Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/613

Այս էջը սրբագրված չէ

վում է գյուղաանաեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնե– լու նպատակով: ԼԻձՈԳԵՆԻԱ (< հուն. Xi3<ng – քայքա– յում, ճեղքում U yevza – ծագում), բակտե– րիաների լիզիսի ենթարկվելու ընդունա– կություն, որն ուղեկցվում է բակաերիա– ֆագի անջատումով: Լ–ի տեսությունը մշա– կել են ֆրանս. գիտնականներ Ա. Լվովը և Ա. Հուտմանը (1950): Նրանք բացահայտե– ցին, որ լիզոգեն վիճակը կապված է բակ– տերիաների բջիջներում առկա պրոֆագի հետ: Լիզոգեն բակտերիաների յուրաքան– չյուր սերունդում լիզիսի են ենթարկվում բջիջների աննշան մասը (1 մլն բջջից մոտ 1-ը), և ազատվում է չափավոր ֆազերի 70–150 մասնիկ: Պրոֆագի վարակիչ վի– ճակի անցնելու հաճախականությունը կա– րող է մեծանալ մի շարք գործոններով (օրինակ, ուլտրամանուշակագույն ճառա– գայթներով) ազդելիս: Բջջի վիճակը որոշ– վում է վարակի սկզբնական փուլում U հիմնականում կախված է իմունիտետի առաջացման ժամանակից: Եթե իմունի– տետը առաջանում է ավելի վաղ, քան վարակի ցարգացումը կհասնի ոչ դարձելի լիզիսի փուլին, ապա կարող է տեղի ունե– նալ լիզոգենիզացում: Բակտերիաների գենոմում միաժամանակ կարող են պա– րունակվել տարբեր ֆագերի պրոֆագեր (պոլիլիզոգենիա): Նշված դեպքում բջիջը իմունիտետ է ունենում բոլոր ֆագերի դեմ: Արհեստականորեն ստացվել են լի– զոգեն բակտերիաներ, որոնք իրենց հատ– կություններով չեն տարբերվում բնական պայմաններում հայտնաբերված լիզոգեն բակտերիաներից: Լ. բակտերիաների վի– րուսային վարակի բարդ ձեն է: ԼԻձՈՍՈՄՆԵՐ (հուն, iijcrig – քայքա– յում և <7ճ|ա – մարմին), բուսական և կենդանական օրգանիզմների ներբջջա– յին կառուցվածքներ, որոնք պարունա– կում են 40-ից ավելի ֆերմենտներ: Վեր– ջիններս շրջապատված են լիպոպրոտեի– դային թաղանթով և ընդունակ են քայքա– յելու սպիտակուցները, բազմաշաքարները և լիպիդները: Լ. առանձնացրել է բել– գիացի կենսաքիմիկոս Կ. դը Գյուվը (1951–55): Տարբերում են Լ–ի 4 տեսակ, որոնցից մեկը առաջնային Լ. են, երեքը՝ երկրորդային: Առաջնային Լ. մեծ պահեստարան են, որտեղ տեղավոր– վում են ռիբոսոմներում սինթեզվող և էնդոպլազմային ցանցում կուտակվող ֆեր– մենտները: Երկրորդային Լ. առաջա– նում են առաջնային Լ–ի և ֆագոցիտոզա– յին կամ պինոցիտոգային վակուոլի միա– ձուլումից: Լ. մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտ– ված ֆագոցիտոզի ընդունակ բջիջներում: Լիզոսոմային գործոնների ազդեցության հետ են կապում որոշ հիվանդությունների (կարմիր գայլախտ, ռևմատիզմ ևն) և չարորակ նորագոյացությունների, առա– ջացումը: ԼԻձՈՅԻՄ (< հուն. Xuaig – քայքայում, ճեղքում և – խմորում, թթվեցում), մուրամիդազա, հիղրոչազների խմբի ֆերմենտ, քայքայում է բակտերա– յին բջջի պատը և առաջացնում լիզիս: Լ. բացահայտել է Ա. Ֆւեւէինգը (1922) քթի խոռոչի լորձում: Այնուհետև Լ. հայտնա– բերվել է մարդու օրգանիզմի շատ հյուս– վածքներում ու հեղուկներում (կրճիկ, փայծաղ, արցունք, լեյկոցիտներ), բույ– սերում (կաղամբ, շաղգամ, կծվիչ), որոշ բակտերիաներում ու ֆագերում, աննշան քանակությամբ նաև ձվի սպիտակուցում: Լ–ի պատրաստուկներն օգտագործվում են աչքերի, լնդերի, քիթ–ըմպանի բուժման համար և մանկաբարձության մեջ: …ԼԻԹ (հուն. Mdos– քար), բարդ բառի մաս, որն իր իմաստով համապատասխա– նում է քար, ապար (օրինակ, չիթոչոգիա, նեռչիթ, չակոչիթ բառերին:

ԼԻԹԻՈՒՄ (լատ. Lithium), Li, պարբերա– կան համակարգի I խմբի քիմիական տարր: ԱւկաւիւսկէսԱ Աեւոաղ Է, կարգահամարը՝ 3, ատոմական զանգվածը՝ 6,941, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կա– ռուցվածքը՝ 2Տ: Ունի երկու կայուն իզո– տոպ՝ 6Li (7,42%) և 7Li (92,58%): Հայտ– նաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817): Անվանումը < հուն. XlOog– քար: Առաջինն ստացել է անգլիացի քիմիկոս Հ. Դևին (1818): Պարունակու– թյունը երկրակեղևում 3,2-10 3% Է (ըստ զանգվածի): Լ. սպիտակ–արծաթա– փայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ LiaN, և օքսի– դից՝ Li20: Լ. ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/ւէ3 (20°Շ–ում), հալ. ջերմաստիճանը՝ 180,5°C, եռմանը՝ 1317°C: Առաձգական Է, լավ մամլվում է ու գլան– վում, հեշտությամբ կտրվում է դանակով: Հայտնի բոլոր միացություններում միար– ժեք Է: Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը: Քի– միապես ակտիվ տարր Է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազո– տի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ: Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին: Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի Է: Շատ թվով օրգ. նյութերի հետ առաջաց– նում է լիթիում օրգանական միացություններ: Բազմաթիվ հա– մաձուլվածքների բաղադրիչ մասն է կազ– մում: Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտու– թյամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրի– նակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl ևն): Լ–ի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլ– ֆատային կամ ծծմբաթթվային եղանակ– ներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հա– լույթը 400–460°Շ–ում Էլեկտրոլիզի են– թարկելիս: Ներկայումս մեծ նշանակու– թյուն է ձեռք բերել Լ–ի ստացումը մետա– ղաջերմային եղանակներով: ժամանակա– կից տեխնիկայում Լ. ամենակիրառական մետաղներից մեկն է: Հիմնականում կի– րառվում է միջուկային էներգետիկայում: 6Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիու– մի ստացման համար. ^ Li+ J ո= f H + He

ԼԻԹՌԴԵՆԵձ(< լիթ… և հուն. Y^vefrig – ծագում), նստվածքային ապարների առա– ջացման և հետագա փոփոխությունների բնական պրոցեսների ամբողջություն: Գլխավոր գործոններն են տեկտոնական շարժումները և կլիման: Լ–ի մասին հաս– կացությունն առաջարկել է Ի. Վաւաերը, 1894-ին: Լ. բաժանվում է հետևյալ փու– լերի. մակերևութային հիպերգենեզ (տես Հիպերգեն պրոցեսներ), նստվածքների ներբերումը հոսքի վերջնական ջրավա– զանները և վերջնական նստեցումը՝ սե– դիմենտոգենեզ, դիագենեզ, կաաագենեզ, ապարների (հատկապես կավային) բա– ղադրության վերափոխումը դրանց հետա– գա խորասուզման ժամանակ՝ մետագե– նեզ կամ բուն մետամորֆիզմ: Ավելի հաճախ Լ. արտահայտվում է գեոսինկլի– նալն երում:

ԼԻԹՈԻԴԱՏԻՆ ՊեՍձԱ, տես Պեռփա:

ԼԻԹՈԼՈԳԻԱ (չիթ… և …չոգիա), գիտու– թյուն նստվածքային ապարների (այդ թվում և՝ հանքանյութերի) կազմության, ստրուկտուրայի, տեքստուրայի և ծագ– ման մասին: Ընդհանուր պետրոգրաֆիա– յից առանձնացել է 1916–22-ին, երբ ստեղծվել են նստվածքային ապարների ուսումնասիրման մեթոդական ձեռնարկ– ներ: ժամանակակից Լ. բաղկացած է երեք բաժնից: Առաջինն ընդգրկում է նստվածքային ապարների ուսումնասիր– ման մեթոդները, այսինքն նրանց դաշտա– յին և լաբորատոր հետազոտման եղանակ– ները. դրանք լիթոլոգիական գիտելիքնե– րի հիմքն են: Երկրորդ բաժնում կամ մաս– նակի Լ–ում (նստվածքային ապարների պետրոգրաֆիա) տրվում է տարբեր կարգի ապարների նյութակազմության, ստրուկ– տուրայի և տեքստուրայի նկարագիրը, նրանց համակարգումը, առանձին ապար– ների ծագման հարցերի պարզաբանումը: Երրորդ բաժնի կամ ընդհանուր Լ–ի խըն– դիրն է՝ նստվածքային ապարագոյացման կամ լիթոգենեզի ընդհանուր տեսության մշակումը: Այդ բաժնում վերլուծության են ենթարկվում ոչ թե առանձին ապարներ, այլ նստվածքային պրոցեսի ընթացքը և օրինաչափություններն ընդհանրապես: Ընդ որում մասնակի ապարները ծառայում են որպես լիթոգենեզի տարբեր կողմերը լուսաբանող տվյալներ, իսկ վերլուծությու– նը հիմնվում է ոչ միայն նստվածքային ապարների պետրոգրաֆիայի տվյալների, այլ նաև մի շարք հարակից գիտություն– ների՝ հողագիտության, երկրաքիմիայի, ֆիզքիմիայի, ռեգիոնալ և պատմական երկրաբանության վրա: Լիթոլոգիական հետազոտություններն առավել զարգա– ցած են ՄՄՀՄ–ում և ԱՄՆ–ում: ԱՄՀՄ–ում Լ–ի զարգացման գործում խոշոր ներդրում ունեն Շվեցովը, Ռուխինը, Պուստովալովը, ժեմչուժնիկովը և այլք: ՀՄՄՀ–ում լիթո– լոգիական ուսումնասիրություններ են կատարվում ԳԱ երկրաբանական գիտու– թյունների ինստ–ում, հանրապետության երկրաբանական վարչությունում և Երե– վանի պետական համալսարանի երկրա– բանական ֆակուլտետում:

ԼԻԹՈՍՖԵՐԱ, տես Երկրակեղև: ԼԻԹՈհՐԴԻԱ (հուն. XeCtoupyCa, < Xiii- tos – հասարակական, համաժողովըր– դական և epYov – գործ, պարտականու– թյուն), 1. բնամթերային և դրամական զանազան պարհակներ Հին Հունաստա– նում և Բյուզանդիայում: 2. Քրիստոնեա– կան եկեղեցական արարողություն՝ պա–