ԼԻՐԻՍ, Լիբիական Արաբական Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա, ԼԱՍԺԶ,պետություն Տյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում: Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին և Եգիպտոսին: Հս–ում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածությունը 1759,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2,4 մլն (1975): Սայրաքաղաքը՝ Տրիպոլի: Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի: Պետական կարգը: Լ. հանրապետություն է: Որպես ժամանակավոր սահմա– նադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան: Օրենսդրական, ինչպես նաև պետ. իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամա– նատարը: Խորհուրդը նշանակում է կառավարություն և որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը: 1969-ի սեպտեմբերից պառլամենտն արձակված է: Տեղական կառավարման մարմինները տեղական և մունիցիպալ խորհուրդներն են: Գավառները գլխավորում են գավառային կառավարիչները (մուտասարիֆները), շրջաններում՝ մուդիրները: Դատական համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, ապելյացիոն, I ատյանի և հանրագումարային (արագընթաց) իրավասության դատարանները: Հեղափոխական հրամանատարության խորհրդի դեկրետով ստեղծվել է ժողովրդական դատարան: Կան նաև շարիաթի դատարաններ: Բնությունը: Լ–ի տարածքի 98%–ը կիսաանապատներ ու անապատներ են: Ռելիեֆում տիրապետում են 200–600 մ բարձրությամբ սարավանդները: Հվ–ում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը մինչե 2286 մ), արլ–ում՝ Լիբիական անապատը: Կլիման արևադարձային, անապատային է, հս–ում՝ մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում 11–12°C է, հվ–ում՝ 15–18°C, հուլիսինը հս–ում՝ 27,29°C, հվ–ում՝ 32–35°C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50°C: Տեղումներն առավել շատ են հս. շրջաններում (տարեկան 250–350 ԱԱՀ Տրիպոլիում, 400–625 մւէՀ Կիրե– նաիկայում), Լիբիական անապատում՝ 25 ւէմ: Լ–ի տարածքով հաճախ անցնում են տաք, չորացնող գիբլի և խամսին քա– միները: Մշտապես հոսող գետեր չկան, սակայն կան ստորերկրյա ջրերի զգալի պաշարներ: Ծովեզերքի գորշ–դարչնա– գույն հողերի վրա գերակշռում է մերձ– արևադարձային կիսաանապատային բու– սականությունը (հազվադեպ՝ ակացիա– ներ, ժանտաթզենի, կարմրան): Անապատ– ների հսկայական տարածություններ հա– մարյա բուսազուրկ են: Կան օազիսներ: Կենդանական աշխարհին բնորոշ են օձե– րըն ու մողեսները, կան նաև շնագայլեր, աղվեսներ, վարազներ ևն: Բնակչությունը: 92%-ը լիբիացիներ են: Ապրում են նաև բերբերներ և հաուսա, տուբու ժողովուրդների փոքր խմբեր: Պաշ– տոնական լեզուն արաբերենն է, պետա– կան կրոնը՝ իսլամը: Բնակչության մոտ 90%–ը ապրում է ծովամերձ շրջաններում: Առավել խիստ է բնակեցված Տրիպոլիի մուհաֆազան (բնակչության մոտ 1/4-ը): հյուսիսային Լ–ի արմ. մասում գերակըշ– ռում է նստակյաց բնակչությունը, արլ. մասում և երկրի հվ–արմ–ում մի շարք ցեղեր վարում են կիսաքոչվորական և քոչվորական կյանք: Քաղաքային բնակ– չությունը 30,5% է (1970): Առավել խոշոր քաղաքներն են Տրիպոլին, Բենգազին: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Մինչև երկրորդ համաշխարհային պատե– րազմը Լ–ի տնտեսությունը հիմնված էր քոչվորական անասնապահության, մա– սամբ՝ հողագործության վրա: 1950-ական թթ. նավթի խոշոր հանքավայրեր հայտնա– բերելուց հետո երկրի էկոնոմիկայի հիմքը դարձավ նավթարդյունահանումը, որը տա– լիս է ազգային եկամտի 90%–ը: Լ–ի տնտ. զարգացման կարևոր առանձնահատկու– թյուններն են՝ ֆինանսավորման համար սեփական ամուր բազայի առկայությունը և պետ. սեկտորի մենաշնորհ դիրքը: Տնտ. և սոցիալական զարգացման 3-ամյա ծրա– գրից (1973–75) հետո (գլխավոր խնդիրն էր տնտեսության ինդուստրիալ–ագրարա– յին կառուցվածքի հիմքերի ստեղծումը) ընդունվել է տնտեսության զարգացման 5-ամյա (1976–80) պլան, որի գլխավոր խնդիրներն են՝ սեփական արդ. բազայի ստեղծումը, ինֆրակառուցվածքի հետա– գա զարգացումը, ազգային որակյալ կադ– րերի պատրաստումը: Գյուղատնտեսության մեջ խրախուսվում է կոոպերատիվ շարժումը: Գերակշռում է անջրդի հողագործությու– նը: Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են գարին և ցորենը: Մշակում են նաև ձիթենի, ցիտրուսներ, փյունիկյան արմավենի, գետնընկույզ, ծխախոտ, բան– ջարեղեն: Կարևոր նշանակություն ունի էքստենսիվ անասնապահությունը: Ծովա– փին զբաղվում են ձկնորսությամբ: Արդյունաբերության առա– ջատար ճյուղ]ւ նավթարդյունահանումն է, որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետ. կորպորացիան: Նավթի արդյունահանու– մը 1970-ին 159 մլն ա էր, բայց 1971-ին, նավթի պաշարները սպառվելուց պահպա– նելու կուրս ընդունելու հետևանքով, հա– նույթը կրճատվեց և 1975-ին դարձավ 72 մլն ա: Արդյունահանում են նաև բնա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/607
Այս էջը սրբագրված չէ