թյան պարզ ու ներդաշնակ լուծումների նպաստող բրգաձև կոմպոզիցիան: Սանտա Մարիա դելլե Դրացիե վանքի (Միլան) սեղանատանը Լ. դա Վv ստեղծել է «1սոր– հըրդավոր ընթրիք» որմնանկարը (1495– 1497, չափազանց վնասված է, վերականգ– նըվել է 1954-ին), որը դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, կոմպոզիցիայի կառուցման մաթեմատի– կական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի բարձունքներից է: Լ. դա վ. մշակել է պաշտպանական կառույցների նախագծեր, հնարել սուզանավի նախնա– կան տիպը, գոլորշու ուժով կրակող թնդա– նոթ, տանկ (նախագիծը՝ Բրիտանական թանգարանի ձեռագրերում, Լոնդոն), շար– ժական կամուրջներ, նախագծել ու փոր– ձարկել է մարդու թռիչքի սարքեր: 1487– 1490-ին նախագծել է Կաստելլո Սֆոր– ցեսկոյի հրապարակը, մուտքի գմբեթա– ծածկ աշտարակը, պատրաստել Դուոմո տաճարի ծածկի և գմբեթի մանրակերտը (1490), գեղազարդել է դղյակի սենյակ– ները (1495–96), Ասսե դահլիճի առաս– տաղը (1498), մշակել Լոմբարդիայի շըր– ջանների քարտեզները, «իդեալական քա– ղաքի» տարբերակներ, նախագծել Միլանը Կոմո լճին կապող նավարկելի ջրանցքը: Լ. դա Վ–ի ճարտ. մտահղացումները կենտ– րոնացել են հիմնականում քառանիստ կամ ութնիստ հատակագծով, ճառագայ– թային դասավորված աբսիդներով, մեծ գմբեթը փոքրերով շրջապատված հորին– վածքների շուրջը: Դրանցից քառանիստ, քառաբսիդ շենքը, առնչվում է Միլանի Սան–Լորենցոյին (սկսվել է IV դ., վերա– կառուցվել XI և XVI դդ.), իսկ առանձին՝ գմբեթակիր մույթերովը՝ IX^ բագա– րանատիպ Սան–Սատիրոյի մատուռին: Լ. դա Վ–ի ձեռագրերում պատկերված են քառաբսիդ–քառակուսի, չորս գմբեթակիր մույթերով շենքի ներքին և արտաքին տեսքը, հատակագիծը: Նրա այդ մտա– հղացումը կապվում է էջմիածնի Մայր տաճարէւն (V դ.) և Բագարանի Կաթողի– կեին (VII դ.), իսկ կենտրոնագմբեթ ութ– նիստ տարածությունը խորաններով շրջա– փակելու միտքը՝ Իրինդին (VII դ.), ներ– քին ծավալների դասավորությամբ՝ Ավա– նին, Զորադիրին, Հռիփսիմեին: Լ. դա Վ–ի՝ Հայաստան կատարած ճանապարհոր– դության ենթադրությունը (ըստ Զ. Պ, Ռիխ– տերի, 6ո. Ստրժիգովսկու, Կ. Ֆուզարոյի, է. Մակ Կորտինի, Կ. Զարյանի ուսում– նասիրությունների) հիմնվում է «հայկա– կան նամակներ» կոչվող ձեռագրերի վրա: Դր անցից առաջինում Լ. դա Վ. գրել է՝ «Գտնվելով Հայաստանի այս կողմում…» (հավանաբար՝ Կիլիկիայում), և շարունակելով նկարագրել Կալինդրա (Կիլինդրա) քաղաքը, Տավրոսյան լեռ– ների և Եփրաւոի տեսարանները, հեռվից դիտվող Կիպրոս կղզին, նշել է Հայաս– տանի մասին գիրք գրելու մտադրությու– նը, մանրամասնորեն տալով նրա գլուխ– ների ցուցակը: Հայաստան կատարած ճանապարհորդության թվականի մասին նրա կենսագիր Վազարին ոչինչ չի գրել, հավանաբար դա տեղի է ունեցել Ֆլորեն– ցիայից հեռանալուց հետո (1478), Միլան գնալուց (1481–82) առաջ կամ շուրջ 1487-ին (Ջ. Պ. Ռիխտեր): 1499-ին, Սֆոր– Լեոնարդո դա Վ ի ն չ ի. Ս. Աննան, հատ– ված «Ս. Աննան Մարի ամի և մա– նուկ Քրիստոսի հետ» նկարից (մոտ 150,0–07, Լուվր, Փարիզ) ցաների անկումից հետո Լ. դա վ. հեռացել է Միլանից, ապրել տարբեր քաղաքնե– րում (1500–02, 1503–06, 1507-ին՝ Ֆլո– րենցիայում, 1500-ին Մանտուայում և Վե– նետիկում, 1506, 1507–13-ին՝ Միլանում, 1513– 16–ին՝ Հռոմում, 1517–19-ին՝ Ֆրան– սիայում): Ֆլորենցիայում աշխատել է Պալացցո Վեկքիոյի որմնանկարի վրա («Անգիարիի ճակատամարտը», 1503–06, չի ավարտվել, հայտնի է նախանկարնե– րից, մեզ է հասել Ռուբենսի կատարած պատճենը, Լուվր): Մոննա Լիգայի դիմա– նկարում (այսպես կոչված՝ «Ջոկոնդա», մոտ 1503, Լուվր) պատկերված կնոջ կեր– պարը չզրկելով ինտիմ–մարդկային հրա– պույրից՝ Լ. դա Վ. մարմնավորել է կանա– ցիության վեհաշուք իդեալը, կոմպոզի– ցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզերականորեն ընդարձակ բնապատկերը: Ուշ շրջանի գոր– ծերից են՝ մարշալ Ջ. Տրիվուլցիոյի հու– շարձանի նախագծերը (1508–12), «Ս. Ան– նան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07, Լուվր), «Հովհաննես Մը– կըրտիչ» (մոտ 1513–17, Լուվր), տիեզեր– քի կործանումը պատկերող գծանկարա– շարը (այսպես կոչված՝ «Զրհեղեղ»-ով շարքը, իտալ. մատիտ, գրչածայր, մոտ 1514–16, Թագավորական գրադարան, Վինձոր): 1517-ին, որպես «թագավորա– կան առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», Ֆրանսուա Ա–ի հրա– վերով տեղափոխվել է Ֆրանսիա, ապրել Կլու դղյակում; Նախագծել է Տուր–Բլուա– Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտ. գլուխ– գործոց Շամբորի դղյակը, որը 0ո. Ստրժի– գովսկու կարծիքով առնչվում է հայ ճարտ–յանը: Պահպանվել է Լ. դա Վ–ի ձեռագրերի մոտ 7 հզ. էջ: Իր տեսակետների, մտքերի սիս– տեմատիկ շարադրանք նա չի թողել: «Նկարչության մասին» տրակտատը, որը մեծապես ազդել է եվրոպական գեղար– վեստական պրակտիկայի և տեսական մտքի զարգացման վրա, Լ. դա Վ–ի մահից հետո կազմել է նրա աշակերտներից Ֆ. Մելցին: Որպես գիտնական և ինժեներ Լ. դա Վ. խորաթափանց դիտարկումնե– րով հարստացրել է ժամանակի գիտու– թյան բոլոր բնագավառները: Նա եղել է փորձի վրա հիմնված բնագիտության առավել վառ ներկայացուցիչ: Հատուկ ուշադրություն է դարձրել մեխանիկային, այն համարել «մաթեմատիկական գիտու– թյունների դրախտ»՝ նրա մեջ տեսնելով տիեզերքի գաղտնիքների գլխավոր բա– նալին: Ուսումնասիրել է նյութերի դիմա– դրողականությունը: Հիդրոտեխնիկական փորձերը նրան օգնել են ճիշտ նկարագրել հեղուկի հավասարակշռությունը հաղոր– դակից անոթներում: Մոդելավորման նը– կատմամբ Լ. դա Վ–ի կիրքը հանգեցրել է հանճարեղ կոնստրուկտիվ կռահումների՝ շատ բանով առաջ անցնելով դարաշրջա– նից. այդպիսիք են մետաղագործական վառարանների և գլանահաստոցների, ջուլ– հակահաստոցների, տպագրման, փայտա– մշակման, հողափոր և այլ մեքենաների նախագծերը: Առարկաների գունավորման վրա թափանցիկ և կիսաթափանցիկ նյու– թերի ազդեցության վերաբերյալ Լ. դա Վ–ի հավաքած դիտարկումները, որոնք արտահայտվել են նրա երփնագրերում, հանգեցրել են Բարձր Վերածննդի արվես– տում լուսա–օդային հեռանկարի սկզբունք– ների հաստատմանը: Երկիրը համարելով «կետ տիեզերքում»՝ նա մոտեցավ արևա– կենտրոն համակարգի գաղափարին: Լեոնարդո դա Վ ի ն չ ի. Փիլիպիոս առա– քյալը («Խորհրդա– վոր ընթրիք* որմնանկարի հա– մար արված գծա– նկար, 1495–97, Թագավորական գրադարան, Վին– ձոր) Ուսումնասիրելով մարդու աչքի կա– ռուցվածքը՝ ճիշտ կռահումներ է արել բինոկուլյար տեսողության բնույթի մա– սին: Անատոմիական հետազոտություն– ներում ընդհանրացնելով հայտնագործու– թյունների արդյունքները՝ Լ. դա վ. ման– րամասնված, ծավալաչափության պատ– րանքի ձգտող գծանկարներով հիմք է դրել ժամանակակից գիտական իլյուստրա– ցիային: Օրգանների հասարակ ցուցակա– գրումից (միջնադարյան բժշկության մեջ) անցնելով դրանց ֆունկցիաների ուսում– նասիրմանը՝ նա օրգանիզմը դիտել է որ– պես «բնության մեխանիկայի» նմուշ, առա– ջինը նկարագրել մի շարք ոսկորներ և նյարդեր, նորարարական ենթադրություն արել մկանների անտագոնիզմի մասին, հատուկ ուշադրություն դարձրել սաղմնա– բանության և համեմատական անատո– միայի պրոբլեմներին: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնու– րույն կենսաբանական դիսցիպլին, տվել բույսերի արևամետության, արմատնե– րում նյութերի շարժման նկարագրությու– նը: Խոսելով բնական անհրաժեշտության, բնության«մինիմալ գործողության օրենքի» և «բանական հիմքի» մասին՝ Լ. դավ. իր բնափիլիսոփայական տեսություններում հետևողականորեն բացառել է աստծո գա– ղափարը (ընդունելով այն որպես «նախա– շարժիչի» հասկացություն), մերժել «հա– մաշխարհային ջրհեղեղի» մասին աստվա– ծաշնչյան լեգենդը: Անխոնջ գիտնական– փորձագետ և հանճարեղ նկարիչ Լ. դա Վ. խորհրդանիշն է այն դարաշրջանի, «…որը տիտանների կարիք էր զգում և որը ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով և բնա– վորությամբ, բազմակողմանիությամբ և գիտությամբ» (Էնգելս Ֆ., տես «Բնու– թյան դիաւեկաիկա», Ե., 1969, էջ 6–7):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/568
Այս էջը սրբագրված չէ