նը սովետներին» լոզունգը: 1917-ի հու– նիսին Սովետների Համառուսսատանյան I համագումարում Լ. մերկացրեց բուրժ. ժամանակավոր կառավարության իմպե– րիալիստական, հակաժողովրդական քա– ղաքականությունը և մենշևիկների ու էսէռների համաձայնողականությունը: Հուլիսի 7(20)-ին ժամանակավոր կառա– վարությունը Լ–ին ձերբակալելու հրաման տվեց: Կուսակցության ԿԿ–ի որոշմամբ նա անցավ ընդհատակ և թաքնվեց, սկըզ– բում՝ Պետրոգրադից ոչ հեռու Ռազլիվ լճի մոտ, ապա՝ Ֆինլանդիայում: Ընդհա– տակում Լ. գրում է «Պետություն, և հեղա– փոխություն», «Սպառնացող . աղետը և ինչպես պայքարել նրա դեմ», «Կպահե՜ն արդյոք բոլշևիկները իրենց ձեռքում պե– տական իշխանությունը» և այլ աշխատու– թյուններ: 1917-ի սեպտ. 12–14(25–27)-ին Լ. կուսակցության Կենտրոնական կոմի– տեին, Պետրոգրադի և Մոսկվայի կոմիտե– ներին ուղարկեց «Բոլշևիկները պետք է վերցնեն իշխանությունը» ու «Մարքսիզմը և ապստամբությունը» նամակները, իսկ սեպտեմբերի -29 (հոկտ. 12)-ին՝ «ճգնա– ժամը հասունացել է» հոդվածը: Նրանցում դասակարգային ուժերի տեղաբաշխման և հարաբերակցության խորը վերլուծու– թյան հիման վրա Լ. հետևեցրեց, որ հաղ– թական սոցիաւիստական հեղափոխու– թյան պահը հասունացել է, և մշակեց զին– ված ապստամբության պլան: 1917-ի հոկ– տեմբերի սկզբին Լ. Վիբորգից գաղտնի վերադարձավ Պետրոգրադ: Հոկտ. 10(23)-ին կայացած ՌՍԴ(բ)Կ Կենտկոմի նիստը Լ–ի առաջարկությամբ զինված ապստամբության բանաձև ընդունեց: Ապստամբության կազմակերպումը ղեկա– վարում էր Լ.: Հոկտ. 24 (նոյեմբ. 6)-ին ԿԿ–ին ուղղված նամակով Լ. պահանջում էր անհապաղ անցնել հարձակման և վերցնել իշխանությունը՝ շեշտելով, որ «Ելույթն ուշացնելը մահվան է հավասար» (Երկ., հ. 26, էջ 280): Զինված ապստամ– ■pTkvpjnvVxa սսՏւշսյաՆորէւՆ ղեկավարելու համար հոկտ. 24 (նոյեմբ. 6)-ին Լ. գաղտ– նի գալիս է Ամոլնի: Հոկտ. 25 (նոյեմբ. 7)-ի առավոտյան Ռազմահեղափոխական կոմիտեն հրապարակում է Լ–ի գրած «Ռու– սաստանի քաղաքացիներին» դիմումը, որում հայտարարվում էր ժամանակավոր կառավարության տապալման և պետական իշխանությունը Պետրոգրադի սովետի Ռազմահեղափոխական կոմիտեի ձեռքն անցնելու մասին: Նույն օրը բացված Սո– վետների Համառուսաստանյան II հա– մագումարը հռչակում է ամբողջ իշխա– նությունը կենտրոնում և տեղերում սո– վետների ձեռքն անցնելու մասին: Լ. հան– դես եկավ խաղաղության և հողի մասին զեկուցու՚քներով: Համագումարն ընդու– նեց հաշտության և հողի մասին լենինյան դեկրետները (տես Դեկրետ հաշտության մասին, Դեկրետ հողի մասին) և ստեղծեց բանվորա–գյուղացիական կառավարու– թյուն՝ ժողովրդական կոմիսարների խոր– հուրդ՛ Լ–ի գլխավորությամբ: Որպես նո– րաստեղծ սոցիալիստական պետության ղեկավար Լ. կազմակերպում է կոմունիս– տական կուսակցության և ժողովրդական զանգվածների պայքարը պրոլետարիատի դիկտատուրայի խնդիրների լուծման, սո– Վ. Ի. Լենինը Կարմիր հրապարակում, 1919-ի նոյեմբ. 7-ին ցիալիզմի կառուցման համար: Սովետների Համառուսաստանյան III համագումարը (1918-ի հունվար) ընդունում է Լ–ի գրած «Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկչարացիան», որը դար– ձավ առաջին սովետական Սահմանա– դրության (1918) հիմքը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լ. գրում է «Սովետական իշխանության հերթական խնդիրները» (1918), «Ձախ» երեխայու– թյան և մանր բուրժուականության մա– սին» (1918), «Պրոլետարական հեղափո– խությունը և ռենեգատ Կաուցկին» (1918) և այլ աշխատություններ, լուսաբանում կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանի կարևորագույն պրոբլեմները, սո– վետական պետության տնտ. քաղաքակա– նության հիմունքները: Սովետական իշ– խանության սոցիալական միջոցառումնե– րը տապալված շահագործող դասակար– գերի ուժեղ դիմադրությանը հանդիպեցին, սրանք զինված պայքար սկսեցին սովետա– կան իշխանության դեմ, դիմեցին տեռորի: 1918-ի օգոստ. 30-ին Լ–ին ծանր վիրավո– րեց էսէռ–տեռորիստուհի Ֆ. Կապլանը: 1918–20-ին, քաղաքացիական պատերազ– մի և օտարերկրյա ռազմ, ինտերվենցիա– յի տարիներին Լ. գլխավորում է սոցիա– լիստական հայրենիքի պաշտպանությունը, առաջադրում «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար» կոչը, դիմում միջազգային պրոլետարիատին՝ հանդես գալու իմպերիալիստների հակա– սովետական ինտերվենցիայի դեմ: 1919-ի մարտին նրա անմիջական ղեկավարու– թյամբ Մոսկվայում հիմնվում է III Կոմու– նիստական ինտերնացիոնալը: ՌԿ(բ)Կ VIII համագումարում (1919-ի մարտ) Լ. հանդես է գալիս կուսակցության ԿԿ–ի հաշվետվությամբ, կուսակցության ծրա– գրի, գյուղում տարվելիք աշխատանքի մասին զեկուցումներով, ռազմ, հարցի մասին ճառով: Համագումարն ընդունում է կուսակցության նոր՝ երկրորդ ծրա– գիրը, որի նախագծի բոլոր հիմնական մասերը գրել էր Լ.: «Մեծ նախաձեռնու– թյուն» (1919), «էկոնոմիկան և քաղաքա– կանությունը պրոլետարիատի դիկտատու– րայի դարաշրջանում» (1919) և այլ աշ– խաաություններում Լ. ընդհանրացնում է պրոլետարիատի դիկտատուրայի փորձը, լուսաբանում կոմունիստական շինարա– րության կարևորագույն խնդիրները: 1920-ի ապրիլ–մայիսին Լ. գրում է «Ձա– խության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը: Լ–ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ մշակվում է Ռուսաստանի էլեկտրիֆիկաց– ման (ԳՈԷԼՌՈ) պետական պլանը, որը նա անվանեց կուսակցության երկրորդ ծրագիր: 1920-ի վերջին և 1921-ի սկզբին կուսակցության մեջ ծայր առավ վիճա– բանություն արհմիությունների դերի և խնդիրների շուրջը: Լ. հանդես եկավ Լ. Դ. Տրոցկու, Ն. Ի. Բուխարինի, «բանվորա– կան օպոզիցիայի», «դեմոկրատական ցենտրալիզմ» խմբի սխալ դիրքավորման և ֆրակցիոն գործունեության դեմ: 1921-ի մարտին ՌԿ(բ)Կ X համագումարը Լ–ի նախաձեռնությամբ ընդունեց ռազմ, կո– մունիզմի քաղաքականությունից Նոր ւոըն– աեսական քաղաքականության (նէպ) անց– նելու որոշում: Լ. մեծ ուշադրություն էր նվիրում գիտության ու տեխնիկայի վերել– քին, երիտասարդության դաստիարակու– թյանն ու ուսուցմանը, սովետական գրա– կանության ու արվեստի զարգացմանը: Վ. Ի. Լենինի գրած բանաձևի բնագի– րը» որ ընդունվել է 1917-ի հոկա. 10(23)-ին, ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–Ի նիստում 1920-ի հոկտեմբերին Լ. ՌԿԵՄ III համա– գումարում հանդես եկավ «Երիտասարդու– թյան միությունների խնդիրները» ճառով, որը ծրագրային նշանակություն ունեցավ կոմունիզմ կառուցող երիտասարդ սերնդի ձևավորման գործում: Լ–ի «Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին» (1922) հոդվածը սահմանեց կուսակցու– թյան գաղափարական աշխատանքի խըն– դիրները: Լ. նշեց ազգային–պետական շինարարության խնդիրների լուծման ուղի– ները: Նա բազմիցս ընդգծել է ազգերի կամավոր դաշինք ստեղծելու անհրաժեշ– տությունը, որը պետք է իրականացվի մեծագույն համբերատարությամբ ու զգուշությամբ, հենվի տարբեր ազգերի լիակատար վստահության, եղբայրական միասնության անհրաժեշտության պարզ գիտակցման վրա: «Ազգությունների կամ «ավտոնոմիզացիայի» հարցի շուրջը» (1922-ի դեկտեմբեր) նամակում Լ. պա– հանջում է կենսագործել պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքները, ամ– րապնդել սովետական ժողովուրդների բա– րեկամությունը: Կյանքի վերջին շրջանում գրած նամակներում ու հոդվածներում՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/540
Այս էջը սրբագրված չէ