Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/574

Այս էջը սրբագրված չէ

ճյուղերի համալիր: ն– ա. բաժանվում է վա– ռելանյութ, հանքաքար արդյունահանող, ոչ մետաղական հանածոների և տեղական շինանյութերի արդյունաբերություն, լեռ– նաքիմ., հիդրոմիներալային հիմնական խմբերի: Լեռնային գործը գոյություն ունի հնուց: Լ. ա. սկսել է արագ զարգանալ XVIII դ. վերշին–XIX դ. սկզբին: 1913– 1975-ին նավթի համաշխարհային արդյու– նահանումն ավելացել է 49,2, բնական գազինը՝ 75,4, ածխինը՝ 2,4 անգամ: ՍՍՀՍ–ը հումքի և վառելանյութի տարբեր տեսակների զգալի պոտենցիալ ռեսուրս– ներ ունի, ածխի, տորֆի, երկաթի հան– քաքարի, մանգանի, բոքսիտների, պղնձի, նիկելի, վոլֆրամի, նավթի և այլ օգտա– կար հանածոների հետախուզված պա– շարներով աշխարհում առաշիններից է: Խոշոր ածխավազաններ կան Դոնեցկում, Կուզնեցկում, Կարագանդայում և Պեչո– բայում, երկաթաքարի ավազան՝ Կրիվոյ ռոգում, Կուրսկի շրշանում (մագնիսային անոմալիա), երկաթի հանքաքարի հան– քավայրեր՝ Կուստանայի մարզում, նավ– թային շրշաններ՝ Ուրալ–Մերձվոլգայում, Արեմտյան Սիբիրում, Թուրքմենիայում, Հյուսիսային Կովկասում, Ադրբեշանում և այ լուր: ՍՍՀՄ Լ. ա. աչքի է ընկնում համակենտ– րոնացման բարձր աստիճանով և արտա– դրության մեծ մասշտաբներով, որը հնա– րավորություն է տալիս իշեցնել արդյու– նահանման արժեքը, կիրառել կատարե– Կարեորագույն օգտակար հանածոների արդյունահա– ն ու մ ը ՍՍՀ Մ–ու մ, մ լ ն տ | 1913 1940 1960 1975 Ածուխ 29,2 16,95 509,6 701,3 Նավթ 10,3 31,1 147,9 490,8 Երկաթի հանքա– քար 9,2 29,9 105,9 232,8 Բնական գազ, մւոո է/3 – 3.2 45.3 289.3 լագործված տեխնիկա: Լ. ա. զարգացած է նաև ԴԴՀ–ում, Լեհաստանում, Հարավ– սլավիայում, Չեխոսլովակիայում, Ռու– մինիայում և այլուր: Ածխի, նավթի, բնա– կան գազի, պղնձի հանքանյութի, մոլիբ– դենի և հումքի այլ տեսակների արդյու– նահանմամբ կապիտալիստական երկըր– ների մեջ առաշինը ԱՄՆ է: Հայկական բարձրավանդակում լեռնա– յին գործը խոր տնցյալ ունի. Մեծամորի, ուրարտ. բնակատեղիների պեղածոները հաստատում են, որ մ. թ. ա. IX^ տեղաբը– նակներն օգտագործել են պղինձ, երկաթ, արծաթ և ոսկի: Ստրաբոնի վկայությամբ՝ Սպերում եղել են ոսկու, արծաթի և եր– կաթի հանքեր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Վանից հվ. ընկած լեռները «երկաթահատ– յաց» և «կապարահատյաց» էին: Հանքա– քարը մշակվել է թագավորական և խոշոր ավագանու «գործատներում»: Պղնձից, բրոնզից, երկաթից պատրաստվել են զեն– քեր, գյուղատնտ. գործիքներ, կենցաղային իրեր, իսկ ոսկուց և արծաթից՝ զանազան զարդեր: Մետաղը, հատկապես երկաթը, մեծ չափերով օգտագործվել է շինարարու– թյան մեշ: Մովսես Խորենացին վկայում է, որ Գառնիի ամրոցի շինարարությունը Տրդատն ավարտում է տաշած որձաքարով, որոնք ագուցված էին երկաթե գամերով և կապարով, իսկ Երվանդաշատի միջնա– բերդի պարիսպների մեջ դրված են եղել պղնձե դռներ, ներքեից մինչե դռները՝ երկաթե սանդուղքներ: Գառնիի պեղում– ները հաստատում են նաե, որ այդ շըր– ջանում կատարելագործված է եղել քարի, հատկապես մարմարի հայթայթումն ու մշակությունը: Բագրատունիների կառու– ցած (X–XI դդ.) երկհարկանի պալատի, Հովվի եռահարկ եկեղեցու, Աղթամարի պալատի, պարիսպների, կամուրջների շինարարության համար օգտագործվել է մեծ քանակությամբ երկաթ: Թովմա Արծ– րունու վկայությամբ՝ Աղթամարի պալա– տի շինարարության համար ծախսվել է 200 հզ. լիտր երկաթ (մոտ 300 ա): Հա– յաստանի խոշոր քաղաքների, առանձին շինությունների մասին եղած վկայություն– ները, պեղածոները ցույց են տալիս, որ լեռնային գործը կարեոր նշանակություն է ունեցել տնտ. և քաղ. կյանքում: Մոնղ., հետագայում՝ թուրք–պարսկական տիրա– պետության շրջանում Հայաստանի լեռ– նային գործը հիմնովին քայքայվեց: Պղնձի ու բազմամետաղների հանքավայրերի շա– հագործումը սկսել է զարգանալ միայն XVIII դ. 2-րդ կեսից: 1763– 1770-ին հիմ– նադրվում են սկզբում Ախթալայի, ապա Ալավերդու մետաղաձուլական ձեռնարկու– թյունները: XIX դ. կեսին պղնձաձուլա– րաններ կառուցվեցին Զանգեզուրում և մյուս շրջաններում: 1901 – 1913-ին Հա– յաստանում թողարկվել է մինչհեղափոխա– կան Ռուսաստանի պղնձի ձուլվածքի 21 % –ը: Առաջին համաշխարհային պա– տերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին Հայաստանում լեռնային գործը անկում է ապրել: Լ. ա. վերականգ– նըվեց և մեծ առաջընթաց ունեցավ սովե– տական կարգերի հաստատումից հետո: 1936–37-ին Ղափանի ձեռնարկություն– ները մասնագիտացվեցին պղնձի արդյու– նահանման և հարստացման, Ալավերդու– նը՝ ձուլման, մասամբ՝ քիմ. պրոդուկտ– ների արտադրության մեջ: Ալավերդու պղնձաձուլական գործարանի բազայի վրա կազմակերպվեց պղնձարջասպի, ապա ծծմբական թթվի և սուպերֆոսֆատի ար– տադրություն: 1950-ից կառուցվեցին ժա– մանակակից տեխնիկայով հագեցված գոր– ծարաններ, վերակառուցվեցին և ընդլայն– վեցին հները: 1954-ին կառուցվեց բազմա– մետաղ հանքաքարի հարստացման Ախ– թալայի ֆաբրիկան, 1959-ին՝ Քաջարանի և Դաստակերտի, 1963-ին՝ Ագարակի կոմբինատները: Զոդի ոսկու հանքավայ– րի և Արարատի հարստացուցիչ ֆաբրի– կայի բազայի վրա 1976-ից գործում է «Հայոսկի» արտադրական միավորումը: Տես նաև Գունավոր մեաաԼարգիա, Վա– ռեւանյութերի արդյունաբերություն: Ա. Բադաւյան

ԼԵՌՆԱՑԻՆ ԲԱԴԱԻՇԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐՋ, Տաջիկական ՍՍՀ–ի կազմում: Ըս– տեղծվել է 1925-ի հունվ. 2-ին: Սահմանա– կից է Չինաստանին և Աֆղանստանին: Տարածությունը 63,7 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 119 հզ. (1977): Բաժանվում է վար– չական 6 շրջանի: Կենտրոնը՝ Խորոզ: Բ ն ու թ յ ո ւ ն ը. Լ. Բ. ԻՄ գտնվում է Պամիրի սահմաններում: Այստեղ են Կոմու– նիզմի պիկը (7495 մ) և Ֆեդչենկոյի սառ– ցադաշտը (71 կմ երկարությամբ): Մարզի տերիտորիան բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արեմտյան մասն ավելի փոքր է, ցածրադիր և մասնատված: Փյանջ գետի աջակողմյան վտակների հովիտներն իրա– րից բաժանվում են 3000–4000 մ և ավելի հարաբերական բարձրության լեռներով: Արլ. մասը բարձրադիր ու հարթ բարձրա– վանդակ է, տափարակ հովիտներով ու գոգավորություններով: Լեռները հասնում են 1200–1800 մ հարաբերական բարձրու– թյան? Կլիման արմ–ում չավւավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաս– տիճանը –7,8°C է, հուլիսինը՝ 22,2°C, տարեկան տեղումները՝ մոտ 240 մմ (Խո– րոզ): Արլ. մասում ավելի ցուրտ է և չորա– յին. հունվարի միջին ջերմաստիճանը – 19,6°C է, հուլիսինը՝ 13,0X (Մուրղաբ), տեղումները՝ 60–70 մմ: Արմ. գլխավոր գետը՝ Փյանջը, իր վտակներով սկիզբ է առնում սառցադաշտերից կամ լճերից: Լճերը քիչ են: Նշանավոր են Կարակույը (3914 մ), Շորկուլը: Բնակչությունը հիմնականում տաջիկներ և կիրգիզներ են: Սիջին խտու– թյունը 1 կմ2 վրա 1,8 մարդ է (1977), քա– ղաքային բնակչությունը՝ 13%: Տնտես ու թյան առաջատար ճյու– ղը գյուղատնտեսությունն է. արմ–ում երկ– րագործական–անասնապահական, արլ– ում՝ անասնապահական ուղղություննե– րով: Սակավ են օգտակար հողահան– դակները, որոնք համարյա լրիվ օգտա– գործվում են: Ոռոգելի հողերում աճեց– նում են դաշտային և պտղատու, հս. արմ–ում՝ նաև մերձարևադարձային կուլ– տուրաներ: Արլ–ում բոլոր հողահանդակ– ները արոտավայրեր են: Ցանքատարա– ծությունները 17,1 հզ. հա են (1975): Սշակում են հացահատիկ, լոբազգիներ, կերային և բանջարաբոստանային կուլ– տուրաներ, ծխախոտ: Գերակշռում Ծն մանր եղջերավոր անասնապահությունը, արլ–ում՝ յակերը: Զարգանում է տեղական արդյունաբերությունը: Գործում են մի քանի ՀԷԿ–եր, Նամանգանում՝ ԶԷԿ: Ար– դյունահանվում է կերակրի աղ: Հայտնա– բերված են ոսկու, լեռնային բյուրեղա– պակու, փայլաքարերի, փայլարի անկի– զաքարի արդ. պաշարներ: Կան տաք աղ– բյուրներ, Խորոզում՝ հացի, կաթի, մսի, երկաթբետոնե կոնստրուկցիաների գոր– ծարաններ, մեքենանորոգման արհեստա– նոցներ: Տրանսպորտային գլխավոր մայ– րուղիներն են Խորոգ–Օշ, Դուշանբե–Խո– րոզ ավտո և Դուշանբե–Խորոգ ավիաուղի– ները: Ավտոճանապարհը անցնելով Խո– րոզից հվ.՝ Փյանջ և Պամիր գետերի կիր– ճերով, միանում է Սեծ Պամիրի մայրու– ղուն: 1975/76 ուս. տարում ուներ 269 հանրա– կրթական դպրոց, երաժշտական, պրոֆ– տեխ. և բժշկ. ուսումնարաններ: 1975-ին կար 148 գրադարան, 165 ակումբ, 79 կինո– կայան: Խորոզում գործում են երաժշտա– կան կոմեդիայի թատրոն, ժող. ստեղծա– գործության տուն, հայրենագիտական թանգարան, Տաջիկական ՍԱՀ ԳԱ, Պա– միրի կենսաբանական կայանը և բժիշկ–