Կան մանկավարժական, պոլիտեխ. ինսա–ներ, համամիութենական ֆինան– սա–տնւոեսագիտական հեռակա ինստ–ի ֆակուլաեա, երկրորդային մետաղների համամիութենական գիտահետազոտա– կան և նախագծային ինաո., դրամատիկա– կան, տիկնիկային թատրոններ, հայրենա– գիտական թանգարան: Ցեխաբուժական ե բալնեոլոգիական առողջարան է: Հի– շատակվում է XIII դարից: 1284-ին Լ. ավերել են թաթարները: Քաղաք է 1779-ից:
ԼԻՊԵՑԿԻ ՄԱՐձ, ՌՄՖՍՀ կազմում: Կազ– ւ/ըվել է 1954-ի հունվ. 6-ին: Տարածությու– նը 24,1 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1206 հզ. (1976): Բաժանվում է 18 շրջանի, ունի 8 քաղաք, 4 քտա: Կենտրոնը՝ Լիպեցկ: Պար– գևատրվել է Լենինի շքանշանով (1967-ի հուլիսի 4-ին): Քարտեզը տես 441-րդ էշից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Գտնվում է Արևելա–Եվրո– պական հարթավայրի կենտրոնական մա– սում, Դոն գետի վերին հոսանքի ավազա– նում: Տերիտորիայի մեծ մասն զբաղեց– նում է Միջին Ռուսական բարձրությունը (170–260 մ բարձրությամբ): Վորոնեժ գե– տից արլ. տարածվում է Օկա–Դոնյան հարթավայրը: Օգտակար հանածոներից կան գորշ երկաթահանք, կրաքարեր, ավա– զաքարեր, ավազներ, հրակայուն կավեր: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 10°Շ–ից – 11°C է, հուլիսինը՝ 19°Շ–ից 20°C, տարեկան տեղումները՝ 450–500 մմ, վեգետացիոն շրջանը՝ 180–185 օր: Գըլ– խավոր գետը Դոնն է՝ Վորոնեժ, Սոսնա, Կրասիվայա Մեչա և այլ վտակներով: Գե– րակշռում են սևահողերը: Տարածության 8,3%-ը անտառապատ է: Բնակչությունը: Բնակչության 98,2%–ը, ռուսներ են (1974): Միջին խտությունը 1 կմ2 վրա 50,2 մարդ է, քաղաքային բնակ– չությունը՝ 51% (1974): Գլխավոր քաղաք– ներն են Լիպեցկը, Ելեցը, Դանկովը, Գրյազին: Տնտեսությունը: Լ. մ. սևահողային կենտրոնի ինդուստրիալ–ագրարային շըր– ջաններից է: Արդյունաբերության առաջա– տար ճյուղերն են՝ սև մետալուրգիան, մեքենաշինությունը և մետաղամշակու– թյունը, շինանյութերի արտադրությունը և սննդարդյունաբերությունը: Մեքենա– շինությունը թողարկում է տրակտորներ, մետաղահատ հաստոցներ, ձուլման, շի– նարարական սարքավորումներ, տրակ– տորների և հաստոցների մասեր, էլեկտրա– տեխ. սարքավորումներ: Մեքենաշինու– թյունը կենտրոնացած է Լիպեցկ, Ելեց, Գրյազի, Չապլիգին քաղաքներում: Քիմ. արդյունաբերությունը թողարկում է հան– քային պարարտանյութեր, ներկեր, լա– քեր, շինանյութերի արդյունաբերությունը՝ ցեմենտ, աղյուս, երկաթբետոնե շինվածք– ներ: Գյուղատնտեսությունն ունի հացահատիկա–անասնապահական ուղ– ղություն: Գյուղատնտ. հողահանդակներն զբաղեցնում են մարզի տերիտորիայի 82% –ը: Ցանքատարածությունները 1681 հզ. հա են (1972): Մշակում են ցորեն, տա– րեկան, գարի, վարսակ, կորեկ, հնդկա– ցորեն, շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, կարտոֆիլ, կերային կուլտուրաներ: Անասնապահությունը ունի կաթնամսա– տու ուղղություն: Երկաթուղիների երկարությունը 814 կմ է, որից 130 կմ էլեկտրիֆիկացված է (1971): Կարևոր նշանակություն ունեն մարզը հատող Մոսկվա–Դոնբաս, Մոսկվա– Գրյազի–Վորոնեժ–Դոնի Ռոստով, Ռի– գա–Օրյոլ–Լիպեցկ–Վոլգոգրադ մայրու– ղիները: Երկաթուղային գլխավոր հան– գույցներն են Ելեցը և Գրյազին: Ավտո– ճանապարհների երկարությունը 8 հզ. կմ է (այդ թվում 1,8 հզ. կմճ կոշտ ծածկով): Նշանավոր է Մոսկվա–Ելեց–Վորոնեժ ավտոմայրուղին: Լ. մ–ով է անցնում Մտավ– րոպոլ–Մոսկվա գազամուղը: Ավիագծե– րով Լիպեցկը կապված է մարզի շատ բնա– կավայրերի և երկրի այլ շրջանների հետ: 1974/75 ուս. տարում 1018 ցերեկային հանրակրթական դպրոցներում կար 201,4 հզ., երեկոյան դպրոցներում՝ 27,8 հզ., 19 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 20,6 հզ. սովորող, Լիպեցկի և Ելեցի մանկավար– ժական, պոլիտեխ. ինստ–ներում, Համա– միութենական ֆինանսա–տնտեսագիտա– կան հեռակա ինստ–ի Լիպեցկի ֆակուլ– տետում՝ 9,3 հզ. ուսանող: 1975-ին մար– qn^ կար 658 մասսայական գրադարան, հայրենագիտական և Լ. Ն. Տոլստոյի թան– գարաններ, դրամատիկական և տիկնի– կային թատրոններ, 761 ակումբ, 782 կինոկայան: Հրատարակվում է մարզա– յին 2 թերթ, ունի ռադիոկայան: 1975-ին Լ. մ–ում կար 13 հզ. հիվանդա– նոցային մահճակալ, 2706 բժիշկ: Մարզա– յին կենտրոնում գործում է ջերմուկա– ցեխաբուժական առողջարան:
ԼԻՊԻԴՆԵՐ ( < հուն. X՝utog – ճարպ), լիպոիդներ, ճարպանման նյութեր, որոնք մտնում են բոլոր կենդանի բջիջ– ների բաղադրության մեջ և կարևոր դեր են խաղում օրգանիզմի կենսագործու– նեության պրոցեսներում: Լ. ջրում ան– լուծելի են, լուծվում են օրգ. լուծիչներում՝ եթերում, սպիրտներում, քլորոֆորմում: Լ. կենսաբանական թաղանթների հիմնա– կան բաղադրամասերից են և ազդում են բջիջների թափանցելիության, բազմաթիվ ֆերմենտների ակտիվության վրա, մաս– նակցում մկանային կծկմանը: Լ–ի կազմի մեջ են մտնում հագեցած և չհագեցած ճար– պաթթուներ: Տարբերում են պինդ և յու– ղանման ճարպեր: Առաջիններն ունեն հիմնականում կենդանական ծագում, դաս– վում են տրիգլիցերիդների՝ չեզոք ճար– պերի խմբին, որոնց մոլեկուլի գլիցերինի երեք խմբերը էսթերացված են հագեցած ճարպաթթուների մնացորդներով: Ցուղե– րը, որոնց բաղադրության մեջ առավելա– պես չհագեցած ճարպաթթուներն են, ունեն բուսական ծագում (օրինակ՝ արևածաղկի, ընկույզի, կտավատի, ձիթապտղի, եգիպ– տացորենի, վուշի, վարդի): Լ–ի կարևորա– գույն խումբ են կազմում ֆոսֆոլիպիդնե– րը՝ գլիցերինի, ճարպաթթուների, ֆոս– ֆորական թթվի և ազոտային հիմքերի (խոլին, էթանոլամին, սերին, սֆինգո– զին) բարդ էսթերները: Գոյություն ունի ֆոսֆատիդիլինոզիտների մեծ խումբ, որոնց կազմության մեջ ազոտային հիմքի փոխարեն հանդես է գալիս ցիկլիկ վե– ցատոմանի սպիրտ՝ ինոզիտը: Կարևոր ֆոսֆոլիպիդներից են նաև լեցիտինները, լիզոլեցիտինները, սֆինգոմիելինները, ֆոսֆատիդիլսերինները, ֆոսֆատիդա– յին թթուն, ինչպես նաև նրանցից շատերի լիզո ձևերը: Օրգանիզմին անհրաժեշտ Լ–ի օրական միջին քանակը 70–60 գ է, որը բաղկացած է ոչ միայն տրիգլիցերիդ– ներից, այլև տարբեր ճարպանման նյու– թերի խառնուրդից՝ ֆոսֆոլիպիդներից, ստերիններից, ստերիդներից, ճարպալուծ վիտամիններից:
ԼԻՊՆԻԿԻ, հայաբնակ գյուղՌՄՖՕՀ Կրաս– նոդարի երկրամասի Աոչիի Ադլերի շրջա– նում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս: Սո– վետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի, եգիպտացորենի մշակու– թյամբ, այգեգործությամբ: Ունի տարրա– կան դպրոց, ակումբ: Հիմնադրվել է 1900-ին: Հայերը եկել են 1927-ին, Աբխա– զի այից:
ԼԻՊՈԻԴՆԵՐ (< հուն. XiJtog – ճարպ ն. eI6oc; – տեսակ), տես Լիպիդներ:
ԼԻՊՈԿԱԻՆ (< հուն. XCjtog – ճարպ և xcrtqp – այրել), բիոլիպ, լիպո– տ ր ա տ, հորմոնային պատրաստուկ, որն ստացվում է խոշոր եղջերավոր անա– սունների ենթաստամոքսային գեղձից: Մասնակցում է լյարդում ճարպային փո– խանակության կարգավորմանը, խթանում ֆոսֆոլիպիդների փոխանակությունը, բարձրամոլեկուլային ճարպաթթուների օքսիդացումը: Լ. հաբերի ձևով ընդունում են շաքարախտի, լյարդի հիվանդություն– ների, ճարպային խանգարումների և աթե– րոսկլերոզի դեպքում:
ԼԻՊՈՊՐՈՏԵԻԴՆԵՐ (< հուն. XlrtOQ – ճարպ և պրոտեիդներ), լիպոպրո– տ և ի ն ն և ր, սպիտակուցների և լիպիդ– ների համալիրներ: Լ. պարունակվում են տարբեր հյուսվածքների (նյարդային), ձվի դեղնուցի, կաթի, արյան, ինչպես նաև կենսաբանական թաղանթների բաղադրու– թյան մեջ: Ըստ լուծելիության Լ. բաժան– վում են. ա. լուծելի Լ., լուծվում են ջրում և աղային լուծույթներում, բ. անլուծելի Լ. և գ. պրոտեոլիպիդներ, որոնք լուծվում են օրգ. լուծիչներում: Տարբերում են Լ–ի երկու հիմնական տեսակ՝ տրանսպորտա– յին և թաղանթային: Արյան տրանսպոր– տային Լ. իրականացնում են լիպիդների տեղափոխումը բարակ աղիքներից դեպի լյարդ, լյարդից՝ ճարպային և այլ հյուս– վածքներ: Մարդու արյան Լ. միմյանցից տարբերվում են մասնիկների չափերով ու խտությամբ և մեծ դեր են խաղում աթե– րոսկչերոզի առաջացման պրոցեսում:
ԼԻՊՊԻ (Lippi), իտալացի գեղանկարիչ– ներ, ֆլորենտական քվաթրոչենտոյի ներ– կայացուցիչներ: Ֆրա Ֆիլիպո (մոտ 1406, Ֆլորենցիա –9.10.1469, Մպոլետո, Պերուջա), եղել է վանական–կարմելիտ (1421–56): Մեղմելով մարմնաձևերի ծա– վալայնությունը՝ դիմել է շարժման առա– վել բարդ մոտիվների, սահուն գծերի ու հագեցած գուներանգի («Տիրամոր թագա– դրումը», 1441–47, Ուֆֆիցի պատկերա– սրահ, Ֆլորենցիա): Լուսավոր ու մտերմիկ բնույթ ունեն նրա կրոնական փոքրաչափ հորինվածքները («Երկրպագություն ման– կանը», 1450–60-ական թթ., Բեռլին–Դա– լեմ պատկերասրահ): Ֆիլիպինո (մոտ