Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/632

Այս էջը սրբագրված չէ

բնագավառում հետազոտությունների հիմ– նական ուղղությունը էլեկտրաքիմիան է, մասնավորապես մետաղների . էլեկտրա– նստեցման տեսությունը: Տեխնիկա– կան գիտությունների բնագավառի հե– տազոտությունները վերաբերում են հաս– տոցաշինության, չավւիչ սարքերի, ձայ– նամեկուսիչ նյութերի, տեքստիլ արդյու– նաբերության, տեխ. կիբեռնետիկայի, կա– ռավարման ավտոմատացման հարցերին: Կենսաբանները հետազոտում են է–ի բուսականությունը, որոնում և ստեղ– ծում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերով հարուստ բույսեր, ուսումնասիրում բույ– սերի աճի պրոցեսում ֆիտոհորմոնների և ինհիբիդորների ֆունկցիաները: Դ յ ու– ղատնտեսական գիտությունների բնագավառում հետազոտությունները կա– տարվում են հողագործության, անասնա– բուծության, անասնաբուժության, հիդրո– տեխնիկայի և մելիորացիայի, գյուղատըն– տեսության մեքենայացման և էլեկտրի– ֆիկացման ուղղությամբ: Բ ժ շ կ ա գ ի– տ ու թ յ ա ն բնագավառում ուսումնա– սիրվում են սրտանոթային համակարգի հիվանդությունների, ռևմատիզմի պրոբ– լեմները, սրտի Փականների պրոթեզա– վորման և օրգանների պատվաստման հարցերը: Հանրապետությունում կան (1972) 88 գիտականդ հիմնարկներ, որոնցում աշխա– տում է ավելի քան 10,1 հզ. գիտաշխատող, այդ թվում՝ Լիտվական ՍՍՀ ԳԱ 19 ակա– դեմիկոս, 24 թղթ–անդամ, ավելի քան 200 դ–ր և 3300 գիտ. թեկնածու: Լ–ի գիտական կենտրոնը Լիտվական ՍՍՀ ԳԱ է, որն իր կազմում ունի երեք բաժանմունք և 10 գիտահետազոտական ինստ.: ԳԱ երեք սերիայով հրատարակում է «Աշխատու– թյուններ» (1955-ից, լիտվերեն և ռուս.), Լիտվական սովետական հանրագիտա– րան: Հասարակական գիտություն– ն և ր ը: Սկսած XIY դարից Լ–ում հա– դսսրգացհլ է Լհհաս– աաե/ւ և Քելոռուսիայի հասարակական մտքի հետ սերտորեն կապված: Պատմու– թյունը գրանցվել է տարեգրություններում, կրոնա–լուսավորական գրքերում, իրավա– բանական և աստվածաբանական գործե– րում: Առաշին տարեգրությունը ի հայտ է եկել XIV դ. վերշին: 1582-ին լիտվական տարեգրությունների հիման վրա ստեղծ– վել է « ժա ման ակ ա գրություն», որի նյու– թերն օգտագործվել են «Լիտվայի պատմու– թյան» (մաս 1–2, 1656–69) համար: Քաղ., սոցիաէական հարցերը լուսաբանվել են XVI դէ հումանիստ–հրապարակախոս Մի– կոլաս Լետուվիսի, Ա.Ռոտունդասի, Ա. Վո– լանասի գործերում: Իշխող իրավական հայացքները դրսևորվել են 1529-ի, 1566-ի, 1588-ի լիտվական ստատուտներում: Վիլ– նյուսում իրավաբանական դպրոց է գոյու– թյուն ունեցել դեռևս 1566-ին, իսկ 1641-ից Վիլնյուսի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում դասավանդվել է իրավունք: 1579-ին Վիլնյուսում հիմնվել է բարձրա– գույն դպրոց–ակադեմիա: Պատմ. գիտու– թյան մեջ XIX դ. մեծ դեր խաղացին Վիլ– նյուսի համալսարանի պրոֆեսորները (Ցո. Լելեվել, Ա. Գլեբովիչ, Ի. Օնացևիչ, Ի. Դանիլովիչ և ուրիշներ); 1839–44-ին Տ. Նարբուտը հրատարակեց Լ–ի պատմու– թյունը 9 հատորով: Լ–ի պատմությունը առաշին անգամ լիտվերեն հրատարակեց պատմաբան–լուսավորիչ Ս. Դաուկան– տասը: Լիտվական պետության ստեղծման պատմության ուսումնասիրման մեջ հայտ– նի ներդրում կատարեցին ուկր. գիտնա– կանները: Լիտվական մեծ իշխանության պատմությամբ զբաղվել է Ի. Լապպոն, Լ–ի քաղ. պատմությամբ (մինչև XVI դ.)՝ Ա. Պրեսնյակովը: Լիտվական բուրժ. պատ– մագրության մեջ XIX–XX դդ. տիրապե– տում էր ռոմանտիզմը:, XfiX դ. վերշին տնտ. գիտության մեջ հանդես եկան Պ. Վիլեյ– շիսը, Վ. Կուդիրկան, Պ. Լեոնասը: Նույն դւճրի վերշին ռուս հեղափոխական–դեմո– կրատների հետևորդներ Է. Սերակովսկին, Ա. Մացկյավիչյուսը զարգացնում էին ժող. հեղափոխության գաղափարը: 1903-ին, ռոմանտիկական պատմագրության հետա– դիմական միտումների դեմ դուրս եկավ Ա. Ցանուլայտիսը: Մարքսիզմի պրոպա– գանդումը սկսվեց XIX դ. 80-ական թթ.: Հեղափոխական գործիչներ Վ. Միցկյա– վիչյուս–Կապսուկասը, Զ. Անգարետիսը, Պ. Էյդուկյավիչյուսը և ուրիշներ պատմու– թյան հարցերը լուսաբանում էին մարք– սիզմի տեսանկյունից: Մարքսիստական հայացքները Լ–ում ավելի լայնորեն ծա– վալվեցին սովետական իշխանության պայ– մաններում (1918–19): Բուրժ. դիկտա– տուրայի տարիներին Լ–ի Փիլիսոփայու– թյան մեջ սկսեց իշխել նեոսխոլաստիկան (Պ. Բուչիս,Պ. Դովիդայտիս, Շ. Շալկաուկ– սիս և ուրիշներ), որի կողմնակիցների պաշտպանում էին իշխող դասի քաղաքա– կանությունը: Լ–ում ֆաշիզմի պայմաննե– րում ևս շարունակում էր զարգանալ հա– սարակական և փիլիսոփայական առաշա– վոր միտքը: Ռասիզմի հետադիմական բնույթը մերկացնում էին Ցու. Բալդժյուսը, Ի. Վաբալաս–Գուդայտիսը, Չու. Գալվի– դիսը: Իդեալիզմի դեմ պայքարում էր «Դպրոց և կյանք» (1920–41) լիտվական ամսագիրը; 1923–4l-fiii «Մշակույթ» ամ– սագրում տպագրվում էին նույնիսկ դիա– լեկտիկական մատերիալիզմի վերաբերյալ հոդվածներ: Ընդհատակում գտնվող Լ–ի կոմկուսը մերկացնում էր բուրժ. գաղափա– րախոսությունը, պրոպագանդում մարք– սիզմը: Մարքսիստական պատմության սկիզբը դրեց Լ–ի կոմկուսի ղեկավար Վ. Միցկյավիչյուս–Կապսուկասը («Լիտվա– յի սոցիալ–ոեմոկրատիայի համառոտ պատմություն», հ. 1–2, 1918–20): Լ–ում սովետական իշխանության վերականգնու– մից հետո հրատարակվեցին Կ, Մարքսի, Ֆ. էնգելսի, Վ. Ի. Լենինի գործերը:Պ ա տ– մագիտության զարգացման կենտ– րոններ դարձան Լիտվական ՍՄՀ ԳԱ պատմության ինստ–ը (հիմնվել է 1940-ին), Լ–ի Կենտկոմին առընթեր կուսակցության պատմության ինստ–ը և Բուհերի պատմու– թյան ամբիոնները: Հրատարակվեցին «Լիտվայի ՍՍՀ պատմություն» (3 հատո– րով), «Լիտվայի կոմունիստական կուսակ– ցության պատմության ուրվագծեր» աշ– խատությունները, Լ–ի պատմության ժո– ղովածուներ, ֆեոդալի զմի, գյուղացիու– թյան ճորտացման, կապիտալիզմի զար– գացման վերաբերյալ աշխատություններ: Լ–ի աշխատավորների պայքարը սովետա– կան իշխանության հաստատման համար արտահայտված է Բ. Վայտկյավիչյուսի, Ռ. Շարմայտիսի և ուրիշների գործերում: Սոցիալիզմի պրոբլեմները լուսաբանված են Ա. Եֆրեմենկոյի, Կ. Մոտբլիսի, Պ. Օլ– յակասի և ուրիշների գործերում: Նշանա– կալի հսկողություններ ձեռք բերվեցին ազգագրության (Ի. Բուտկյավիչյուս, Ա. Վիշնյաուսկայետե, Պ. Դանդուլենե և ուրիշներ), հնագիտության (Պ. Կուլի– կաուսկաս, Ռ, Ռիմանտենե և ուրիշներ), պատմագրության (Յու. ժյուգժդա, Վ. Գեր– մանաս և ուրիշներ) ուսումնասիրման բնագավառում: Լիտվերենով պատմա– գիտական գործերը լույս են տեսնում «Լիտվայի կոմունիստական կուսակցու– թյան պատմության հարցեր»-ում (1959-ից), Լիտվայի պատմության տարեգրքում (1971-ից): Տնտեսագիտության պրոբլեմներով զբաղվում են Լիտվ. ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ը, գյուղա– տնտեսության էկոնոմիկայի ինստ–ը, Վիլ– նյուսի համալսարանի և այլ բուհերի տըն– տեսագիտական ամբիոնները: Սոցիա– լիստական էկոնոմիկայի զարգացմանն են նվիրված կոլեկտիվ՝ «Քառորդ դար սո– ցիալիզմի ուղիով» (1965), «Լիտվան նոր դարաշրշանի կես դարում» (1967), Մ. Գրե– գորաուսկասի «Մովետական Լիտվայի գյուղատնտեսությունը 1940–60» (1960), Կ. Մյաշկաուսկասի «Սովետական Լիտվա– յի ինդուստրացումը» (1960) աշխատու– թյունները: Լիտվերեն հրատարակվում են տնտեսագիտական ամսագրեր՝ «Լյաու– դես ուկիս» («ժողովրդական տնտեսու– թյուն», 1958-ից), «ժյամես ուկիս» («Գյու– ղատնտեսություն», 1925-ից) և «էկոնո– միկա» (1960-ից): Իրավագիտությունը ուսումնասիրվում է Լիտվ. ՍՍՀ ԳԱ պատ– մության ինստ–ի իրավունքի սեկտորում, Դատաքննության ԳՀԻ–ում և Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակ–ում: Գիտ. աշխատանք տարվում է իրավաբա– նական գիտության բոլոր ճյուղերում: Լիտվերեն լույս են տեսնում «Տեյււե» («Իրավունք», 1961-ից), «Սոցիալիսսփնե տեյսե» («Սոցիալիստական իրավունք», 1968-ից) գիտ. հրատարակությունները: XIII. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը Լ–ում գրքերը հրատարակվում են գըլ– խավորապես «Մինտիս» (քաղաքական գրականություն), «Մոկսլաս» (գիտական), «Վագա» (գեղ.), «Շվիեսա» (մանկա– վարժական) հրատարակչություններում, 1974-ին լույս են տեսել 1862 անուն գիրք և բրոշյուր (այդ թվում 1348-ը՝ լիտվերեն): Հրատարակվում են (1975) 109 թերթ (այդ թվում 86-ը՝ լիտվերեն): Հանրապետական թերթերն են՝ «Տեսա» («ճշմարտություն», 1917-ից), «CoBeTCKaa JIuTBa» («Սովետս– կայա Լիտվա», 1940–41 և 1944-ից), «Կոմ– յաունիմո տեսա» («Կոմերիտական ճըշ– մարտություն», 1919-ից), 1949-ից՝ «Komco- MOJibCKaa npaBfla», «Վալստեչյու լայկրաշ– տիս» («Գյուղացիական թերթ», 1940-ից), «Լիտրհրատուրալ իր մյանաս» («Գրա– կանություն և արվեստ», 1946-ից), «Տարի– բինիս մոկիտոյաս» («Սովետական ուսու– ցիչ», 1953-ից), լեհերեն «Չերվոնի շտան– դար» («Կարմիր դրոշ», 1953-ից) ևն: Լույս են տեսնում 158 հանդես և այլ պարբե–