բանային և պոմպա–կոմպրեսորային սար– քեր, քիմ. թել, սինթետիկ կաուչուկ, ռե– տինա–ասբեսաի, բամբակյա գործվածք– ներ, ժամացույցներ: Երկաթուղիների երկարությունը 2019 կմ է (1975), որից 130 կմ էլեկտրիֆիկացված է: Ի>ոշոր և կարևոր ուղիներ են՝ Մինսկ– Վիլնյուս–Կալինինգրադ, Լիդա–Վիլ– նյուս–Շյաուլյայ–Լիեպայա, Դաուգավ– սյիլս–Վիլնյուս–Գրոդնո: Ունի ավելի քան 33,3 հզ. կմ ավտոմոբիլային ճանա– պարհ: Գետային խոշոր նավահանգիստ է Կաունասը, ծովային՝ Կլայպեդան: Վիլ– նյուսը ավիագծերով կապված է Լ–ի և ՍՍՀՄ շատ քաղաքների հետ: X. Առողջապահությունը 1940-ին Լ–ում եղել է 77 հիվանդանոցա– յին հիմնարկ՝ 8900 մահճակալով (10 հզ. բնակչին՝ 30 մահճակալ), 2000 բժիշկ (10 հզ. բնակչին՝ 6,7 բժիշկ), 2000 {քիշին բուժ, անձնակազմ: 1975-ին կար 240 հի– վանդանոցային հիմնարկ՝ 36900 մահճա– կալով (10 հզ. բնակչին՝ 111,3 մահճակալ), 414 ամբուլատորիա և պոլիկլինիկա, 22 դիսպանսեր, 11200 բժիշկ (10 հզ. բնակ– չին՝ 33,9 բժիշկ), 30400 միջին բուժ, անձ– նակազմ, 4 բժշկագիտական ԳՀԻ, Կաու– նասի բժշկական ինստ–ը, Վիլնյուսի հա– մալսարանի բժշկական ֆակուլտետը: Ծնունդը 15,7 է, մահացությունը՝ 9,5, բնական աճը 1000 բնակչին՝ 6,2: Հանրա– պետությունում կան 62 առողշարան և հանգստյան տներ: Առողշավայրերից հայտնի են՝ Դրուսկինինկայը, Բիրշտո– նասը, Կուլաուտուվան, Լիկենայը, Պա– լանգան: Լիտվացի բժիշկները մեծ հա– ջողությունների են հասել սրտաբանու– թյան, ստամոքսաբանության, ռևմատո– լոգիայի բնագավառներում: XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները Այժմյան Լ–ի տերիտորիայում առաջին դպրոցները հիմնվել են XIV–XY դդ., կա– թոլիկ եկեղեցիներին և վանքերին կից (Վիւնյուսում, Կաունասում, Վստնայում, Տրակայում): XYI դ. ժողկրթությաս գար– Աթեիզմի թանգարանը գացմանը նպաստել է Ռեֆորմացիոն շար– ժումը, որի գործիչները լիտվերեն տպա– գրել են կրոնական գրականություն և բա– ցել դպրոցներ: 1539–42-ին Վիլնյուսում գործել է առաջին միջնակարգ դպրոցը: 1570-ին ճիզվիտները Վիլնյուսում հիմնել են միջնակարգ դպրոց, որը 1579-ին դար– ձել է ակադեմիա (տես Վիւնյուսի հւսմւա– սարան): ճփզվիտական դպրոցներին զու– գահեռ գործել են նաև ավետարանական (բողոքականների) դպրոցներ: XVIII դ. վերջին Լ–ում գործել է մոտ 320 տարրա– կան, 12 միջնակարգ հանրակրթական, 6 հատուկ միջնակարգ (այդ թվում 4 հո– գևոր) դպրոց: XIX դ. կեսերից սկսել են գործել գյուղատնտ. և երաժշտական հաս– տատություններ: 1914-ին Լ–ի տերիտո– րիայում գործել է 1620 տարրական, 45 ոչ լրիվ միջնակարգ, 37 միջնակարգ, մի քանի հատուկ միջնակարգ դպրոց: Լ–ի ժամանակավոր կառավարության կազմակերպվելուց հետո (1918-ի դեկտեմ– բեր) լիտվական դպրոցները ղեկավարել է ժողովրդական լուսավորության կոմի– սարիատը: 1919-ի մարտին դեկրետ է ընդունվել կրթությունը վերակազմակեր– պելու մասին, դպրոցն անջատվել է եկե– ղեցուց, հռչակվել ընդհանուր պարտադիր կրթություն մայրենի լեզվով: 1922-ին օրենք է հրապարակվել 7–14 տարեկան երեխաների տարրական, պար– տադիր կրթության մասին: Վերականգնը– վել է 4-ամյա տարրական դպրոցը: Միջ– նակարգ դպրոցն ունեցել է 2 տիպ՝ լրիվ միջնակարգ (8-ամյա գիմնազիա) և ոչ լրիվ միջնակարգ (4-ամյա պրոգիմնազիա): 1931-ին իրականացվել է համընդհանուր, պարտադիր, տարրական կրթությունը: 1938-ին Լ. ուներ 2599 տարրական դպրոց, 58 գիմնազիա, 40 պրոգիմնազիա, 25 հատուկ միջնակարգ դպրոց, 7 բուհ: Լ–ում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո դպրոցներն անցել են պետու– թյան իրավասության տակ, ուսուցումը դարձել է ձրի: 1949-ին որոշում է ընդունվել 7-ամյա պարտադիր կրթության մասին: 1952–62-ին պարտադիր է դարձել 8-ամյա կրթությունը: 1974–75 ուս. տարում Լ–ում գործել է 3000 դպրոց (1823 տարրական, 768 8-ամյա և 507 լրիվ միջնակարգ դպրոց), երեկոյան (հերթափոխային) և հեռակա հանրակրթական դպրոցներ, պրոֆտեխ– նիկական և հատուկ միջնակարգ ուս. հաստատություններ (600 հզ. սովորող– ներով): Գործում է (1972-ին) 3 պիոներա– կան պալատ և 51 պիոներական տուն, 13 պատանի տեխնիկների, 5 պատանի բնա– խույզների, կայան: Ունի (1972–73) 12 բուհ, որոնցից խոշորագույններն են Վիլ– նյուսի համալսարանը, Կաունասի պոլի– տեխնիկական, Վիլնյուսի մանկավարժա– կան ինստ–ները, գյուղատնտ. ակադե– միան, Վիլնյուսի ինժեներա–շինարարա– կան, Կաունասի բժշկական ինստ–ները, կոնսերվատորիան և գեղարվեստական ինստ–ը: Լ–ում գործում է (1975) 2661 գրա– դարան (21,8 մլն կտոր գիրք և ամսագիր), որոնցից խոշորագույններն են Վիլնյուսի համալսարանի, ԳԱ–ի կենտրոնական գրա– դարանները: Լ. ունի 33 թանգարան, խո– շորագույններն են. հեղափոխության, գեղ., պատմա–ազգա գրական (Վիլնյուսում), գեղ., պատմական–գավառագիտական թանգարանները (Կաունասում): XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Բնական գիտություններ: Լ–ում գիտական և տեխ. գիտելիքների մասին առաջին տեղեկությունները վերա– բերում են XVI դ. Լ–ի տնտ. և կուլտուրա– կան վերելքի ժամանակաշրջանին: XVII դ. երկրորդ կեսին Արևմտյան Եվրոպայի յքի շարք երկրներում հայտնի էին Կ. Մե– մենավիչյուսի հրետանու, մասնավորա– պես հրթիռների նախագծման վերաբեր– յալ աշխատանքները: Բնագիտական հե– տազոտությունների զարգացմանը զգա– լիորեն նպաստել է Վիլնյուսի ակադեմիա– յին (հետագայում համալսարան) կից աստ– ղադիտարանի ստեղծումը (1753): Ցա– րական կառավարությունը 1832-ին փակել է Վիլնյուսի համալսարանդ, իսկ 1842-ին՝ Վիլնյուսի բժշկա–վիրաբուժական ակադե– միան: Գիտական աշխատանքը սկսել է աշխուժանալ միայն XX դ. սկզբին: 1907-ին Լ–ի առաջավոր մտավորականության նա– խաձեռնությամբ ստեղծվել է Լիտվայի գիտական ընկերությունը: 1911 –12-ին ըն– կերությունում կազմակերպվել են բնա– կան և բժշկական գիտությունների սեկ– ցիաներ, 1919-ին վերականգնվել է Վիլ– նյուսի համալսարանը, 1922-ին ստեղծվել Կաունասի համալսարանը: 1919–40-ին բնագիտության և տեխնիկայի բնագավա– ռում աշխատանքները հիմնականում կա– տարվում էին բուհերում և Լիտվայի գի– տական ընկերությունում: 1941-ին հիմնը– վել է Լիտվական ՍՍՀ ԳԱ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստա– կան զավթիչները տարել են լաբորատոր սարքավորումներն ու ապարատուրան, գրադարանային ֆոնդի մի մասը, պայ– թեցրել մի շարք գիտական հիմնարկու– թյուններ: Լ–ի ազատագրումից հետո վերականգնը– վել են հին բուհերն ու գիտահետազոտա– կան հիմնարկները, ստեղծվել նորերը: 1964-ից բնական և տեխ. գիտությունների բնագավառում Լիտվական ՍՍՀ ԳԱ ինստ–ների աշխատանքների հիմնական ուղղություններն են՝ հավանականություն– ների տեսությունն ու մաթեմատիկական վիճակագրությունը, կիբեռնետիկայի մա– թեմատիկական պրոբլեմներն ու տեխ. կիբեռնետիկան, ատոմների և մոլեկուլ– ների տեսական սպեկտրոսկոպիան, կի– սահաղորդիչների ֆիզիկան: Մաթեմա– տիկայի բնագավառում ուսումնասի– րությունները վերաբերում են հավանա– կանությունների տեսության և մաթեմա– տիկական վիճակագրության, թվերի անա– լիտիկ տեսության, կոմպլեքս փոփոխա– կանի ֆունկցիաների տեսության, մաթե– մատիկական տրամաբանության և ծրա– գրավորման հարցերին: Տեսական ֆիզիկայի բնագավառում զարգացել են ատոմների և մոլեկուլների սպեկտրոս– կոպիայի վերաբերյալ հետազոտություն– ները, մշակվել են ատոմների քվանտա– մեխանիկական հաշվարկման նոր մեթոդ– ներ: Ուսումնասիրվում են բարակ թա– ղանթների և կիսահաղորդիչների միա– բյուրեղների ֆոտոէլեկտրական և օպտի– կական հատկությունները: Քիմիայի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/631
Այս էջը սրբագրված չէ