Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/638

Այս էջը սրբագրված չէ

այլ արտահայտություններ, որոնք մո– ռացության տրվեցին, երբ Մեծ Բրիտա– նիան հասավ իր հետապնդած իմպերիա– լիստական նպատակներին՝ տիրանալով Օսմանյան կայսրությունից անշատված տերիտորիաների մեծ մասին և կոնցեսիա– ներ ստանալով Թուրքիայում: Երկ. BoeHHMe MeMyapbi, t. 1–6, M., 1934– 1937; IIpaBfla o mhphmx floroBopax, t. 1–2, M., 1957. Ջ. Թորոսյան. ԼԾԱԿ, անշարժ կետի շուրջը պտտվող պինդ մարմին՝ պարզագույն մեխանիզմ, որի օգնությամբ կարելի է փոքր ուժով հավասարակշռել մեծը: Լ–ի հիմնական հատկությունն արտահայտվում է Phi= = Qh2 հավասարությամբ, որտեղ P-ն և Q-ն կիրառված ուժերն են, հւ–ը և հ2-ը՝ ուժերի բազուկները (հենման կետից ուժե– րի ազդման գծերին տարված ուղղահայաց– ները): Այն Լ., որի հենման կետը գտնվում է ուժերի կիրառման կետերի միջև, կոչ– վում է առաշին սեռի Լ. (նկ. ա): Եթե երկու ուժն էլ կիրառված են հենման կետի միև– նույն կողմում, ապա այդպիսի Լ. կոչվում է երկրորդ սեռի (նկ. բ): Առաշին սեռի Լ–ի հավասարակշռության համար ուժերը պետք է ունենան միևնույն ուղղությունը, 1-ին սեռի (ա) և 2-րդ սեռի (բ) լծակ իսկ երկրորդ սեռի Լ–ի հավասարակշռու– թյան համար՝ հակադիր ուղղություններ: Ծանրության ուժերի ազդեցությամբ Լ–ի հավասարակշռության տեսությունը տվել է Արքիմեդը: Լ–ի հավասարակշռության ընդհանուր պայմանը տվել է Ռ. Վարի– նիոն (1867): ԼԾԱԿ ԱՏԻՆ ՄԵԻԱՆԻ&Մ, ստորին կարգի qrvLj գնւրի քհչ մ աՆուլ օղակներից ([ծակներից) կազմված tfb- խանիզմ: Հարթ Լ. մ–ի օղակները միանում են հոդակապերով և առաշընթաց զույգե– րով: Տարածական Լ. մ–ներում կիրառվում են նաև գլանային և գնդաձև զույգեր: Պար– զագույն (երկօղակ) Լ. մ. բաղկացած է անշարժ առանցքից (կանգնակից) և նրա շուրշը պտտվող շարժական օղակից: ԼԾԵՆ, գյուղ Հայկական ՄԱՀ Աիսիանի շրշանում, շրշկենտրոնից 14 կմ հարավ– արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծու– թյամբ, պտղաբուծությամբ և կերային կուլ– տուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մանկապարտեզ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Անապատ մատուռը (1347), խաչարձաններ, խաչքարերով գերեզման– ներ (XIII –XIV դդ.), գերեզմանոցներ: Հիմնադրել են Խոյից եկածները, 1928-ին:

ԼՀԱՍԱ (տիբեթ.՝ աստվածային վայր), քաղաք Չինաստանում, Տիբեթական ինք– նավար շրշանի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Զիչու գետի հովտում, 3650 մ բարձրու– թյան վրա: 50 հզ. բն. (1958): Հնուց եղել է առևտրա–արհեստավորական կենտրոն և տրանսպորտային հանգույց: Լ. Տիբեթի հոգևոր և աշխարհիկ կենտրոնն է:

ԼՃԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, լիմնոլոգիա (< հուն. XCjllvtj – լճակ, լիճ), գիտու– թյուն դանդաղ շրափոխանակություն ունե– ցող ցամաքային ջրավազանների (լճեր, ջրամբարներ) և նրանցում կատարվող ֆիզիկական, քիմ., կենսբ. պրոցեսների փոխադարձ կապերի ողջ համալիրի մա– սին: Լ. աշխարհագրական գիտություն է, սերտորեն կապված հիդրոֆիզիկայի, հիդ– րոքիմիայի, հիդրոկենսաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է նրանց ուսումնասիրության մեթոդները: Կիրառվում է ժող. տնտեսության տար– բեր բնագավառներում: Լ–յան գլխավոր խնդիրն է որոշել լճերի ու ջրամբարների առանձնահատկություններն ու ջրաբանա– կան ռեժիմը: Այդ նպատակի համար ուսումնասիրվում են շրավազանի ծագումը, չափերը, ափերի և գոգավորության կա– ռուցվածքն ու փոփոխությունները, հա– տակի նստվածքները, ջրային զանգված– ների ֆիզիկական ու քիմ. առանձնահատ– կությունները, ջրաջերմային հաշվեկշիռը, մակարդակի տատանումները ևն: Լ–յան հիմնադիրը շվեյցարացի գիտնա– կան Ֆ. Ֆորելն է (XIX դ. վերջ, XX դ. սկիզբ): Լ–յան զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ Դ. Անուչինի, Լ. Բեր– գի, Ա. Վոյեյկովի, Գ. Վերեշչագինի, ս. Մուրավեյսկու, Ի. Մոլչաււովի ս ուրիշ– ների աշխատությունները: Լ–յան տեսա– կան և կիրառական պրոբլեմները մշակ– վում են ԳՀԻ–ներում, ՄՄՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հիդրոմետծառայու– թյան վարչությունում, ջրային տնտեսու– թյան մինիստրությունների լաբորատո– րիաներում:

ԼՃԱՅԻՆ ԴՊՐՈՑ» բանաստեղծ– ների (The Lake School of poets), XVIII դ. վերջի –XIX դ. սկզբի անգլիա– կան ռոմանտիկ բանաստեղծների խումբ, որոնք ապրել են Անգլիայի հյուսիսում, այսպես կոչված, «լճերի երկրում»: «Լ. դ.»-ի բանաստեղծներ Ու. Վորդս– Լծեն վորթըէ Ա. Թ. Քոչրիւը և Ռ. Սաութին հայտնի են նաև «լեյկիստներ» (անգլ. lake – լիճ բառից) անունով: Իրենց ստեղ– ծագործությունը հակադրելով XVIII դ. կլասիցիստական ու լուսավորական ավան– դույթին, նրանք ռոմանտիկական ռեֆորմ կատարեցին անգլ. պոեզիայում: Նրանք սկզբում ողջունեցին Ֆրանս, մեծ հեղափո– խությունը, հետագայում երես թեքեցին նրանից: «Լեյկիստներ»-ի քաղ. հայացք– ները գնալով ռեակցիոն դարձան: Տարի– ների հետ անկում ապրեց նաև նրանց պոեզիան: Մակայն վաղ շրջանի լավա– գույն ստեղծագործությունները մինչև հիմա էլ անգլ. պոեզիայի հպարտու– թյունն են:

ԼՃԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, ժամանակակից և անցյալ երկրաբանական ժամանակա– շրջաններում լճերի հատակին առաջացած նստվածքներ: Ներկայացված են մեխա– նիկական (խիճ, կոպիճ, ավազ, կավ), քիմ. և օրգ. գոյացումներով: Տարբերում են անուշահամ և աղի լճերի նստվածքներ: Անուշահամ լճերում կուտակվում են մե– խանիկական նստվածքներ (ցայտուն ար– տահայտված շերտայնությամբ մանրա– հատիկ կավային, ինչպես նաև սապրոպել, դիատոմիտ ևն): Բուսածածկի դեպքում լճերը հաճախ վեր են ածվում տորֆա– ճահիճների:

ԼՃԱՇԵՆ (մինչև 1946-ը՝ Օրդաքլու), գյուղ Հայկական ՄՄՀ Սևանի շրջանում, Սևա– նա լճի հյուսիս–արևմտյան ափին, շըրշ– կենտրոնից 5 կմ հարավ–արևմուտք: Կաթ– նաանասնապահական սովետական տ ըն– տես ությունն զբաղվում է նաև հացահա– տիկի, կերային կուլտուրաների, կարտո– ֆիլի մշակությամբ: Ունի միշնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժ– կայան: Լ–ի աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները դեռևս բրոնզի դարաշրշանում նպաստավոր են եղել երկրագործության և անասնապա– հության զարգացՄան համար: Ինչպես Սևանա լճի ցամաքած մասի բոլոր հու– շարձաններում, այնպես էլ Լ–ի բրոնզե– դարյան դամբարաէադաշտերում հայտնա– բերվել hji մանր ու խոշոր եղշերավոր կենդանիների ոսկորներ և ամբողշական կմախքներ, երկրագործական գործիքներ (կամեր, լծեր, սայլեր ևն), գարու հորեր՝ հացահատիկի և հասկերի մնացորդնե– րով: 1956–73-ին հուշարձանը պեղել է հնագետ Հ. Մնացականյանը: Լ. որպես բնակավայր սկզբնավորվել է մ. թ. ա. IV հազարամյակի վերշին, III հազարամյա– կի 2-րդ քառորդում վերածվել է ամրոցի, որի մնացորդները գտնվում են գյուղից մոտ 3 կմ հվ.: 3–4 մ հաստությամբ չոր լիցքով պարիսպները (կանգուն հատված– ները հասնում են մինչև 7 մ–ի) կառուցվել են բազալտի անմշակ ժայռաբեկորներով: Պարսպի շրջանակները, տարբեր ժամա– նակներում, 3 անգամ ընդարձակվել են; Ուրարտացիներն, ամրոցը գրավելուց հետո, հակառակորդի ուժերը շլատելու նպատակով, պարսպի ներսում կառուցել են նոր ծուղակներ: Ամրոցը շրջապատ– ված է նաև բնական ամրություններով (ձորակներ, քարափներ), ունի 3 շարք հաստ պարիսպներով շրջապատված միջ–