Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/563

Այս էջը սրբագրված չէ

րատիվ պլանի մշակումը պայմանականո– րեն բաժանվում է երեք փուլի: Առաշին, մինչհոկտեմբերյան, շրջանը նախապատ– րաստական էր, տեսությունը մշակվում էր գիտական կանխատեսման մակարդա– կով: Երկրորդ փուլն ընդգրկում էր Ռազ– մական կոմունիզմի շրշանը և բնորոշ էր նրանով, որ գյուղացիության սոցիալիս– տական կոոպերացման (տես Կոոպերա– ցիայի տեսություններ) և կոոպերացիայի սիստեմի զարգացման հարցերը լուծվում էին այնպիսի պայմաններում, երբ բավա– կան փաստեր չկային սոցիալիստական շի– նարարության մեջ ապրանքա–դրամական հարաբերությունների, առևտրի դերը բա– ցահայտելու համար: Երրորդ փուլը կապ– ված է Նոր տնտեսական քաղաքականու– թյանը (նէպ–ին) անցնելու, կոոպերացիայի դերի բարձրացման հետ: Լենինյան պլա– նը ելնում էր Կ. Մարքսի ու Ֆ. էնգելսի ծրագրային ցուցումներից և մարքսիզմի ստեղծագործական զարգացումն էր նոր պայմաններում: Դրա ավարտուն ձևա– կերպումը Լենինը տվեց «Պարենային հարկի մասին» (1921) և «Կոոպերա– ցիայի մասին» (1923) հոդվածներում: Նա գիտականորեն ապացուցեց մանր ապրանքարտադրողներին սոցիալիզմի ուղի փոխադրելու անհրաժեշտությունը՝ դրա համար նպատակահարմար համա– րելով սոցիալիստական հանրայնացման կոոպերատիվ ձևերը: Լենինը հատկապես նշում էր, որ կոոպե– րացումը պետք է լինի կամավոր, իրակա– նացվի բացատրելու, համոզելու ուղիով, աստիճանաբար և անթույլատրելի էր հա– մարում վարչարարությունը, ստիպողակա– նությունը: Այստեղից էլ՝ կուսակցության և բանվոր դասակարգի առաշատար դերը գյուղացիության կուլտուրայի և գիտակ– ցականության մակարդակի բարձրացման գործում, «…լիակատար կոոպերացումն անհնարին է առանց մի ամբողջ կուլտու– րական ռևոլյուցիայի»,– գրել է Լենինը (Երկ., հ. 33, էջ 565) և նշել, որ այդ խնդրի լուծման համար կպահանջվի մեկ– երկու տասնամյակ: Մշակելով կոոպերատիվ պլանը, Լենինը հաշվի էր առնում, որ երկրում արդեն առկա էին կոոպերացիայի տարբեր ձևեր, սկսում էին ձևավորվել նաև արտադրա– կան կոոպերատիվներ, գյուղում՝ հողի համատեղ մշակման ընկերություններ (ՏՕԶ–եր), գյուղատնտ. արտելներ (հե– տագայում՝ կոչտնտեսություն) և կոմու– նաներ, քաղաքում՝ արտադրական ար– տելներ: Քաղաքում և գյուղում զարգանում էին սպառողական, մատակարարման–վա– ճառահանման, վարկային և այլ կոոպերա– տիվներ: Այս կոոպերատիվ կազմակեր– պությունները զգալի ազդեցություն էին թողել գյուղի վրա: Լենինը կոոպերատիվներ էր համարում այն ռեալ ուժը, որն ընդունակ է աստի– ճանաբար մեկուսացնել կուլակին և նա– խադրյալներ ստեղծել նրա վերացման հա– մար: Կոոպերացման ընթացքում ՍՄԿԿ հաղթահարեց օպորտունիստական ուղ– ղությունների և խմբերի՝ տրոցկիստների, բուխարինականների, բուրժ. նացիոնա– լիստների դիմադրությունը: Կոոպերա– տիվ պլանի իրագործման եզրափակիչ փուլը համատարած կոլեկտիվացումն էր (տես Գյուղատնտեսության կոչեկտիվա– ցում), որի շնորհիվ ստեղծվեց կոլտնտե– սային կարգը և ձևավորվեց նոր դասա– կարգ՝ կոլտնտեսային գյուղացիություն: ՍՍՀՄ–ում գյուղատնտեսության սոցիա– լիստական կոոպերացման փորձը ունի վիթխարի միջազգային նշանակություն: Հենվելով այդ փորձի վրա և հիմք ընդու– նելով կոնկրետ պատմական պայմաննե– րը՝ սոցիալիստական մյուս երկրները հա– ջողությամբ իրականացնում են գյուղի սոցիալիստական վերակառուցումը: Կոո– պերացման լենինյան գաղափարները հե– ղափոխականացնող ազդեցություն են թող– նում կապիտալիստական, հատկապես զարգացող երկրների աշխատավորության վրա: Գրկ. Լենին Վ. Ի., Սովետական իշխա– նության հերթական խնդիրները, Երկ., հ. 27: Ն ու յ ն ի, Կոոպերացիայի մասին, Երկ., հ. 33: Նույնի, Պարենային հարկի մասին, Երկ., հ. 32: Ilodefla jieimHCKoro KoonepaTHBHo- ro njiaHa b CTpaHax con;Hajra3Ma, M., 1963; Mopo3ob JX. Փ., Ot Koonepaijira 6yp-" acya3HOH k KoonepaijHH comnajracTHraecKOH, M., 1969; Փ a ii h JI. E., Hctophh pa3pa6oT- kh B. H. JleHHHMM KoonepaTHBHoro njiaHa, M., 1970; B.H. JleHHH h KIICC o coijHajiHc- THqecKOM npeo6pa30BaHHH cejibcnoro xo3hhct՞ Ba, M., 1971.

ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ, սովետական ժո– ղովրդի ավանդական տոնը, որ նշվում է ամեն տարի ապրիլի 22-ին, Մովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան և աշխարհում առաջին սոցիալիս– տական պետության հիմնադիր, համաշ– խարհային պրոլետարիատի առաջնորդ Վ. Ի. Լենինի ծննդյան (1870) օրը: Այս օրվա առթիվ տեղի են ունենում Վ. Ի. Լենինի կյանքին ու գործունեությանը նվիրված աշխատավորների հանդիսավոր ժողովներ, զեկուցումներ, զրույցներ, երե– կոներ: Ամեն տարի Լ. հ. օ–վա կապակցու– թյամբ շնորհվում են լենինյան մրցանակ– ներ, ինչպես նաև «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակներ: 1925-ից նշվել է հունվ. 21-ը՝ Վ. Ի. Լենինի մահվան օրը, որպես սգո օր: ՍՄԿԿ ԿԿ–ի 1955-ի հունվ. 4-ի որոշմամբ նշվում է ապրիլի 22-ը, որպես տոն, որը ավելի է համապատասխանում լենինիզմի հա– վերժ կենդանի, կենսահաստատ ոգուն:

ԼԵՆԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿ, Երևանի հասարա– կական կենտրոնի գլխավոր ճարտարա– պետական անսամբլը, տրանսպորտային կարևոր հանգույց, տոնակատարություն– ների, ցույցերի և ժողովրդական մեծ հա– վաքույթների վայր: Ստեղծվել է ըստ Երե– վանի գլխավոր հատակագծի (1924, ճարտ. Ա. Թամանյան), կառուցապատվել է 1926–58-ին (թանգարանների շենքը ավար,տվել է 1977-ին): Լ. հ–ի հատակա– գծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)ճ տեղադրված քաղաքի հս–հվ. առանցքով: Իր տարածքն է ըն– դունում Նալբանդյան, Աբովյան, Շահում– յան, Ամիրյան փողոցները, Հոկտեմբեր– յան պողոտան: Հս–արլ–ից հարում է Դըլ– խավոր պողոտային, հվ–արմ–ում Վ. Ի. Լենինի հուշարձանն է (քանդ. Մ. Մերկու– րով, ճարտ–ներ Ն. Փարեմուզովա, Լ. Վար– Վ. Ի. Լենինի հուշարձանը Երեանի Վ. Ի. Լենինի անվ. հրապարակում, կռածո պղինձ, գրանիտ (1940, քանդակագործ՝ Ս. Մերկուրով, ճարտ–ներ՝ Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանյան) դանյան, 1940): Հրապարակի ծավալա– տարածական հորինվածքը ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտ. Ա. Թամանյան, նիստերի դահլիճի նախագիծը և շինարարության ավարտի ղեկավարությունը՝ Դ. Թամանյանի), Կա– ռավարական 2-րդ տունը (ճարտ. Մ. Մա– ֆարյան, Վ. Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում՝ նաև Ռ. Իսրայել– յան), Արհեստակցական միությունների և կապի մինիստրության միացյալ շենքը, «Արմենիա» 500-տեղանոց հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտ. Մ. Դրիգորյանի և է. Սարապյանի նախա– գծերով, վերջինը՝ նաև Ա. Ղազարյանի մասնակցությամբ): Անսամբլի գեղագի– տական արտահայտչականությունը լրաց– նում է խոշոր ջրավազանն իր շատրվաննե– րով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման: Անսամբլի բոլոր շենքերը տուֆից են, ցոկոլային մասերը՝ բազալտից: Շենքերի ճակատնե– րը երեսապատվ՛ած են սպիտակ (Կառա– վարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն երանգների (մնա– ցած շենքերը) ֆելզիտային տուֆով: Կա– ռավարական տունը հրապարակի առա– Երևանի Վ. Ի. Լենինի անվ. հրա– պարակի գլխավոր հատակագի– ծը. 1. Վ. Ի. Լենինի հուշարձանը, 2. Կառա– վարական տունը, 3. Կառավարական 2-րդ տունը, 4. թանգարանների շենքը, 5. «Արմե– նիա» հյուրանոցը, 6. Արհեստակցական միու– թյունների և կապի մինիստրության միաց– յալ շենքը