կարգի հավասարակշռության տեղաշարժ– ման ուղղությունը՝ առանց մանրամասն վերլուծելու հավասարակշռության պայ– մանները:
ԼԸՍԱԺ (Lesage) Ալեն Ռենե (1668–1747), ֆրանսիացի գրող: «Կրիսպենը՝ իր տիրոշ հակառակորդ» (1707), «Տյուրկարե» (1709) երգիծական կատակերգություններում ցույց է տրված արիստոկրատիայի բարո– յական անկումը: 1712–35-ին Լ. գրել է պիեսներ տոնավաճառային թատրոնի հա– մար: «Կաղ սատանան» (1707) վեպում շարունակել է XVII դ. ֆրանս. կենցա– ղային վեպի ավանդույթները: Երկ. Կաղ սատանան, Ե., 1965:
ԼԸՍՀՌՆՔ, Լ ու ս հ ո ն ք, Լ ու սոնք, Լ ս ո ն ք, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրգրումի վիլայեթի Բարերդ գա– վառում, համանուն քաղաքից 16 կմ արե– վելք, լեռնադաշտի վրա: 1914-ի նախօրեին ուներ 130 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործու– թյամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և Ս. Լուսա– վորիչ անունով վանք: Վերշինս կառուց– վել էր Լ–ում ծնված արքունական ճարտա– րապետ Կարապետ ամիրա Պալյանի մի– ջոցներով: Այս վանքում ամեն տարի հան– դիսավոր նշվում էր «Գյուտ Նշխարաց» տոնը, որին մասնակցում էին գավառի բազմաթիվ ուխտավորներ: Գյուղում գոր– ծում էր նաև Ղազարյան անունով վարժա– րան՝ 150 երկսեռ աշակերտով: 1895-ի հայկ. կոտորածների ժամանակ թուրք ջարդարարների ձեռքով զոհվել են 29 լըսհոնքցիներ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները տարա– գրվել են օտար երկրներ: Մ. ԴարբինյաԱ ԼԹԱՌ–ԻՃ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Շապին–Գարա– հիսար գավառում: Ուներ բարեբեր հողեր: նախօրեին Լ–ում կար 16 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ) և վարժարան՝ 25 աշա– կերտով: Լ. միշին դարերում ունեցել Է 700 տուն, որոնք ցրվել են Լենկթեմուրի արշավանքներից հետո (1400-ական թթ. սկզբին): Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է տարագրության ճանապարհին: ԼԻ (Lee) Ռոբերտ Էդուարդ (1807–1870), ստրկատիրական Կոնֆեդերացիայի բա– նակի գլխավոր հրամանատարը ԱՄՆ–ում, 1861–1865-ի Քաղաքացիական պատերազ– մի ժամանակ: Մասնակցել է Մեքսիկայի դեմ ԱՄՆ–ի զավթողական պատերազմին (1846–48): ճնշել է Ջ. Բրաունի աբոլի– ցիոնիստական ապստամբությունը (1859): 1862-ին գլխավորել է ստրկատիրական նահանգների զինված ուժերը և Վիրշի– նիայի ռազմաճակատում քանիցս պարտու– թյան մատնել հյուսիսցիներին: 1863-ի հուլիսին Լ–ի զորքերը ջախջախվեցին Գե– թիսբերգի մոտ, իսկ 1865-ի ապրիլին՝ Ապոմաթոքսի մոտ Լ–ի բանակը կապիտուլ– յացիայի ենթարկվեց: ԼԻ (Lie) Մոֆուս [17.12.1842, Նորֆյոր– դեյդ –18.2.1899, Քրիստիանիա (Օսլո)], նորվեգ մաթեմատիկոս: 1872-ից Քրիս– տիանիայի, 1886–98-ին Լայպցիգի հա– մալսարանի պրոֆեսոր: Ստեղծել է ան– ընդհաա խմբերի դասական տեսությունը (կոչվում է Լիի խմբերի տեսություն): Լիի առաշին աշխատանքները (1871–72) վե– րաբերում են սոսկ երկրաչափական խըն– դիրների: 1872-ից սկսել է զբաղվել դիֆե– րենցիալ հավասարումների տեսությամբ՝ օգտագործելով ո–չափանի երկրաչափու– թյան հասկացություններ և մեթոդներ: Լիի խմբերի տեսությունը, որ ծագել է մաթեմատիկայի բազմաթիվ և բազմա– բնույթ բաժինների համար միասնական հիմք և ընդհանուր տեսակետ ստեղծելու ձգտման շնորհիվ, մեծ ազդեցություն է ունեցել դիֆերենցիալ հավասարումների տեսության, հանրահաշվի, տոպոլոգիա– յի, տեսական ֆիզիկայի զարգացման վրա: ԼԻ (Leigh) Վիվիեն (իսկական անունը և ազգանունը՝ Վիվիան Մերի Հ ա ր թ լ ի, Hartly, 1913–1967), թատրոնի և կինոյի անգլիացի դերասանուհի: Լավագույն դե– րերից են՝ Զենիֆեր Դյուբեդա (Շոուի «Բժշկի դիլեման»), Անտիգոնե (Անույի «Անտիգոնե»), Վիոլա, լեդի Մակբեթ, Լա– վինիա (Շեքսպիրի «Տասներկուերորդ գի– շեր», «Մակբեթ», «Տիտուս Անդրոնիկոս»): 1934-ից նկարահանվել է կինոյում: Կինո– դերերից են՝ Մայրա («Վաթեռլոոյի կա– մուրջը», 1940), լեդի Համիլտոն («Լեդի Համիլտոն», 1941), Աննա («Աննա Կարե– նինա», 1948): ԼԻԱ&ՆԵՐ, ֆերմենտների խումբ, կատա– լիզում են տարբեր կառուցվածք ունեցող նյութերի ճեղքումը և համապատասխան նյութերի առաշացումը: Լ. ըստ ճեղքվող կապի բնույթի բաժանվում են 4 ենթախմբի (ածխածին–ածիւածին, ածխածին–թթվա– ծին, ածխածին–ազոտ և ածխածին–հալո– գեն): Լ–ից են դեկարբոքսիլազները, հիդ– րատլիազները, ամոնիակլիազները, ալ– դոլազները:
ԼՒԱՋՈՐԱԳՒՐ, փաստաթուղթ, որով մեկ անձ (վւոխանորդյալ) մեկ ուրիշի (Փոխա– նորդի) լիազորում է իրավաբանական գործողություններ կատարել իր անունից: Լինում է ընդհանուր, հատուկ և մեկ ան– գամվա: Մի շարք դեպքերում պահանշվում է Լ–ի նոտարական վավերացում: Լ–ի տրման առավելագույն ժամկետը 3 տարի է, եթե ժամկետը չի նշված՝ մեկ տարի: Թվական չունեցող Լ. անվավեր է:
ԼԻԱԹԵՐԹՈՒԹՏՈՒՆ, բազմապսա– կաթերթ ու թյ ու ն, ծաղիկների պսա– կաթերթերի քանակի խիստ ավելացում: Լ–յան պատճառները տարբեր են՝ հաճախ առէշքներն են ձևավւոխվում պսակաթեր– թերի (վարդ, քաջվարդ), երբեմն վարսան– դը (մանուշակ, ծխածաղիկ), կամ՝ երկուսը միասին: Բարդածաղկավորների ընտանի– քի բույսերում հանդիպող լիաթերթ ծաղ– կաբույլերն առաշանում են կենտրոնա– կան խողովակաձև ծաղիկները լեզվա– կայինների վերածվելով (գեորգենի, աստ– ղածաղիկ) կամ հավելյալ պսակաթեր– թերի գոյացմամբ: Լիաթերթ ծաղիկները շքեղ են, գեղեցիկ, սակայն անպտուղ: Արհեստականորեն Լ. են առաշացնում վեգետատիվ բազմացմամբ կամ կուլտու– րաների աճման պայմանների փոփոխու– թյամբ (առատ սնուցում, հողի լավ մշա– կում), ինչպես նաև հիբրիդացիայի մի– շոցով: Լ. կիրառվում է դեկորատիվ ծաղ– կաբուծության մեշ:
ԼԻԱԼՈՒՍԻՆ, տես Լուսնի փուչեր:
ԼԻԱՆՆԵՐ, բույսեր, որոնց ցողուններն ընդունակ չեն ինքնուրույն պահպանել կանգուն դիրքը և որպես հենարան օգ– տագործում են այլ բույսեր, ցանկապա– տեր, քարաժայռեր ևն: Հայտնի է Լ–ի ավելի քան 2500 տեսակ, որոնք հիմնա– կանում ծաղկավոր բույսեր են և աճում են խոնավ արևադարձային ու մերձարևա– դարձային անտառներում: Մեծ մասն ինք– նասուն բույսեր են, կան նաև էպիֆիտներ և մակաբույծներ: Ցողունն արագ աճում է երկարությամբ և թույլ՝ լայնությամբ, ունեն խիստ երկարացած միջհանգույց– ներ, անցկացնող խրձերը միմյանցից մե– կուսացած են պարենքիմով, որն ապահո– վում է ցողունի ճկունությունն ու ամրու– թյունը: Ըստ հենարանին ամրանալու բնույթի տարբերում են մագլցող և փաթաթվող Լ.: ԱՍՀՄ–ում տարած– ված են Արևմտյան և Արևելյան Անդրկով– կասի անտառներում, Ուսուրիական երկ– րամասում: Հայաստանում Լ–ով ավելի հարուստ են անտառային շրշանները՝ Դեբեդ, Աղստև, Արաքս գետի հովիտները, որտեղ կարելի է հանդիպել մինչև 20 մ երկարություն ունեցող սովորական բա– ղեղի, վայրի խաղողի ևն: Լ–ի մեջ կան նաև դեղաբույսեր և դեկորատիվ տեսակներ:
ԼԻԲԱՆԱՆ, Լիբանանյան Հանրա– պ և ա ո ւթ յու ն (արաբ. Ալ–Ջումհուրիա ալ–Լուբնանիա) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . 596 II. Պետական կարգը 597 III. Բնությունը 597 IV. Բնակչությունը 597 V. Պատմական ակնարկ 597 VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները, հասա– րակական կազմակերպություն– ները 599 VII. Տնտեսա–տշխարհագրական ակ– նարկ 599 VIII. Բժշկա–սանիաարական վիճակը U առողջապահությունը 600 JX. Լուսավորությունը 600 X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները 600 XI. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը 601 XII. Գրականությունը 601 XJJJ. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 601 XIV. Երաժշտությունը 601 XV. Թատրոնը 601 XVI. Կինոն 602 XVII. նայերը Լիբանանում 602 I. Ընդհանուր տեղեկություններ Լ. պետություն է Արևմտյան Ասիայում