Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/633

Այս էջը սրբագրված չէ

րական հրատարակություններ: Ռադիոհա– ղորդումները (1926-ից) վարում են 2 ծրա– գրով, հեռուստատեսային հաղորդումները (1957-ից)՝ մեկ ծրագրով: Հեռուստատեսա– յին հաղորդումներ են ընդունվում Մոսկ– վայից, ՍՍՀՄ այլ քաղաքներից: XIV. Գրականությունը Լիտվական գրականության հնագույն հուշարձանները գրված են հին բելոռուսե– րենով, լատիներենով: Առաշին գեղ. գոր– ծերը (լիտվերեն) ստեղծվել են XVI դ. (Ա. Մաժվիդաս», «Կատեխիզիս», 1547)՝ Ռեֆորմացիայի շարժման և հումանիս– տական գաղափարների տարածման շըր– ջանում: XVII –XVIII դդ. գրականության զարգացմանը խանգարել են քաղ., սոցիա– լական և մշակութային անբարենպաստ պայմանները: Լ–ի գրականությունը հա– ջողությամբ զարգացել է Արևելյան Պրու– սիայի՝ լիտվացիներով բնակեցված մա– սում: Այնտեղ է ստեղծագործել Լ–ի գեղ. գրականության հիմնադիր Դոնելայտիս Քրիստիոնասը: XIX դ. 1-ին կեսի գրակա– նության աշխուժացումը կապված է դեմո– կրատորեն տրամադրված գրողներ Դ. Պոշ– կայի (1757–1830), Ս. Ստանյավիչյուսի (1799–1848), Ս. Դաուկանտասի (1793– 1864), Ա. Ատրազդասի (1763–1833) և ուրիշների ստեղծագործության հետ: Բարձր գեղարվեստականությամբ աչքի է ընկել Ա. Բարանաուսկասի «Անիկշչյայի անտառը» (1860) պոեմը: Լ–ի գրականու– թյան զարգացման վրա բացասականորեն է անդրադարձել լիտվական մամուլի ար– գելումը (1864–1904) ցարական իշխա– նությունների կողմից: XIX դ. 2-րդ կեսի XX դ. սկզբի գրականությունը կրել է ազ– գային և սոցիալական ազատագրության գաղափարների կնիքը: Ռոմանտիզմի ակ– նառու ներկայացուցիչն է բանաստեղծ Մայրոնիսը, որը մեծ ազդեցություն է գործել Լ–ի պոեզիայի հետագա զարգաց– ման վրա: Քննադատական ռեալիզմի գը– ծերը բնորոշ են Վ. Կուդիրկայի (1858– 1899), Պ. Վայչայտիսի (1876–1901) և ուրիշների ստեղծագործությանը: Դրանք հատկապես ցայտուն են արտահայտված ժեմայտեի, Լազդինու Պելեդայի (Իվանա– ուսկայտե քույրերի կեղծանունը) և 6ո. Բիլյունասի (1879–1907) պատմվածք– ներում: XX դ. սկզբներին գրականության մեշ ակտիվացավ գաղափարական–գեղա– գիտական տարբեր ուղղությունների (քննադատական ռեալիզմ, իմպրեսիո– նիզմ, սիմվոլիզմ) պայքարը, աչքի ըն– կան արձակագիրներ Վ. Կրեվեն (1882– 1954), Վայժգանտասը (1869–1933), Ա. Վենուոլիսը (1882–1957), բանաստեղծ– ներ Լ. Գիրան (1886–1946), Վ. Միկոլայ– տիս–Պուտինասը (1893–1967), Բ. Մտրուո– գան (1896–1947), Կ. Բինկիսը (1893– 1942) և ուրիշներ: Ձևավորվեց նաև պրո– լետարական գրականությունը (Ցու. 6ա– նոնիս, 1896–1917): Բուրժ. տիրապետու– թյան տարիներին գրական ասպարեզ մը– ւոսսն երիտասարդ գրողներ (Պ. Ցվիրկա, Ա. Վենցլովա, Կ. Կորսակաս, ծն. 1909, և ուրիշներ), որոնք դատապարտում էին ֆաշիզմը և ցույց տալիս հասարակարգի սոցիալական հակասությունները: Սովետական կարգերի հաստատումից (1940) հետո լիտվական գրականության զարգացումն ընթանում է սոցիալիստա– կան ռեալիզմի ուղիով: Մեծ ներդրում ունեն արձակագիրներ Ցվիրկան, Վենուո– լիսը, Ցու. Բալթուշիսը, Ե. Սիմոնայտի– տեն (ծն. 1897), Ցու. Պաուկշտյալիսը (ծն. 1899), Ցո. Ավիժյուսը (ծն. 1922) և ուրիշներ: Պոեզիան ներկայացված է Լ. Գի– րայի, Ս. Ներիսի, Վ. Մոնտվիլայի, Ա. Վենցլովայի, Վ. Միկոլայտիս–Պուտի– նասի, Թ. Տիլվիտիսի, է. Մեժելայտիսի և այլոց բանաստեղծություններով ու պոեմ– ներով: Դրամատուրգիայում աչքի են ընկ– նում Յու. Գրուշասը, Կ. Մայան (ծն. 1932), Ցու. Մարցինկյավիչյուսը (1930): Մեծ հաջողությունների են հասել գրակա– նագիտությունն ու գրաքննադատությունը (Կ. Կորսակաս, Վ. Գալինիս, Վ. Կուբիլ– յուս): XIX դ. վերշին Լ–ի մամուլում տպագըր– ված Ա. Կրիշչյուկայտիս–Այշբի հայ գրա– կանության մասին հոդվածին հաջորդե– ցին լիտվերեն առաշին թարգմանություն– ները հայ պոեզիայից: Գրական կապերն ավելի սերտացան սովետական շրջանում: Լիտվական մոտիվներով բանաստեղծու– թյուններ գրեցին Ա. Գրաշին, Ս. Կապու– տիկյանը, Գ. էմինը: Լիտվերենի են թարգ– մանվել K Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Պարոնյանի, Րաֆֆու, Հ. Թումանյանի, Ա. Շիրվանզադեի, Գ. Զոհրապի, Նար– Դոսի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի» Ս. Զորյանի, Ն. Զարյանի, Գ. Մահարու, Մ. Արմենի և ժամանակակից շատ բանաս– տեղծների ու արձակագիրների ստեղծա– գործություններ: Հայերենի են թարգման– վել լիտվացի շատ գրողների գործեր: XV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Լ–ում քարի ճարտ. զարգացել է XIII– XIV դդ.: Պահպանված հնագույն ճարտ. հուշարձանները (XIV–XV դդ,) քարե դղյակներ (Կաունաս, Մեդինինկայ) և պաշտպանական ամրոցային համալիրներ (Վիլնյուս, Տրակայ) են: XV դարից, քա– ղաքների աճին զուգընթաց, կառուցվել են բնակելի, հասարակական, պաշտամուն– քային և պաշտպանական շինություններ: Լ–ի XIV–XV դդ. ճարտ. բնորոշ էր գոթա– կան ոճը. մեծ վարպետությամբ են կառուց– ված Աննայի և բեռնարդցիների կոստյոլ– ները (Վիլնյուս), Պերկունասի տունը (XV– Գ. Ց ո կ ու ր ո– ն ի ս. «Մայր», հատված, գրանիտ (1960, Պիրչյուաիս գյուղում կանգնեց– ված ֆաշիզմի զո– հերի հուշարձանի քանդակային մաս) Ց ու. Մ ի կ ե– ն ա ս. Կնոշս դի– մաքանդակը, երանգավորված գիպս (1936, Մ. Կ Չյուռլյոնիսի անվ գեղարվեստական թանգարան, Կաու– նսա) XVI դդ., Կաունաս), Օնոս եկեղեցին (XVI դ., Վիլնյուս): XVI–XVII դդ. մեծ թվով շենքեր կառուցվել են Վերածննդի ոճով: XVII–XVIII դդ. տարածվել է բա– րոկկո ոճը (Պողոսի և Պետրոսի, Տերեսի կոստյոլները Վիլնյուսում, Կաունասի մոտ՝ Պտժայսլիսում՝ վանքային ան– սամբլ): XVIII դ. վերշին, XIX դ. սկզբին զարգացել է կլասիցիզմը. Վիլնյուսում կա– ռուցվել են՝ Ստանիսլովո կաթողիկե եկե– ղեցին (1777–1801, այժմ՝ պատկերասրահ) և ռատուշան (1786–99, այժմ՝ Գեղարվես– տի թանգարան, երկուսն էլ՝ ճարտ. Լ. Ստուոկա–Գուցյավիչյուս): XIX դ. 2-րդ կեսին, XX դ. սկզբին Լ–ի ճարտ–ում գե– րիշխել է անցյալ ոճերի էկլեկտիկ նմանա– կումը: 1920-ական -1930-ական թթ. սկըզ– բի բուրժ. Լ–ի ճարտ. բնորոշ էր ժող. ար– վեստի մոտիվների օգտագործմամբ ոճա– վորումը և նեոկլասիկան (Կաունասի բանկը, 1924–29, ճարտ. Մ. Սոնգայլա), 1930-ական թթ.՝ «մոդեռնիզացված դասա– կանությունը» և, մասամբ, ֆունկցիոնա– լիզմը (ճարտ. Վ. Դուբենեցկիս, Վ. ժյամ– կալնիս–Լանդսբ երգիս): Սովետական կար– գերի հաստատումից և պատերազմի ավե– րածությունների վերացումից հետո Լ–ի ճարտ. զարգանում է կոմպլեքս ձևով: Գլխավոր հատակագծերով կառուցվել են նոր գյուղեր, քաղաքներ, բնակելի թա– ղամասեր (Վիլնյուսում՝ ժիրմունայ, 1968-ից, ճարտ. Բ. Կասպերավիչենե, Բ. Կրումինիս, ինժեներ՝ Վ. Զուբրուս, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1968, Լազդինայ, 1967-ից, ճարտ. Վ. Չեկանաուսկաս, Վ, Բրեդիկիս և ուրիշներ, լենինյան մըր– ցանակ, 1974), մեծ թվով հասարակական շենքեր, Վիլնյուսում՝ «Նյարինգա» հյու– րանոցը (ճարա. Ա. և Վ. Նասվիտիսներ, 1960), Գեղ. ցուցահանդեսների պալատ (1967, ճարտ. Վ, Չեկանաուսկաս), Սպոր– տի պալատ (1971, ճարտ. 6ո. Կրյուկյա– լիս, Զ. Լյանձբերգիս, է. խլոմաուսկաս U ուրիշներ), օպերայի և բալետի թատրոն (1973, ճարտ. է. Բուչյուտե) և Կաունասի մոտ՝ պոլիտեխնիկական ինստ–ի համա– լիրը (1964-ից, ճարտ. Վ. Դիչյուս) են: Կերպարվեստը: Լ–ի հին կեր– պարվեստը կիրառական բնույթ է ունեցել, նրբագեղորեն զարդարվել են կենցաղա– յին իրերը, վուշե և բրդե գործվածքները, գոտիները, խեցեղենը, մետաղե առարկա– ները: Պատրաստվել են սաթե և մետաղե