Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/564

Այս էջը սրբագրված չէ

ջին կառույցն է: Նրա տարածական հո– րինվածքը բնորոշվում է շեշտված անկյու– նային ծավալներով (մեկը մոտ 30 մ բարձ– րությամբ աշտարակն է): Հրապարակա– հայաց կենտրոնական մասը մշակված է մոնումենտալ սյունափնջերին հանգչող 5 կամարների հանդիսավոր ռիթմով և ավարտվում է սյունաշարով: Մյուս ճակատ– ների ճարտ. լուծումները, ընդհանուր՝ ռիթմիկ մասնատումներով և հայ ճար– տարապետությանը բնորոշ կամարային մոտիվներով, միաժամանակ տարբեր– վում են քայլքի չափով և ձևերի հարստու– թյամբ: Կառավարական 2-րդ տունը, ինչ– պես և հրապարակի հվ–արմ. շենքերը, ճարտ. ձևերի բնույթով, ընդհանուր բարձ– րությամբ, ուրվագծով, ծավալային շեշ– տերով, ճակատային քայլքերի չափերով ներդաշնակ են Կառավարական տանը, որով և պայմանավորվում է Լ. հ–ի կոմպո– զիցիոն և ոճական միասնությունը: Թան– գարանների շենքի կենտրոնական հար– կաշատ ծավալը շեշտում է Լ. հ–ի գլխավոր ընդերկայնական առանցքը: Լ. հ. սովե– տական ճարտ. լավագույն անսամբլնե– րից է: Կառավարական տան ճարտ–յան համար Ա. Թամանյանին 1942-ին (ետ– մահու) շնորհվել է ՍՍՏՄ պետ. մրցանակ: 1970-ին Լ. հ–ի կառուցապատման հեղի– նակները արժանացել են ՀՄՄՀ պետ. մրցանակի: Գրկ. rpuropHH M., ILnomaflb JleHHHa b EpeBaHe, E., 1969. Լ. Բաբայան

ԼԵՆԻՆԻ ՊԻԿ, Անդրալայան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը նրա կենտրոնա– կան մասում, Կիրգիզական ՍՍՏ և Տա– ջիկական ՄՍՀ սահմանին: Բարձրությու– նը՝ 7134 Վ՝. Լեռնաշղթայի կատարը, որ– տեղ գտնվում ԷԼ. պ., ծածկված է ֆիռնով և սառցադաշտերով, որտեղից դեպի հվ. են իջնում Մեծ k Փոքր Մաուկդարա, իսկ դեպի հս.՝ Լենինի սառցադաշտերը: Լ. պ. առաջին վերելքը կատարվել է 1934 ին: Մինչև 1973-ը եղել է 368 վերելք: LVsVl՝^l՝SfcU, uitau ՄարքսիզԱ–ւհԱիԱքւզԱ: ԼծնԻնՅԱն ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ

ԹՅՈՒՆ, ՄՍՀՄ բոլոր ժողովուրդների համընթաց զարգացումը և եղբայրական բարեկամությունն ու համագործակցու– թյունն ապահովող սոցիալ–տնտեսական, քաղաք ական–գաղափ ար ական և մշակու– թային միջոցառումների համալիր, որ կենսագործում են կոմունիստական կու– սակցությունը և սովետական պետությու– նը: Լ. ա. ք–յան տեսական հիմքը ազգի և Ազգային հարցի մասին մարքս–լենին– յան ուսմունքն է, քաղ. հիմքը՝ համաժողո– վըրդական սոցիալիստական պետությու– նը, տնտ. հիմքը՝ արտադրության միջոց– ների հանրային սեփականությունը: Նրա բովանդակությունը սահմանել է Վ. Ի. Լենինը՝ զարգացնելով ազգային հարցի վերաբերյալ Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի դրույթները: Վ. Ի. Լենինն է մշակել կո– մունիստական կուսակցության ազգային ծրագիրը, որը և իր կիրառության մեջ իրավամբ հայտնի է որպես Լ. ա. ք.: Ընդ– հանրացնելով հասարակական զարգաց– ման փորձը՝ այն հարստացնում է ՍՄԿԿ–ն, նոր պայմաններին համեմատ սահմանում Լ. ա. ք–յան կոնկրետ խնդիրները, ապա– հովում դրանց կատարումը: Լ. ա. p-յան իրականացումը ՍՄ^Մ–ում արմատապես վերափոխել է նրա բոլոր ժողովուրդների սոցիալ–տնտեսական կյանքը և հոգևոր կերպարը: Երկրի ին– դուստրացման, գյուղատնտեսության կո– լեկտիվացման, կուլտուրական հեղափո– խության շնորհիվ և ամենից առաջ ռուս ժողովրդի օգնությամբ ՄՄՏՄ բոլոր ժո– ղովուրդները ստեղծել են ժամանակակից զարգացած արտադրություն և մշակույթ, հաստատել ապրելակերպի նոր, սոցիա– լիստական ձև: Բոլոր աշխատավոր դասա– կարգերի և սոցիալական խմբերի, ազ– գերի և ազգությունների մերձեցմամբ ՍՍՏՄ–ում ձևավորվել է մարդկանց սո– ցիալական և ինտերնացիոնալ նոր հանրու– թյուն՝ սովետական ժողովուրդը, որը միա– վորում է մի միասնական սոցիալիստական բազմազգ պետության մեջ համախմբված ազատ ու լիիրավ սովետական բոլոր ժո– ղովուրդներին: Լ. ա. ք. հաշվի է առնում նրանցից յուրաքանչյուրի շահերը և ապա– հովում անխտիր բոլորի հետագա զարգա– ցումը որպես ամբողջ երկրի բարգավաճ– ման կարևոր պայման: Դրա հետ մեկտեղ միայն ընդհանուրի համապարփակ զար– գացմամբ է հնարավոր նրա յուրաքանչյուր բաղադրիչի անկաշկանդ ազատ առաջ– ընթացը, և այդ պատճառով էլ Լ. ա. ք. ապահովում է ամբողջ սովետական երկրի հզորությունը՝ ավելի ամրապնդելով ՄՄՀՄ ժողովուրդէւերի ինտերնացիոնալ միաս– նությունը սովետական հասարակության զարգացման հասուն սոցիալիզմի փուլում: Լ. ա. ք–յան կենսագործմամբ սովետա– կան բոլոր ժողովուրդների շարքում վե– րածնվել է նաև հայ ժողովուրդը: Մովե– տական շրջանում ՀՍՍՏ բնակչությունը աճել է ավելի քան 3 անգամ՝ հասնելով գրեթե 3 մլն, վերաշինվել են նրա քաղաք– ներն ու գյուղերը, ստեղծվել է ժամանա– կակից տեխնիկայի վրա հիմնված տնտե– սություն, զարգացել է արվեստը, մշակույ– թը, գիտությունը: Սովետական Հայաս– տանի արագ առաջընթացը հնարավոր դարձավ կոմունիստական կուսակցու– թյան ղեկավարությամբ սովետական բո– լոր ժողովուրդների եղբայրական համա– գործակցության և փոխօգնության շնոր– հիվ: Կոմունիստական կուսակցության Լ. ա. ք. ունի միջազգային–պատմական նշա– նակություն. այն օրինակ է սոցիալիզմի ուղի մտած բազմազգ պետությունների համար և ոգեշնչում է իմպերիալիզմի դեմ հանուն ազգային անկախության ու ազա– տության մարտնչող ժողովուրդներին: Գրկ. Լենին Վ. Ի., Քննադատական դի– տողություններ ազգային հարցի մասին, Երկ., հ. 20: Ն ու յ ն ի, Ազգերի ինքնորոշման իրա– վունքի մասին, նույն տեղում: Բ ր և ժ ն և վ Լ. Ի., ՍՄԿԿ ԿԿ հաշվետվությունը և կուսակ– ցության հերթական խնդիրները ներքին և արտաքին բնագավառում (Զեկուցում ՍՄԿԿ XXV համագումարում, 1976 թ. Փետրվարի 24-ին, Ե., 1976): ՍՍՏՄ Սահմանադրություն (հիմնական օրենք), Ե., 1977: Տես նաև «Ազ– գային հարց» հոդվածի գրականությունը:

ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇ», երկօրյա զինվորա– կան թերթ: Կարմիր բանակի Անդրկով– կասյտն զինվորական օկրուգի «Jlemra- cKoe 3HaMH» թերթի հայերեն տարբե– րակը: Լույս է տեսել 1942–56-ին, Թբի– լիսիում: 1942–45-ին հրատարակվել է «Բանվորագյուղացիական Կարմիր բանա– կի մարտիկ» («Boei; PKKA^-ի տարբերա– կը) անունով: Խմբագիրներ՝ Ա. Մնացա– կանյան, Վ. Ղազանչյան, Մ. Դրիգորյան, Վ. Վարդանյան: Կարևոր դեր է կատարել ռազմաճակատում կռվող հայ մարտիկ– ների քաղ.–գաղափարական ակտիվու– թյան բարձրացման և ռազմ, ունակություն– ների կատարելագործման ուղղությամբ, լուսաբանել է պատերազմի ընթացքը Կով– կասյան ռազմաճակատում, հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով ոգևորել և դաստիարակել է հայրենասերների: Թերթը մեծ ավանդ ունի հայերեն ռազմ, տերմինների մշակման և արմատավոր– ման, հայ. ռազմ, արվեստի պատմությու– նը ներկայացնելու ասպարեզում: Վ. Մաղաչյան

ԼԵՆԻՆՅԱՆ ԴՐՈՇՈՎ», երկօրյա թերթ: ՏԿԿ Կամոյի շրջանային կոմիտեի, աշ– խատավորների դեպուտատների շրջա– նային և քաղաքային սովետների օրգան: Լույս է տեսնում 1965-ից, Կամոյում: Աջակցում է կուսակցական և սովետական կազմակերպություններին՝ կենսագործե– լու տնտ. ու կուլտուրական շինարարու– թյան խնդիրները: Կարևոր դեր է կատա– րում աշխատավորների կոմունիստական դաստիարակության, քաղ. մակարդակի բարձրացման և ժողովուրդների բարեկա– մության ամրապնդման գործում: Լուսա– բանում է շրջանի գյուղատնտեսության և արդ. ձեռնարկությունների աշխատանք– ները, սոցմրցության ընթացքը: Լայն տեղ է հատկացնում շրջանի մշակութային և մարզական կյանքին, տպագրում գրական– գեղարվեսաական գործեր ևն: «Լ. դ.» հաջորդել է «Խորհրդային գյուղ» (1930– 1935), «Բայազետի կոլխոզնիկ» (1935– 1954), «Բայազետի կոլտնտեսական» (1954–59), «Կոմունիզմի համար» (1959– 1962), «Մևան» (1962–64) միջշրջանային թերթերին: Վ. ԱԱիրբեկյան

ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՅ (1924), առաջավոր, առա– վել գիտակից բանվորների մասսայական ընդունելությունը ՌԿ(բ)Կ շարքերը՝ Վ. Ի. Լենինի մահվան առթիվ: Վ. Ի. Լենինի մահից հետո, սգո օրերին, ԿԿ–ի հասցեով անկուսակցական աշխատավորներից հա– զարավոր դիմումներ ստացվեցին՝ կու– սակցության մեջ ընդունվելու խնդրան– քով: Ընդառաջելով աշխատավորներին ՌԿ(բ)Կ ԿԿ–ի պլենումը (1924-ի հունվ. 29–31) որոշում ընդունեց՝ կուսակցու– թյան մեջ առաջավոր բանվորների և գյուղացիների ընդունելության մասին: հայտարարվեց Լ. կ.՝ դեպի կուսակցու– թյան շարքերը: Երեք ամսվա ընթացքում ՌԿ(բ)Կ շարքերն ընդունվեցին 241,6 հզ. մարդ: Լ. կ. ամրապնդեց պրոլետարիատի դիկտատուրան, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը:

ԼԵՆԻՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, 1.Վ. Ի. Լենինի անվան մրցանակ. ՄՄՏՄ–ում գի– տության, տեխնիկայի, գրականության, արվեստի և ճարտարապետության բնա– գավառում առավել մեծ հաջողությունների հասած քաղաքացիներին խրախուսելու ձև: Սահմանվել է 1925-ին: 1935–57-ին Լ. մ. չեն շնորհվել: 1957-ից Լ. մ–ի շնորհումը վերականգնվել է: ՍՄԿԿ Կենտկոմի և