Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/569

Այս էջը սրբագրված չէ

Պատկերազարդումը տես 592-րդ էշից հետո՝ ներդիրում: Գրկ. Զ ա ր յ ա ն Կ., Լեոնարդո դա Վին– չին և Հայաստանը, «ՍԱ», 1967, Mb 4 և Mb 5; JIa3apeB B.H., Jleompflo fla Bhhto, JI.–M.,1952; Fykobckhh M.A., Jleo- Hapffo fla Bhhhh, JI.–M., 1967; Verga E., Bibliografia vineiana. 1493–1930, v. 1–2, Bologna, 1931. IX. Զարյան

ԼԵՈՆԻԴԱՍ (AeomSac;) (մ. թ. ա. 508 կամ 507–480), Սպարտայի թագավոր մ. թ. ա. 488-ից: Մ. թ. ա. 480-ին, հույն– պարսկ. պատերազմների ժամանակ, Լ. հուն, զորքով ամրացել է Թերմոսքիւեում և փակել Հունաստան ներխուժած Քսեր– քսես I-ի զորքերի ճանապարհը, կռվել է մինչե վերջ և զոհվել: Անտիկ աշխարհում Լ–ի անունը հայրենասիրության և արիու– թյան խորհրդանիշ էր:

ԼԵՈՆԻԴՈՎ (իսկական ազգանունը՝ Վ ո լ– ֆ և ն զ ո ն) Լեոնիդ Միրոնովիչ [22. 5(3.6). 1873, Օդեսա –6.8.1941, Մոսկվա], ռուս սովետական դերասան, ռեժիսոր և մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1936), արվեստագիտության դ–ր (1939): 1891 – 1901-ին աշխատել է Սոլովցեի (Կիև, Օդե– սա), 1901–03-ին՝ Կորշի (Մոսկվա) թատ– րոններում, 1903-ից՝ ՄԳԹ–ում: Լ–ի ստեղ– ծած կերպարները ռուս, դերասանական դպրոցի խոշոր նվաճումներից U Ստանիս– Լ. Մ. Լնոնիդով լավսկու սիստեմը ստեղծագործաբար կենսագործելու վառ օրինակներից են: Նրա խաղացած կատակերգական դերե– րում ծիծաղելին հաճախ դարձել է տգեղ ու ահազդու (Պլյուշկին, Դոգոլի «Մեռած հոգիներ»), դրամատիկական կերպարնե– րը օժտվել են փիլ. խորությամբ, հասել ողբերգականի բարձրակետին՝ Պեր Գյունտ (Իբսենի «Պեր Գյունտ»), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»): Լ–ի ստեղծագործության գլուխգործոցը Դմիտրի Կարամազովն էր («Կարամա– զով եղբայրներ», ըստ Դոստոեսկու, 1910): Բեմադրել է Վիրտայի «Հող» (1937), Գոր– կու «Դոստիգաեը և ուրիշները» (1938) պիեսները: Նկարահանվել է կինոյում: 1935-ից դասավանդել է Մոսկվայի թա– տերական ինստ–ում:

ԼԵՈՆԻՁԵ Գեորգի Նիկոլայի [15(27).12. 1889, գ. Պատարձեուլի, այժմ՝ Սա գար ե– շոյի շրջանում –9.8.1966, Թբիլիսի], վրպ– ցի սովետական բանաստեղծ: Վրաստանի ժող. բանաստեղծ (1959), Վրաց. ԱՍՀ ԳԱ ակադեմիկոս (1944): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1957–^66-ին եղել է Վրաց. ՍՍՀ Ռուսթավելու անվ. գրականության ինստ–ի դիրեկտոր: Տպագրվել է 1911-ից: Լ–ին համբավ բերեցին 1924–25-ին գրված «Նինոցմինդյան գիշեր», «Ղպչաղի ժամա– դրությունը», «Խայտահավ» և այլ բանաս– տեղծություններ, «Մանկություն և պատա– նեկություն» (1939, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), «Պորթոխալա» (1951, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952), «Սամգորի» (1950) պոեմ– ները: 1962-ին հրատարակել է «Կախար– դական ծառ» պաամվածքների ժողովա– ծուն: Գրել է նաև Հայաստանին նվիրված բանաստեղծությունների շարք և վրաց– հայկական գրական կապերի վերաբերյալ աշխատություններ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: Երկ. Վրաց. գրականության ընտիր էշեր, Ե., 1961, էշ 504–509:

ԼԵՈՆԿԱՎԱԼԼՌ (Leoncavallo) Ռուշերո (25.4.1857, Նեապոլ –9.8.1919, Մոնտե– կատինի), իտալացի կոմպոզիտոր, օպե– րային վերիզմի հիմնադիրներից: Սովորել Ռ. Լեոնկավալլո է Նեապոլի կոնսերվատորիայում, աշա– կերտել Լ. Ռոսսիին (կոմպոզիցիա), Բ. Չե– զիին (դաշնամուր), 1878-ին ավարտել Բոլոնիայի համալսարանը (գրականու– թյան բաժին): Լ–ի բազմաթիվ երկերից (մոտ 20 օպերա, օպերետներ, բալետ, ռոմանսներ, դաշնամուրային պիեսներ են) նշանավոր «Պայացներ» օպերան (լիբ– րետոն Լ–ի, 1892, Միլանի «Դալ Վերմե» թատրոն) Պ. Մասկանյիի «Գեղջկական պատիվ» օպերայի հետ վերիզմի դասա– կան նմուշներից է: Հաջողությամբ են ընդունվել նաև «Բոհեմա» (1897), «Զազա» (1900) օպերաները, «Վարդերի թագու– հին» (1912) օպերետը: «Պայացներ»–ը Երեանում առաջին անգամ բեմադրվել է 1934-ին: Գրկ. TopaA3 e I P., JleoHKaBajuio h ero onepa «namjbi», M., 1960.

ԼԵՈՆՈՎ Ալեքսեյ Արխիպովիչ (ծն. 30.5. 1934, գ. Լիստվյանկա, Կեմերովոյի մարզի Տիսուլի շրջանում), ՍՍՀՄ տիեզերագնաց– օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր Ա. Ա. Լեոնով (1975), Սովետական Միության հերոս (23.3.1965): ՍՄԿԿ անդամ 1957-ից: 1957-ին ավարտել է Չուգուեի անվ. ռազմ, ավիա– ցիոն ուսումնարանը: ՍՍՀՄ տիեզերա– գնացների ջոկատում է 1960-ից: 1968-ին ավարտել է Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազ– մաօդային ինժեներական ակադեմիան: 1965-ի մարտի 18-ին, Պ. Ի. Րեւյանի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Վոսխոդ–2» տիեզերանավով: Աշխարհում առաջինն է դուրս եկել տիեզերական տա– րածություն, տիեզերանավից հեռացել է 5 մ, բաց տիեզերքում մնացել 12 ր: 1975-ի հուլիսի 15–21-ը, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Սո– յուզ»–«Ապոլլոն» սովետա–ամերիկյան համատեղ ծրագրի «Աոյուզ–19» տիեզերա– նավով: Պարգևատրվել է Լենինի 2 շքա– նշանով:

ԼԵՈՆՈՎ Լեոնիդ Մաքսիմովիչ [ծն. 19(31).5.1899, Մոսկվա], ռուս սովետական գրող: ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972),

ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1949), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967): 1924-ին լույս է տեսել Լ–ի «Փոր– սուղներ» առաջին վեպը, որը էպիկական խոշոր կտավ է: «Գողը» (1927) փիլ. վե– պում, «Գավառական պատմություն» (1928) և «Սպիտակ գիշեր» (1928) վիպակ– ներում, «Ունտիլովսկ» (1928) և «Պադա– դոշկինի հնազանդեցումը» (1929) պիես– ներում շարունակել ու զարգացրել է «Փորսուղներ»-ի հակաքաղքենիական մո– տիվները: Սոցիալիզմ կառուցող ժողո– վըրդի հերոսության մասին է «Սոտ» (1930, հայերեն հրտ. 1935) վեպը: «Սկուտարես– կի» (1932) և «ճանապարհ դեպի օվկիա– նոս» (1935) վեպերւււմ արտացոլված է հին մտավորականության գաղափարա– կան ու հոգեբանական վերակառուցումը: 30-ական թթ. վերջին –40-ական թթ. սկըզ– բին Լ. հիմնականում հանդես է եկել որպես դրամատուրգ («Պոլովչանյան այ– գիներ», 1938, «Գայլը», 1938, «Բուք», 1939, «Սովորական մարդ», 1941): Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին Լ. գրել է «Ասպատակություն» (1942, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), «Լյոնուշկա» (1943) պիեսները և «Վելիկոշումսկի գրավումը» (1944) վիպակը: 1953-ին հրատարակել է «Ռուսական անտառը» (լենինյան մրցա– նակ, 1957) վեպը, որը նվիրված է ֆաշիզ– մի դեմ սովետական մարդկանց մղած պայքարին և արդիականության բարոյա– կան խնդիրներին: Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով: Երկ. Co6p. co* ., t. 1–10, M., 1969–72; Ռուսական անտառը, Ե., 1958:

ԼԵՈՆՏԵՎ Ալեքսեյ Նիկոլաևիչ [ծն. 5(18).2. 1903, Մոսկվա], սովետական հոգեբան,

ՌՍՖՍՀ ՄԳԱ (1950), ՍՍՀՄ ՄԳԱ (1968) իսկական անդամ: ՍՄԿԿ անդամ 1948-ից: Պրոֆեսոր (1932): Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1924): Աշակերտել է Լ. Ս. Վիգոտսկուն: 1941-ից՝ Մոսկվայի պետ. համալսարանի պրոֆեսոր, 1945-ից՝ փիլ. ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի վարիչ: 1950–55-ին՝ ՌՍՖՍՀ ՄԳԱ ակա– դեմիկոս–քարտուղար, իսկ 1959–61-ին՝ փոխ–պրեզիդենտ: Մշակել է մանկական և մանկավարժական հոգեբանության ընդ– հանուր հարցերը: Նրա մի շարք աշխատու– թյուններ վերաբերում են հոգեկանի զար– գացման պրոբլեմներին, հոգեկան պրո– ցեսների և մարդու առանձնահատկու– թյունների ձևավորման օրինաչափություն– ներին: Զբաղվել է ընդունակությունների պրոբլեմների տեսական և վւորձարարա– կան մշակման, ինչպես նաև ինժեներական