զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն, Ե., 1953: Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի նամակա– գրությունը ռուս քաղաքական գործիչների հետ, Ե., 1954: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Արվեստի մասին, հ. 1–2, Ե., 1963 – 64: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Լենին Վ. Ի., Պրոլետարական ինտերնացիոնալիզմի մասին, Ե., 1960: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Լենին Վ. Ի., Գիտական կոմունիզմի մասին, Ե., 1965: Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1965: Անտի–Դյու– րինգ, Ե., 1967: Բնության դիալեկտիկա, Ե., 1969: Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե., 1972: Գրկ. Լենին Վ. Ի., Մարքս, Էնգելս, մարքսիզմ, Ե., 1950: Ն ու յ ն ի, Ֆրիդրիխ Էնգելս, Ե., 1970: Հովհաննիսյան Ա., էնգելսը և հայկական հարցը, Մ., 1931: Ս տ fa– il] ա ն ո վ ա Ե. Ա., Ֆրիդրիխ Էնգելս, 2 լրց. հրտ., Ե., 1960: Նրանց պարզությունն ու մարդ– կայնությունը, Ե., 1965: Ղարիբշանյան Գ. Բ., Միջազգային պրոլետարիատի մեծ ուսուցիչն ու առաջնորդը, Ե., 1970: Բաշին– ջաղյան Զ. Գ., Ֆրիդրիխ Էնգելս. Կյանքը և գործը, Ե., 1971: Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի աշխատությունների հայերեն հրատարակու– թյունների մատենագիտություն, (1894 – 1973), Ե., 1977: K օ p h ւօ Օ., Kapji MapKC h Opn- flpHX 3Hrejibc. }Kii3Hb h fleflTejibHocTb, nep. c HeM., t. 1–3, M., 1959–68; K. MapKC h OpHflpnx SHrejibc h peBOJiKmHOHHaa Pocchh, M., 1967; OpHflpHX 3Hrejn>c. Enorpa4mH, nep. c HeM., M., 1972. Գ. Ղարիբշանյան
ԷՆԳԵԼՍ (1914–31-ին՝ Պոկրովսկ), քա– ղաք ՌՍՖՍՀ Աարաւոովի մարզում, նա– վահանգիստ և երկաթուղային կայարան Վոլգայի ձախ ափին: Բն. 159 հզ. (1976): ԷՆԳՐ (Ingres) ժան Օգյուսա Դոմինիկ (29.8.1780, Մոնաոբան – 14.1.1867, Փա– րիզ), ֆրանսիացի նկարիչ: Աշակերտել է ժ. Լ. Դավիդին, աշխաաել Փարիզում (1806–24) և Իաալիայում (1834–41): ժ. Օ. Դ. է ն գ ր. Ինքնանկար (1804, Կոնդե թանգարան, Շանտիյի) 1835–41-ին՝ Հռոմի ֆրանսիական ակա– դեմիայի անօրեն: Լինելով ակադեմիա– կան կլասիցիզմի առաջնորդ՝ դիցաբա– նական, կրոնական և պատմական թեմա– ներով պատկերներում հետևել է նրա պահպանողական դրույթներին («Լյուդո– վիկոս XIII –ի երդումը», 1824, Մոնտո– բանի տաճար, «Հոմերոսի մեծարումը», 1827, Լուվբ): Միաժամանակ է. ճշգրիտ, ճկուն և ռիթմիկ գծանկարի, - ռեալիստո– րեն տիպականացված, հոգեբանորեն խոր դիմանկարների («Ֆ. ժիլիբեր», 1804, Մոն– տոբանի թանգարան, «Ռիվիերների ըն– տանիքը», 1805, Լուվր, «Լ. Ֆ. Բերտեն», 1832, Լուվր) և մերկ մարմինների պատ– կերման հոյակապ վարպետ է («Լողացող կինը», 1807, Բայոնի թանգարան, «Մեծ հարճը», 1814, «Աղբյուր», 1856, Լուվր): ժ 0. Դ. է ն գ ր. «Պառկած հարճը» («Մեծ հարճը», 1814, Լուվր, Փարիզ) է–ի սաեղծագործությ ունները պահպան– վում են Լուվրում (Փարիզ) և նկարչի թան– գարանում (Մոնտոբան, հիմն. 1869-ին): Գրկ. 06 ncKyccTBe, M., 1962.
ԷՆԴԵՄԻԱ, տես Տեղաճարակ:
ԷՆԴԵՄԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ կեն– դանիների (հուն. £v6ti|10£ – տե– ղական), հիվանդությունների խումբ, առաջանում են հողի, ջրի, բույսերի մեջ մեկ կամ մի քանի քիմ. տարրերի պակա– սից կամ ավելցուկից: Տարածված են երկ– րի որոշակի շրջաններում՝ կենսաերկրա– քիմիական գոտիներում ու մարզերում: է. հ–ից առավել ուսումնասիրված են հիպոկոբալտոզը, էնդեմիկ խպիպն ու էնտերիտը, հորթերի էնզոտիկ ատաք– սիան: Տես նաև Մատղաշների հիվանդու– թյուններ:
ԷՆԴԵՄՆԵՐ, էնդեմիկներ, կեն– դանիներ ու բույսեր, որոնք սահմանա– փակորեն տարածված են աշխարհագրա– կան որևէ ոչ մեծ տարածությունում: է. կարող են լինել կենդանիների և բույսերի տեսակները, ցեղերը, ընտանիքներն ու կարգաբանական մյուս կատեգորիանե– րը: է. երբեմն զբաղեցնում են շատ ան– նշան տարածություն, օրինակ, էլդարյան սոճին էյլյարբուգ լեռան (Վրաց. ՍՍՀ) վրա զբաղեցնում է ընդամենը 50 հա: է–ով հարուստ են երկրագնդի այն շրջանները, որոնք մեկուսացած են կենդանիների և բույսերի համար անանցանելի արգելք– ներով, պատնեշներով, բարձր լեռներով (օրինակ, կղզիները, խոր լճերը): Սուրբ Հեղինե կղզում հաշվվում են մոտ 85% , Ալպերում՝ 200 տեսակ էնդեմ բույսեր, Րայկալ լճում է. կազմում են 76% :
ԷՆԴԻԿՈՏ (Endicott) Զեյմս (ծն. 1898), կանադական հոգևորական, աստվածա– բանության դոկտոր, արվեստների մա– գիստրոս, չինագետ, խաղաղության կողմ– նակիցների շարժման գործուն մասնակից: Ջ. էնդիկոտ Դատապարտել է ԱՄՆ–ի ռազմ, ինտեր– վենցիան Կոր հայում, 1953-ին ընտրվել է Խաղաղության համաշխարհային խոր– հըրդում (1959-ից՝ նախագահության ան– դամ): 1952-ին արժանացել է «ժողովուրդ– ների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան մրցանակի:
ԷՆԴՇՊԻԼ, տես Վերշնախաղ: ԷՆԴՈ… (<հուն. ev6ov –ներս), բարդ բառերի սկզբնամաս, որը նշանակում է ներքին, ներս (օրինակ, էնդոդերմ, Էն– դոսպերմ):
ԷՆԴՈԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, տես Ներծին պրոցեսներ:
ԷՆԴՈԴԵՐՄ (<Էնդո…ե հուն. Septet – մաշկ), բարձրակարգ բույսերի առանց– քային օրգանների (ցողուն, արմատ) առաջնային կեղևի ներքին շերտ, որը կազմված է մեկ շերտ խիտ միացած պա– րենք իմային բջիջներից: ԷՆ ԴՈ ԹԵ ԼԻ Ո ՄԱ (Endothelioma), ա ն– գ ի ո–, հ և մ ա ն գ ի ո–, լիմֆան– գիո–է., արյան կամ ավշային անոթ– ների էնդոթելային շերտի առավելապես չարորակ ուռուցք: Լինում է միայնակ կամ բազմաթիվ կլոր հանգույցների ձևով, մեծ մասամբ՝ պինդ, իսկ երբեմն՝ փխրուն կոնսիստենցիայով: Առաջանում է մաշ– կում, փայծաղում, կաթնագեղձերում, ըմ– պանում, արգանդում ևն: Բուժումը, վի– րաբուժական՝ հետագա ճառագայթաբուժ– մամբ:
ԷՆԴՈԹԵՐՄԱՏԻՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ ( <էն– դո… և հուն. Օծբյւդ – ջերմություն, տոթ), քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են ջերմություն կլանելով: է. ռ–ի ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիային մասնակ– ցող նյութերի ագրեգատային վիճակից ևն: Ջերմության կլանումով առաջացած նյու– թերը կոչվում են էնդոթերմային: է. ռ. են օզոնի ստացումը, հանքանյութերից մե– տաղների վերականգնման ռեակցիաները, ֆոտոսինթեզը, քայքայման ռեակցիաների մեծ մասը:
ԷՆԴՈԿԱՐԴԻՏ, սրտի ներսային մակերե– վույթը ծածկող շերտի (էնդոկարդի) բոր– բոքում: Հաճախ ընթանում է սրտամկանի (միոկարդ) բորբոքման հետ միաժամա– նակ՝ էնդոմիոկարդիտ, կամ ընդգրկում սրտի բոլոր շերտերը (պանկարդիտ): Պատճառներն են ռևմատիզմը և սեպսիսը: Ռևմատիկ է. բնորոշվում է սրտի փականների հաստության մեջ յուրահա– տուկ ռևմատիկ հանգույցների առաջաց– մամբ, որոնց սպիացումից փականները ձևախախտվում են և հանգեցնում սրտի արատի: Ախտանշաններն են՝ ջերմության բարձրացում, էրիթրոցիտների նստեց– ման ռեակցիայի (P03) արագացում, սըրտ– խփոց, սրտի աղմուկ: Ս ե պ տ ի կ է–ի դեպքում էնդոկարդի վրա առաջանում են խոցոտումներ, թրոմբի կուտակում, որոնք կարող են պոկվել և ընկնել արյան հոսքի մեջ: Աեպտիկ է. արտահայտվում է ջեր– մության բարձրացումով (կտրուկ տատան– վելով առավոտյան ու երեկոյան ժամերին), սրտի արատի նշաններով, երիկամների գործունեության խանգարուԱներով: Բուժումը, ռևմատիկ է.՝ սալիցիլատնե– րով, հորմոնային պրեպարատներով, սեպտիկը՝ անտիբիոտիկներով:
ԷՆԴՈՄԵՏՐԻՏ (էնդո… և հուն, (iiixpa – արգանդ), արգանդի լորձաթաղանթի բոր– բոքում: Հարուցիչներն են՝ գոնոկոկը,