է լիցքավորվող մարտկոցների ունակու– թյամբ և լիցքի պահպանման հաստատ– ված տևողությամբ: Կուտակիչային Լ. ս–երը կիրառվում են կուտակիչային մարտկոցների պարբերական լիցքավոր– մ՛ան, ընդհատ և անընդհատ ենթալիցքա– վորման և վերալիցքավորման (հավասա– րի* ւիցքավորում) համար: Պարբերական լիցքավորման ժամանակ կուտակիչային մարտկոցները բաժանում են երկու խմբի: Լ. ս. լիցքավորում է նրանցից միայն մի խումբը: Անընդհատ ենթալիցքավորման ժամանակ Լ. ս. սնում է բեռնվածքի ցանցը և միաժամանակ ենթալիցքավորում մարտ– կոցները: Ընդհատ ենթալիցքավորման դեպքում Լ. ս. ժամանակի մի մասի ընթաց– քում սնում է բեռնվածքը և իրականացնում կուտակիչային մարտկոցների ենթալից– քավորումը, իսկ ժամանակի մյուս մասի ընթացքում փոքր բեռնվածքով մնում է ռեզերվում: Կոնդենսատորային Լ. ս–երը կիրառվում են նորմալ ռեժիմում, այսինքն՝ մինչև նոմինալ լարումը կոն– դենսատորները անընդհատ լիցքավորելու համար: Փոքր հզորության միաֆազ ու ղ– ղ ի չ Լ. ս–երը ունեն կտրուկ նվազող արտաքին բնութագիր, որը համապատաս– խանում է կուտակիչային մարտկոցների լիցքավորման ռեժիմին: Լարման կարգա– վորումը կատարվում է տրանսֆորմատո– րի երկրորդային փաթույթը սեկցիաների բաժանելու միջոցով: 2. Պայթեցման աշխատանքների համար, մե– խանիզմ կամ մեքենա՝ լիցքավորման խո– ռոչը պայթուցիկ նյութերով լցնելու հա– մար: Բաժանվում են երկու խմբի՝ փամ– փուշտավորված պայթուցիկ նյութերով լիցքավորման և հատիկավորված պայթու– ցիկ նյութերով լիցքավորման:
ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՐԱԳԱ–
ՑՈՒՑԻՉ, տես Արագացուցիչներ:
ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԿՈՒՏԱ–
ԿԻՉՆԵՐ, արագացուցիչների տիպի էլեկ– տրաֆիզիկական տեղակայումներ, որոնք նախատեսված են մասնիկների և հակա– մասնիկների (էլեկտրոններ և պոզիտրոն– ներ, պրոտոններ և հակապրոտոններ) փնջերը սևեռված շառավղով փակ ուղեծ– րերի շուրջը կուտակելու և բախման մեշ դնելու համար՝ բարձր էներգիայի տար– րական մասնիկների փոխազդեցություն– ները անիհիլացման պրոցեսներում հե– տազոտելու նպատակով: Կազմված են նշանափոխ կիզակետումով օղակաձև էլեկտրամագնիսներից (հաստատուն կամ քվազի հաս տատ ուն մագնիսական դաշ– տով), որոնց բևեռների արանքում տեղա– դրվում է ~10՜9 աոր մնացորդային ճնշումով վակուումային խցիկը (դրանում են կուտակվում մասնիկները), ներարկող համակարգից և արագացող համակար– գից, որը նախատեսված է սինքրոտրոնա– յին ճառագայթման հետևանքով մասնիկ– ների էներգիայի կորուստները հավասա– րակշռելու համար: Նույն էներգիայի արա– գացուցիչների համեմատությամբ Լ. մ. կ–ի առավելությունն այն է, որ բախվող մաս– նիկների ողշ էներգիան օգտագործվում է երկրորղային մասնիկների ծնման ռեակ– ցիաներում: Լ. մ. կ. բնութագրվում են N2f L= –g- լուսատվությամբ (N-ը մասնիկ– ների թիվն է յուրաքանչյուր փնշում, Տ–ը՝ փնշերի կտրվածքը բախման տեղում, f-ը՝ բախումների հաճախականությունը): ժա– մանակակից կուտակիչները նախագծվում են Լ= 1032 սմ՜2վրկ՜i լուսատվությամբ: Ներկայումս գործում են մինչև 4,5 Գէվ էներգիայով էլեկտրոնների և պոզիտրոն– ների կուտակիչներ [Ստանֆորդ (ԱՄՆ), Նովոսիբիրսկ (ՍՍՀՄ)], նախագծվում և կառուցվում են 20–40 Գէվ էներգիայով էլեկտրոնների ու պոզիտրոնների^ 200– 400 Գէվ էներգիայով պրոտոնների ու հակապրոտոնների կուտակիչների համա– լիրներ: Լ. մ. կ–ում ծագող մագնիսաար– գելակման կամ սինքրոտրոնային ճառա– գայթումը օգտագործվում է պինդ մարմնի ֆիզիկայի, աստղաֆիզիկական, կենսբ., բժշկ. խնդիրների հետազոտման համար: Ի. Կարաբեկով
ԼԻՈՒՎԻԼ (Liouville) Ժոզեֆ (24.3.1809, Սենթ–Օմեր –8.9.1882, Փարիզ), ֆրան– սիացի մաթեմատիկոս, Փարիզի ԴԱ ան– դամ (1839): Պոլիտեխնիկական դպրոցի (1833) և Քոլեժ դը Ֆրանսի (1839) պրո– ֆեսոր: Կառուցել է էլիպտիկ ֆունկցիա– ների տեսությունը՝ դրանք դիտարկելով որպես կոմպլեքս փոփոխականի երկպար– բերական ֆունկցիաներ: Հետազոտել է երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հա– վասարումների եզրային խնդիրը (կոչվում է Շաուրմ–Լիուվիւի խնդիր): Ապացուցել է արանսցենդենա թվերի գոյությունը և կա– ռուցել այդպիսի թվեր: Ձևակերպել է մե– խանիկայի հիմնական թեորեմներից մեկը (Լիուվիլի թեորեմ) և դինամիկայի կանո– նիկ հավասարումների ինտեգրման թեո– րեմը:
ԼԻՔՈՔ (Leacock) Աթիվեն Բաթլեր (1869– 1944), կանադացի գրող: Հայտնի է որպես զավեշտական պատմվածքների հեղինակ («Դրական սայթաքումներ», 1910, «Ուրախ պատմվածքներ փոքր քաղաքի մասին», 1912 ևն): Հրատարակել է «Հումորը՝ինչ– պես ես եմ հասկանում այն» (1916), «Հու– մորը, նրա տեսությունն ու տեխնիկան» (1935), «Հումորը և մարդկությունը» (1937), «Ինչպես գրել» (1944) գործերը: Երկ. հումորիստական պատմվածքներ, Ե., 1973:
ԼԻՔՎԱՑԻԱ (< լատ. liquatio – ջրիկա– ցում, հալում), մետալուրգիայում, համաձուլվածքների քիմիական բաղա– դրության անհամասեռություն, որն առա– ջանում է դրանց բյուրեղացման ժամանակ: Լ. պայմանավորված է նրանով, որ ի տար– բերություն մաքուր մետաղների, համա– ձուլվածքները բյուրեղանում են ոչ թե մեկ ջերմաստիճանում, այլ ջերմաստիճան– ների միջակայքում: Այդ դեպքում պնդաց– ման սկզբում առաջացած բյուրեղների բաղադրությունը կարող է էապես տարբեր– վել բյուրեղացվող մայր լուծույթի վերջին կաթիլների բաղադրությունից: Լ., որպես կանոն, վատացնում է մետաղի որակը: Տարբերում են՝ դենդրիտային Լ. (տես Դենդրիւո), որը նկատվում է համա– ձուլվածքների՝ հատիկների չափերին մոտ միկրոծավալներում, և զ ո ն ա լ, որը դիտ– վում է ձուլուկի ամբողջ ծավալում:
ԼԻՔՎԱՑԻՈՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ (< լատ. liguato – տարահեղուկացում), առաջա– նում են ջերմության նվազման պայման– ներում նախնական համասեռ մագմա– տիկ հալոցքի երկու չխառնվող՝ սիլիկա– տային և հանքային (սուլֆիդային) հե– ղուկների բաժանման (լիքվացման) հե– տևանքով: Անջատված հանքային հեղու– կը բյուրեղանում է հալոցքի սիլիկատային մասի պնդացումից հետո և առաջացնում սուլֆիդների բնաձև ու ոսպնյակաձև կու– տակումներ, երբեմն նաև երակներ: Այդ եղանակով հիմքային գաբբր ո–նորի տա– յին ապարներում առաջանում են պղինձ– նիկելային հանքավայրեր, որոնք ներկա– յացված են պենտլանգիտով, խալկոպիրի– տով, պիրոտինով: Որոշ հետազոտողներ հակված են լիքվացիոն տիպին դասել նաև երկաթի (ապատիտ–մագնետիտային) և քրոմի մի շարք հանքավայրեր: Ծագումով լիքվացիոն են համարվում ՍՍՀՄ (Կոլա թերակղզի, Նորիլսկ), Կանադայի (Սադ– բերի), Հարավային Աֆրիկայի (Ինսիզ– վա) և այլ պղինձ–նիկելային սուլֆիդային հանքավայրեր:
ԼԼՈՅԴ &ՈՐ& (Lloyd George) Դեյվիդ (1863–1946), անգլիական պետական գոր– ծիչ, լիբերալ կուսակցության պարա– գլուխ: Առևտրի (1905–08) և ֆինանսնե– րի (1908–15) մինիստրի պաշտոնում վա– րել է սոցիալական դեմագոգիայի քաղա– քականություն: 1916–22-ին եղել է կոա– լիցիոն կառավարության պրեմիեր մի– նիստր: Առաջին համաշխարհային պատե– րազմի ժամանակ կողմ էր Դերմանիայի Դ. կոյդ Ջորշ գլխովին ջախջախմանը: 1919–20-ի Փա– րիզի հաշտության կոնֆերանսի և 1919-ի Վերսալյան պայմանագրի գլխավոր հեղի– նակներից էր: Նրա կառավարությունը սանձազերծեց հակասովետական ռազմ, ինտերվենցիա, իսկ ավելի ուշ (1921) առև– տրական պայմանագիր կնքեց Սովետա– կան Ռուսաստանի հետ: 1919–20-ին Լ. Ջ. պաշտպանեց ու ոգեշնչեց պատերազմը թուրք, ազգայնական շարժման դեմ, սա– կայն անհաջողության մատնվելով, պաշ– տոնաթող եղավ: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմի նախօրեին, ֆաշիս– տական ագրեսիան կանխելու նպատա– կով, կողմնակից էր անգլո–սովետական համաձայնության: 1917–22-ին Լ. Ջ. իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանս– ներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հան– դես է եկել «հօգուտ» Հայկական հարցի, նրան են պատկանում «Հայաստանը զո– հաբերվեց մեր (անգլիացիների) կանգնեց– րած հաղթական զոհասեղանին», «Դաշ– նակիցները (Անտանտ) բարոյական մեծ պատասխանատվություն են կրում Հա– յաստանի հանդեպ», «Հայերը պետք է վերագտնեն իրենց անկախությունը» և