«Նամակ համագումարին» (1922, դեկտեմ– բեր), «էշեր օրագրից» (1923, հունվար), «Կոոպերացիայի մասին» (1923, հունվար), «Մեր հեղափոխության մասին» (1923, հունվար), «Ինչպես վերակազմենք Բան– գյուղտեսչությունը» (1923), «Լավ է քիչ, բայց լավ» (1923, մարտ), Լ. հանրագու– մարի բերեց բոլշևիկյան կուսակցության և բանվոր դասակարգի, սովետական ժո– ղովրդի, միշազգային պրոլետարիատի մեծ նվաճումները, շարադրեց երկրի սո– ցիալիստական վերափոխման ծրագիրը: 1923-ի մարտի սկզբին Լ–ի առողջությունը խիստ վատացավ, մայիսին նա նորից փո– խադրվեց մերձմոսկովյան Գորկի ավանը: 1924-ի հունվ. 21-ին Լ. վախճանվեց: Հունվ. 23-ին Լ–ի դագաղը հատուկ գնացքով տե– ղափոխվեց Մոսկվա և դրվեց Միություն– ների տան սյունազարդ դահլիճում: ժո– ղովուրդը հինգ օր շարունակ հրաժեշտ էր տալիս իր առաջնորդին: Հունվ. 27-ին Լ–ի աճյունը դրվեց Կարմիր հրապարա– կում կառուցված դամբարանում (տես Լենինի դամբարան): Լ. համակողմանիորեն զարգացրեց սո– ցիալիստական հեղափոխության և կոմու– նիստական հասարակարգի կառուցման տեսությունը, Ռուսաստանի և միջազգային հեղափոխական շարժումը զինեց գիտա– կանորեն հիմնավորված ստրատեգիայով ու տակտիկայով, գլխավորեց բանվոր դասակարգի պայքարը սոցիալիզմի գա– ղափարների կենսագործման համար, զար– գացրեց մարքսիզմի բաղկացուցիչ մասե– րը՝ փիլիսոփայությունը, քաղաքատնտե– սությունը, գիտական կոմունիզմը (տես Մարքսիզմ–չենինիզմ): Լենինիգմը արդի դարաշրջանի մարքսիզմն է, խաղաղու– թյան և սոցիալիզմի համար ժողովուրդ– ների մղած պայքարի մեծ դրոշը, միաս– նական ինտերնացիոնալ ուսմունք, որը կիրառելի է աշխարհի բոլոր երկրների նկատմամբ: Սոցիալիզմի հաղթանակը ՄՍՀՄ–ում լենինիզմի գաղափարների մարմնավորումն է: Սովետական ժողովուրդը սրբությամբ է պահում Լ–ի հիշատակը: Դեռևս 1923-ին կուսակցության ԿԿ ստեղծեց Վ. Ի. Լե– նինի ինստ–ը, որը հետագայում միա– ցավ Մարքսի և էնգելսի ինստ–ին (տես Մարքսիզմ–չենինքւզմի ինսաիաուա ՍՄԿԿ ԿԿ–ին Կից): ՄՍՀՄ–ում իրականացվել է Լ–ի երկերի հինգ հրատարակություն, լույս են տեսնում «Լենինյան ժողովածու– ներ»: Լ–ի անունն են կրում Համամիու– թենական կոմունիստական երիտասար– դական միությունը, պիոներական կազ– մակերպությունը, բազմաթիվ քաղաքներ, շրջաններ, ավաններ, գյուղեր, հրապա– րակներ, փողոցներ, գործարաններ, նա– վեր, լեռնագագաթներ, հիմնվել է Լենինի շքանշան, գիտության և տեխնիկայի, գրա– կանության և արվեստի զարգացման գոր– ծում ականավոր ծառայությունների հա– մար սահմանված են լենինյան մրցանակ– ներ, «ժողովուրդների միջև խաղաղու– թյունն ամրապնդելու համար» միջազգա– յին լենինյան մրցանակ: ՍՍՀՄ–ում, ինչ– պես նաև արտասահմանում գործում են Վ. Ի. Լենինի թանգարաններ (տես Լեհինի կենարոնական թանգարան): Վ. Ի. Լենինի հե– ռագիրը Հայաս– տանի Հեղկոմի նախագահ Ս. Կասյանին Լ. մեծ ուշադրություն է նվիրել հայ ժողովրդի ազգային–ազատագրական ու հեղափոխական շարժմանը, հայ մարք– սիստների պայքարին: Նա անձամբ գի– տեր և բարձր էր գնահատում շատ հայ բոլշևիկների գործունեությունը, անձնա– կան ու նամակագրական կապեր ուներ Ի. Լալայանցի, Բ. Կնունյանցի, Ս. Շա– հումյանի, Կամոյի, Մ. Սպանդարյանի, Ա. Բեկզադյանի, Վ. Կասպարյանցի, Ա. Մյասնիկյանի, Վ. Ավանեսովի և ուրիշ– ների հետ: 1895-ին գրված «Ֆրիդրիխ Էնգելս» հոդվածում Լ. նշում էր, որ «մի– միայն ազատ Ռուսաստանը կարիք չի ունենա ոչ լեհերին, ֆիններին, գերմա– նացիներին, հայերին և մյուս ժողովուրդ– ներին ճնշելու» (Երկ., հ. 2, էջ 17): 1903-ի փետրվարին Լ. «Իսկրա»-ի էջերում հրա– պարակում է «Հայ սոցիալ–դեմոկրատների մանիֆեստի մասին» հոդվածը, որը բոլ– շևիզմի ազգային ծրագրի մասին լենին– յան առաջին երկն էր: 1915-ին Լ. գրում է «Ուրիշի դրոշակի տակ» (հրտ. 1917) հոդ– վածը, նշում, որ XIX դ. 2-րդ կեսին Արև– մըտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական շարժումները առաջադիմական են: 1916-ին տպագրված «Ինքնորոշման վերաբերյալ դիսկուսիայի արդյունքները» աշխատության մեջ Լ. գրում էր. «…հազիվ թե մեկը վարանի ժխտել այն, որ անեքսիա– յի ենթարկված Բելգիան, Սերբիան, Գա– լիցիան, Հայաստանը իրենց «ապստամ– բությունը» անեքսիա կատարողի դեմ կանվանեն «հայրենիքի պաշտպանություն» և ճ ի շ տ էլ կանվանեն» (Երկ., հ. 22, էջ 447): Ապրիլյան կոնֆերանսում ազ– գային հարցի կապակցությամբ արտասա– նած ճառում պաշտպանելով ազգերի ինք– նորոշման իրավունքը՝ Լ. ասում էր. «Այ եթե վաղը սովետն իշխանությունն իր ձեռքը վերցնի… այն ժամանակ մենք կասենք՝ Գերմանիա, զորքերդ դո՝ւրս Լե– հաստանից, Ռուսաստան, զորքերդ դո՜ւրս Հայաստանից,– այլապես այդ խաբեու– թյուն կլինի» (Երկ., հ. 24, էջ367): Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության հաղթանակից անմիջապես հետո՝ 1917-ի դեկտ. 29-ին Սովետական Ռուսաս– տանի կառավարությունը, Լ–ի նախագա– հությամբ, ընդունեց առաջին համաշխար– հային պատերազմի ժամանակ ռուս, զոր– քերի կողմից գրավված «Թուրքահայաս– տանի» մասին դեկրետը: Սակայն Արե– մըտյան Հայաստանի ինքնորոշման վերա– բերյալ լենինյան այդ դեկրետը չիրագործ– վեց՝ մի շարք ներքին և արտաքին ան– նպաստ պատճառների հետևանքով: Լ. ջերմորեն ողջունեց Ս. Շահումյանի գըլ– խավորած Բաքվի հերոսական կոմունայի գործունեությունը: 1920-ի դեկտ. 2-ին Լ. հեռագրում է Հայաստանի Ռազմահեղա– փոխական կոմիտեի նախագահ Ս. Կաս– յանին. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմ– պերիալիզմի ճնշումից ազատագրված աշ– խատավորական Սովետական Հայաստա– նին» (Երկ., հ. 31, էջ 550): Դեկտ. 22-ին Սովետների Համառուսաստանյան VIII համագումարում հանդես գալով ժողո– վըրդական կոմիսարների սովետի հաշ– վետու զեկուցումով Լ. Բուխարայի, Ադըր– բեջանի և Հայաստանի սովետական հան– րապետությունների ստեղծվելը համարել է կոմունիստական կուսակցության քա– ղաքականության հաղթանակ (Երկ., հ. 31, էջ 619): Լ. մերկացնում էր Թուրքիայի ագրեսիվ պլանները Հայաստանի և ամ– բողջ Անդրկովկասի նկատմամբ: 1921-ի ապրիլին Լ. գրում է «Ադրբեջանի, Վրաս– տանի, Հայաստանի, Դաղս տանի, Լեռ– նականների հանրապետության կոմու– նիստ ընկերներին» նամակը, որը ծրա– գրային նշանակություն ունեցավ ամբողջ Կովկասի սովետական հանրապետու– թյունների հետագա զարգացման համար: Լ–ի նախաձեռնությամբ և Անդրկովկասի ժողովուրդների ջերմ ցանկությամբ 1922-ին ստեղծվեց Անդրկովկապան Ֆե– ՜դերացիան: Հայ ժողովրդի գաղափարա– քաղ. կյանքում անգնահատելի նշանակու– թյուն ունի Լ–ի գրական ժառանգությունը: Լ–ի երկերը հայերեն հրատարակվել են սկսած 1903-ից: 1904-ին Լ–ի նախաձեռ– նությամբ ժնևում ստեղծվում է «Հայե– րեն և վրացերեն լեզուներով սոցիալ– դեմոկրատական կուսակցական գրակա– նության հանձնաժողով», որը Մարքսի, էնգելսի, Լենինի աշխատությունների թարգմանության և հրատարակության առաջին կենտրոնն էր: Տասնամյակների ընթացքում և հատկապես Հայաստանում սովետական կարգերի հաղթանակից հե– տո լույս են տեսել Լ–ի բազմաթիվ աշխա– տություններ տասնյակ միլիոնավոր տպա– քանակով: 1947-ին ստեղծվեց ՍՄԿԿ Կենտ– կոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկական ֆիլիալ – ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստ–ը, որն իրականացնում է Լ–ի երկերի հայերեն թարգմանությունները: 1969-ին ավարտ– վեց Լ–ի երկերի 4-րդ հրատարակության 45 հատորների լրիվ թարգմանությունն ու հրատարակությունը: 1974-ից հրատարակ– Վ. Ի. Լենինի աշխատությունները հայերեն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/541
Այս էջը սրբագրված չէ