Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/619

Այս էջը սրբագրված չէ

դասախոսել Օդեսայի և Մոսկվայի հա– մալսարաններում: Զբաղվել է Հին Ռու– սիայի և միշնադարյան Ուկրաինայի պետ. կառուցվածքների, ինչպես և միջնադա– րում հայ–ուկրաինական կապերի պատ– մությամբ: «Ուրվագծեր Հարավ–Արևմտյան (Գալիցյան) Ռուսիայի XIV–XV դդ. դա– սերի պատմությունից» (1894), «Տայերի հասարակական դերը Հարավ–Արևմտյան Ռուսիայի անցյալում» [Կիև, 1895 (հայ. հրտ., «Լեհաստանի և Արևմտյան–Հարա– վային Ռուսիայի հայերը» վերնագրով, 1894)] և այլ գործերում Լ. տվել է Լվովի հայկ. ինքնավարության պատմությունն ու հայերի պայքարը դրա պահպանման համար և հիմնականում ճիշտ բնորոշել նրանց դերը միջնադարյան Ուկրաինայի տնտ. կյանքում: Յա. Դաշկևիչ ԼԻՆ Ո ԳՐԱՎՅՈՒՐՍ (ւինոչեոււէ և գրավյու– րս։ բառերից), տես Լինոփորագրություն:

ԼԻՆՈԼԵՈՒՄ (< լատ. linum–կտավ և oleum – յուղ), հատակապատման պոլի– մերային փաթթոցային նյութ: Կախված կապակցանյութից, լինում է պոլիվինիլքլո– րիդային (առանց հենքի և գործվածքային հենքով), ռետինե (ռելին), նիտրոթաղան– թանյութային (նիտրոլինոլեում), գլիֆտա– լային: Բացի հիմնական կապակցանյու– թից Լ–ի արտադրության համար օգտա– գործվում են զանազան լցանյութեր՝ տալկ, բարիտ, կաոլին, կավիճ, ասբեստ, փայտի ալյուր են: Լ. թողարկվում է թոփերով՝ երկարությունը՝ 6–20 մ, լայնությունը՝ մինչե 2 մ, հաստությունը՝ 1,5–4 մմ Լ. կպցնում են հատուկ մածիկներով և սոսինձներով: Լ. կիրառվում է կերպար– վեստում (տես Լինոփորագրություն): Երե– վանի «Պոլիպւաստ» գործարանում ար– տադրվում է պոլիվինիլքլորիդային Լ.:

ԼԻՆՈՏԻՊ (< լատ. linea – գիծ և հուն. tijjio£ – դրոշմ), շարող տողաձուլող պո– լիգրաֆիական մեքենա: Օգտագործվում է գրքերի, ամսագրերի բնագրերը շարելու և բարձրաքանդակ տպագրող մակերևույ– թով մետաղե միաձույլ տողեր ձուլելու համար: Կազմված է երեք հիմնական ապարատներից, շարող, ձուլող, քանդող: Լ–ով կատարվող շարվածքի բարդության աստիճանը բնութագրվում է շարվածքում օգտագործվող տարբեր նիշերի քանակով: Լ. հայտնագործել է 0. Մերգենթալերը 1884-ին (ԱՄՆ): ՍԱՀՄ–ում թողարկվում են կիսաավտոմատ (Ն–140, Ն–240 Ան) և ավտոմատ (ՆԱ–140 և ՆԱ–240) Լ–ներ: Կի– սաավտոմատ Լ–ի արտադրողականությու– նը 1 /*-ում 150–200 նիշ է, ավտոմատինը՝ 700 նիշ:

ԼԻՆՈՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ւինոչեում և փո– րագրություն), լինոլեումի և պլաստիկ– պոլիմերային նյութերի վրա ուռուցիկ փո– րագրություն, որ տեխնիկայով մոտ է փայտագրությանը: Առաջացել է XX դ. սկզբին: Լ–ի առանձնահատկությունները (գեղարվեստական լեզվի հակիրճություն, սևի և սպիտակի սուր հակադրություն, նյութի փափկության շնորհիվ ստացվող հյութեղ, գեղանկարչական նրբագիծ, արագ աշխատելու կարելիություն, մեծ տպաքանակ) գրավել են տպագիր գրաֆի– կայի բազմաթիվ վարպետների: XX դ. կե– սերին ստեղծվել են Լ–յան մի քանի դպրոց– ներ: Լ. հատկապես զարգացել է Լատինա– կան Ամերիկայի երկրներում (Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա, Չիլի): Լ–յանը դիմել են Պ. Պիկասսոն և Մատիսը (Ֆրան– սիա), է. Պակկարդը և Բ. Ռենդոլլը (ԱՄՆ), Պ. Նիլսենը (Դանիա): Լ. արագորեն ներ– թափանցել է Ռուսաստան: Լ–յան սովետա– կան խոշոր ներկայացուցիչներ են Վ. Դ. Ֆալիլեևը, Կ. Ե. Կոստենկոն, Ի. Ա. Սո– կոլովը, Վ. Ա. Ֆավորսկին: 1950– 1960-ական թթ. միութենական հանրապե– տություններում ստեղծվել են Լ–յան ազ– գային դպրոցներ: Հայաստանում Լ–յան տեխնիկայով աշխատում են Մ. Աբեղյանը, Վ. Այվազյանը, Վ. Խաչիկյանը, Ռ. Ադալ– յանը, Լ. 1սանամիրյանը և ուրիշներ: ԼԻՆՉ (Lynch) Հենրի Ֆինիս Բլոս (18.4. 1862, Լոնդոն–24.11.1913, Լոնդոն), իռ– լանդացի հայագետ, ճանապարհորդ–աշ– խարհագրագետ, փաստաբան, հասարա– կական–քաղաքական գործիչ: 1889 և 1890-ին ճանապարհորդել է Միջագետքում ու Պարսկաստանում: 1900-ին 210 մղոնա– նոց նոր ուղի («Լինչի պողոտա») է բացել Բախտիարի լեռներից դեպի Մպահան: "C. Ֆ. Բ. Լինչ 1906-ին ընտրվելով Անգլիայի պառլամեն– տի անդամ՝ քննադատել է արտ. գործ, մինիստր է. Դրեյի քաղաքականությունը հայկ. ու պարսկ. գործերում (Լ. միաժա– մանակ պառլամենտի Պարսկական կո– միտեի նախագահն էր): Լ. Բրիտանական արքայական աշխարհագրական ընկերու– թյան անդամ էր: Լ. երկու անգամ ճանապարհորդել է ՝‘տայ աս տանու մ (1893-ի օգոստոս– 1894-ի մարտ U 1898-ի մայիս–սեպտեմբեր): Առաջինն սկսել է Կ. Պոլսից, ՍԱ ծովով հասել Վրաս տան, ապա Հայաստան՝ անց– նելով Երևան–էջմիածին–Անի–Կարս^– Վան – Աղթամար – Բաղեշ – Մուշ – Կա– րին–Տրապիզոն երթուղով: Երկրորդ ուղևորությունը, որն ամբողջովին նվիր– ված էր Հայաստանի երկրաբանության և աշխարհագրության ուսումնասիրու– թյանը, կատարել է երկրաբան–քարտե– զագիր Ֆ. Օսվաչդի մասնակցությամբ: Ուղևորությունների արդյունքն ամփոփել է «Հայաստան» ստվարածավալ աշխատու– թյան մեջ և հրատարակել Լոնդոնում, 1901-ին (աշխատակցել է նաև ռուս, հրատարակությանը, հայերեն համառոտ թարգմանությունը լույս է տեսել 1913– 1914-ին): «Ռուսական Հայաստան» և «Տաճ– կահայաստան» հատորներից բաղկացած «Հայաստան»-ում Լ. ընդհանուր գծերով ներկայացրել է հայ ժողովրդի բազմա– դարյան պատմությունը, մեծ ուշադրու– թյուն դարձրել հայ մշակույթին, առանձ– նապես՝ ճարտ. կոթողներին ու համալիր– ներին (էջմիածին, Անի, Վան, Աղթամար ևն): Մեկնաբանել է հայ ժող. բանահյու– սության բազմաթիվ նմուշներ՝ առասպել– ներ, ավանդույթներ: Ընդհանուր ակնար– կով տվել է հայ եկեղեցու յուրահատուկ պատմությունը՝ գլխավոր դեպքերով, դա– վանաբանական վիճաբանություններով ու պայքարով: ժամանակակից Հայաստանը լուսաբանել է ազգագրական, վիճակագրա– կան, սոցի ա [–տնտ եսական Տ հասարակա– կան–քաղաքական երևույթներով ու իրա– դարձություններով: Առանձնակի ուշադրու– թյուն է դարձրել Հայաստանում ապրող թուրքերի, քրդերի, ասորիների, հույների, ռուս, աղանդավորների (դուխոբորներ, սու– բոտնիկներ) և այլ ժողովուրդների կեն– ցաղին, սովորույթներին, բարքերին, տնտ. վիճակին, հավատալիքներին: Մատնա– նշել է ցարական և թուրք, կառավարողնե– րի վարած ազգային խտրականության քա– ղաքականությունը, հալածանքը հայոց լեզվի, կրոնի նկատմամբ: Լ. իր առաջա– դրած խնդիրները փաստարկել է հնագի– տական, վավերագրական և այլ հարուստ նյութերով: Դիտական կարևոր արժեք ունեն Հայկական լեռնաշխարհի աշխար– հագրությանը նվիրված էջերը, որոնք հա– գեցված են չափագրված ու աստիճանա– գրված հատակագծերով ու պատկերներով, ճշգրիտ նկարագրություններով՝ Հայաս– տանի ռելիեֆի, լեռնագրության, ընդերքի հարստությունների, կլիմայի, բուսակա– նության, գետերի, լճերի (վերջիններս՝ իրենց ծագումով ու ջրային բաղադրու– թյամբ), բարձրավանդակների ու սարա– հարթերի, դաշտավայրերի ու հովիտ– ների վերաբերյալ: Դիտական ‘հետաքըր– քըրություն են ներկայացնում Արարատի, Աիփանի, Նեմրութի գագաթների, լան– ջերի ու խառնարանների (Լ. անձամբ եղել է դրանց գագաթներին), ինչպես և Բյու– րակնյան լեռներում Ար աք սի ակունքի նկարագրությունները: Պատմա–աշխար– հագրական խոշոր ներդրում է գրքում տե– ղադրված Հայաստանի քարտեզը, որը Լ. կազմել է Ֆ. Օսվալդի հետ: Լ–ի երկը ժա– մանակին բարձր են գնահատել հայտնի արևելագետները և այսօր էլ չի կորցրել իր գիտական արժեքը: Այն կարևոր աղբ– յուր է XIX դ. Հայաստանի ու նրա ժողո– վուրդների պատմության, ազգագրության և այլ խնդիրների լուսաբանման համար: Լ. հետաքրքրվում էր Հայկական հար– ցով, ուներ բազմաթիվ բարեկամներ հայ մտավորականների ու գործիչների մեջ (Լ–ի մայրական տատն էլ սվազցի հայուհի էր): Լ–ի վերջին խոսքն էր «Բաց նա– մակ»^ հայկ. բարենորոգումների վերա– բերյալ («The Nation» թերթ, 8.11.1913): Երկ. Armenia: Travels and Studies, v. 1–2, L.–N. Y.–Bombay, 1901; ApMemra: oqepKH H 9TH)flM, T. 1–2, Th4>JEKC, 1910. Գրկ. Տոնապետյան Պ., Արմենիա Լինչի, Լոնդոն, 1902:

ԼԻՆՉԻ ԴԱՏԱՍՏԱՆ», առանց դատի ու քննության նեգրերի ու առաջադեմ սպի– տակամորթների հաշվեհարդար (ինքնա– դատաստան) ԱՄՆ–ում: «Լ. դ.»-ի զոհերին, որպես կանոն, խոշտանգում, ծաղրուծա– նակի են ենթարկում, ապա՝ սպանում: «Լ. դ.» տերմինը հավանաբար առաջացել է XVIII դ. ամերիկյան ռասիստ Չարլզ Լին– չի (Անկախության պատերազմի տարի–