Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/626

Այս էջը սրբագրված չէ

Ֆ. Լիստ 1861) գրված խոշոր ծրագրային երկերը՝ «Ֆաուսժւ–սիմֆոնիա» (1854–57), Սիմ– ֆոնիա առ Դանթեի «Աստվածային կատա– կերգության» (1855–56), 12 սիմֆ. պոեմ (այդ թվում՝ «Տասսո: Բողոք և հաղթա– նակ» ըստ Դյոթեի, 1849–54), «Մազեպա» (ըստ Հյուգոյի, 1851), «Երկու դրվագ Լե– նաուի «Ֆաուստից» («Դիշերային երթ» և «Մեֆիստո–վալս», մոտ 1860) ևն: Երաժըշ– տական նոր ժանր էր նրա ստեղծած մեկ մասից ծրագրային սիմֆոնիկ պոեմը: Երաժշտության միջոցով Լ. վերամարմնա– վորել է համաշխարհային արվեստի «հա– վերժական կերպարները» (Ֆաուստ, Պրո– մեթևս, Օրփեոս, Համլետ): Վայմարում հանդես է եկել որպես դիրիժոր, պրոպա– գանդել իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործությունները, գրել հոդված– ներ (Բեռլիոզի, Շումանի, Վագների, գիրք՝ Շոպենի մասին), մշակել օպերային թատ– րոնի ռեֆորմի ծրագիր: 1861-ին Լ. հեռա– ցել է Վայմարից, ապրել Հռոմում, Բու– դապեշտում: Հիսաթափվելով իրականու– թյունից՝ 1865-ին ձեռնադրվել է աբբա: Մասնակցել է Բուդապեշտի երաժշտական ակադեմիայի հիմնադրմանը (1875), եղել նրա առաջին պրեզիդենտը: Լ–ի գործու– նեությունը մեծ նշանակություն ունեցավ համաշխարհային երաժշտական արվեստի զարգացման համար, նպաստելով ազգա– յին (առաջին հերթին՝ հունգարական) կոմպոզիտորական բազմաթիվ դպրոցնե– րի ստեղծմանը: Գրկ. TpHiOHOB Ո. A., Փ. JiHCT, CIIB, 1887; 3 h ji o t h A, H., Moh bochomh- HaHHH օ Փ. JlHCTe, CIIB, 1911; K h c e ji e b B. A., Oparnj; JIhct h ero oTHomeHHe k pyccKo- My iicKyccTBy, M., 1929; MnabniTefiH H.H., Փ. JIhct, t. 1–2, 2 H3fl., M., 1971 (6h6ji.); Ca6ojibHH B., IIocjieflHHe roflhi Փ, JlnCTa* nep. c Bern:., ByaaneniT, 1959; Searle H., The music of Liszt, L., 1954, 3 ed, N.Y., 1966.

ԼԻՍՏԵՐ (Lister) ժոզեֆ (5.4.1827, Ապ– տոն, էսսեքս –10.2.1912, Ուոլմեր, Քենտ), անգլիացի վիրաբույժ: 1852-ին ավարտել է Լոնդոնի համալսարանը: Վիրաբուժա– կան անտիսեպտիկայի մեթոդի հիմնա– դիրն է: Հաստատել է ետվիրահատական շրջանում վերքային ինֆեկցիայի թափանց– ման ուղիները և մշակել պայքարի միջո– ցառումների տեսական հիմքը: Լ–ի աշխա– տանքները նվիրված են անատոմիային, հյուսվածաբանությանը և մանրէաբանու– թյանը: Նա առաջինն է նկարագրել աչքի ծիածանաթաղանթի մկանները, հայտնա– բերել կաթնաթթվային խմորման մանրէ– ները:

ԼԻՍՏՎԵնԻՏ, հիդրոթերմալ–մեսասոմա– տիկ ծագման կարբոնատ–քվարցային և հաճախ ոսկեբեր ապար պիրիտի համար– յա մշտական առկայությամբ: Տերմինն առաջարկել է Ռոզեն (1842) Ուրալի քվարց, տալկ, կարբոնատ, պիրիտ և հեմատիտ պարունակող ապարների համար: Հե– տագայում Լ. էին անվանում մագնեզիու– մային թերթաքարերի, հիդրոթերմալ ծագ– ման ոսկեբեր ապարները: ՍՍՀՄ–ում հայտնի է Միջին Ասիայում և Կովկասում: ՀՍՍՀ–ում լայնորեն տարածված է Սևանի ավազանի օֆիոլիտային գոտու ապարնե– րում և Արարատի շրջանում:

ԼԻՎԱԴԻՏԻՍ (AeiPa6iC^5 Tdaog) Sui- սոս (ծն. 1922), հույն գրող: Կրթությամբ իրավաբան: Տպագրվել է 1945-ից՝ «էլեֆ– աերա Դրամատա» («Ազատ գրականու– թյուն») հանդեսում: 1948–52-ին եղել է միապետական–ֆաշիստական Հունաստա– նի համակենտրոնացման ճամբարներում: Հունաստանի ազգային և քաղաքացիա– կան ողբերգություններն են պատկերված նրա «Սրտիս նշան մի բռնիր» բանաստեղ– ծությունում: Հուն, գրականության մեջ Լ. առաջինն է, որ օգտագործել է սիմվոլիկ այլաբանական կերպարներ («Քամին աշ– խարհի խաչմերուկներում», 1953, առաջին մրցանակ): Հիշատակելի են նրա «Առա– ջին սիմֆոնիան» (1957), «Ձիու աչքերով կանայք» (1958), «Ոդիսևսի քսանհինգե– րորդ ռապսոդիան» (1963) գրքերը և «ճո– ճանակ» պատմվածքների ժողովածուն: 1960-ին լույս է տեսել Լ–ի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» (հայերեն հրտ. 1971) պոեմը, որը ետպատերազմյան հուն, գրականության նշանակալից գործերից է:

ԼԻՎԱՆՈՎ Բորիս Նիկոլաևիչ [25.4(3.5), 1904, Մոսկվա –22.9.1972, Մոսկվա], ռուս սովետական դերասան և ռեժիսոր: ՄՄՀՄ ժող. արտիստ (1948): 1924-ից աշխատել է ՄԴԱԹ–ում: Լավագույն դերերն են՝ Դմիտ– րի Կարամազով («Կարամազով եղբայր– ներ», ըստ Դոստոևսկու), Նոզդրյով («Մե– ռած հոգիներ», ըստ Դոգոլի), Եգոր Բու– լըչով (Դորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշ– ները»): Բեմադրել է Դորկու «Եգոր Բու– լըչովը և ուրիշները» (1964) և Չեխովի «ճայը» (1969): 1924-ից նկարահանվել է կինոյում:Դերերից են՝ Դուբրովսկի («Դուբ– րովսկի»), Պոժարսկի (« Մինին ևՊոժարս– կի»), Պոտյոմկին («Ծովակալ Ուշակով»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1942, 1947, 1949, 1950, 1970):

ԼԻՎԵՆՅԱՆ ՒՈձ, մսաճարպատու խոզե– րի ցեղ: Ստացվել է ՌՍՖՍՀ Օռլովի մարզի Լիվենի շրջանի տնտեսություններում՝ ճարպատու վաղահաս տեղական խոզերի և մսատու ցեղերի (խոշոր ու միջին սպի– տակ, բերկշիռ ևն) տրամախաչումից: Հաս– տատվել է 1949-ին: Խոզերը խոշոր են, ունեն ամուր համակազմ, երկար ու լայն իրան: Դույնը՝ սպիտակ կամ սև խայտա– ճամուկ: Վարազների կենդանի քաշը 300–350 կգ է, մերուններինը՝ 200–250: Պտղատվությունը՝ 10–11 խոճկոր: Կաթ– նատվությունը՝ 60–80 կգ: Լ. խ. բուծվում է Օռլովի, Բրյանսկի, Լիպեցկի, Վորոնեժի մարզերում:

ԼԻՎԷՐ, ուգրո–ֆիննական ծագումով ցեղ (ռուս, աղբյուրներում՝ «լիբ»), որը հնա– դարում բնակվել է ժամանակակից Լատ– վիայի տերիտորիայի հյուսիսային և արև– մըտյան մասերում: IX–XII դդ. զբաղեց– նում էին Ռիգայի ծոցին հարող տերիտո– րիան: Ներկայումս փոքրաթիվ ազգա– գրական խումբ, ապրում են Լատվիական ՍՍՀ–ում (հիմնականում Բալթիկ ծովի աՓին): Հավատացյալները բողոքական են (լյութերական): Լիվերենից օգտվում է ավագ և միջին սերունդը:

ԼԻՎԷՐԵՆ, լիվերի լեզուն: Պատկանում է ուգրո–ֆիննական լեզվաընտանիքի մերձ– բալթյան–ֆիննական խմբին: Խոսվում է հիմնականում Լատվիական ՍՍՀ–ում: Խո– սողների թիվը՝ 300–400՚( 1960-ական թթ.):

ԼԻՎԵՐՊՈՒԼ (Liverpool), քաղաք Մեծ Բրի– աանիայում, Լանկաշիր կոմսությունում, Մերսի գետի աջ ափին: 606,8 հզ. բն. (1971): Արվարձանների հետ կազմում է Մերսիսայդ կոնուրբացիան: Տրանսպոր– տային հանգույց է, բեռնաշրջանառու– թյամբ երկրի 2-րդ նավահանգիստը Լոն– դոնից հետո: Մանչեստրի ջրանցքով կապ– վում է Մանչեստրին: Լ–ում են ֆոնդային և ապրանքային բորսաները: Ունի հա– մալսարան (1903-ից): Առաջին անգամ Լ. հիշատակվում է 1191-ից, որպես քաղաք՝ 1207-ից:

ԼԻՎԻՆԳՍՏՈՆ (Livingstone) Դավիթ (19.3. 1813 –1.5.1873, թաղված է Լոնդոնում), անգլիացի ճանապարհորդ, Աֆրիկայի հե– տազոտող, միսիոներ, բժիշկ: 1840-ից ճանապարհորդել է Հարավային և Կենտրո– նական Աֆրիկայում: Ուսումնասիրել է Կալահարին, Զամբեզի գետի ավազանը, Նյասա լիճը, Տանգանիկա լճի շրջանը: Դ. ԼիվինգԱտոն Հայտնագործել է Վիկտորիա շրվեժը (1855), Նգամի, Շիրվա (1859), Բանգվեու– լու լճերը, Լուալաբա գետը: 1857-ին հրա– տարակվել է «Միսիոների ճանապարհոր– դություններն ու ուսումնասիրությունները Հարավային Աֆրիկայում», 1865-ին՝ «Զամ– բեգիով և նրա վտակներով կատարված ճանապարհորդության պատմություն», 1874-ին՝ «Դավիթ Լիվինգստոնի վերջին գրառումները Կենտրոնական Աֆրիկա– յում» աշխատությունները: Լ–ի անունով են կոչվում քաղաք, լեռներ, ջրվեժներ (Աֆ– րիկայում): Շոտլանդիայում, Դլազգո քա– ղաքի մոտ, կա Լ–ի թանգարան:

ԼԻՎԻՈՍ Անդրոնիկոս (Lucius Livius Andronicus, մոտ 284 մ. թ. ա. – մոտ 204 մ. թ. ա.), հռոմեացի բանաստեղծ: Ծա– գումով հույն: Լ–ի պիեսները հուն, կա– տակերգության ու ողբերգության ազատ թարգմանություններ են: Նրա «Հռոմեա– կան խաղերում» (մ. թ. ա. 240) պիեսի ա– ռաջին բեմադրությունը և «Ոդիսևսի» թարգ– մանությունը ընդունված է համարել հռոմ. գեղարվեստական գրականության սկիզբը:

ԼԻՎԻՈՍ Տիտոս (Titus Livius) (մ. թ. ա. 59– մ. թ. 17), հռոմեացի պատմիչ: Ապ– րել է Հռոմում, վայելել Օգոստոս կայսեր