ներում առեղծված ձեռագիր–մատյանների նմուշները: Ղարաբաղը հայտնի է իր ինքնատիպ (հատկապես կանացի) տարազով, գունագեղ գորգերով, կար– պետներով, խուրջիններով, արծաթե իրե– րով, պղնձե շինվածքներով: Արցախի գոր– գերին տիպական են ատամնաձե եզրերով ու խաչաձև և շեղանկյունաձև մեծ զարդա– նախշերը, որոնք հաճախ լրացվել են անի– մալիստական պատկերներով՝ ամբողջաց– նելով տեսարանը և միաձուլվելով ընդ– հանուր հորինվածքին: Ղարաբաղը Ռու– սաստանին միանալուց հետո, սոցիալ– տնտեսական վերելքին համընթաց զար– գացել են կիրառական արվեստի ավան– դական ճյուղերը՝ բրուտագործությունը, ոսկերչությունը, մետաղի գեղարվեստա– կան մշակումը, ասեղնագործությունը: Հայ կերպարվեստում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն ղարաբաղցի գեղանկա– րիչ Ս. Աղաջանյանը, քանդակագործներ Հ. Դյուրջյանը, Ս. Բաղդասարյանը: ԼՂԻՄ–ում ապրում և ստեղծագործում են գեղանկարիչներ Ռ. Գաբրիելյանը, Մ. Պետրոսյանը, Ք. Հովհաննիսյանը, քան– դակագործներ Ցու. Ավետիսյանը, Ա. Հա– րությունյանը, թատերական նկարիչներ Գ. Ծատուրյանը, Ս. Հովհաննիսյանը և ուրիշ– ներ: Վերջին տարիներին հաճախակի է դարձել տեղացի նկարիչների ցուցահան– դեսների կազմակերպումը: ԼՂԻՄ–ի նշանավոր հուշարձաններից են Ս. Բաղդասարյանի «Մենք ենք, մեր լեռ– ները» կոթողը, Ցու. Հակոբյանի՝ Հայրե– նական մեծ պատերազմում զոհված ղա– րաբաղցի մարտիկների պատվին կառուց– ված հուշարձանախումբը, Միր–Կասումովի և Ս. Կուլիևի Վ. Ի. Լենինի արձանը՝ Ստեփանակերտում: Շ. Մկրաչյան Երաժշտությունը: ԼՂԻՄ–ի ժող. երա– ժըշտական արվեստը հայ ժող. երաժշտու– թյան ցայտուն հատվածներից է, կրում է նրա բազմադարյան ավանդույթները, ունի ոճական նույն ճյուղավորումները (գյուղական, քաղաքային, աշուղական ևն), ժանրային–թեմային բոլոր գլխավոր բա– ժինները: Արցախի խոսակցական բար– բառը ժող. երգարվեստում տեղային ելևէ– ջային նախասիրությունների հետ փոխ– գործակցված՝ ազգային երաժշտության սահմաններում նրան երաժշտական ինք– նատիպ «բարբառի» երանգ է հաղորդում՝ հատկապես քաղաքային ժող. երգերում: Ղարաբաղը հայկական ավանդական հո– րովելի նշանավոր կենտրոններից է: Դեռևս 1890-ական թթ. Կոմիտասը ձայնագրել է այդ ժանրին բնորոշ և բարձրարժեք նմուշ– ներ՝ Վանանդի (Մարտունու շրջան) «Ձիգ տու, քաշի» և 1900-ական թթ. Ջրաբերդ գավառի (Մարտակերտի շրջան) «Հրեն, հրեն թումբումը» հորովելները: Նույն ժանրի նմուշներ ձայնագրվել են 1976-ին: Սովետական տարիներին ԼՂԻՄ–ում հայ ժող. երգեր են հավաքել Ա. Քոչարյանլւ, Մ. Չաղալյանը, Տ. Ավետիսյանը և ուրիշ– ներ, ադրբ. երգեր է հավաքում Ադրբ. ՍՍՀ ԳԱ ճարտարապետության և արվես– տի ինստ–ը: Գյուղերում և քաղաքատիպ ավաններում ավանդական են եղել Համ– բարձման և Վարդավառի տոնակատարու– թյունները՝ համապատասխան երգ–երա– ժըշտական ձևավորումով: Քաղաքային ժողովրդական երաժշտության մեջ, սովո– րական երգատեսակներից բացի, լայն ժողովրդականություն են վայելում մենա– պարի երգերը, կատակերգերը և առօրյա կենցաղի երգերը: Մուղամները, թեսնիֆ– ները և ռենգիները լայնորեն տարածված են ԼՂԻՄ–ի ադրբ. երաժշտարվեստում, որի լավագույն կատարողներից են նաև հայ ժող. երաժիշտները: Խոր ավանդույթ– ներ ունի ԼՂԻՄ–ի հայ աշուղական արվես– տը. հանրաճանաչ անուններից են XVIII դ. վերջերից մինչև նորագույն ժամանակները գոյատևած մեծ թաղլարեցի Չիթչյանների աշուղական տոհմը իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով: Սովետական գու– սաններից է Բագրատը: ԼՂԻՄ նշանավոր է ժող. երգիչներով (հատկապես ադրբե– ջանցի, որ կոչվում են խանենդե) և երա– ժիշտներով (հատկապես հայ): Այս առու– մով, դարասկզբին, Շուշի քաղաքն ան– Խաչքար (XIII դ., Գտիչի վանք) վանել են «Անդրկովկասի կոնսերվատո– րիա»: XIX դ. վերջին քառորդից այստեղ նկատելի աշխուժացել է գեղարվեստական կյանքը. 1895-ին երգչախումբ կազմել և համերգներ է տվել Գ. Միրզոյանը: 1890– 1910-ական թթ. Շուշիի թեմական դպրո– ցում երգչախմբեր է կազմել ու համերգ– ներ տվել Ս. Դեմուրյանը, որը 1916– 1917-ին բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշ»-ը: Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է Շուշիի եկեղե– ցու պատարագներին: Մինչև 1920-ը Շու– շիում փողային նվագախումբ է ղեկավարել Հ. Իոաննիսյանը: ժող. երաժշտությանը մեծ ուշադրություն է նվիրել Ե. Լալայանցի «Ազգագրական հանդես»-ը (1896–1916): Երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներ էին թառահարներ Միր– զա Մադըղջանը (1846–1902, կաւոարե– լագործել է Ղարաբաղում տարածված թառը և նրա կատարման տեխնիկան), Գրիգոր Մելիքովը (1895–1929), Բալա Մելիքյանը (1888–1935), Կուրբան Պրի– մովը (1880–1965), Սողոմոն Սեյրանյանը (1907–74), քամանչահարներ Ավանեսը, նրա աշակերտներ Սաշա Օգանեզաշվիլին (1889–1932), Լևոն Կարախանը (ծն. 1889), երգիչներ Հաջի Դուսին (մահ. 1898, ադրբեջանական մուղամների ժամանա– կակից կատարման դպրոցի հիմնադիրը), Ջաբար Կարյազդին (1861 – 1944), Բյուլ– բյուլ (Մուրթուզ Մամեդովը, 1897–1961), Սեյիդ (1889–1965) և Խան (ծն. 1901) Շուշինսկիները և շատ ուրիշներ: Այս երաժիշտների գործունեությունը ծավալ– վել է Անդրկովկասի, Ռուսաստանի և ՍՍՀՄ խոշոր կենտրոններում, ինչպես նաև ար– տասահմանյան երկրներում: Ղարաբաղի ծնունդ են ադրբ. երաժշտության դասական Ու. Հաջիբեկովը, կոմպոզիտորներ Զ. և Մ. Հաջիբեկովները, Ա. Աբասովը, Ս. Ալես– կերովը, հայ կոմպոզիտորներ Դ. Ղազար– յանը, Բ. Թումանյանը, Ա. Բաբաևը, Մ. Չա– ղալյանը, Ա. Հեքիմյանը, դիրիժորներ Ն. Թեյմուրազյանը, Հ. Իոաննիսյանը, Ա. Ալեքսանդր յանը, Ա. Մելիք–Փաշաևը: 1925-ին Մտեփանակերտում Ռ. Մելիքյա– նը և Ա. Քոչարյանը հիմնել են «Հայ երաժշտանոց–երաժշտական տեխնիկում», որը կարճատև գոյություն է ունեցել: 1937-ից Ստեփանակերտում գործում է Կոմիտասի անվ. երաժշտական դպրոց, 1961-ից՝ երաժշտական ուսումնարան, որը բաժանմունք ունի Շուշիում: ԼՂԻՄ–ի բո– լոր շրջկենտրոններում և Շուշիում գոր– ծում են երաժշտական յոթնամյա դպրոց– ներ: Մարզսովետի գործկոմի կուլտուրա– յի վարչության կից 1967-ից գործում է Լեռնային Ղարաբաղի հայկական երգի ու պարի անսամբլը: Ռ. Աթւսյան Թատրոնը: ԼՂԻՄ–ում թատերարվեստը սկզբնավորվել է հնագույն ժամանակնե– րից, հանդիսացել հայ թատրոնի անբա– ժան մասը և անցել է նրա զարգացման փուլերով: Նոր ժամանակների թատերա– կան կյանքը Լեռնային Ղարաբաղում սկըս– վել է 1865-ի հուլիսից, երբ Շուշիում թիֆ– լիսահայ դերասաններ Գ. Չմշկյանը, Մ, Ամրիկյանը, Մ. Մանդինյանը տեղա– կան թատերասերների հետ ներկայացրել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» ևն պիեսներ: 1868-ից ներկայացումները տրվել են Համբարձում Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում: Ներ– կայացվել են Հ. Կարինյանի «Վարդա– նանց պատերազմը», Մ. Տեր–Գրիգորյանի «էս էլ քի մոցիքլութին», Խ. Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք», Տ. Նազար– յանի «ճըպատդ քոլադ կտրի» և այլ գոր– Գորգ (XIX դ., Հայաստանի պատմության պե– տական թանգա– րան, Երևան)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/581
Այս էջը սրբագրված չէ