նի, Հ. Պերպերյանի, Օ. Մուրմելյանի և այլոց ղեկավարությամբ: Լ–ից են հայտնի նկարիչներ Հ. Կալենցը, Ա. Բերբերյանը, Պ. Կիրակոսյանը: Վերջին տասնամյա– կում սերտ կապեր են հաստատվել Սովե– տական Հայաստանի և լիբանանահայ համայնքի միջև: Հայաստանի բուհերում և ասպիրանտուրաներում սովորում են բազմաթիվ լիբանանահայեր: Լիբանանա– հայ համայնքի պահպանման, նրա հոգևոր– մշակութային կյանքի զարգացման երաշ– խիքն է Հայկական Սովետական Սոցիա– լիստական Հանրապետության գոյությու– նը, տնտեսական և մշակութային հարա– ճուն վերելքը սովետական ժողովուրդ– ների միասնական ընտանիքում: Հ. Թոփուզյան Պատկերազարդումը տես 544–545-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXXIV: Գրկ. Վարժապետյան Ս. Տ., Տա– յերը Լիբանանի մեջ, Բեյրութ, 1951: Հով– հաննիսյան Ն. Տ., Ազգային–uiquiտա– գր ական պայքարը Լիբանանում (1939-^1958), Ե., 1967: C e p e r h h H.H.,IIeTpoB C.H., JIxmaH, M., 1969; IleTKOBHH K. JI., JIh- BaH h JiHBaHijbi, CIIB, 1885; B a յ h ji h K. M Chphh h IlajiecTHHa non TypeijKHM npaBHTejib- ctbom, M., 1962; JI y դ k h Ց B.B., HoBaa hctophh apa6cKHX CTpaH, 2 H3A., M„, 1966; CMHJflHCKafl H. M., KpeCTbHHCKOe. ABHxeeHHe b JIpmaHe b nepBOH nojiOBHHe XIX b ., M., 1965; HoBemna^ hctophh apadcKHx CTpaH (1917–1966), M., 1968, c. 45-56, 94–112; C a ji h 6 h K.C., OqepKH no hcto– phh JhraaHa, nep. c aHni., M., 1969; JlHTepa- Typa JlHBaHa, b c6., CoBpeMeHHhiii JlHBaH, M., 1963.
ԼԻԲԱՆԱՆ», քաղաքական–հասարակա– կան և գրական եոօրյա թերթ: Լույս է տե– սել 1924–35-ին, Բեյրութում: Խմբագիր– ներ՝ Ա. Գազանճյան, Ղ. Չարըք, ժ. Աճեմ– յան, Ե. Քեշիշյան, Մ. Նաճարյան, Մ. Տա– քեսյան, Ս. Թումաճանյան, Մ. Սեֆերյան, Մ. Աղազարյան: Ունեցել է հնչակյան ուղ– ղություն, պայքարել դաշնակցության հա– կասովետական գործունեության դեմ: Օգահլ է համերաշխություն սաեւլծել Լի– բանանի կրթական, մշակութային և հա– սարակական առաջադիմական կազմա– կերպությունների միջև: Լայն տեղ է հատկացրել Լիբանանի Ա Սիրիայի քաղ. ու մշակութային կյանքին, Սովետական Հա– յաստանի վերելքին: Անդրադարձել է հայ– րենադարձությանը՝ որպես հայության փրկության ուղու: Տպագրել է պատմու– թյանն ու մանկավարժությանը նվիրված նյութեր, բանաստեղծություններ ու պատ– մըվածքներ:
ԼԻԲԱՆԻՈԱ, Ղևոնիոս (314-393), հելլենիստական շրջանի թավւսաաշրջիկ նորպլատոնական ճարտասան–փիլիսո– փա: Ծնվել է Անտիոքում: Աշակերտել է Պարույր Հայկազնին: Դասավանդել է Կ. Պոլսում (ուր հիմնել է սեփական դըպ– րոց) և Անտիոքում: Ընտրվել է Անտիոքի քաղաքային կուրիայի անդամ և քաղա– քագլուխ: Ունեցել է մոտ 20 հայ աշակերտ (այդ թվում՝ Լևոն Հայկազնը), որոնք դասավանդել են Հայաստանում և Մերձա– վոր Արևելքի այլ երկրներում: Օգնել է հեթանոսական կրոնը վերականգնելու Տուլիոս կայսեր փորձերին, սերտ նամա– կագրական կապ հաստատել Կապադով– կյան հայրերի և հատկապես Բարսեղ Կե– սարացու հետ: Նպաստել է նաև Կոլխի– դայի ճարտասանական դպրոցի զարգաց– մանը: Լ–ից պահպանվել են ատենախոսու– թյուններ, ճառեր, նամակներ և 283 գլխից բաղկացած ինքնակենսագրությունը: Վեր– ջինում տրված է կյանքի իմաստի նրա ըմբռնումը, յուրովի վերլուծված մարդկա– յին տարբեր տարիքային հասակների հոգեբանությունը և մարդու ամբողջական կերպարը: Լ. հեթանոսական ավանդույթ– ների և անտիկ մշակույթի հետևողական պաշտպան է: Բարոյախոսության հարցում ընդունում է Արիստոտելյան «ոսկյա մի– ջինի» սկզբունքը և մարդկային կարևորա– գույն արժեք է համարում ընկերությունն ու հոգու անդորրը: Մարդը, ըստ նրա, հանդերձյալ կյանքում պատժվում է ոչ թե աղքատության, այլ իր կատարած անար– դար գործունեության համար: Ազատու– թյունը երջանկություն է, ստրկությունը՝ ապերջանկություն: Ամեն մարդ ինչ որ բանի ստրուկ է: Այդ պատճառով ազատու– թյունը բովանդակազուրկ է: Ո՜վ է ավելի ստրուկ, տե՞րը, թե՝ նրա ստրուկը, հայտնի չէ: Ստրուկը ավելի նվազ մտահոգություն– ներ ունի, քան տերը: Նրա աշխատություն– ները կարևոր են նաև մանկավարժության պատմության համար: Նա հատկապես անդրադարձել է ուսանողի*և դասախոսի պարտականությունների ու ուսանող–դա– սախոս հարաբերությունների վերլուծու– թյանը: Արժեքավոր են Լ–ի ողբերգական և զավեշտական ատենախոսությունները: Երկ. Libanii opera, ed. R. Foerester, v. 1–7, Lpz., 1903–13; Pe*m Jlndamifl, nep. C. DlecTa- KOBa, t. 1–2, Ka3am>, 1914–16. Գրկ. Hctophh rpenecKoft jiHTepaTypH, nofl pea. C.H. CodojieBCKoro (h flp.), T. 3, M., 1960, c. 290–301; Der Nersessian. S., The ar- menians, N. Y., 1970, p. 81–82. Գ. Իրւոպյան
ԼԻԲԵՐԱԼԻԶՄ (<լատ. liberalis–ազատ), բուրժուական գաղափարախոսական և հասարակական–քաղաքական հոսանք. միավորում է բուրժուական պառլամեն– տական կարգի, բուրժուական ազատու– թյունների, կապիտալիստական ձեռնար– կատիրության ազատության կողմնակից– ներին: Լ. ձևավորվել է ֆեոդալիզմի դեմ բուրժուազիայի և բուրժուականացող ազ– նըվականության մղած պայքարում և ար– տահայտել առաջադիմության, ազատու– թյան, հավասարության, բանականու– թյան ուժի ջատագովման գաղափարները: Լ–ի հոգևոր հայրերն էին Լուսավորակա– նության չափավոր թևի ներկայացուցիչնե– րը (Զ. Լոկ, Շ. Մոնտեսքյո, Ֆ. Վոլտեր, ֆիզիոկրատներ), բուրժ, դասական քա– ղաքատնտեսության հիմնադիրները (Ա. Սմիթ, Դ. Ռիկարդո): XIX դ. սկզբին Արև– մըտյան Եվրոպայում Լ. դարձավ հասա– րակական–քաղաքական հատուկ հոսանք: Մկսեց գործածվել «Լ.» տերմինը: Բ. Կոնս– տանը, Ֆ. Դիզոն և այլք Լ–ին տվել են քաղ. և պատմափիլիսոփայական դոկ– տրինայի բնույթ, որը արտահայտել է տիրապետող բուրժուազիայի շահերը և ձգտումները: XIX դ. 1-ին կեսին Լ. հատ– կապես զարգացել է Մեծ Բրիտանիայում (Ի. Բենթամ, Ֆ. Փլեյս, Ջ. Ս. Միլ)՝ վերած– վելով բուրժ. տիրապետող գաղափարա– խոսության: XIX դ. 30-ական թթ., երբ ուժեղացել է բուրժուազիայի և բանվոր դասակարգի հակամարտությունը, բուրժ. լիբերալ բարեփոխումներն ավարտվել են միապետականների հետ փոխզիջմամբ: Բանվորական շարժումների աշխուժաց– մանը զուգընթաց խորացել է Լ–ի և լիբե– րալ բուրժուազիայի գործողությունների հակադեմոկրատական, հակահեղափո– խական բնույթը: XIX դ. 2-րդ կեսին–XX դ. սկզբին Լ. առաջացել է Արևելքում (Չինաստան, ճա– պոնիա, Հնդկաստան, Թուրքիա) և միշտ եղել է հակադեմոկրատական, ժող. շար– ժումներին թշնամի: Ռուսաստանում որ– պես քաղ. հոսանք Լ. ձևավորվել է XVIII դ. վերջին– XIX դ. 1-ին կեսին, և, ի տար– բերություն արևմտաեվրոպական Լ–ի, քաղ. պահանջներում դրսևորել է ավելի չափա– վորություն և հանդուրժողականություն: Ռուսաստանում՝ 1905–07-ից մինչև Հոկ– տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա– փոխությունը Լ. խուսանավում էր ցարիզմի և հեղափոխական ժողովրդի միջև՝ փոր– ձելով շրջել հեղափոխության զարգացու– մը սահմանադրական ուղու: Այդպիսով նրանք կորցնում էին իրենց հարաբերական առաջադիմությունը՝ պայքարելով հեղա– փոխական շարժումների դեմ: Լ–ի դեմ պայքարը բոլշևիկները համարել են ի– րենց հիմնական խնդիրներից մեկը: Վ. Ի. Լենինը տվել է Լ–ի գիտական վերլուծու– թյունը, բացահայտել նրա հետադիմական էությունը: Բանվոր դասակարգի քաղ. ազդեցության աճի հետևանքով Լ. իր ֆունկցիան Փոխանցել է սոցիալ–ռեֆոր– միզմին: Առաջին համաշխարհային պատե– րազմից և, հատկապես, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությու– նից հետո Լ–ի ճգնաժամը սրվել և խորա– ցել է. Լ–ի հիման վրա առաջացել են հա– սարակության զարգացման «երրորդ ուղու» տարբեր տեսակետներ, որոնցով մասնա– վոր սեփականության հիման վրա իբր պետք է ապահովվեր անհատի և հասարա– կության շահերի ներդաշնակությունը, «ազատությունը> և «կարգը»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԳՖՀ–ում, Մեծ Բրիտանիայում, Իտալիա– յում քեյնսականության հետ տարածում է գտնում նեոլիբերալիզմը, որը, զարգացնելով Լ–ի ավանդույթները, Փոր– ձում է հարմարվել մոնոպոլիստական կա– պիտալիզմի արդի պայմաններին: Լ ի բ և ր ա լ–բ ու ր ժ ու ա կ ա ն հո– սանքը հայ իրականության մեջ ձևա– վորվել է XIX դ. 50–60-ական թթ.: Հայ լիբերալները հանդես էին գալիս կղերա– ֆեոդալական հոսանքի դեմ՝ հայ հասա– րակական կյանքի բուրժուականացման նշանաբանով, հին կարգերը խաղաղ ճա– նապարհով վերափոխելու, եվրոպական առաջադիմական ուղու վրա դնելու հա– մար: Նրանք կողմնակից էին հայ ժողո– վըրդի ազգային ազատագրությանն ու առաջադիմությանը, բայց ոչ թե հեղափո– խությամբ, այլ բարեփոխումներով: Մեծ տեղ էին տալիս նաև ազգային լուսավո– րության, դպրոցի, Լեզվի, գրականության ու գիտության զարգացմանը: Լ–ի աչքի ընկնող ներկայացուցիչներից էին Մ. Նազարյանը, Ն. Ռուսինյանը, Գ. Արծրունին, Գ. Օտյանը և ուրիշներ: