տերություններին մերձենալու քաղաքա– կանություն: 1958-ին կազմված առաշա– դիմական կուսակցությունների և գործիչ– ների Ազգային միացյալ ճակատը պահան– ջեց ներքին և արտաքին քաղ. ուղու վե– րափոխում: Ք. Շամունի բացահայտ պրո– ամերիկյան և հակաժողովրդական կուրսը հանգեցրեց համաժողովրդական քաղ. գործադուլի (1958-ի մայիս), որը վերաճեց զինվորական ապստամբության: Պրեզի– դենտ Ք. Շամունը հուլիսի 14-ին դիմեց ԱՄՆ–ի օգնությանը: ԱՄՆ–ի ինտերվեն– ցիան չփրկեց Շամունի վարչակարգը: Նա հրաժարվեց: Սեպտեմբերին պրեզիդենտ ընտրվեց բանակի գլխավոր հրամանա– տար, գեն. Ֆուադ Շիհաբը, իսկ ամերիկ– յան զորքերը հոկտ. 25-ին դուրս եկան երկրից: Իրականացվեցին ազգային տըն– տեսությունն ամրապնդող ու ժողովրդի կենսապայմանները բարելավող սոցիա– լական միջոցառումներ: 1964-ին պրեզի– դենտ ընտրված Շարլ Հելուի օրոք շարու– նակվեց դրական չեզոքության քաղաքա– կանությունը: 1967-ի հունիսին Լ–ի կառա– վարությունը դատապարտեց իսրայելա– կան հարձակումը, իսկ 1968-ին Պաղես– տինի Դիմադրության շարժմանը Լ–ի hij-ում ազատ գործելու իրավունք տվեց: 1970-ին օրինականացվեց Լ–ի կոմունիստական կուսակցության գործունեությունը: Այդ քա– ղաքականությունից դժգոհ ԱՄՆ–ի դըրդ– մամբ Իսրայելը Լ–ի դեմ ձեռնարկեց ռազմ, գործողություններ: Երկրի ներսում գլուխ բարձրացրին Ք. Շամունի ազգային–լիբե– րալ և Պ. Ջեմայելի քաթաիբ կուսակցու– թյունների աջ ծայրահեղականները՝ պա– հանջելով ճնշել հայրենասիրական կազ– մակերպությունների գործունեությունը և Լ–ից արտաքսել պաղեստինցի գաղթա– կաններին: Աջերի նկրտումների դեմ հան– դես եկավ Ազգային հայրենասիրական ուժերի ճակատը, որի հիմքը առաջադի– մական սոցիալիստական և կոմունիստա– կան կուսակցություններն էին: Ազգային ճակատը ղեկավարում էր քաղ. հայտնի գործիչ, գրոդ և փիլիսոփա Քամալ Զումբ– լատը: 1970-ի սեպտեմբերին պրեզիդենտ ընտրվեց Սուլեյման Ֆրանջիեն, որը աս– տիճանաբար անցավ աջերի քաղ. կուրսի պաշտպանության դիրքերը: 1973-ին Լ–ի բանակը, մարոնական հետադեմ բարձ– րաստիճան սպաների ղեկավարությամբ, ռազմ, գործողություններ ձեռնարկեց Պա– ղեստինի Դիմադրության շարժման դեմ, սակայն կոնֆլիկտի հետագա սրումը կանխվեց: Ամերիկյան իմպերիալիզմի, սիոնիզմի և արաբ, ռեակցիայի թելա– դրանքով ու օժանդակությամբ Լ–ի աջ խմբավորումները 1975 թվականին հրա– հրեցին քաղաքացիական պատերազմ, որը տասնյակ հազարավոր զոհեր և նյու– թական ծանրագույն վնասներ պատճառեց Լ–ի ժողովրդին: 1976-ի սեպտեմբերին հանրապետու– թյան պրեզիդենտ ընտրվեց Իլիաս Սար– գիսը: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները» հասարակական կազ– մակերպությունները Լիբանանի կոմունիստա– կան կուսակցություն (ԼԿԿ), որ– պես ինքնուրույն կուսակցություն ձևա– վորվել է 1944-ին (1924–44-ին Լ–ի կոմու– նիստները եղել են Սիրիայի կոմկուսի կազմում, 1948–58-ին՝ Սիրիայի և Լ–ի կոմկուսի մեջ): Մինչև 1947-ը ունեցել է հայկ. սեկցիա: Առաջադիմական սոցիալիստական կուսակ– ց ու թյուն (ԱՍԿ), հիմնվել է 1949-ին: Ազգային բլոկ, հիմնվել է 1935-ին: Լիբանանական ֆալանգներ (քաթաիբ), հիմնվել է 1936-ին: Սահմա– նադրական բլոկ, հիմնվել է 1934-ին: Ազգային լ ի բ և ր ա, լ կու– սակց ու թյուն (ԱԼԿ), հիմնվել է 1958-ին: Ն ա ջ ա դ ե, հիմնվել է 1934-ին: Լ–ում գործում են մի շարք հայկական՝ մանրբուրժուական ս–դ. հնչակյան, ռամկավար ազատական և բուրժուաազգայնական դ ա շ ն ա կ ց ու» թ յ ու ն կուսակցությունների մասնաճյու– ղերը: Լ–ի աշխատավորների համ– ընդհանուր կոնֆեդերացիա, հիմնվել է 1970-ին: Լ–ի բանվորնե– րի, ծառայողների արհմիու– թյունների ազգային ֆեդե– րացիա, Լ ի բ ա ն ա–ս ովետական բարեկամ ու թյան ընկեր ու– թ յ ու ն: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Լ. թույլ զարգացած երկիր է՝ համեմա– տաբար բարձր կազմակերպված ֆինան– սա–բանկային համակարգով, սպասարկ– ման ոլորտով և տուրիզմով: Արդ. և տնայ– նագործական արտադրությունը տալիս է երկրի ներքին համախառն արտադրանքի 16 %-ը, գյուղատնտեսությունը, անտառա– յին տնտեսությունը, ձկնորսությունն ու որսորդությունը՝ 9%-ը, սպասարկման ոլորտն ու առևտուրը՝ 62%-ը (1970): Կա– րևոր դեր է խաղում օտարերկրյա կապի– տալը, հիմնականում՝ արաբականը և արևմտաեվրոպականը: Պետական սեկ– տորի տեսակարար կշիռը փոքր է: Նրան են պատկանում էլեկտրաէներգիայի ար– տադրությունը, ջրամատակարարումը, ին– ֆրակառուցվածքը (այդ թվում՝ երկաթու– ղիները), ծխախոտագործական ձեռնար– կությունները, Բեյրութի միջազգային օդա– նավակայանը: Արդյունաբերությունը: Արդյունաբերու– թյան և շինարարության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության 25%–ը: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են սննդի և տեքստիլ, փայտամշակման, քիմ., շինանյութերի և դեղագործական, մեքենաշինական արդյունաբերությունը: 1970-ին Լ–ում գործում էին 6,5 հզ. արդ. ձեռնարկություններ 120 հզ. բանվոր–ծա– ռայողներով (1974): Լեռնահանքային ար– դյունաբերությունը ներկայացված է մանր ձեռնարկություններով: Արդյունահանվում է երկաթի հանքաքար (Բիսկիտայի շըր– ջանում), գորշ ածուխ և ասֆալտ (Տրիպո– լիի մոտ): Նավթավերամշակող ձեռնար– կությունները հիմնականում պատկանում են օտարերկրյա կապիտալին. Տրիպոլիի նավթաթորող գործարանն Իրաքից ձգվող նավթամուղով՝ անգլո–հոլանդա–ամերիկա– ֆրանսիական «Իրաք պեւորոլեում» ընկե– րությանն է, Սայդային գործարանը (Սա– ուդյան Արաբիայից ձգվող նավթամուղով)՝ ամերիկյան «Թափլայն» ընկերությանը: Զարգանում է ցեմենտի արդյունաբերու– թյունը: Կան մետալուրգիական, մետաղա– մշակման և քիմ. ձեռնարկություններ: Բեյրութի մոտ է գտնվում բամբակեղենի կոմբինատը: Սննդի արդ. խոշոր ձեռնար– կություններից են Տրիպոլիի և Բեքաայի հովտի շաքարի գործարանները: Գյուղատնտեսության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչու– թյան 47%-ը (1970): Նրա արտադրանքը բավարարում է երկրի անհրաժեշտ սննդա– մթերքների պահանջմունքների մոտ 34 % –ը և մասնագիտացած է արտահանվող կուլ– տուրաների (խնձոր, ցիտրուսներ) արտա– դրության մեջ: Հողօգտագործման հիմնա– կան ձևը կիսրարությունն է: Գյուղական բնակչության 75 % –ը սեփական հող չունի, այն վարձակալում է խոշոր հողատերերից: 300 խոշոր կալվածատերերին է պատկա– նում մշակվող հողերի կեսը, 15%-ը գտնը– վում է մանր կալվածատերերի և ունևոր գյուղացիների ձեռքին: Գյուղատնտ. հան– դակները կազմում են տարածքի 39 % –ը (1970), որի 97 % –ը զբաղեցնում են գյուղա– տնտ. կուլտուրաներն ու այգիները, 3%–ը՝ արոտավայրերը: Ոռոգվող հողերը 68 հզ. հա (1968) են: Զբաղվում են հացահա– տիկային (ցորեն, գարի) և հատիկաընդա– վոր (վիկ, ոսպ, սիսեռ) կուլտուրաների մշակությամբ: Գյուղատնտեսության եկա– մուտների 40%–ը բաժին է ընկնում պտղա– բուծությանը (խնձոր, ցիտրուսներ, ձի– թապտուղ, բանան) և խաղողագործու– թյանը: Տեխ. կուլտուրաներից մշակում են շաքարի ճակնդեղ և ծխախոտ: Հիմնական գյուղատնտեսա– կան կ ու լտ ու բաների տարած ու– թյունը և բերքը (1971) Կուլտուրան Տարածությու– նը (հզ. հա) Բերքը (հզ. ա) Ցորեն 60 50 Գարի 10 10 Ցիտրուսներ – 265 Խաղող 17* 80* Խնձոր – 100 Ծխախոտ 7 7,3 Շաքարի ճա– կընդեղ 120
- 1970
Տրանսպորտը: Հիմնական տեսակը ավ– տոմոբիլայինն է: Խճուղիների երկարու– թյունը 7,7 հզ. կմ է (1973), որից 2,1 հզ. կմճ ասֆալտապատ: 1974-ին ավտո– մեքենաների թիվը հասնում էր 248,4 հզ., որից մարդատար՝ 224,6 հզ.: Հիմնական ճանապարհներն են Բեյրութ–Դամասկոս, Բեյրութ–Տրիպոլի, Բեյրութ–Սայդա– Սուր, Տրիպոլի–Հոմս: Երկաթուղիների երկարությունը 410 կմ (1973) է: Լ–ի տա– րածքով են անցնում Աբկայկ–Սայդա և Կիրկուկ–Տրիպոլի նավթամուղները: Բեյ– րութը միջազգային խոշոր նավահանգիստ է, օդանավակայան: Կարևոր ծովային նա– վահանգիստ է նաև Տրիպոլին: 1966– 1967-ին Լ. օդային հաղորդակցություն է հաստատել ՄՄՀՄ և սոցիալիստական մյուս երկրների հեա: Արտաքին առևտուրը: Արտաքին առև– տըրական հաշվեկշռի 75 % –ը կազմում է