Անւոուան Մուլթաքայի հեա Բեյրութում հիմնել է թատերական ստուդիա: Հանրա– հայտ է կատակերգակ դերասան Շուշուի ստեղծած Ազգային թատրոնը, որը բեմա– դրել է Մոլիերի, է. Լաբիշի և այլ դրամա– տուրգների գործերի փոխադրություն– ներ: Մունիր Աբու Դեբսը բեմադրել է Շեքսպիրի «Մակբեթ»-ը, «Համլետ»-ը, Դյոթեի «Ֆաուստ»-ը, Սարտրի, Իոնես– կոյի պիեսները: Լիբանանյան համալսա– րանն ունի թատերական արվեստի բաժին, որը գլխավորում է Ա. Մուլթաքան: Նա կնոշ՝ Լ. Մուլթաքայի հետ, փորձարարա– կան ստուդիայում բեմադրել է Շեքսպիրի «Ռիչարդ 111»-ը, «Ոճիր և պատիժ»-ը (ըստ Դոստոեսկու), տեղացի դրամատուրգնե– րի պիեսներ: Բեյրութում գործում է նաե Լ–ի դրամատիկական թատրոնը (ղեկա– վար՝ Միշել իյատտար. բեմադրել է Բ. Բրեխտի, Ա. Չեխովի և ուրիշների պիես– ները): Ներկայացումները արաբ., ֆրանս. Ա անգլ. են: Թատրոնները մասնավոր են: Դրամատուրգներից են՝ ժորժ Շեխադեն, էդուարդ Բուստանին, Անտուան Մաա– լուֆը, Միշել Խատտարը, Ռայմոն ժեբարը, Իսաամ Մաալուֆը: Անվանի ռեժիսորնե– րից են Հակիբ Խուրին, Աբդուլ Մալիկ Իսաուին, Ռոժե Ասաֆը, Նիդալ ալ–Աշքա– րը, դերասաններից՝ Անտուան Քերբաժը, Միշել Նաբաան, Ռաժա Իաւրին, Ռոժե Ասաֆը: Հայտնի են Ազգային և Բեյրութի թատրոնները (բացվել են 1965-ին), Բաալ– բեկյան փառատոնի թատրոնը (բացվել է 1968-ին), Օրիոնը, «Արմատ դյու Շեյլ» համալսարանական թատրոնը: Հայ թատերական կյանքը Լ–ում սկըզբ– նավորվել է հայերի մեծ ներգաղթից հետո: 1920-ին Բեյրութում գործել են «Դրամա– տիկ» և Ուսանողական միության թատե– րախմբերը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել դերասաններ Կոստան– յան ամուսինները, Վարդ–Պատրիկը, Բ. Աբովյանը, Հայկ–Արծիվը, Շ. Սարյանը, Օ. Վոլտերը և ուրիշներ, որոնք ներկայաց– րու Սո.ՆդոյյսՆի -«Պւեաո»~Ն, Շեքս– uf/ipfi «Հ;աւք[ետ»-ը և «Օթելլո»-ն, Չուխաճ– յանի «Լեբլեբիշի»-ն և այլ գործեր: 1930-ական թթ. Բեյրութում գործել են «Դաբրիել Սունդուկյան» և այլ թատերա– խմբեր, ետպատերազմյան տարիներին՝ «Գասպար Իփեկյան» (1941-ից), «Լիբա– նանյան թատերախումբ»-ը (1950–54), «Պետրոս Ադամյան» (1950–60), «Դերմա– նիկ» (1956–59), «Պեյրութահայ Քուլիսա– կաններու թատերախումբ» (1961–64), «Թատրոն 67», «Արտավազդ», «Վահրամ Փափազյան» (1959-ից), «Վարդան Աճեմ– յան» (1974-ից) և այլ թատերախմբեր, որոնք ներկայացումներով հանդես են եկել նաև արտասահմանյան բազմաթիվ հայաբնակ երկրներում: Սովետական Հա– յաստանում մասնագիտական կրթություն են ստացել մի շարք երիտասարդ դերա– սաններ և ռեժիսորներ: Լիբանանահայ թատերական կյանքում նշանակալից դեր են կատարել Բ. Աբովյանը, Գ. Իփեկյանը, ժ. Սարգիսյանը, Պ. Ֆազլյանը, Վ. Խտըշ– յանը, Դ. Սաթամյանը և շատ ուրիշներ: Նրանք բեմադրել են Հ. Պարոնյանի, Դ. Սունդուկյանի, Շիրվանզադեի, սփյուռ– քահայ և սովետահայ ժամանակակից, ինչպես և ռուս, ու արևմտաեվրոպակաէ հեղինակների գործեր: Լ–ի և մայր հայրե– նիքի թատերական գործիչների միշև գո– յություն ունեն ստեղծագործական սերտ առնչություններ: Հատկանշական են Դ. Սունդուկյանի անվ. թատրոնի հյուրա– խաղերը Լ–ում (1966), «Վահրամ Փափազ– յան» թատերախմբի ելույթները (1972) Սովետական Հայաստանում, ինչպես նաև սովետահայ և բեյրութահայ արտիստների փոխադարձ ելույթները Երևանում և Բեյ– րութում: Ք. ՀովակիմյաԱ XVI. Կինոն 1929-ին բեմադրվել է առաշին խաղար– կային ֆիլմը: Լիբանանյան առավել նշա– նավոր ֆիլմերից է «Կարմիր ծաղիկներ»-ը (1957, ռեժիսոր՝ Մ. Հարուն): 1960-ական թթ. Բեյրութում հիմնվել են «Բաալբեկ», «Նիեր իստ սաունդ», «Ալ–Ասրի» կինոստու– դիաները, թողարկվել են «Բարև, սեր» (ռեժիսոր՝ Ս. Սաշման), «Սատանայի սայ– լը» (ռեժիսոր՝ ժ. Կաի), «Օղեր վաճառո– ղը» (ռեժիսոր՝ Ցու. Շահին) և այլ կինո– նկարներ: Նկարահանվում են հիմնակա– նում մելոդրամաներ և երաժշտական կա– տակերգություններ՝ հայտնի երգիչների, պարող–պարուհիների մասնակցությամբ: Այդ ժանրերը հաղթահարելու ձգտումն արտահայտվել է «Դեպի անհայտը» (1957, ռեժիսոր՝ ժ. Նասր), «Կոտրված թևեր» (1963, ռեժիսոր՝ Ցու. Մաալուֆ), «Համրն ու սերը» (1971, ռեժիսոր՝ Ա. Բահրի) և այլ ֆիլմերում: Ազգային կինոարվեստի զար– գացմանը խոչընդոտում է օտարերկրյա կինոնկարների մեծ ներհոսքը: Կինոդե– րասաններից են՝ Ֆ. Շաուկին, ժ. Նանոն, Զ. Մակուկը, Մ. Մաազրին, Ս. Բարուդին: XVII. Հայերը Լիբանանում Լ–ի տարածքում հայկ. հնագույն գաղ– թավայրերի վերաբերյալ տեղեկություն– ներ համարյա չկան: Ըստ հռոմ. պատմիչ– ների մ. թ. ա. IV–III դդ. հայ առևտրա– կանները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներն են բերել Հայաստանի գինին, մրգեղենը, անտառանյութը, որ– դան կարմիրը U այլ ապրանքներ; Տիգրան Մեծը զգալի թվով հայեր է վերաբնակեց– րել Ասորիքում և նրան հարող փյունիկ– յան տերիտորիայում: Սելջուկյան արշա– վանքների ժամանակաշրշանում Հայաս– տանից «հազարք առ հազարս և բիւրք առ բիւրս» գաղթել են Կիլիկիա, Ասորիք, մասամբ Լ.: XII –XIII դդ. Լ–ի նավահան– գըստային Տրիպոլի, Սայդա, Ակա քա– ղաքներում հիշվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկ. պետության ան– կումից հետո ավելի են ստվարացել: Հա– յերի հոսքը դեպի Լ. մեծացել է XVII դ. կեսից, երբ դրուզ իշխանապետները և նրանց դաշնակից մարոնական ֆեոդալ– ները, ձգտելով ամրապնդել կիսանկախու– թյան իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոն– յաներին: Լիբանանահայ համայնքը ստվա– րացել է XIX դ. 30-ական թթ. Կ. Պոլսում և Թուրքիայի գավառներում բորբոքված հակակաթոլիկական հալածանքների և առավել՝ թուրք կառավարողների հակա– հայկական բռնություններից (հատկապես 1894–96-ի և 1909-ի) փախած հայերի հաշ– վին: Հայերին հրապուրել է ոչ միայն բնիկների բարյացակամությունը, այլև Լ–ի ինքնավարության հաստատումից (1861) հետո տեղի վարչա–կառավարման ապա– րատում մեծ թվով իրենց հայրենակից– ների ներկայությունը: Առաշին համաշ– խարհային պատերազմի նախօրերին Բեյ– րութում ապրում էր շուրշ 1200 հայ. զգալի թիվ էին կազմում ծովափնյա մյուս քա– ղաքների և լեռնային բնակավայրերի հայերը, որոնց վերաբերյալ ճշգրիտ տվյալ– ներ չեն պահպանվել: Լիբանանահայերը բաժանված էին կրոնա–դավանական երեք համայնքի, լուսավորչականները ենթարկ– վում էին Երուսաղեմի հայոց պատրիար– քին և Բեյրութում ունեին եկեղեցի՝ Ս. Նշա– նը (1851-ից): Կաթոլիկները վարչականո– րեն կապված էին Լիբանան լեռան վրւս գտնվող Զմմառի վանքի հետ, Բեյրութում ունեին Ս. Եղիա եկեղեցին և Ս. Հայտնու– թյան մատուռը: Ավետարանականները, փոքրաթիվ լինելով, միախառնված էին դավանակից արաբներին կամ եվրոպա– ցիներին: Լ–ի հայերը հիմնականում զբաղվում էին առևտրով ու արհեստնե– րով, փոքր մասը՝ հողամշակությամբ: 1840-ական թթ., երբ Լ. ներգրավվեց հա– մաշխարհային կապիտալիստական շու– կայի ոլորտը, հայերի դերը մեծացավ հատկապես առևտրի ասպարեզում: Բեյ– րութահայ խոշոր առևտրականներ Անտոն Մսրին (Մսրլյան), Հաննա (Հովհաննես) Ղուկասը և ուրիշներ, որոնք հիմնադրել էին «Հայկական շուկան» («Սուք ալ–Ար– մանը», կործանվեց 1976-ի քաղաքացիա– կան պատերազմի ժամանակ), իրենց ձեռ– քըն էին վերցրել Մերսինից մինչև Կազա նավահանգստային մաքսատների կապա– լային շահագործման մենաշնորհը և գոր– ծարար կապեր էին պահպանում ոչ միայն Օսմանյան կայսրության, այլև Անգլիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հետ՝ զբաղվելով ներմուծող, տարանցող, մասամբ էլ արտահանող առևտրով: Լիբանանահայ նոր և հոծ գաղթավայր ստեղծվեց առաշին համաշխարհային պա– տերազմի տարիներին, երբ եղեռնից փըրկ– ված աասնյակ հազարավոր հայեր, հիմ– նականում Արևմտյան Հայաստանից, ապաստան գտան Լ–ում: 1920-ական թթ. սկզբին սրանց միացան ֆրանսիացիների կողմից քեմալականներին հանձնված Կի– լիկիայից (իսկ 1930-ական թթ. վերշին՝ նաև Ալեքսանդրետի սանշակից) գաղթած բազմաթիվ հայեր: Պատերազմից հետո Լ–ում հայության թիվը հասավ ավելի քան 150 հզ.: Բեյրութի մերձակա Անթիլիաս ավան տեղափոխվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը ճանաչվեց Լ–ի, Սիրիայի և Կիպրոսի լուսավորչական հա– յերի հոգևոր–կրոնական վարչական կենա– Մեծի Տանն Կիլի– կիո կաթողիկոսու– թյան մայր ա աճա– րը Անթիլիասում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/602
Այս էջը սրբագրված չէ