Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/629

Այս էջը սրբագրված չէ

IX. ժողովրդական տնտեսությունը 630 X. Առողջապահությունը 631 XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմ– նարկները 631 XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները • 631 XIII. Մամուլը, ոադիոն և հեռուստա– տեսությունը 632 XIV. Գրականությունը 633 XV. ճարտարապետությունը և կեր– պարվեստը 633 XVI. Երաժշտությունը 634 XVII. Թատրոնը 634 XYIII. Կինոն 635 I. Ընդհանուր տեղեկություններ Լիտվական ՍՍՀ կազմվել է 1940-ի հու– լիսի 21-ին: 1940-ի օգոսա. 3-ից մաել է ՍՍՀՄ կազմի մեշ: Տարածությունը 65,2 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 3342 հզ. (1977): Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի արմ–ում: Հս–ում սահմանակից է Լատվիա– կան ՍՍՀ–ին, արլ–ում և հվ–ում՝ Բելոռու– սական ՍՍՀ–ին, հվ–արմ–ում՝ Լեհաստանին և ՌՍՖՍՀ Կալինինգրադի մարզին: Մայ– րաքաղաքը՝ Վիլնյուս: Բաժանվում է վար– չական 44 շրջանի: Ունի 92 քաղաք, 20 քտա: Քարտեզները տես 505-րդ էջից առաջ՝ ներդիրում: II. Պետական կարգը Լ. համաժողովրդական սոցիալիստա– կան պետություն է, միութենական սովե– տական սոցիալիստական հանրապետու– թյուն: Գործող սահմանադրությունն ըն– դունվել է 1978-ին: .Պետական իշխանու– թյան բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, սեսիաների միջև ընկած ժամանակամիջոցում՝ նրա Նախա– գահությունը: Լ–ի Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավա– րություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտ– րում է գերագույն դատարան, ընդունում օրենքներ: Իշխանության տեղական մար– մինները ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, ավանային և ապիլինկային (գյուղական) սովետներն են: III. Բնությունը Լ. գտնվում է Արևելա–Եվրոպական հար– թավայրում, Բալթիկ ծովի հվ–արլ. ա– փին, Նյամունաս (Նեման) գետի միջին և ստորին հոսանքների ավազանում: Ավւա– գիծը 99 կմ է: Ափերը ցածրադիր են, ավա– զային, լողափերով ու դյուներով: Ծովա– փին նեղ շերտով (15–20 կմ լայնությամբ և մինչև 50 մ բարձրությամբ) ձգվում է բլուր– ներով ու ծովափնյա դյուններով ծածկված դաշտավայրը, իսկ Նյամունասի ստորին հոսանքում՝ դելտայի ճահճացած հարթա– վայրը: Մերձծովյան դաշտավայրից արլ. գտնվում է ժյամայտի բարձրությունը (Մյադվեգալիս լեռ, 234 մ), որի արլ. լանջը իջնում է դեպի Միջին–Լիտվական դաշտա– վայրը (լայնությունը՝ մինչև 100 կմ, բարձրությունը՝ 80–90 մ): Հվ–ում և արլ– ում ձգվում է Բալթյան բլրաշարը Պավիշ– տ այտիս գագաթով (288 մ), որից հվ–արլ. տարածվում է Հարավ՜արևելյան հար– թավայրը (120 մ միջին բարձրությամբ), իսկ հս–արլ–ում՝ Շվյանչյոնսկի (Սվենց– յանսկի) բարձրությունը: Հանրապետու– թյան ծայր հվ–արլ–ում, Բելոռուսական բլրաշարի սահմաններում է Մյադինինսկի բարձրությունը՝ Լ–ի ամենաբարձր Ցուո– զապինե գագաթով (292 մ): Ռելիեֆը բլրա– մորենային է՝ կազմված մոսկովյան սառ– ցապատման գոյացություններով: Հարթա– վայրերը հերթագայվում են բարձրություն– ներով: Արմ. և միջին մասերը մտնում են Բալթյան սինեկլիզի, իսկ արլ–ը՝ Բելո– ռուսական անտեկլիգի սահմանները: Օգ– տակար հանածոներից են նավթը, տորֆը, անհիդրիտները, դոլոմիտները, կրաքա– րերը, գիպսը, կավիճը, կավավազը, սա– թը: Կան հանքային ջրեր և բուժիչ ցեխեր: Կլիման անցումնային է՝ ծովայի– նից ցամաքայինի: Միջին տարեկան ջեր– մաստիճանը 6°C է, հունվարի միջինը՝ –4,8°C, հուլիսինը՝ 17,2°C, տարեկան տեղումները՝ 630 մմ, վեգետացիոն շրջա– նը՝ 169–202 օր: Լ–ում հաշվվում է մոտ 8000 գետ և 2500 լիճ: Գետերը (Նյամունա– Ան Իր վտակներով, Վյանտան, Մուշան, Նյամունելիսը ևն) պատկանում են Բալ– թիկ ծովի ավազանին, սնվում են գրուն– տային, հալոցքի և անձրևաջրերով: Նյա– մունասը Կաունասից մինչև գետաբերան նավարկելի է, նրա վրա կառուցված է Կաունասի ջրամբարը (6350 հա): Լ. գտնը– վում է գերխոնավ հողերի ենթագոտում: Գերակշռում են պոդզոլային և ճմապոդ– զոլային հողերը: Տերիտորիայի 26,4%-ը անտառներ են,7,6%-ը՝ մարգագետիններ: Ֆաունան արևմտապալեոարկտիկական է: Կաթնասուններից կան նապաստակ, աղվես, գայլ, որմզդեղն, եղջերու, վարազ, մշկամուկ, ջրասամույր, կուղբ, լուսան: Գետերում ու լճերում՝ բրամ, գայլաձուկ, պերկես, օձաձուկ, կարմրախայտ: IV. Բնակչությունը 80,1 %-ը փավացիներ են, բնակվում են նաև ռուսներ (8,6%), լեհեր (7,7%), բե– լոռուսներ (1,5%), հրեաներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 51 մարդ է: Սովե– տական իշխանության տարիներին, ար– դյունաբերության աճի համեմատ աճել է քաղաքային բնակչությունը՝ 57,4% (1976), ստեղծվել են նոր քաղաքներ և քտա–ներ, այդ թվում՝ էլեկտրենայը, Նաույոյի–Ակ– մյանյեն, Գրիգիշկեսը: Խոշոր քաղաքներն են Վիլնյուսը, Կաունասը, Կլայպեդան, Շյաուլյայը, Պանևեժիսը: V. Պատմական ակնարկ Լ–ի տարածքում մարդիկ մշտական բնա– կություն են հաստատել մ. թ. ա. IX–III հազարամյակներում: Մ. թ. ա. III հազա– րամյակում այս տարածքն են թափանցել բալթիական ցեղերի նախնիները, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ: Մ. թ. ա. V դ. սկսվել է երկաթի մշակությունը; Մեր թվարկու– թյան սկզբներին նախնադարյան համայն– քը քայքայվել է. լիտվ. ցեղերը սկսել են աշխույժ առևտուր անել հարևան ցեղերի հետ: Առաջացել են ցեղային միություն– ներ, երևան եկել դասակարգային և ունեց– վածքային տարբերություններ, մասնա– վոր սեփականություն: IX–XII դդ. Լ–ի ամբողջ տարածքում զբաղվել են հողա– գործությամբ, առանձնացել են արհեստ– ներն ու առևտուրը, ձևավորվել են ֆեո– դալական հարաբերությունները: Գոյացել են պետ. բնույթի տերիտորիալ միավորում– ներ՝ իշխանություններ («երկրներ») իշխան– ների (կունիգասների) գլխավորությամբ: Լ. և լիտվացիները գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են 1009 թվականին, իսկ XII դ. ժամանակագրու– թյուններում հանդիպում են հաճախակի: Մոտ 1236-ին լիտվ. իշխան Մինդաուգասի (Մինդովգ) գլխավորությամբ կազմավոր– վեց վաղ–ֆեոդալական Լիտվական մեծ իշխանությանը: Ավելի քան 200 տարի ան– հաշտ պայքար էր գնում Լիտվական մեծ իշխանության և գերմ. սուսերակիրների Լիվոնյան, ապա Տևտոնյան օրդենի միջև: Այդ պայքարում Լ. դաշնակից էր փնտրում հարևան սլավոն երկրներում: 1385-ին Լե– հաստանի հետ կնքվեց Կրևյան ունիան (տես Կրնյան ունիա 1385): Կաթոլիկու– թյունը լիտվացիների համար հայտարար– վեց պետ. կրոն: 1410-ի հուլիսի 15-ին Լ–ի և Լեհաստանի միացյալ ուժերը Գրյուն– վալդի ճակատամարտում ջախջախեցին Տևտոնյան օրդենը, 1435-ին դադարեց Լիվոնյան օրդենի ագրեսիան: Կագիմիր IY-ի 1447-ի հրովարտակով Լ–ում հաս– տատվեց ճորտատիրական իրավունքը: Աստիճանաբար սաստկացավ դասակար– գային պայքարը, հաճախակի դարձան գյուղացիական ելույթները (1418, 1536– 1537): XV դ. վերջից Ռուս, կենտրոնական պետության ստեղծումով Լ–ի տերիտորիա– յի մի մասն անցավ Ռուսաստանին: 1569-ին կնքվեց Լյուբլինյան ունիան (տես Լյուբ– չինյան ունիա 1569), որով ստեղծվեց Լեհ–Լիտվական միասնական պետություն (Ռեչ Պոսպոիաա): 1654–67-ին Ռեչ Պոս– պոլիտան նորից պատերազմի մեջ մտավ Ռուսաստանի հետ ուկր. և բելոռրւս. հո– ղերի համար: 1667-ին Ռուսաստանի և Ռեչ Պոսպոլիտայի միջև կնքվեց Անդրու– սովյան պայմանագիրը, որով հաջողվեց պահել աջափնյա Ուկրաինան և բելոռուս, հողերը: Հյուսիսային պատերազմի ըն– թացքում (1700–21) Ռեչ Պոսպոլիտան Ռուսաստանի դաշնակիցն էր: Ռեչ Պոսպո– լիտայի երեք բաժանումների (1772, 1793, 1795) հետևանքով Լ. որպես պետություն դադարեց գոյություն ունենալուց, և լիտվ. հողերի մեծ մասն անցավ Ռուսաստանին: Լ–ի և Լեհաստանի 1830–31-ի ապստամ– բությունը դաժանորեն ճնշվեց ցարական զորքերի կողմից: Գյուղացիական ելույթ– ներ եղան 1838, 1842, 1843, 1847-ին: 1861-ին Լ–ում ճորտատիրական իրավուն– քի վերացումը ուժեղացրեց դասակարգա– յին պայքարը: Արագացավ կապիտալիզմի զարգացումը, որի ընթացքում ձևավորվեց լիտվ. ազգը: Կազմավորվեցին բանվոր դասակարգը, լիտվ. քաղաքային և գյու– ղական բուրժուազիան: XIX դ. 2-րդ կեսին ցարական կառավարությունը Լ–ում ուժե– ղացրեց ազգ. ճնշման քաղաքականությու– նը: 1872-ին Վիլնյուսում կազմակերպվե– ցին նարոդնիկական խմբակներ: 1884-ին կապեր հաստատվեցին «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ: 1893-ին Լ–ում գործում էին լեհական սոց. կուսակ– ցության կազմակերպությունները: 1871-ին տեղի ունեցան առաջին բանվորական ելույթները: Ձևավորվեց լիտվական ս–դ. կուսակցությունը: 1905–07-ի հեղափոխու– թյան ժամանակ գործադուլներ եղան հվ. մեծ քաղաքներում: Առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին Լ–ի