Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/576

Այս էջը սրբագրված չէ

Hecicofii Pecny6jiHKH, b c6.: H3bccthh CeBepo- ՛ OceTHHCKoro Hayաւօ–Hccjre,n;oBaTejibcicoro ւա–Ta, T. 20, Opfl3KOHHKHfl3e, 1957.

ԼԵՌՆԱՑԻՆ ԿԼԻՄԱՆԵՐ, լեռնային վայ– րերի կլիմայական պայմաններ: Լ. կ–ի առանձնահատկությունները պայմանա– վորված են ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրությամբ, ռելիեֆի բնույ– թով, ինչպես նաև սառցային և ֆիռնային դաշտերի առկայությամբ: Բարձրությանը համապատասխան նվազում են մթնոլոր– տի ճնշումը (նաե թթվածնի պարցիալ ճըն– շումը), ջերմաստիճանը, բացարձակ խո– նավությունը, ձմեռային ամպամածու– . թյունը, փոշու քանակը, ջերմաստիճանի օրական և տարեկան տատանումները, մեծանում են ինսոլյացիան, քամու արա– գությունը, մթնոլորտային տեղումների քա– նակը, ամառային ամպամածությունը: Առաջանում են լեռնահովտային, ֆյոն, բորա և uiji քամիներ: Առանձնացվում են իսկական լեռնային կլիմա (մին– չև 3000–4000 մ) և բարձրլեռնա– յին կլիմա (ավելի բարձր): Օդերե– վութաբանական տարրերի փոփոխություն– ներն ըստ բարձրության պայմանավորում են լեռնային ւիսյրերի կլիմաների ուղղա– ձիգ գոտիականություն: Լ. կ–ի տիպերը լավ են արտահայտված Տայկ. ՍՍՏ–ում:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐՋ (ԼՂԻՄ), Ադրբեջանական ՍՄ՚տ կազ– մում: Կազմվել է 1923-ի հուլիսի 7-ին: Տա– րածությունը 4,4 հզ. կՎ2 է, բնակչությունը՝ 157,2 հզ. (1976): Ունի 5 վարչական շըր– ջան, 2 քաղաք, 7 քտա: Կենտրոնը՝ Ստե– փանակերտ: Պարգևատրվել է Լենինի (1967) և ժոդովուրդների բարեկամության (1972) շքանշաններով: Բնությունը: Տիպիկ լեռնային երկիր է, ամենաբարձր կետը Դյամիշ լեռն է (3724): Կազմում է հայկական բարձրավանդակի հս–արլ. եզրը և միաժամանակ Փոքր Կով– կասի հվ–արլ. մասը: ^su-ից և արմ–ից մարզը եզրավորում են Մռավի և Ղարաբաղի լեռ– նաշղթաներս. որոնց լեռնաճյ ուղերը գրա– վում են տերիտորիայի մեծ մասը: Մռավի լեռնաշղթան դեպի արլ. ցածրանում է և զառիթափ իջնում Ղարաբաղի հարթա– վայրը: Երկրաբանական կառուցվածքը բնութագրվում է բարձրացումների գե– րակշռումով, որոնք տեղ–տեղ խախտված են մեծ հզորության փուխր գոյացումնե– րով լցված իջվածքներով: Երկրի մակերե– վույթին մերկանում են յուրայի և կավճի հրաբխային ու հրաբխա–նստվածքային ապարներ: Օգտակար հանածոներից են՝ բազմամետաղները, վիմագրական քարը, իսլանդական սպաթը, մարմարը, գրաֆի– տը, ասբեստը, կրաքարը, կավը ևն: Կան բազմաթիվ հանքային աղբյուրներ (Թթու– ջուր, Շրլան, Չարեքտար, Տումիի թթու– ջուրը ևն): Կլիման տարածքի մեծ մասում չափավոր տաք է, չոր ձմեռներով, բարձր– լեռնային և մասամբ միջին բարձրության լեռնային շրջաններում՝ ցուրտ, չոր ձմեռ– ներով: հարթավայրերում և միջին բարձ– րության լեռնային շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը 3°Շ–ից –2°C է, բարձրլեռնային շրջաններում՝ –6°Շ–ից մինչև – 10°C, հուլիսինը՝ 25~20°C և 15 – 10°C: Տարեկան տեղումները հարթա– վայրերում 400–450 tltl են, բարձրլեռնա– յին շրջաններում՝ 800–850 ՎՎհ Խոշոր գետերն են Թարթառը, Իաչենագետը, Կարկառը (Կուրի ավազան), Խոնաշենը, Քյոնդալանը, Ղուրուգետը, Իշխանը (Արաքսի ավազան), որոնք օգտագործ– վում են ոռոգման ու հիդրոէներգետիկ նպատակներով: Թարթառի վրա կառուց– ված են Սարսանգի ջրամբարն ու ՝՝տէկ–ը: Մարզի հս–արլ. և հվ–արլ. ծայրամասե– րում տարածված են շագանակագույն, միջին բարձրության լեռներում՝ լեռնա– անտառային գորշ հողերը, առանձին զանգ– վածներով՝ լեռնային սևահողերը, ավելի բարձր՝ լեռնամարգագետնային հողերը: Անտառները (կաղնի, բոխի, հաճարենի, դեկորատիվ ու պտղատու ծառեր) և թփուտ– ները գրավում են մարզի տարածքի ավելի քան 32 %-ը: Բնորոշ կենդանիներն են բեգոարյան այծը, այծյամը, վարազը: Բնակչությունը: փայերը կազմում են 80,5%, ադրբեջանցիները՝ 18,1%, ռուս– ները՝ 0,9%: Միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 35,2 մարդ: Քաղաքային բնակչու– թյունը՝ 40% (1975): Քաղաքներն են Ստեփանակերտը, Շուշին, վարչական շրջասննրը՝ ՞^ադրութի, Մարտակերտր, Մարտունու, Ասկերանի (մինչև 1978-ը՝ Մտեփանակերտի), Շուշիհ: Պատմական ակնարկ: ԼՂԻՄ–ի տարած– քում գտնվել են հին քարի դարի (Հադրու– թի շրջանում), պղնձաքարի, բրոնզի և վաղ երկաթի ժամանակաշրջանների բնա– կատեղիներ և դամբարաններ (Ւաջալու, Առաջաձոր և ալյուր): Ուրարտական ար– ձանագրություններում «Արցախ» անունն ավանդված է «Արդախունի», «Ուրդեխե» ձևերով, և այս անուններով կոչված տա– րածքը մ. թ. ա. I հազարամյակի սկզբնե– րից մտնում էր Ուրարտու պետության, ապա նրան հաջորդած Երվանդունիների հայկ. թագավորության սահմանների մեջ: Արցախը գտնվում էր էթնիկորեն ձևավոր– վող հայ ժողովրդի քաղ. ու մշակութային ոլորտում: Մ. թ. ա. II դարից իր հայ բնակ– չությամբ և հայկ. Առանշահիկ հարստու– թյամբ (տես Առանշահիկներ) այն մտնում էր Մեծ Տայքի միասնական պետության կազմի մեջ և, ըստ Ստրաբոնի, ուներ հարուստ տնտեսություն և պատերազմ– ների ժամանակ հանում էր մեծաթիվ այ–