի 4(17)-ին բոլշևիկների խորհրդակցությու– նում Լ. հանդես է գալիս «Պրոլետարիատի խնդիրների մասին տվյալ հեղափոխու– թյունում» զեկուցումով: Դա նշանավոր Ապրիւյան թեզիսներն էին, որոնցում Լ. զարգացրեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վե– րածելու համար կուսակցության պայքարի պլանը, երկիշխանության պայմաններում կուսակցության տակտիկան, առաջ քա– շեց և հիմնավորեց «Ամբողջ իշխանությու– 1919-ի մայիսի 25-ին Վ. Ի. Լեն ինը մի խումբ հրամանատարների հետ Կարմիր հրապա– րակում տողանցում է պարտադիր ուսուց– ման մարտիկների շարքերը