Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/542

Այս էջը սրբագրված է

վում է Լ–ի երկերի լիակատար ժողովածուն: 1974–77-ին լույս են տեսել այդ ժողովածուի 14 հատորները, որով սկիզբ դրվեց լենինյան տեսական մեծ ժառանգության հայերեն թարգմանության նոր էտապին: Լ–ի անունն են կրում հանրապետության երկրորդ քաղաքը՝ Լենինականը, Երևանի արդ. շրջաններից մեկը, գործարաններ, կոլտնտեսություններ, սովետական տնտեսություններ, դպրոցներ, փողոցներ, հրապարակներ, ՀՍՍՀ շատ բնակավայրերում կանգնեցված են Լ–ի հուշարձաններ:

Պատկերազարդումները տես 480–481-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXVII-XXVIII:

Երկ. Собр. соч., т. 1–20, М. – Л., 1920–1926; Соч., 2 изд., т. 1–30, М.–Л., 1925–32; Соч., 3 т. 1–30, M.–Л., 1925–32; Соч., 4 изд., т. 1–45, M., 1941–67; Полн. собр. соч., 5 изд. т. 1–55, M., 1958–65; Лениские сборники, кн. 1–38, M. – Л., 1924–75;

Երկ. (թրգմ. 4-րդ հրատարակությունից), հ. 1–45, Ե., 1941–69: Երկ. լիակա. ժող. (թրգմ. 5-րդ հրատարակությունից), հ. 1 – 14…, Ե., 1974 – 78…:

Գրկ. Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի թեզիսները, Ե., 1970: Վ. Ի. Լենին, կենսագրություն, Ե., 1974: Բրեժնև Լ. Ի., Լենինյան կուրսով: Ճառեր և հոդվածներ, հ. 1–5, Ե., 1970–77: Կրուպսկայա Ն. Կ., Հիշողություններ Վ. Ի. Լենինի մասին, Ե., 1977: Հիշողություններ Վ. Ի. Լենինի մասին, հ. 1–3, Ե., 1957–62: Մնացականյան Ա. Ն., Վ. Ի. Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Ե., 1962: Լենինի մասին, արտասահմանյան ժամանակակիցների հիշողություններ, Ե., 1965: Լենինի հետ, վավերագրեր և հուշեր, Ե., 1969: Բարսեղյան Խ. Հ., Վ. Ի. Լենինի աշխատությունների հայերեն հրատարակությունների պատմություն, Ե., 1969: Բաղդասարյան Ե., Վ. Ի. Լենինի աշխատությունների հայերեն հրատարակությունների մատենագիտություն 1904 –1970, Ե., 1971: Ղարիբշանյան Գ. Բ., Վ. Ի. Լենինը և Անդրկովկասը, մաս 1–3, Ե., 1970 – 75; Նույնի, Անմոռանալի հանդիպումներ. հայ գործիչների հանդիպումներն ու կապերը Վ. Ի. Լենինի հետ. 1892–1923 թթ., Ե., 1973: Хронологический указатель произведений В. И. Ленина. B двух частьях. 1886–1923. Книги, статьи, выступления, письма и другие документы, ч. 1–2, M., 1962; Лениннана. Библиография произведений В. И. Ленина и летература о нем, 1956–1967, т. 1–3, M., 1971 –1977; B. И. Ленин. Биографическая хроника. 1870–1924, т. 1–8, M., 1970–77; Воспоминания о В. И. Ленине, т. 1–5, M., 1968–69; Воспоминания коммунистов Закавказья o B. И. Ленине, E., 1969; Гарибджанян Г. Б., B. И. Ленин и большевики Закавказья, M., 1971. Գ. Ղարիբջանյան

ԼԵՆԻՆ ՓԱՇԱ», ժողովրդական վիպերգ. 1934-ին գրառել է բանահավաք Գեղամ Թարվերդյանը (Վերդի) Արևմտյան Հայաստանի Խիզանի շրջանի Խակն գյուղի նախկին բնակիչ գզրար Գաբո Բարձումյանից: Վերջինս վիպերգը սովորել է 1922–1924-ին ուստա Սեփոյից, որը նույնպես ծագումով Իփզանի շրջանից է: Ըստ բանասացի՝ ուստա Սեփոն «Լ. Փ.»-ի հորինողն է: Վիպերգն առաջին անգամ հրատարակվել է 1936-ին, «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» ժողովածուում: Նույնը ռուս, լույս է տեսել Կ. Մելիք–Օհանջանյանի տողացի թարգմանությամբ 1936-ին, «Советский фольклор» ժողովածուի 4–5 հատորներում: Այն ունի նաև գրական մշակումներ (Սարմեն, «Լենին հսկան», Հ. Շիրազ, «Լենին Դյուցազնի կռիվը»): «Լ. Փ.» վիպերգը հյուսվել է 1920-ական թթ. Հոկտեմբերյան հեղափոխության և Հայաստանում քաղ. կռիվների անմիջական ազդեցությամբ: Վիպերգի լեզուն Մոկաց և Խիզանի խառը բարբառն է: Լենինը պատկերված է դյուցազնական–հերոսական գծերով: ժող. ըմբռնմամբ Լենինի կերպարում ամբողջացած է բոլշեիկյան կուսակցությունը. նա գլխավորում է ժողովրդի դասակարգային կռիվը՝ հին աշխարհը «շուռ տալու» և նոր հասարակարգ ստեղծելու համար:

Գրկ. Լենինը ֆոլկլորի մեջ, Ե., 1936: Նազինյան Ա., Սովետահայ ժողովրդական բանահյուսությունը, Ե., 1957, էջ 45–69: Գրիգորյան Գ., Սովետահայ վիպերգերն ու պատմական երգային բանահյուսությունը, Ե., 1965, էջ 40–97:

ԼԵՆԻՆԱԲԱԴ (մինչև 1936-ը՝ Խոջենտ), քաղաք Տաջիկական ՍՍՀ–ում, Սիրդարյա գետի ափին: Լենինաբադի մարզի վարչական կենտրոնն է: 123 հզ. բն. (1977): Սիջին Ասիայի հնագույն քաղաքներից է, զարգացած մետաքսագործությամբ: Սովետական իշխանության տարիներին, Դուշանբեից հետո, Լ. դարձել է հանրապետության արդ. խոշոր կենտրոն: Լ–ում են ՍՍՀՄ մետաքսի խոշոր կոմբինատներից մեկը, գրենայի և բամբակազտիչ գործարաններ, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, ապակետարայի, «Տորգմաշ» գործարանները ևն: Ունի մանկավարժական ինստ., տեքստիլ, շինարարական, հաշվապլանային տեխնիկումներ, մանկավարժական, բժշկ. և երաժշտական ուսումնարաններ, երաժշտական կոմեդիայի թատրոն, պատմա–հայրենագիտական թանգարան, Տաջիկական ՍՍՀ ԳԱ բուսաբանական այգի: Լ. հիշատակվում է VII դ. 2-րդ կեսից:

ԼԵՆԻՆԱԲԱԴԻ ՄԱՐԶ, Տաջիկական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1970-ի դեկտ. 23-ին: Տարածությունը 26,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1148 հզ. (1977): Բաժանվում է 12 շրջանի, ունի 9 քաղաք, 20 քտա: Կենտրոնը՝ Լենինաբադ:

Քարտեզը տես 441-րդ էջից առաջ՝ ներդիրում:

Բնությունը: Գտնվում է հանրապետության հս. մասում: Հս–ում ձգվում են Տյան–Շանի համակարգի մեջ մտնող Կուրամինի (3769 մ) լեռնաշղթան և Սոգոլտաու (1624) լեռնազանգվածը, հվ–ում՝ Հիսարա–Ալայան լեռնային համակարգին պատկանող Թուրքեիստան (5509 մ), Զերավշանի (5489 մ) և Հիսարյան (հս. լանջը) լեռնաշղթաները: Օգտակար հանածոներից կա ածուխ, կապար, ցինկ, բիսմուտ, վոլֆրամ, մոլիբդեն, ծարիր, սնդիկ: Կլիման ցամաքային է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճանը –1,1°C է, հուլիսինը՝ 28°C, տարեկան տեղումները՝ 150–300 մմ, 1000–2500 մ բարձրություններում՝ 400–800 մմ: Երբեմն փչում են չոր, տաք քամիներ: Գետերը՝ Սիրդարյան և Զերավշանը, ունեն ձնասառցադաշտային սնում և հիդրոէներգիայի մեծ պաշարներ: Առավել խոշոր լճերն են՝ Իսկանդերկուլը և Օկսուկոնը: Հողերը մոխրագույն են, շագանակագույն, լեռնաանտառային և լեռնամարգագետնային: Բուսականությունը անապատատափաստանային է, օշինդրա–աղուտային, լեռնամարգագետնային, անտառային: Կան ալպյան մարգագետիններ: Կաթնասուններից տարածված են աղվես, նապաստակ, հովազ, վարազ, թռչուններից՝ փասիան, հնդկահավ:

Բնակչությունը: Բնակվում են տաջիկներ, ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ, ուկրաինացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 43,9 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 38%: Քաղաքներն են՝ Լենինաբադը, Ուրա–Տյուբեն, Կանիբադամը, Իսֆարան, Կայրակկումը, Փենջիքենդը, Սովեատբադը, Շարաբը, Չկալովսկը: Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել ժող. տնտեսության բնագավառում, հին ձեռնարկությունները ենթարկվել են վերակառուցման, կառուցվել են նորերը, ստեղծվել է խոշոր մեքենայացված գյուղատնտեսություն: Լ. մ. տալիս է հանրապետության արդ. արտադրանքի 1/3-ից ավելին և գյուղատնտ. արտադրանքի զգալի մասը: Արդյունահանվում է ածուխ (Շուրաբ), նավթ (Նեֆտեաբադ, Կիմ), անագ և ցինկ (Ալտին–Տոպկան, Կուրուսայ, Կանսայ), բիսմուտ (Ադրասման), վոլֆրամ և մոլիբդեն (Չորուխ–Դայրոն), ծարիր և սնդիկ (Անզոբի լեռնահարստացուցիչ կոմբինատ): Ցանքատարածությունները կազմում են 231 հզ. հա, որի 58%-ը ոռոգովի է: Տեխ. կուլտուրաները 70 հզ. հա են: Լ. մ. տալիս է հանրապետության բամբակի հումքի 25 %-ը, ծխախոտի 86%-ը, բրնձի 32%-ը, բանջարեղենի 25%-ը: Հանրապետության խաղողի և պտղատու այգիների տարածության կեսը գտնվում է Լ. մ–ում: Ֆերգանայի հովտում զարգացած է շերամապահությունը:

1972–73 ուս. տարում կար 754 հանրակրթական դպրոց, 18 պրոֆտեխ. ուս. հաստատություն, 11 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, Լենինաբադի մանկավարժական ինստ.: 1973-ին կային 371 մասսայական գրադարան, 3 պատմահայրենագիտական թանգարան, 5 թատրոն, 302 ակումբ, 332 կինոկայանք, մարզային 2 թերթ, ռադիո և հեռուստակենտրոններ: 1973-ին կար 96 հիվանդանոց (9,8 հզ. մահճակալով), 1,3 հզ. բժիշկ: Կան ցեխաբուժական և կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ:

ԼԵՆԻՆԱԿԱՆ (Կումայրի, մինչե 1837-ը՝ Գյումրի, 1837-ից՝ Ալեքսանդրապոլ, 1924-ից՝ Լենինական), քաղաք Հայկական ՍՍՀ–ում:

Ընդհանուր տեղեկություններ: Բնակչությունը: Քաղաքային բնակավայր է 1840-ից, հանրապետական ենթակայության քաղաք՝ 1926-ից: Հեռավորությունը Երևանից 126 կմ է: Բնակչության թվով, արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալով, մշակութային ու գիտական նշանակությամբ Հայկական ՍՍՀ երկրորդ քաղաքն է: Տարածքը 3626 հա է, բնակչությունը՝ 198 հզ. (1978): Գտնվում