Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/58

Այս էջը սրբագրված չէ

կոչվում է կինետիկ է: Համընթաց շարժ– mv2 ման դեպքում այն հավասար է –շ–(ա–ը մարմնի զանգվածն է, v-ն՝ արագությու– նը): Փոխազդեցության է. կոչվում է պո– տենցիալ է., այն կախված է մարմինների փոխադարձ հեռավորությունից և դասա– վորությունից, այսինքն՝ կոորդինատնե– րից: Մարմինների փոխադարձ հեռավո– րության փոփոխման դեպքում դրանց փոխազդեցության ուժերը (մեխանիկական ուժեր) աշխատանք են կատարում, ընդ որում տեղի է ունենում պոտենցիալ և կինետիկ է–ների փոխակերպում: Միկրո– աշխարհում, որտեղ գործում են քվանտա– յին մեխանիկայի օրինաչափությունները (մասնա վորապ ես, անորոշությունների առնչությունները), է. անհնար է բաժանել կինետիկ և պոտենցիալ մասերի: Այստեղ իմաստ ունի միայն լրիվ է–ի հասկացու– թյունը: Ջերմային է. մարմնի ատոմների և մոլեկուլների քաոսային (շերմային) շարժման է. է: Այդ շարժումով է բնութա– գրվում մարմնի շերմաստիճանը: Սակայն մարմինների ջերմափոխանակությունն ուղեկցվում է ոչ միայն կինետիկ, այլև փոխազդեցության է–ի փոփոխությամբ (փոփոխվում են մարմնի մասնիկների միշին հեռավորությունները): Այդ պատ– ճառով ավելի ճիշտ ու կարևոր հասկացու– թյուն է ներքին էներգիան՝ մարմինը կազ– մող մասնիկների կինետիկ և պոտեն– ցիալ է–ների միշին արժեքը: Քիմիական է. ատոմների կապի է. է մոլեկուլում: Քիմ. փոխակերպումնե– րի դեպքում ելանյութերի և ռեակցիայի հետևանքով ստացվող նյութերի է–ների տարբերությունն անշատվում կամ կլան– վում է է–ի այլ տեսակների ձևով: էլեկտրամագնիսական է. մատերիայի առանձնահատուկ տեսակ– ներից մեկի՝ էչեկւորամագնիսական դաշ– տի է. է: էլեկտրամագնիսական է. կենտ– րոնացված չէ միայն դաշտի աղբյուրնե– րում (լիցքավորված մարմիններում), այլ որոշակի խտությամբ բաշխված է ամբողշ տարածության մեշ: Աղբյուրներից հեռա– նալիս է–ի խտությունն արագ նվազում է: Գրավիտացիոն է. տիեզերա– կան ձգողության դաշտի է. է, նույնպես բաշխված է ամբողշ տարածության մեշ, սակայն հիմնական մասը կենտրոնացած է զանգվածների զբաղեցրած տիրույթնե– րում: Միշ ու կային է. (ատոմային է.) մի շուկային ուժերով պայմանավորված է. է: Միշուկային փոխակերպումների դեպ– քում սկզբնական և վերշնական իզոտոպ– ների միշուկների է–ների տարբերությու– նը սովորաբար անշատվում է առաշացած միշուկների և տարրական մասնիկների կինետիկ է–ի, ինչպես նաև էլեկտրամագ– նիսական է–ի (գամմա–ճառագայթներ) ձևով: Միշուկային էներգիան կազմում է աստղերի ներքին է–ի աղբյուրների նշա– նակալի մասը: Միշուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում գոյություն ունեն նաև կապի էներգիա, հանգստի էներգիա (տարրական մասնիկի է. հանգստի վիճակում) հասկացությունները: է–ի տեսակների վերոհիշյալ դասակար– գումը որոշ իմաստով պայմանական է, քանի որ մատերիայի շարժման ձևերի փոխադարձ անցումների շնորհիվ երբեմն հնարավոր չի լինում սահմանազատել է–ի տարբեր դրսևորումները: Մկգբուն– քորեն բացառված չէ նաև է–ի այլ, առայժմ գիտությանն անհայտ տեսակների գոյու– թյունը: Ֆիզիկայի զարգացման պրոցե– սում է–ի մասին եղած պատկերացումները ճշտվել և ընդհանրացվել են: Հարաբերա– կանության տեսությունը ունիվերսալ կապ հաստատեց է–ի և զանգվածի միշև՝ E= m0c2 –mc2= r – (m-ը շարժվող մարմնի y i–v2/c2 զանգվածն է, ա0-ն՝ հանգստի զանգվածը, v-ն՝ արագությունը, c-ն՝ լույսի արագու– թյունը): Ըստ հարաբերականության տե– սության, է. քառաչափ իմպուլսի չորրորդ E բաղադրիչն է (P4 = -^–). այս փաստը կրկին հաստատեց, որ է. մատերիայի շարժման չափանիշն է: Միկրոաշխարհի օրինաչափություններն այն եզրակացու– թյանը հանգեցրին, որ կապված համա– կարգի է. կարող է ունենալ միայն ընդ– հատ, քվանտացված արժեքներ: Միավորների միշազգային համակար– գում է–ի չափման միավորը ջոուչն է, իսկ CGS համակարգում՝ էրգը: Գործած– վում է նաև կիլոգրամամետր (կԳմ) միա– վորը: Թերմոդինամիկական և քիմ. հաշ– վարկներում է–ի չափման համար հաճախ կիրառվում է կաչորիան: Միշուկային և ատոմային ֆիզիկայում է–ի միավորը Էչեկէորոն–վուան է: է. ֆիզիկական այն մեծություններից է, որոնք ենթարկվում են պահպանման օրենքներին: էներգիայի պահ– պանման և փոխակերպման օրենքը բնության համընդհանուր օրենք է, ըստ որի՝ ցանկացած փակ համա– կարգի (համակարգը կոչվում է փակ, եթե շրշապատի հետ նրա փոխազդեցությունը կարելի Հ անտեսել) Է. համակարգում ընթացող բոլոր պրոցեսների դեպքում պահպանվում է: է. կարող է միայն մի տեսակից փոխարկվել մի այլ տեսակի, սակայն ոչնչանալ կամ ոչնչից ստեղծվել չի կարող: Պարզագույն դեպքում, երբ հա– մակարգը բաղկացած է ժամանակի ըն– թացքում անփոփոխ ուժային դաշտում շարժվող մի մասնիկից, է–ի պահպան– ման և փոխակերպման օրենքն արտա– mv2 հայտվում է ––Ւ U(x, y, z) = const բա– նաձևով (առաշին գումարելին՝ կինետիկ, երկրորդը պոտենցիալ է. է): Րարդ հա– մակարգերում պահպանվում է բոլոր տի– պի է–ների գումարը (եթե, իհարկե, հաշ– վի են առնվում է–ի հնարավոր փոխանա– կումները արտաքին աշխարհի հետ): է–ի պահպանման և փոխակերպման օրենքի գոյությունը կանխագուշակել են դեռևս Գ. Գալիլեյը և XVIII–XIX դդ. մի շարք գիտնականներ (Հյուգենս, Րեռնու– լի, էյլեր, Կառնո, Ֆարադեյ և ուրիշներ), սակայն օրենքն իր վերշնական ձևակեր– պումն է ստացել XIX դ. 40-ական թթ. Ռ. Մայերի, Զ. Ջոուլի և Հ. Հելմհոլցի (միմյանցից անկախ) աշխատություննե– րում: Նրանք հաստատեցին ֆիզիկական տարբեր երևույթների փոխադարձ կապը և հանգեցին այն եզրակացության, որ է. տարբեր պրոցեսներում պահպանվող ընդհանուր չափանիշ է: Մայերը և Ջոուլը բավական մեծ ճշտությամբ որոշեցին շերմության մեխանիկական համարժեքը: է–ի պահպանման և փոխակերպման օրենքի հայտնագործումը վերշ դրեց հա– վերժական շարժիչ ստեղծելու ապար– դյուն փորձերին և խթանեց ֆիզիկայի ու գիտության մյուս ճյուղերի (կենսաբանու– թյուն, քիմիա ևն) արագ ու անկաշկանդ զարգացումը: Մեծ է այդ օրենքի փիլ. նշանակությունը, այն ըստ էության մատե– րիալիստական փիլիսոփայության բնա– գիտական նախադրյալներից է, քանի որ հաստատում է շարժման համընդհանրու– թյունը և աշխարհի միասնականությունը: Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկ– տիկա, Ե., 1967: Լենին Վ. ի., Մատե– րիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: KyflpHBijeB Ո. C., Hctophji վաՅտա, t. 1, 2 M., 1956; JI b օ n; օ; h M., Hc- tophh <J)H3hkh, nep. c maJi., M., 1970. 9-. Սահակյան

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽՏՈՒԹՅՈՒՆ, տարածու– թյան միավոր ծավալում պարունակվող Էներգիայի քանակը:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՎԱՍԱՐԱԲԱՇԽՄԱՆ

ՕՐԵՆՔ, վիճակագրական ֆիզիկայի օրենք, ըստ որի՝ թերմոդինամիկական հավասարակշռության վիճակում գտնվող վիճակագրական համակարգի համար ազատության տրանսլյացիոն և պտտական յուրաքանչյուր աստիճանի բաժին է ընկ– kT նում – միշին կինետիկ, իսկ տատանո– ղական յուրաքանչյուր աստիճանի՝ kT միշին էներգիա (T-ն համակարգի բա– ցարձակ շերմաստիճանն է, k-ն՝ Բոլցմա– նի հաստատունը): է. հ. օ. մոտավոր օրենք է և խախտվում է, երբ էական են դառնում քվանտային երևույթները (իսկ ազատու– թյան տատանողական աստիճանների դեպքում՝ նաև փոխազդեց ութ յան ո^ ներ– դաշնակ անդամները): է. հ. օ. թույլ է տալիս հեշտությամբ գնահատել բազմա– տոմ գազերի և պինդ մարմինների շերմ– ունակության սահմանային արժեքները բարձր շերմաստիճանների դեպքում:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿ, քվանտամե– խանիկական համակարգի (մոլեկուլ, ատոմ, ատոմի միշուկ ևն) ստացիոնար վիճակի Էներգիայի արժեքը: Քվանտային տեսության համաձայն, ստացիոնար վի– ճակում մասնիկների էներգիան կարող է ընդունել միայն ընդհատ արժեքներ, որոնք ժամանակի միշինացված որոշ հատ– վածում (օրինակ, ատոմի միշուկի համար՝ 10~14–10~10 վրկ) մնում են անփոփոխ: Այդ ժամանակամիջոցից (այսպես կոչ– ված, կյանքի տևողություն) հետո համա– կարգն անցնում է էներգիայի մեկ ուրիշ մակարդակի՝ առաքելով կամ կլանելով Էներգիայի քվանւո: էներգիայի հնարա– վոր արժեքներից փոքրագույնին համա– պատասխանող մակարդակն անվանում են հիմնական: Մյուսները կոչվում են գրգռված մակարդակներ, դրանք առաշանում են էներգիայի որոշակի քա– նակի կլանման հետևանքով: Համակարգի գրգռված որոշ մակարդակներ կարող են