Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/624

Այս էջը սրբագրված չէ

նակից: ՍՄԿԿ անդամ՝ 1916-ից: Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում սովորելիս մեր– ձեցել է պատմության ուսուցիչ, ընդհա– տակյա հեղափոխական գործիչ Ե. Ստա– սովայի հետ, որի ազդեցությամբ էլ հե– տագայում ներգրավվել է հեղափոխական գործունեության մեշ: 1915–17-ին, Լ, սո– վորել է Մոսկվայի առևտրական ինստ–ում: Մասնակցել է ուսանողական ընդհատա– կյա խմբակների հավաքույթներին, պրո– պագանդիստական աշխատանք աարել Միխելսոնի (այժմ՝ Իլյիչի անվ.), Բրոկա– րի և Դանիլովյան գործարաններում: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Զամոսկվորեչիե շրշա– նի սովետի քարտուղար: 1917-ի հունիսին մասնակցել է «3-րդ Ինտերնացիոնալ» բան– վոր երիտասարդության միության կազ– մակերպմանը: Մոսկվայում հոկտեմբեր– յան մարտերի ժամանակ, Լ. Ռազմա– հեղափոխական կոմիտեի հետախույզն ու կապավորն էր: Զոհվել է յունկերների դեմ Օստոժենկե (այժմ՝ Մետրոստրոևսկայա) փողոցում մղված մարտերից մեկում: Թաղ– ված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պարսպի մոտ: Լ–ի անունով է կոչվում Մոսկվայի նախկին Մալայա Մերպուխովս– կայա փողոցը:

ԼԻՍԻՊՊՈՍ (AvcrutJtog, ծն. և մահ. թթ. անհտ.), հույն քանդակագործ, դասական արվեստի ուշ շրշանի ներկայացուցիչ: Լիսիպպոս. Ալեքսանդր Մակե– դոնացու գլուխը, մարմար (հայտնա– բերվել է Կոս կըղ– զում. հավանաբար հելլենիստական շրշանի քանդակա– գործի կրկնօրի– նակ է, որ հա– մապատասխանում է մ. թ. ա. IV դ. puopjiii ակի՛ս, այժմ՝ Մաամբուլի թանգարանում) Ծնվել է Սիկիոնում: Ստեղծագործել է մ. թ. ա. IV դ. 2-րդ կեսին: Եղել է Ալեքսան– դըր Մակեդոնացու պալատական արվես– տագետը: Քանդակները հիմնականում կերտել է բրոնզից: Գործերը չեն պահպան– վել. հայտնի են անտիկ հեղինակների նկարագրություներից և հռոմ. ընդօրինա– կումներից: Լ. վերաիմաստավորել է Պո– լիկլետոսի «Կանոնը», արձանների գլուխ– ները քանդակել Փոքրաչափ, մարմին– ները՝ ավելի թեթե, ձգված համամասնու– թյուններով կերպավորել բարդ, բազմա– պլան շարժման դիրքերում: Նա մարդկանց պատկերել է ոչ այնպես, «ինչպես որ կան» այլ այնպես, «ինչպես–որ թվում են» (Պլի– նիոս, Բնության պատմություն» XXXIV 8): Մտեղծել է աթլետների բազմաթիվ ար– ձաններ («Ագիտոս», «Ապոքսիոմեն»): Հը– նում փառաբանված նրա գործերից են՝ Զեսի վիթխարի արձանը Տարանտոսում, մարտակառքով Հելիոսի արձանը Հռո– դոսում: Հեղինակ է մոնումենտալ արձա– նախմբերի (օրինակ՝ Գրանիկոնի ճակա– տամարտում զոհված Ալեքսանդրի հեծ– յալ զինվորները), Ալեքսանդր Մակեդո– նացու դիմաքանդակների:

ԼԻՍԻՑԻԱՆ Նազելի Ստեփանի (ծն. 5.4. 1906, Թիֆլիս), հայ սովետական տնտե– սագետ: Տնտ. գիտ. դ–ր (1965): 1930-ին ավարտել է Լենինգրադի ժողտնտեսության ինսա–ը, աշխատել ՍՍՀՄ Պետբանկի հա– մակարգում: Գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստ–ում (1939– 1941), 1949-ից ՍՍՀՄ ԳԱ տնտեսագիտու– թյան ինստ–ի ավագ գիտաշխատող: Հե– ղինակ է շրշանառու միշոցների և բանկա– յին վարկի պրոբլեմներին նվիրված մե– նագրությունների ու գիտական հոդված– ների: 1958-ին նրա «ՍՍՀՄ–ում պետական մանրածախ առևտրի վարկավորումը» (1957) մենագրությունն արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Նախագահության առաշին մըր– ցանակին: Երկ. BjiHHHHe Kpeflirra Ha ycicopeirae o6o~ paqHBaeMocTH o6opothmx cpe/jCTB npoMbnn- jieHHMX npeflnpHHTHlf, M., 1951; KpeflHTOBa- HHe rocy/i;apcTBeHHo!3 բօՅառաՋ ToprcmjiH b CCCP, M., 1957.

ԼԻՍԻՏԻՆ Պյոտր Իվանովիչ (1877–1948), սովետական գիտնական–սելեկցիոներ,

ՀԱՄԳԳԱ ակադեմիկոս (1935): ՍՍՀՄ–ում սելեկցիայի և՝ սերմնաբուծության գործի կազմակերպիչներից: Ավարտել է Մոսկվա– յի համալսարանը (1903) և Մոսկվայի գյու– ղատնտ. ինստ–ը (1905): 1929-ից եղել է Կ. Ա. Տիմիրյազևի անվ. գյուղատնտ. ակա– դեմիայի սելեկցիայի և դաշտային կուլ– տուրաների սերմնաբուծության ամբիոնի վարիչ: Աշխատանքները նվիրված են կար– միր երեքնուկի կենսաբանությանը և սե– լեկցիային: Մտեղծել է աշնանացան աշո– րայի, վարսակի, երեքնուկի, հնդկացո– րենի և վուշի սորտեր: Արժանացել է ՄՍՀՄ պետ. մրցանակի (1948), պարգևատրվել է Լենինի շքանշանով: ԼԻՍԻ53ԱՆ Լևոն Ստեփանի (1892, Թիֆ– լիս –1921, Երևան), արվեստաբան և հա– սարակակաււ գորօրչ: Ս. Դ. ԸքւսիցյաԱքւ որդին: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան և երաժշտական ուսումնարանը: Ընդուն– վել է Մոսկվայի համալսարանի պատմա– բ տնասիրական ֆակուլտետը, սակայն վտարվել է ուսանողական ցույցերին մաս– նակցելու համար: Ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանում, որտեղ պրո– ֆեսոր 0ա. Ստրժիգովսկու հետ զբաղվել է Եվրոպայի և Հայաստանի ճարտ. հու– շարձանների ուսումնասիրությամբ: վե– րադառնալով Հայաստան, առաշին հա– մաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել դաշնակցության վարած քաղաքականության քննադատությամբ, հայ ժողովրդի փրկությունը կապել Սովե– տական Ռուսաստանի հեղափոխական պայքարի հետ: Հայաստանում սովետա– կան իշխանության հաստատման առաշին օրերից ակտիվորեն մասնակցել է կուլ– տուրական շինարարությանը, դարձել էշ– միածնի վանքի հնագույն ձեռագրերի հա– վաքածուի ագգայնացման և մատենադա– րանի ստեղծման կազմակերպիչներից: Զոհ է գնացել 1921-ի Փետրվարյան խռո– վությանը: գ. ՂարիբշանյաԱ

ԼԻՍԻՑ ՑԱՆ Պավել (Պ ո ղ ո ս) Գերասիմի [ծն. 24.10(6.11).1911, Վլադիկավկազ, Պ, Գ. Լիսիցյան այժմ Օրշոնիկիձե], հայ սովետական երգիչ (բարիտոն): ՍՍՀՄ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1930-32-ին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիա– յում: 1935–37-ին եղել է Լենինգրադի Փոքր օպերային թատրոնի, 1937–40-ին և 1941–43-ին Երևանի օպերայի և բալե– տի թատրոնի, 1940-ին և 1944–66-ին Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ: Լ. տիրապետել է ձայնային լայն դիապազո– նի, անբասիր ինտոնացիայի, կատարյալ Պ. Լ ի ս ի ց յ ա– ն ը Թաթուլի դե– րում (Սպենդիար– յանի <Ալմսաւո>) առոգանության, նրա ճկուն ու գեղեցիկ ձայնը առանձնացել է հազվագյուտ թավ– շյա տեմբրով: Գերերգերից նշանավոր են՝ Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Չայ– կովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «Իոլանտա»), ժեր– մոն, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), էսկամիլիո (Բիզեի «Կարմեն»), Գրյազնոյ (Ռիմսկի–կորսակովի «Թա– գավորի հարսնացուն»), Թաթուլ (Սպեն– դիարյանի «Ալմաստ»), Թովմաս (Այվազ– յանի «Թավւառնիկոս»), Արշակ Բ (Չուխաճ– յանի «Արշակ Բ»), Կիագո (Փալիաշվիլու «Գաիսի»), կոմս դը Նեեր (Մեյերբերի «Հու– գենոտներ») ևն: Կազբիչի (Ալեքսանդրովի «Բելա»), Նապոլեոնի (Պրոկոֆեի «Պա– տերազմ Ա խաղաղություն»), Անդրեյի (ժի– գանովի «Զալիլ») դերերգերի առաշին կա– տարողն է (Մոսկվայի Մեծ թատրոն): Հանդես է եկել նաև համերգներով, կա– տարել Չայկովսկու, Ռախմանինովի ռո– մանսները, սովետական և հայ կոմպո– զիտորների երգեր: Հյուրախաղերով այ– ցելել է արտասահմանյան բազմաթիվ եր– կըրներ (Իրան, Շվեդիա, Դանիա, Հընդ– կաստան, ԱՄՆ, ճապոնիա, Իտալիա ևն): 1967–73-ին դասավանդել է Երևանի կոն–